Category: Աշխատավարձ, կադրեր
Եկամտային հարկի հաշվարկների ճշգրտումներ
Armine.
Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ պարզաբանել (մանրամասն նկարագրել քայլերը), թե ինչ կարգով պետք է ճշգրտում կատարեմ ձև 86 հաշվետվության մեջ: Բանն այն է, որ մեր կազմակերպության տնօրենի հրահանգով այս տարվա հունվար-մայիս ամիսների համար ներկայացված հաշվետվություններում ինքնաշխատ կերպով հաշվարկվել է կուտակայինը, սակայն մեր ընկերության 1974-ից հետո ծնված քաղաքացիները փաստացի ստացել են իրենց աշխատավարձն ամբողջությամբ: Այսինքն, նրանց համար իրականում, փաստացի կերպով ոչ պահվել, ոչ էլ փոխանցվել են կուտակայինի գումարները: Հիմա իրենք ներկայացրել են դիմումներ, սակայն որևէ կերպ չեմ կարողանում հասկանալ, թե հիմա ինչ պետք է անեմ անցած 5 ամիսների հաշվետվությունների ճշգրտման հետ կապված: Շնորհակալություն:
Հղիության և ծննդաբերության նպաստի հետ կապված
Աստղիկ.
Հարգելի հաշվապահներ, հարցերս հղիության և ծննդաբերության նպաստին են վերաբերվում.
1. Հղիության նպաստի վճարումը ժամկետ ունի՞, թե՞ ոչ
2. Պետական փոխհատուցման տեղեկանքի նոր ձև կա՞, թե՞ հին ձևն է գործում
3. Նպաստը հաշվարկելիս ամսական միջինը որոշելու համար, երբ աշխատողն աշխատել է 7 ամիս, ասենք յուրաքանչյուր ամիս ստացել է 50 000 դրամ, ինչքա՞ն կլինի նրա միջին ամսական դրույքաչափը
ա) 7 * 50 000 = 350 000 / 7 = 50 000
բ) 350 000 / 12 = 29 166
Ո՞ր ձևն է ճիշտ, եթե կարող եք, նաև հղում արեք:
Նվազագույն աշխատավարձի վերաբերյալ
Հեղինե.
Հարգելի հաշվապահներ, իմ ունեցած ինֆորմացիայի համաձայն, հուլիսի 1-ից աշխատողին տրվող առձեռն աշխատավարձի մինիմալ չափը չպետք է լինի 50 000-ից ցածր: Որքանո՞վ եք դուք տեղեկացված այս հարցի վերաբերյալ:
Աշխատանքային պայմանագրի լուծման ընթացակարգ
Անի.
Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ իմանալ աշխատողի մահվան դեպքում աշխատանքային պայմանագրի լուծման ընթացակարգը, իրավական ակտի ընդունման ամսաթիվը: Կանխավ շնորհակալ եմ:
Հարգանքով`
Անի
Ինչպե՞ս կհաշվարկվի արձակուրդային գումարը
Մերի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել, շտապ է.
1. Եթե դպրոցի աշխատողը աշխատում է համատեղությամբ` որպես փոխտնօրեն (հիմնական աշխ.) և ուսուցիչ, ինչպե՞ս հաշվարկել արձակուրդայինը: Արդյո՞ք այն կհաշվարկվի միայն հիմնական աշխատանքի համար` 25 օր, թե՞ առանձին` 25 օր հիմնականի համար և 35 օր ուսուցչի:
2. Եթե աշխատողը գտնվել է չվճարվող արձակուրդում, արդյո՞ք այդ ամիսը ներառվում է միջին աշխատավարձի հաշվարկում: Կանխավ շնորհակալություն:
Արդյո՞ք աշխատակիցը ունի նպաստի իրավունք
Իդա Օհանյան.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ձեզ հարց ունեմ:
Կինը աշխատել է 200թ.-ից մինչև 2013թ. հոկտեմբեր ամիսը պետական հիմնարկությունում առանց ընդհատման, 2013թ. մարտից աշխատում է նաև քաղաքացիաիրավական պայմանագրով այլ ընկերությունում առ այսօր: 2014թ. սեպտեմբերին պետք է բալիկ ունենա:
1.Արդյո՞ք օրենքով նրան նախատեսվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք, միանվագ գումարը և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը ստանալու իրավունք:
2. Քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում աշխատանքային ստաժը գրանցվու՞մ է արդյոք:
Նախապես շնորհակալ եմ:
Կուտակային վճարից հրաժարվելու դիմումի վերաբերյալ
ԱՆԻ.
Բարև Ձեզ:
Կհուշե՞ք, թե գործատուն, տնօրենը, կուտակային վճարներից հրաժարվելու դիմումը գրելիս ինքն իրե՞ն է դիմում:
Գործատուի կամքով աշխատանքից հեռացվելու դեպքում
Հենրիկ.
Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ճի՞շտ է արդյոք, որ գործատուի կամքով աշխատանքից հեռացվելու դեպքում բացի վերջնահաշվարկից գործատուն պարտավոր է նաև վճարել 2 ամսվա աշխատավարձ: Կանխավ շնորհակալություն:
Կուտակային վճարի հետ կապված
Marina Sahakyan.
Բարև Ձեզ, ես աշխատում եմ համատեղությամբ: Մի կազմակերպությունում աշխատում եմ որպես տնօրեն, իսկ մյուսում համատեղությամբ այլ աշխատանք եմ կատարում: Իմ ղեկավարած կազմակերպությունում ես չեմ հաշվարկում և չեմ պահում իմ կուտակայինը, իսկ մյուսում` առայժմ հաշվարկվում է (աշխատավարձն առանձնապես բարձր չէ): Արդյո՞ք հնարավոր է մի կազմակերպութունում պահել կուտակային կենսաթոշակ, իսկ մյուս կազմակերպությունում`ոչ:
Եվ մի հարց ևս. սկսած ս.թ. հունվարի մեկից ես փաստացի ոչ պահել, և ոչ էլ փոխանցել եմ կուտակայինը, այլ փաստացի ստացել եմ իմ աշխատավարձն ամբողջությամբ, սակայն հարկային ձև 86-ում ավտոմատ ցույց է տրվել, որ այն հաշվարկվել է: Խնդրում եմ պարզաբանել, թե կուտակայինի օրենքի փոփոխությունից հետո ես պե՞տք է իրականացնեմ հաշվարկների ճշգրտումներ, թե ոչ, և եթե այո, ապա ինչպե՞ս և ի՞նչ կարգով ես պետք է իրականացնեմ ճշգրտումներ, և առհասարակ ի՞նչ պետք է անեմ: Միաժամանակ առաջարկում եմ վերոհիշյալ հարցերի պարզաբանումները տեղադրել ձեր կայքում, որպեսզի հասանելի լինի բոլորին: Շնորհակալություն:
Արձակուրդի հրամանի ձև
Երվանդ.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ ուղարկել արձակուրդի հրամանի ձև, նախապես շնորհակալություն:
Աշխատողին նոր հաստիքի նշանակելը համարվու՞մ է արդյոք աշխատանքի էական պայմանի փոփոխություն

Լիլիթ.
Բարև ձեզ: Ասացեք, խնդրեմ, աշխատողին նոր հաստիքի նշանակելը համարվու՞մ է արդյոք աշխատանքի էական պայմանի փոփոխություն, և եթե այո, ապա ինչքա՞ն ժամանակ առաջ պետք է ծանուցել նրան այդ մասին: Նախապես շնորհակալ եմ:
Նպաստի հաշվարկ
Լիլիթ.
Սիրելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, աշխատողը 7 ամիս է աշխատել, բնականաբար դեկրետային գումարը հաշվարկվում է այդ ամիսների համար, բայց մի հարց կա` մինչ այդ 6 ամիս գրանցված է եղել գործազուրկների գրասենյակում և աշխատանքային գրքույկում գրանցել է, արդյո՞ք դա ստաժ է համարվում, և դեկրետայինը հաշվելիս ինչպե՞ս պետք է վարվեմ:
Նախօրօք շնորհակալություն:
Արդյո՞ք գրվում է հրաման
ARPI.
Բարև Ձեզ: Եթե աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր է կնքվում, հետո պաշտոնը փոխվում է, հրաման գրվու՞մ է, թե՞ ոչ:
Համատեղությամբ մեկ այլ պաշտոնում աշխատելու դեպքում ժամային ի՞նչ սահմանափակում կա
ԱՆԻ.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ ասել, թե նույն գործատուի մոտ համատեղությամբ մեկ այլ պաշտոնում աշխատելու դեպքում ժամային ի՞նչ սահմանափակում կա:
Պարտադիր կուտակային համակարգին չմասնակցելու վերաբերյալ դիմումներ
Sona.
Պարտադիր կուտակային համակարգին չմասնակցելու վերաբերյալ դիմումները հնարավո՞ր է հունվարի 8-ով գրել: Եթե ոչ, ապա ո՞ր ամսթիվն է ճիշտ, եթե գործատուն հունվարից պահումներ չի կատարել աշխատողներից:
Գործատուն պարտադիր կուտակայինից հրաժարվելու դիմումները ի՞նչ պետք է անի
Լյուդմիլա.
Ողջույն, հարգելի մասնագետներ: Կարո՞ղ եք ինձ օգնել` գործատուն պարտադիր կուտակայինից հրաժարվելու դիմումները ի՞նչ պետք է անի, կամ ու՞ր պետք է ներկայացնի: Եթե հնարավոր է, հղում արեք:
Աշխատավարձի և պաշտոնի փոփոխման հրամանի օրինակ
Ալինա.
Ներեցեք, կխնդրեի ինձ ուղարկել աշխատավարձի և պաշտոնի փոփոխման հրամանի օրինակ:
Կանխավ շնորհակալ եմ:
Հղիության և ծննդաբերության նպաստի միանվագ վճարելու դեպքում
Արման.
Խնդրում եմ ասել` ի՞նչ փաստաթղթեր (տեղեկանքի և այլ բլանկների ձևեր) են պետք հարկային տեսչություն ներկայացնելու և գործատուին փոխհատուցում տալու համար` հղիության և ծննդաբերության նպաստի միանվագ վճարելու դեպքում: Այդ անաշխատունակության թերթիկը ի՞նչ պետք է անել և որտե՞ղ պետք է ներկայացնել: Շնորհակալություն:
Կուտակայինից հրաժարվելու դիմումի մեջ ի՞նչ պայմաններ են պարտադիր
Սյուզի.
Հարգելի կոլեգաներ, պարտադիր կուտակայինից հրաժարվելու դիմումի մեջ ի՞նչ պայմաններ են պարտադիր:
Արդյո՞ք աշխատանքային պայմանագիրը ավտոմատ լուծվում է
Մարիամ.
Հարգելիներս,
27.02.2013թ.-ից ես գտնվում եմ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, այդ ընթացքում իմ գործատու ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը: Խնդրում եմ ասել` ի՞նչ կարգավիճակում եմ ես այժմ, արդյո՞ք ինձ հետ կնքված աշխատանքային պայմանագիրը ավտոմատ լուծվում է: Շնորհակալություն:
Կուտակային վճար չպահելու վերաբերյալ դիմում
Քնարիկ.
Բարև ձեզ: Կուտակային վճարից ազատվելու համար պետք է գործատուին դիմում տալ, ըստ որի կուտակային վճարի պահումներ չեն կատարվի: Խնդրում եմ ասեք` այդ դիմումները մնու՞մ է գործատուի մոտ, թե՞ ուղարկվում է համապատասխան մարմինների:
Աշխատողների միջին ժամային աշխատավարձ
Arman.
Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանեք` արտահիվանդանոցային բուժօգնության բնագավառում աշխատողների միջին ժամային աշխատավարձը որքա՞ն դրամ է կազմում: Կարո՞ղ եք գրել` միջին 1 ժամային աշխատավարձը նման բնագավառում ինչպես են որոշում: Շնորհակալություն:
Արդյո՞ք ԱՁ մոտ աշխատողներին չի հասնում հերթական վճարովի արձակուրդ
Սամվել.
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք հասկանալ իմ իրավունքները:
Աշխատում եմ ԱՁ մոտ, ունեմ ամսական գրանցված աշխատավարձ, և վճարվում են բոլոր հարկերը: Սակայն արդեն 6-րդ տարին է, ինչ արձակուրդ չեմ կարողանում գնալ, քանի որ ասում են` միայն իմ հաշվին կարող եմ վերցնել: Արդյո՞ք ԱՁ մոտ աշխատողներին չի հասնում հերթական վճարովի արձակուրդ ըստ օրենքի: Իրավունք ունե՞մ պահանջել նախորդ տարիների համար փոխհատուցում:
Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ
Արևիկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել: Պատրաստվում եմ գնալ դեկրետային արձակուրդ և կցանկանայի իմանալ իմ հասանելիք գումարը: Ստանում եմ 120 000 դրամ աշխատավարձ, վեցօրյա գրաֆիկով: Պատրաստվում եմ զույգ ունենալ (կեսարյանով): Ֆիզ. արձակուրդ կգնամ 29.07.2014թ.-ից:
Արդյո՞ք պահվում է եկամտային հարկ արձակման նպաստից
Գայանե.
Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, արձակման նպաստից եկամտային հարկ պահվու՞մ է, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:
Աշխատանքային պայմանագրի գրանցման հետ կապված
Անուշիկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում:
Աշխատանքային պայմանագիր կնքելուց որտե՞ղ պետք է գրանցում կատարել: Հրամանագիրքը ուժը կորցրել է ՀՀ Կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N 875-Ն որոշմամբ, իսկ աշխատանքային պայմանագրի գրանցման, գրանցամատյանի վարման ու պահպանման կարգը ՀՀ Կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N 875-Ն որոշմամբ դեռ գործու՞մ է:
Կանխավ շնորհակալություն:
Աշխատողները ստանում են երկու տարբեր աշխատավարձեր
Վարդուհի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մի խնդրի առաջ եմ կանգնել: Հույս ունեմ` կկարողանաք ինձ օգնել: Կազմակերպությունն ունի երկու բանկային հաշիվներ, համատեղությամբ աշխատողներ, որոնք ստանում են երկու տարբեր աշխատավարձեր առկա երկու տարբեր հաշվեհամարներից: Եկամտային հարկը հաշվարկելիս ստացվում է 120 000 դրամը գերազանցող գումար: Օրինակ` մի աշխատավարձը կազմում է 115 000 դր, իսկ երկրորդը` 100 000 դր: Եկամտային հարկ` (215 000 – 120 000) * 26 % + 29 280: Ինչպե՞ս կատարել մաքուր աշխատավարձերի փոխանցումը:
Ուսանողները պրակտիկա են անցնում ատամնաբուժարանում
Gohar.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել` ի՞նչ փաստաթղթեր պետք է ձևակերպել, երբ ատամնաբուժարանում պրակտիկա են անցնում ուսանողները: Պրակտիկան չի վարձատրվում:
Կանխավ շնորհակալություն:
Կազմակերպությունը կարո՞ղ է աշխատել 6-օրյա գրաֆիկով
Nune.
Խնդրում եմ պատասխանեք մի հարցի. կազմակերպությունը կարո՞ղ է աշխատել 6-օրյա գրաֆիկով, և տաբելի մեջ կարո՞ղ եմ նշել բոլոր օրերը 8 ժամով: Կանխավ շնորհակալ եմ:
Միջին աշխատավարձի հաշվարկ
ԱՆԻ.
Կխնդրեի հուշել` ի՞նչ կարգով է հաշվարկվում ֆիզ. արդձակուրդի գումարը: Նախքան նոր աշխատավայրում աշխատանքի անցնելը աշխատել եմ, այժմ ինձ հետաքրքրում է` միջին տարեկան եկամուտս հաշվարկելիս նախկին աշխատավայրի աշխատավարձն էլ է հաշվարկվում, թե՞ միայն վերջինը: Եվ ևս մեկ հարց` վերջին աշխատավայրում 6 ամիս եմ աշխատել, այս ընթացքում ստացածս գումարը պետք ե բաժանվի տարվա 12 ամիսների վրա, թե՞ հենց վեց ամսվա համար էլ հաշվարկվելու է աշխատանքային օրերով բազմապատկվելու համար:

