Category: Այլ

Գարեջրի վաճառքի լիցենզիա

Քրիստինա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ նոր բացված ԱՁ-ի համար գարեջրի վաճառքի լիցենզիա է պետք՝ ո՞նց ստանամ արագ։ Իրենց կայքով 2 օր ա փորձում եմ չի ստացվում, dimum.yervan.am կայքով եմ դիմում, չի ստացվում։

Կարդալ ավելին Գարեջրի վաճառքի լիցենզիա

Ձեռքբերում ֆիզ․ անձից

Արա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Երբ շինարարական գործունեությամբ զբաղվող ընկերությունը ֆիզիկական անձից ձեռք է բերում հիմնական միջոց, որի համար կողմերի միջև կնքվում է պայմանագիր, գնման ակտ և կատարվում է հանձնում ընդունում, ապա ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տրվեն, և արդյո՞ք առաջացած 10 % եկամտային հարկը (քանի որ ընկերությունը աշխատում է ԱԱՀ դաշտում ) ենթակա է հիմնական միջոցի արժեքի ավելացմանը և հետագա ամորտիզացմանը, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Ձեռքբերում ֆիզ․ անձից

Տարբեր գործունեություններ

Արտակ․

Բարև ձեզ։ Ինչպե՞ս կարող է նույն ՍՊԸ-ն զբաղվել իրարից տարբեր մի քանի գործունեությամբ, օրինակ՝ ներմուծում, արտադրություն, հյուրանոցայիին գործունեություն ու IT : Այս դեպքում ինչպե՞ս կարելի է բոլորը օրնականացնել ու հավաքել մեկ ՍՊԸ-ի ներքո։

Կարդալ ավելին Տարբեր գործունեություններ

Կազմակերպությունը հայտարարել է ակցիա

Անի Աբրահամյան․

Բարև։ Կազմակերպությունը հայտարարել է ակցիա, որին մասնակցելու ու պայմաններին համապատասխանելու դեպքում դրամական պարգև է տալիս ֆիզիկական անձանց։ Բացի եկամտային հարկից ի՞նչ հարկ է պահվում։ Դու՞րս է գրվում արդյոք ինքնահաշիվ ։ Ու նման ակցիայի դեպքում բավակա՞ն է բաց օֆերտան, թե՞ անհրաժեշտ է պայմանագիր մասնակիցների հետ։

Կարդալ ավելին Կազմակերպությունը հայտարարել է ակցիա

Ձկնաբուծություն

Արթուր․

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս: ՍՊԸ-ն զբաղվում է ձկնաբուծությամբ, և աշխատում է ԱԱՀ-ով հարկման դաշտում, խնդրում եմ ասեք

1) Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

2) Արդյո՞ք պետք է պահեստի հաշվառում կատարել

3. Ո՞նց են հաշվարկում արտադրողականությունը, և արդյո՞ք պետք չէ իմանալ՝ ինքնարժեքը ինչքան է

4. Եթե կա ձկնաբուծության հաշվապահության վերաբերվող օրենքներ կամ գիրք, խնդրում եմ հուշել՝ որտեղից կարդամ կամ ձեռք բերեմ

Կարդալ ավելին Ձկնաբուծություն

Ռոյալթի

Նելլի․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը գնել է ծրագիր՝ պայմանագրի մեջ գրված է ռոյալթի 12 ամիս օգտագործելու իրավունքով, սա ընթացի՞կ ծախս է համարվում։

Կարդալ ավելին Ռոյալթի

Սոցիալական սպասարկում գործունեություն

Սուսաննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կասե՞ք, խնդրում եմ, 87.90.0-այլ սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ, տնտեսական գործունեություն ծավալող ԱՁ-ն ի՞նչ հարկման դաշտում կարող է աշխատել։

Կարդալ ավելին Սոցիալական սպասարկում գործունեություն

Հիմնական միջոցի խոտանում

Աննա․

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ իր հիմնական միջոցը, որտ տրանսպորտային միջոց է, ցանկանում է խոտանել։ Կասե՞ք խնդրեմ՝ ի՞նչ կարգով պետք իրականացվի գործընթացը:

Կարդալ ավելին Հիմնական միջոցի խոտանում

ՀԴՄ ձեռքբերելու և գրանցելու կարգ

Քրիստինա․

Բարև Ձեզ, կարո՞ղ եք ասել՝ գարեջրի և նարգիլեի թույլտվությունը որտեղի՞ց կարող ենք ստանալ, նաև ՀԴՄ ձեռքբերելու և գրանցելու կարգը։

Կարդալ ավելին ՀԴՄ ձեռքբերելու և գրանցելու կարգ

Կանխիկ վճարում

Հայկ․

Բարև Ձեզ: Այսպիսի հարց ունեմ: Շրջհարկով աշխատող ԱՁ-ն ձեռքբերած ապրանքների դիմաց վճարել է կանխիկ, սակայն մատակարար կողմը կանխիկի ոչ մի անդորրագիր չի տվել, միայն դուրս է գրվել էլէկտրոնային հաշիվ: Հիմա ինչպե՞ս պետք է հիմնավորել այդ վճարումները , և արդյո՞ք ԱՁ-ն պարտավոր է վարել դրամարկղային գիրք, եթե կատարում է կանխիկ գործարքներ: Շնորհակալություն։

Կարդալ ավելին Կանխիկ վճարում

Ֆիզ․ անձի սնանկություն

Արփի․

Բարև Ձեզ, ֆիզիկական անձի կամավոր սնանկության դեպքում, կա՞ աշխատավարձի վճարման սահմանափակում, եթե այո, որտե՞ղ կարող եմ հիմքը տեսնել։ Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Ֆիզ․ անձի սնանկություն

Դեղորայքի բարեգործական գնում

Սաթիկ․

Բարև Ձեզ, կազմակերպությունը ցանկանում է դեղորայքի բարեգործական գնում կատարել ֆիզ. անձի համար: Կասե՞ք՝ կարգը ինչպես է լինելու, եթե ոչ մի դեղատուն չի համաձայնվում ֆիզ անձի անունով հաշիվ դուրս գրել: Պատճառաբանում են օրենքի փոփոխություն, կասե՞ք՝ ո՞ր օրենքի մասին է խոսքը: Կանխավ շատ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Դեղորայքի բարեգործական գնում

Եթե օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ

Կարեն․

402-11.10.2022-ՏՀ-011/1 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 113-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետ.

«8) Օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողներից ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով կատարվող ծախսերը, ինչպես նաև Օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողներից անհատույց օգտագործման վերցված շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի գծով սույն բաժնով սահմանված կարգով հաշվարկվող ծախսերը:»:

Սա սպասվող օրենսդրական փոփոխություն է, գրված է՝ առաջին ընթերցում։

Հարց։ 1․ Այսինքն արդեն ընդունվե՞լ է, ո՞նց հասկանամ։ Ո՞նց ա ընթացակարգը՝ պե՞տք է էլի ընթերցում լինի, որ վերջնական ընդունեն։

Հարց։ 2 Նման փոփոխությունները առաջինը ո՞ր կայքում են հրապարակվում:

Կարդալ ավելին Եթե օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ

Վառելիքի նորմաներ

Ինեսա․

Բարև Ձեզ։ Որտե՞ղ կարող եմ կարդալ էքսկավատորների, բուլդոզերների, կամազների դիզելային վառելիքի նորմաների մասին։

Կարդալ ավելին Վառելիքի նորմաներ

Ծառայություններ հետին ամսաթվով

Աննա․

Բարև Ձեզ։ Ֆիզ.անձը, երկրից բացակայելու պատճառով, ԱՁ է գրանցել նոյեմբեր ամսվա կեսին, սակայն ՏՏ ոլորտի ծառայություններ է մատուցել արտերկրի կազմակերպությանը՝ սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին: Դեկտեմբերի 1-ին ինվոյս է ներկայացրել, որտեղ երեք տողով նշել է համապատասխան ամիսներին մատուցած ծառայությունները: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հարկային հետևանքներ կլինեն:

Կարդալ ավելին Ծառայություններ հետին ամսաթվով

Իրական շահառուների հայտարարագիր

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, թե ե՞րբ պետք է ներկայացնենք իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը, ովքե՞ր պետք է ներկայացնեն հայտարարագիր, և եթե կազմակերպությունը գտնվում է գործունեության ժամանակավոր դադարի մեջ, պե՞տք է արդյոք ներկայացնի հայտարարագիր: Շնորհակալություն։

Կարդալ ավելին Իրական շահառուների հայտարարագիր

Կանխիկացման սահմանափակում

Աննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կասե՞ք՝ ՍՊԸ կարո՞ղ է հաշվարկային հաշվից 1 000 000 գումար կանխիկացնի և մուտք անի ՍՊԸ-ի դրամարկղ։ Կա՞ արդյոք սահմանափակում այս հարցում:

Կարդալ ավելին Կանխիկացման սահմանափակում

Կանխիկացում հաշվից

Թամարա․

Բարև Ձեզ։ Ասացեք խնդրեմ՝ հաշվարկային հաշվից դրամարկղ կանխիկի մուտքագրումը (աշխատավարձ վճարելու և մանր ծախսերի համար) և ընթացքում դրամարկղից հաշվարկային հաշիվը համալրելը դիտարկվու՞մ է որպես Անկանխիկ գործառնությունների մասին օրենքի խախտում: Շնորհակալություն։

Կարդալ ավելին Կանխիկացում հաշվից

Շահաբաժին

Արեգա․

Հարգելի փորձառու հաշվապահներ, ունեմ այսպիսի հարց, որի համար ակնկալում եմ ձեր ճիշտ պատասխանները.

ՀՀ ՌԵԶԻԴԵՆՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՍՊԸ-ն (որն ունի մեկ մասնակից) 2018-2021թ գործունեության արդյունքներով չբաշխված շահութը կազմել է 155 մլն դրամ: 2022թ․ կազմակերպությունը ընդունել է որոշում բախշման ենթակա շահույթի գումարը վճարի միակ մասնակցին: Ընկերությունը կարողացել է վճարել 103 500 000 դրամ միակ մասնակցին և դրա 5%-ը՝ 5 175 000 դրամ եկամտային հարկ բյուջե:

Հարց 1. Կարո՞ղ է ընկերությունը 2022թ․ արդյունքներով մնացած գումարը ճանաչի որպես հիմնադրին պարտք.

Հարց. 2 Կարո՞ղ է ընկերությունը շահաբաժնի վճարումից առաջացած և վճարված եկամտային հարկը՝ 5 175 000 դրամը բյուջեից ետ ստանա 2022թ. դեկտեմբեր ամսին: Ինչպե՞ս է դա կատարվում: Խնդրում եմ արձագանքեք։

Կարդալ ավելին Շահաբաժին

Առցանց ուսուցում

Մերի.

Բարև ձեզ։ Անձը ցանկանում է առցանց տարբերակով կրթական հոլովակների ձևաչափով դասընթացներ իրականացնել։ Արդյո՞ք սա համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն։

Կարդալ ավելին Առցանց ուսուցում

Համատեղ գործունեություն

Տիգրան․

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. երկու կազմակերպություններ, որոնք գործում են ԱԱՀ-ի դաշտում, իրականացնում են բեռնափոխադրման ծառայություններ։

Կազմակերպություններից առաջինը ցանկանում է իր գործունեության ընթացքում շահագործել երկրորդ կազմակերպության տրանսպորտային միջոցները։ Հարցս հետևյալն է՝ ի՞նչ հիմունքներով կարող է այն իրականացնել, արդյո՞ք պետք է որևէ քաղիրավական պայմանագիր՝ վարձակալության և/կամ անհատույց օգտագործման պայմանագիր տրանսպորտային միջոցների, և երկրորդ հարցս՝ կարո՞ղ է կազմակերպությունների միջև կնքվի համատեղ գործունեության պայմանագիր և այն գրանցվի հարկայինում, որի դեպքում տրանսպորտային միջոցների շահագործման վերցնելու պարագայում հարկեր չեն գոյանա։

Կարդալ ավելին Համատեղ գործունեություն

Կոմունալների վճարում անձնական հաշվից

Մելինե․

Բարև ձեզ, հաարգելի հաշվապահներ։ Եթե ՍՊԸ տնօրենը գրասենյակային տարածքի կոմունալները ամիսներ շարունակ վճարել է իր անձնական Թելսել դրամապանակով, իր հաշվից, հիմա ինչպե՞ս է ճիշտ դրանք արտացոլել ՍՊԸ ծախսերի մեջ։

Կարդալ ավելին Կոմունալների վճարում անձնական հաշվից

Էլեկտրոնային հաշվետվությունների մուտքանուն / գաղտնաբառ

Տաթև․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարկայինի ծրագրի մուտքանունը ու գաղտնաբառը հարկայի՞նն է տալու, թե՞ ինքս կարող եմ գրանցվել։

Կարդալ ավելին Էլեկտրոնային հաշվետվությունների մուտքանուն / գաղտնաբառ

Սխալ վճարված շահաբաժին

Աստղիկ.

2022թ. հունիսին, որպեսզի դրամարկղի մնացորդը նվազեցնեմ, անցած տարիներին չտրված շահաբաժին եմ տվել հիմնադրին, բայց շահաբաժնի գումարը քիչ էր քան կուտակված շահույթը: 2022թ. 6 ամսվա կտրվածքով հաշվարկել եմ հարկվող շահույթ, ավելացրել կուտակված շահույթին և վճարել շահաբաժին, հաշվետվության մեջ ներկայացրել և վճարել 5 տոկոս: Հասկանում եմ, որ սխալվել եմ: Խնդրում եմ ձեր օգնությունը, բացի փոխառություն ձևակերպելուց ուրիշ ի՞նչ ձևով կարող եմ շտկել սխալս:

Կարդալ ավելին Սխալ վճարված շահաբաժին

Հողամասի անհատույց ստացում

Սուրեն․

Շահութահարկ վճարող ֆիրման անհատույց ստացել է հողամաս 6 միլիոն դրամ արժեքով։ Կասե՞ք ինձ, խնդրում եմ՝ ի՞նչ եղանակով եմ ծախս և եկամուտ ճանաչելու ու ե՞րբ։ Շնորհակալ եմ։ Օրենքի հղում էլ կասեք ինձ, խնդրում եմ, որ կարդամ։

Կարդալ ավելին Հողամասի անհատույց ստացում

Հաշիվների փոխմարում

Սուրեն․

Բարև Ձեզ։ Ունեմ նման հարց։ Կազմակերպությունը 412 հաշվով ունի փոխառության պարտավորություն հիմնադիր տնօրենի նկատմամբ։ Մյուս կողմից էլ 342 հաշվում ունի դեբետային մնացորդ, այսինքն՝ նախորդ տարիների չբաշխված շահույթ։ Կարող եմ արդյո՞ք 412-ի կրեդիտը մարեմ առկա 342-ի դեբետով, թե՞ ոչ։ Ինչ ռիսկեր կամ նյուանսներ կան։ Շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Հաշիվների փոխմարում

Գործառնությունների խմբավորում

Քնարիկ․

Բարև բոլորին։ Հարգելի հաշվապահներ, կասե՞ք՝ ինչպե՞ս խմբավորել գործառնությունները ըստ դրամական հոսքերի գործունեության տեսակների:

Կարդալ ավելին Գործառնությունների խմբավորում

Ինտերնետ կապի վերավաճառք

Մերի․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը զբաղվելու է ինտերնետ կապի վերավաճառքով (հանդիսանալու է ինտերնետ պրովայդեր), արդյո՞ք պետք է լիցենզիա ստանա, թե՞ հանդիսանալով վերավաճառող՝ կարող է չլիցենզավորվել, և ո՞ր հարկման համակարգում կարող է գործել , կա՞ն արդյոք այլ առանձնահատկություններ։ Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Ինտերնետ կապի վերավաճառք

ՏՏ ոլորտի գործունեություն

Մարինե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Նախապես ներողություն եմ խնդրում շատ հարցեր հղելու համար։ Գործող ԱՁ-ն ուզում է դադարեցնել գործունեությունը և բացել ՍՊԸ ու դիմել հավաստագրի համար։ Զբաղվելու է ֆրիլանս ծրագրավորմամբ։ ԱՁ-ն 1 տարի է ինչ գործում է որպես միկրոձեռնարկատիրություն։ Դասավանդում է։ Ունի մեկ աշխատող։ Նախկինում ցավոք չի դիմել հավաստագրի համար։

1․ Կարո՞ղ է ՍՊԸ-ի հիմնադիրը լինել մեկ ուրիշ մարդ։ Հաճախորդները փոխանցելիս կարո՞ղ են պատճառաբանել, որ հիմնադիրը այլ մարդ է, և չեն կատարի փոխանցում։ Թե՞ ՍՊԸ-ի դեպքում փոխանցումը չի սուբյեկտիվացվում։

2. Կարո՞ղ է ԱՁ-ի հիմնադիրը դառնալ ՍՊԸ-ի տնօրեն այն դեպքում, երբ գրանցված աշխատող է հանդիսանում այլ ընկերությունում։

3. Այս դեպքում ՍՊԸ-ն կարո՞ղ է դիմել հավաստագրի համար։ Աշխատող ունենալ / չունենալու խնդիր կարո՞ղ է լինել։

4․ Եթե ԱՁ-ով շարունակի, ապա պե՞տք է փոխել գործունեության տեսակը – շրջանառության հարկ։ Այդ դեպքում որքա՞ն տարեկան տոկոս պետք է ԱՁ-ն վճարի

5․ ԱՁ-ն մեկ տարի գործելուց հետո կարո՞ղ է դիմել հավաստագրի համար։

Կարդալ ավելին ՏՏ ոլորտի գործունեություն