Category: Այլ

Պահածոների արտադրություն և վաճառք

Տաթև․

Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք՝ պահածոներ պատրաստելու և վաճառելու համար (մուրաբաներ) անհրաժե՞շտ է արդյոք լիցենզիա։

Կարդալ ավելին Պահածոների արտադրություն և վաճառք

Սոսինձ ներմուծելու համար

Հարություն․

Հարգելի մասնագետներ, սոսինձ ներմուծելու համար լիցենզիա կամ հատուկ թույլտվությու՞ն է պահանջվում։

Կարդալ ավելին Սոսինձ ներմուծելու համար

Անհատույց մատակարարում

Ինեսա․

Բարև ձեզ, եթե ցանկանում եմ խանութին անվճար ապրանք տալ, ինչպե՞ս եմ ձևակերպում, ինչպե՞ս եմ հաշիվ դուրս գրելու:

Կարդալ ավելին Անհատույց մատակարարում

Դասակարգիչը ՀԴՄ կտրոնի վրա

Անահիտ․

Եթե ռեստորանը ՀԴՄ կտրոնը տպում է ապրանքացանկով և նշվում է ՏԳԴ-ն 56.10, ապա ԱՏԳԱԱ է՞լ պետք է նշվի, թե՞ միայն ՏԳԴ-ն բավարար է։

Կարդալ ավելին Դասակարգիչը ՀԴՄ կտրոնի վրա

Մի քանի գործունեություն

Շուշան․

Բարև Ձեզ։ ԱՁ գրանցելիս Տնտեսական գործունեության դասակարգիչ բաժնում կարելի՞ է ընտրել մի քանի տարբերակ, օրինակ՝ դիզայներական գործունեություն, պոլիգրաֆիական գործունեություն և այլ մանրածախ առևտուր։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Մի քանի գործունեություն

Իրական շահառուներ

Անահիտ․

1․ Եթե կազմակերպությունն ունի 2 իրական շահառու՝ ֆիզիկական անձ, 2-ի էլեկտրոնային ստորագրությունն էլ պետք է լինի՞ հայտարարագիր ներկայացնելու համար։

2․ ՍՊԸ-ն ունի 1 հիմնադիր, իսկ տնօրենն այլ անձ է, հիմնադիրը չէ։ Այս դեպքում տնօրենն է՞լ է համարվում իրական շահառու։

Կարդալ ավելին Իրական շահառուներ

Հաշվի համալրում հիմնադրի կողմից

Անահիտ․

ՍՊԸ-ի հիմնադիրը, ով գրանցված չէ որպես աշխատող ՍՊԸ-ում, կարո՞ղ է ՍՊԸ-ի դրամարկղից գումար մուտք անել ՍՊԸ-ի բանկային հաշվեհամարին։

Կարդալ ավելին Հաշվի համալրում հիմնադրի կողմից

ՀՈԱԿ-ի տնօրենը՝ ՍՊԸ-ի հիմնադիր

Կարեն․

Բարև Ձեզ։ Ինձ հետաքրքրում է՝ արդյո՞ք ՀՈԱԿ-ի տնօրենը իրավունք ունի լինել ՍՊԸ-ի հիմնադիր, թե՞ ոչ։ Եթե ոչ, ապա ի՞նչ իրավական ակտով է արգելվում։

Կարդալ ավելին ՀՈԱԿ-ի տնօրենը՝ ՍՊԸ-ի հիմնադիր

Մասնակիցների փոփոխություն

Ելենա․

Բարև Ձեզ։ Եթե ՍՊԸ-ի մասնակիցը վաճառում է կամ նվիրում է իր բաժնեմասը ՍՊԸ-ի երկրորդ մասնակցին, արդյո՞ք անհրաժեշտ է այդ տեղեկությունը ներկայացնել պետ․ ռեգիստր։

Կարդալ ավելին Մասնակիցների փոփոխություն

Զբոսաշրջության գործակալություն

Սամվել․

Բարև Ձեզ, հարգելի մասնակիցներ։ 2023թ. պատրաստվում եմ բացել տուրիստական գործակալություն։ Ձեր խորհրդի կարիքն ունեմ։ Ինչի՞ց սկսել և ի՞նչ անել, որ օրենք չխախտեմ։ Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Զբոսաշրջության գործակալություն

Ներմուծում Չինաստանից

Սևակ․

Բարև ձեզ։ Կասե՞ք՝ ինչպե՞ս կարող եմ տեղեկանալ Չինաստանից ներմուծված ապրանքների մաքսազերծման գների հետ։

Կարդալ ավելին Ներմուծում Չինաստանից

POS տերմինալի ծրագրի փոխարինում

Նելլի․

Բարև Ձեզ։ Այսպիսի խնդիր ունեմ․ ձեռք եմ բերել POS տերմինալ, որի մոդելը Հայաստանում չեն սպասարկում։ Հնարավորություն կա՞ ծրագիրը փոխելու, որպեսզի այստեղ կարողանամ օգտագործել։

Կարդալ ավելին POS տերմինալի ծրագրի փոխարինում

Ի՞նչ անել դրոշմապիտակների հետ

Լիանա․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն ԱԱՀ վճարող է և զբաղվում է արտադրությամբ։ Արտադրանքը դրոշմապիտակավորվում է։ Կասե՞ք՝ եթե գրում եմ ճշգրտող հաշիվ (ապրանքի ժամկետը անցնելու դեպքում), ապա այդ դրոշմապիտակները ի՞նչ պետք է անեն։

Կարդալ ավելին Ի՞նչ անել դրոշմապիտակների հետ

Դայակ պետության աջակցությամբ

Ալլա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել․ որպես դայակ “Աշխատավարձի 50% պետության կողմից փոխհատուցման ծրագրով” աշխատելու համար 1975թ. ծնված անձը դիմել և ստացել է ՀՎՀՀ 2022թ.՝ որպես ֆիզիկական անձ, բացի եկամտային հարկից նա սոց․ վճար է՞լ պետք է կատարի 2022թ. համար։ Տարեկան եկամտային ու սոց․ վճարի հաշվետվության վերջում լրացվում է որպես ինքնազբաղված գործունեությունից սոց․ վճարի տեղը։ Ինքնազբաղված անձ համարվու՞մ է նա։

Կարդալ ավելին Դայակ պետության աջակցությամբ

Երկրորդ գործունեություն

Աստղիկ․

Մերը վարսավիրանոց է, ուզում ենք սկսել երկրորդ գործ՝ բանկային քարտերի պատրաստում։ Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ եմ որպես միկրոձեռնարկություն աշխատել ու նույն ՀԴՄ -ով, կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Երկրորդ գործունեություն

Ա/Ձ-ն հանդիսանում է Թել-Սել-ի գործակալ

Ann.

Բարև ձեզ։ Ա/Ձ-ն հանդիսանում է Թել-Սել-ի գործակալ։ Տվյալ դեպքում հարկային հաշվետվության մեջ ի՞նչ դասակարգիչ պետք է գրվի։

Կարդալ ավելին Ա/Ձ-ն հանդիսանում է Թել-Սել-ի գործակալ

Ֆրիլանսով զբաղվող ԱՁ

Քրիստինե․

Բարև, հարգելի հաշվապահներ: Ֆրիլենսով զբաղվող ԱՁ-ն եկամուտ ստանում է մի քանի կլիենտներից, որոնք նստում են նույն հաշվի վրա ( Payoneer քարտի վրա ): Հարցս հետևյալն է․ հաշիվ վավերագիր դուրս գրելիս հնարավո՞ր է 1 հատ պատրաստել ամբողջ ամսվա համար և “Ստացող”-ի անվան տեղը գրել Payoneer կամ միգուցե բաց թողնել: Թե՞ առանձին պետք է լինի յուրաքանչյուր կլիենտի համար, և այս դեպքում ստանալու ամսաթիվը ամսվա վերջին օրը կարելի՞ է դնել, նույնիսկ եթե ասենք այդ կլիենտը այդ ամսվա մեջ մի քանի անգամ է ուղարկել ( և ներառել բոլոր ուղարկած եկամուտները այդ ամսվա ընթացքում ): Նշեմ, որ շրջհարկի տակ է գործում: Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ֆրիլանսով զբաղվող ԱՁ

Արտարժույթով պարտքի մարում

Ռիտա․

Բարև Ձեզ: Միջազգային գործընկերը կարո՞ղ է արտարժույթով մարել դեբիտորական պարտքը՝ կանխիկով։ Խոսքը ԵԱՏՄ երկրի մասին է: Շնորհակալ եմ օգնության համար։

Կարդալ ավելին Արտարժույթով պարտքի մարում

Լիազորի տվյալներ

Միլենա․

Բարև Ձեզ։ Եթե ԱՁ-ի լիազորի տվյալները մոռացել եմ, ինչպես կարող եմ այն վերականգնել։

Կարդալ ավելին Լիազորի տվյալներ

Արդյո՞ք դիմացի կողմը միկրոբիզնես է

Արամ․

Բարև Ձեզ, կոլեգաներ։ Ինչպե՞ս պարզել՝ դիմացի կողմը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է, թե՞ ոչ, և կարո՞ղ ենք արդյոք նրա կողմից դուրս գրված հաշիվը ծախս ճանաչել։

Կարդալ ավելին Արդյո՞ք դիմացի կողմը միկրոբիզնես է

Ակտը ծանուցվել է էլեկտրոնային եղանակով

Արայիկ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը 2022թ. Հունիս ամսին դիմել է բանկ ՀԴՄ POS տերմինալի ակտիվացման համար: 2022թ. Հոկտեմբերի 6-ին ՊԵԿ տեսուչների կողմից կատարվել է ստուգում, և փաստացի տվյալ պահին դեռ պոսը ակտիվ չի եղել: Անկանխիկի խախտման ակտ է կազմվել 300.000 դրամ: Ակտը ծանուցվել է էլեկտրոնային տարբերակով: Լիազորի գրասենակից նոր ծանուցումների բաժինը, որով երևում են ակտերը, չի ակտիվացվել և փաստացի չի իմացվել ակտի ծանուցման օրը: Ծանուցումից երկու ամիս անց ակտը միասնական հաշվում երևացել է որպես պարտք: Ի՞նչ կարելի է անել տվյալ դեպքում։

Կարդալ ավելին Ակտը ծանուցվել է էլեկտրոնային եղանակով

Ծխախոտի վաճառքի թույլտվություն

Մարիաննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ծխախոտի վաճառքի թույլտվության համար դիմում եմ տվել dimum.yerevan.am կայքում, բայց պահանջվում է կցել Երևան համայնքի հանդեպ պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանք, դա ո՞րն է։

Կարդալ ավելին Ծխախոտի վաճառքի թույլտվություն

Անկանխիկ գործարքներ իրականացնելու համար

Աննա․

Անկանխիկ գործարքներ իրականացնելու համար հարկային տեսչությունը ընտրել է Ամերիաբանկը, որը մեր քաղաքում չունի մասնաճյուղ, կարո՞ղ եմ արդյոք փոխել ինձ ավելի հարմար բանկով անկանխիկ գործարքները կատարելու համար։

Կարդալ ավելին Անկանխիկ գործարքներ իրականացնելու համար

Աուդիտի ենթակա կազմակերպություններ

Կարեն․

Բարև Ձեզ, խնդրում եմ, կասե՞ք՝ որտե՞ղ կարող եմ տեսնել պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների ցանկը, և ո՞ր կազմակերպություններն են, որ ենթակա են պարտադիր աուդիտի:

Կարդալ ավելին Աուդիտի ենթակա կազմակերպություններ

Մրգի և բանջարեղենի մատակարարում

Գոհար․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք։ ՍՊԸ-ն, որը պետք է իրականացնի շենք և շինությունների կառուցապատում, բացվել է անցյալ տարի մայիսին, ԱԱՀ-ով։ Սակայն որևէ գործունեություն չի իրականացրել։ Այս տարի հայտը ներկայացրել է շրջհարկով, սակայն դեռ 6 ամիս հետո նոր զբաղվելու է շինարարությամբ։ Այս պահի դրությամբ մասնակցել է տենդերի և պետք է դպրոցին միրգ և բանջարեղեն մատակարարի։ Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ է զբաղվել դրանով, մինչև սկսի իր հիմնական գործունեությունը, և ինչպե՞ս կարգավորեմ։

Կարդալ ավելին Մրգի և բանջարեղենի մատակարարում

Պասիվ եկամուտ

Լուսինե․

Ի՞նչ է պասիվ եկամուտը։

Կարդալ ավելին Պասիվ եկամուտ

Շրջիկ ՀԴՄ

Արայիկ․

Բարև ձեզ։ Կազմակերպությունը ունի 2 մեքենա․ էվակուատոր և շարժական վուլկանիզացիայի հարմարանքով մեքենա։ Հարց․ արդյո՞ք երկու մեքենաների մեջ պետք է գրանցել շրջիկ ՀԴՄ։

Կարդալ ավելին Շրջիկ ՀԴՄ

Ինչպե՞ս են որոշում մաքսային արժեքը

Կարեն․

Բարև Ձեզ։ ԱԱՀ վճարող կազմակերպությունը Վրաստանից ավտոմեքենա է ձեռք բերել 4 000 ԱՄՆ դոլլարով, որը համարժեք է 1 584 000 ՀՀ դրամի։ Մաքսային արժեքը նշված է 1 800 000 ՀՀ դրամ։ Կասե՞ք՝ ինչի՞ց է տարբերությունը, և ավտոմեքենայի մաքսային արժեքը ինչպե՞ս են որոշում:

Կարդալ ավելին Ինչպե՞ս են որոշում մաքսային արժեքը

Հյուրատան դասակարգիչ

Սարգիս․

Բարև Ձեզ: Հյուրատան, հյուրատնային դասակարգիչն ո՞վ կասի։ Նման բան չեմ կարողանում գտնել: Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Հյուրատան դասակարգիչ