Category: Այլ
ՊՈԱԿ-ի իրական շահառու
Քրիստինե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ կասե՞ք՝ ՊՈԱԿ-ի դեպքում իրական շահառու հանդիսանալու հիմքը ո՞րն է, և հատուկ մասնակցության դաշտում ի՞նչ ենք լրացնում։ Դպրոց, որի լիազոր մարմինը հանդիսանում է մարզպետարանը։
Միջանկյալ շահաբաժին
Հրանուշ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պատասխանել․ ինչպե՞ս կարող է շրջ․ հարկով աշխատող, ծառայություններ մատուցող ՍՊԸ-ն ամսական կտրվածքով իր հաշվարկային հաշվից հանել ամսական ստացված շահույթը, արդյո՞ք դա հնարավոր է ձևակերպել որպես միջանկյալ շահաբաժին և փոխանցել ըհնկերության միակ հիմնադիր/տնօրենին։ Կանխավ շնորհակակալ եմ։
ՏՏ ոլորտի ՍՊԸ
Լիլիթ․
Բարև Ձեզ, ցանկանում եմ բացել ՍՊԸ և օգտվել ՏՏ հարկային արտոնություններից, ունեմ հաճախորդ ԱՄՆ-ից, ներկայումս աշխատավարձը փոխանցում է իմ անձնական հաշվեհամարին.
1. ՍՊԸ հաշվեհամարին փոխանցելուց հետո, նույնձև կարո՞ղ եմ տնօրինել այդ գումարը
2. Ենթադրենք 2 000$ ամսական մուտքի դեպքում ի՞նչ վճարներ պետք է իրականցնեմ (աշխատող չունեմ մենակ եմ)
Բեռնատար մեքենայի ձեռքբերում
Նարին․
ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով և զբաղվում է շինարարությամբ։ Կազմակերպությունը ուզում է ձեռք բերել Ֆորդ մակնիշի բեռնատար մեքենա՝ բեռնափոխադրումները իրականացնելու համար։ Ի՞նչ քայլեր պետք է արվեն։
Ինչպե՞ս է վաճառվելու հետագայում, ի՞նչ ծախսագրումներ է հնարավոր անել, ի՞նչ ծախսեր և հարկեր են գոյանում կազմակերպության համար։
Պայմանագրի լուծարում
Սոնա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ տեղեկացնել՝ ինչպե՞ս կարող է դադարեցվել ԱՁ-ի և Ընկերության միջև կնքված պայմանագիրը ժամկետից շուտ։ Շնորհակալություն։
Հրամանների հաստատում դրոշմակնիքով
Իրինա․
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք՝ կնիքի վրա դրված ստորագրությամբ (ստորագրություն-դրոշմակնիք) կարո՞ղ ենք հաստատել հրամանները: Շնորհակալություն։
Ի՞նչ դասակարգիչ ընտրել
Անուշիկ․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն զբաղվում է պոլիէթիլենային թաղանթների վերամշակմամբ։ Խնդրում եմ հուշել, թե ի՞նչ դասակարգչի է համապատասխանում այս գործունեությունը։ Շնորհակալություն։
Պահածոների արտադրություն և վաճառք
Տաթև․
Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք՝ պահածոներ պատրաստելու և վաճառելու համար (մուրաբաներ) անհրաժե՞շտ է արդյոք լիցենզիա։
Սոսինձ ներմուծելու համար
Հարություն․
Հարգելի մասնագետներ, սոսինձ ներմուծելու համար լիցենզիա կամ հատուկ թույլտվությու՞ն է պահանջվում։
Անհատույց մատակարարում
Ինեսա․
Բարև ձեզ, եթե ցանկանում եմ խանութին անվճար ապրանք տալ, ինչպե՞ս եմ ձևակերպում, ինչպե՞ս եմ հաշիվ դուրս գրելու:
Դասակարգիչը ՀԴՄ կտրոնի վրա
Անահիտ․
Եթե ռեստորանը ՀԴՄ կտրոնը տպում է ապրանքացանկով և նշվում է ՏԳԴ-ն 56.10, ապա ԱՏԳԱԱ է՞լ պետք է նշվի, թե՞ միայն ՏԳԴ-ն բավարար է։
Մի քանի գործունեություն
Շուշան․
Բարև Ձեզ։ ԱՁ գրանցելիս Տնտեսական գործունեության դասակարգիչ բաժնում կարելի՞ է ընտրել մի քանի տարբերակ, օրինակ՝ դիզայներական գործունեություն, պոլիգրաֆիական գործունեություն և այլ մանրածախ առևտուր։ Շնորհակալություն։
Իրական շահառուներ
Անահիտ․
1․ Եթե կազմակերպությունն ունի 2 իրական շահառու՝ ֆիզիկական անձ, 2-ի էլեկտրոնային ստորագրությունն էլ պետք է լինի՞ հայտարարագիր ներկայացնելու համար։
2․ ՍՊԸ-ն ունի 1 հիմնադիր, իսկ տնօրենն այլ անձ է, հիմնադիրը չէ։ Այս դեպքում տնօրենն է՞լ է համարվում իրական շահառու։
Հաշվի համալրում հիմնադրի կողմից
Անահիտ․
ՍՊԸ-ի հիմնադիրը, ով գրանցված չէ որպես աշխատող ՍՊԸ-ում, կարո՞ղ է ՍՊԸ-ի դրամարկղից գումար մուտք անել ՍՊԸ-ի բանկային հաշվեհամարին։
ՀՈԱԿ-ի տնօրենը՝ ՍՊԸ-ի հիմնադիր
Կարեն․
Բարև Ձեզ։ Ինձ հետաքրքրում է՝ արդյո՞ք ՀՈԱԿ-ի տնօրենը իրավունք ունի լինել ՍՊԸ-ի հիմնադիր, թե՞ ոչ։ Եթե ոչ, ապա ի՞նչ իրավական ակտով է արգելվում։
Մասնակիցների փոփոխություն
Ելենա․
Բարև Ձեզ։ Եթե ՍՊԸ-ի մասնակիցը վաճառում է կամ նվիրում է իր բաժնեմասը ՍՊԸ-ի երկրորդ մասնակցին, արդյո՞ք անհրաժեշտ է այդ տեղեկությունը ներկայացնել պետ․ ռեգիստր։
Զբոսաշրջության գործակալություն
Սամվել․
Բարև Ձեզ, հարգելի մասնակիցներ։ 2023թ. պատրաստվում եմ բացել տուրիստական գործակալություն։ Ձեր խորհրդի կարիքն ունեմ։ Ինչի՞ց սկսել և ի՞նչ անել, որ օրենք չխախտեմ։ Կանխավ շնորհակալ եմ։
Ներմուծում Չինաստանից
Սևակ․
Բարև ձեզ։ Կասե՞ք՝ ինչպե՞ս կարող եմ տեղեկանալ Չինաստանից ներմուծված ապրանքների մաքսազերծման գների հետ։
POS տերմինալի ծրագրի փոխարինում
Նելլի․
Բարև Ձեզ։ Այսպիսի խնդիր ունեմ․ ձեռք եմ բերել POS տերմինալ, որի մոդելը Հայաստանում չեն սպասարկում։ Հնարավորություն կա՞ ծրագիրը փոխելու, որպեսզի այստեղ կարողանամ օգտագործել։
Ի՞նչ անել դրոշմապիտակների հետ
Լիանա․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն ԱԱՀ վճարող է և զբաղվում է արտադրությամբ։ Արտադրանքը դրոշմապիտակավորվում է։ Կասե՞ք՝ եթե գրում եմ ճշգրտող հաշիվ (ապրանքի ժամկետը անցնելու դեպքում), ապա այդ դրոշմապիտակները ի՞նչ պետք է անեն։
Երբվանի՞ց գործողներին է վերաբերում
Սվետլանա․
Իրական շահառուի հայտարարության լրացման կարգը ԱՁ և ՍՊԸ-ի համար երբվանի՞ց գործողներին է վերաբերում։
Դայակ պետության աջակցությամբ
Ալլա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել․ որպես դայակ “Աշխատավարձի 50% պետության կողմից փոխհատուցման ծրագրով” աշխատելու համար 1975թ. ծնված անձը դիմել և ստացել է ՀՎՀՀ 2022թ.՝ որպես ֆիզիկական անձ, բացի եկամտային հարկից նա սոց․ վճար է՞լ պետք է կատարի 2022թ. համար։ Տարեկան եկամտային ու սոց․ վճարի հաշվետվության վերջում լրացվում է որպես ինքնազբաղված գործունեությունից սոց․ վճարի տեղը։ Ինքնազբաղված անձ համարվու՞մ է նա։
Երկրորդ գործունեություն
Աստղիկ․
Մերը վարսավիրանոց է, ուզում ենք սկսել երկրորդ գործ՝ բանկային քարտերի պատրաստում։ Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ եմ որպես միկրոձեռնարկություն աշխատել ու նույն ՀԴՄ -ով, կանխավ շնորհակալություն։
Ա/Ձ-ն հանդիսանում է Թել-Սել-ի գործակալ
Ann.
Բարև ձեզ։ Ա/Ձ-ն հանդիսանում է Թել-Սել-ի գործակալ։ Տվյալ դեպքում հարկային հաշվետվության մեջ ի՞նչ դասակարգիչ պետք է գրվի։
Ֆրիլանսով զբաղվող ԱՁ
Քրիստինե․
Բարև, հարգելի հաշվապահներ: Ֆրիլենսով զբաղվող ԱՁ-ն եկամուտ ստանում է մի քանի կլիենտներից, որոնք նստում են նույն հաշվի վրա ( Payoneer քարտի վրա ): Հարցս հետևյալն է․ հաշիվ վավերագիր դուրս գրելիս հնարավո՞ր է 1 հատ պատրաստել ամբողջ ամսվա համար և “Ստացող”-ի անվան տեղը գրել Payoneer կամ միգուցե բաց թողնել: Թե՞ առանձին պետք է լինի յուրաքանչյուր կլիենտի համար, և այս դեպքում ստանալու ամսաթիվը ամսվա վերջին օրը կարելի՞ է դնել, նույնիսկ եթե ասենք այդ կլիենտը այդ ամսվա մեջ մի քանի անգամ է ուղարկել ( և ներառել բոլոր ուղարկած եկամուտները այդ ամսվա ընթացքում ): Նշեմ, որ շրջհարկի տակ է գործում: Շնորհակալ եմ:
Արտարժույթով պարտքի մարում
Ռիտա․
Բարև Ձեզ: Միջազգային գործընկերը կարո՞ղ է արտարժույթով մարել դեբիտորական պարտքը՝ կանխիկով։ Խոսքը ԵԱՏՄ երկրի մասին է: Շնորհակալ եմ օգնության համար։
Լիազորի տվյալներ
Միլենա․
Բարև Ձեզ։ Եթե ԱՁ-ի լիազորի տվյալները մոռացել եմ, ինչպես կարող եմ այն վերականգնել։
Արդյո՞ք դիմացի կողմը միկրոբիզնես է
Արամ․
Բարև Ձեզ, կոլեգաներ։ Ինչպե՞ս պարզել՝ դիմացի կողմը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է, թե՞ ոչ, և կարո՞ղ ենք արդյոք նրա կողմից դուրս գրված հաշիվը ծախս ճանաչել։
Ակտը ծանուցվել է էլեկտրոնային եղանակով
Արայիկ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը 2022թ. Հունիս ամսին դիմել է բանկ ՀԴՄ POS տերմինալի ակտիվացման համար: 2022թ. Հոկտեմբերի 6-ին ՊԵԿ տեսուչների կողմից կատարվել է ստուգում, և փաստացի տվյալ պահին դեռ պոսը ակտիվ չի եղել: Անկանխիկի խախտման ակտ է կազմվել 300.000 դրամ: Ակտը ծանուցվել է էլեկտրոնային տարբերակով: Լիազորի գրասենակից նոր ծանուցումների բաժինը, որով երևում են ակտերը, չի ակտիվացվել և փաստացի չի իմացվել ակտի ծանուցման օրը: Ծանուցումից երկու ամիս անց ակտը միասնական հաշվում երևացել է որպես պարտք: Ի՞նչ կարելի է անել տվյալ դեպքում։
Ծխախոտի վաճառքի թույլտվություն
Մարիաննա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ծխախոտի վաճառքի թույլտվության համար դիմում եմ տվել dimum.yerevan.am կայքում, բայց պահանջվում է կցել Երևան համայնքի հանդեպ պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանք, դա ո՞րն է։
