Category: Աշխատավարձ, կադրեր
Քանի՞ օր կարող է աշխատողը արձակուրդ գնալ
Սոնա.
Խնդրում եմ մեկնաբանել` քանի՞ օր կարող է աշխատողը արձակուրդ գնալ, եթե աշխատել է 10 ամիս:
Ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվող անձը կարո՞ղ է այլ տեղ աշխատել
Հարութ.
Բարև ձեզ: Արդյո՞ք ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվող անձը կարող է նաև գրանցված լինել այլ կազմակերպությունում որպես վարձու աշխատող:
Միջնորդություն արձակուրդի չօգտագործված մասը հաջորդ տարի փոխադրելու վերաբերյալ
Անի.
Հարգելի կոլեգաներ,
Մինչև ե՞րբ կարող է աշխատակիցը միջնորդություն ներկայացնել արձակուրդի չօգտագործված մասը հաջորդ տարի փոխադրելու վերաբերյալ:
Կա՞ արդյոք օրենքով սահմանված ժամկետ:
Աշխատողին ցանկանում են հեռացնել աշխատանքից
Արուսյակ.
Բարև ձեզ:
Այսպիսի մի հարց ունեմ։ Ես նախածննդաբերության և հետծննդաբերության 121-րդ օրում եմ գտնվում, և ՍՊԸ-ն, որտեղ աշխատում եմ, պետք է լուծարվի։ Այսօր ինձ պահանջ են ներկայացրել գրել դիմում, որ իմ դիմումի համաձայն խնդրում եմ աշխատանքից ազատել ինձ։ Արդյո՞ք ՍՊԸ կարող է աշխատանքից հեռացնել ինձ, եթե այդ դիմումը չստորագրեմ։
Պարգևավճար արձակուրդում գտնվելու ժամանակ
Կարինե.
Հարգելիներս, կասե՞ք՝ եթե աշխատողը ծննդաբերության արձակուրդում է, հնարավո՞ր է գործատուն պարգևավճար տա: Օրենքը կասե՞ք:
Աշխատողը չի ցանկանում շարունակել աշխատանքը
Աննա.
Բարև ձեզ: Կասե՞ք, խնդրեմ, եթե երեք ամիս փորձաշրջանով պայմանագիր եմ կնքել գործատուի հետ և մեկ շաբաթ հետո էլ չեմ ցանկանում աշխատել, ինչպե՞ս վարվել աշխատանքային օրենսդրության սահմաններում, որպեսզի կոնֆիկտ չառաջանա: Կանխավ շնորհակալություն:
Եթե գործատուն աշխատավարձը փոխանցում է ամսի 17-ին
Լիլիթ.
Բարև ձեզ:
Եթե գործատուն աշխատավարձը փոխանցում է ամսի 17-ին, քանի որ ամսի 15-16 եղել են հանգստի օրեր, ապա այդ դեպքում տույժեր նախատեսվու՞մ են, թե՞ օրենքում կա կետ, որը հնարավորություն է տալիս գործատուին փոխանցել աշխատավարձը մինչև հաջորդ ամսվա 15-ը կամ դրան հաջորդող աշխատանքային օրերին։
Շնորհակալ եմ։
Մագիստրատուրայում սովորող ուսանողը կարո՞ղ է աշխատել դպրոցում
Գոհար.
Բարև ձեզ: Մագիստրատուրայում սովորող ուսանողը օրենքով թույլատրված կարգով կարո՞ղ է աշխատել դպրոցում, և եթե այո, ապա ի՞նչ կարգով (մասնագիտությամբ հոգեբան եմ):
Մայրության նպաստի վերաբերյալ
Ամալյա.
Բարև ձեզ: Կարո՞ղ եմ իմանալ` ֆիզ. արձակուրդ գնալու դեպքում երբ են փաստաթղթերը ուղարկում, և ինչքա՞ն ժամանակ հետո է գումարը փոխանցվում հաշվեհամարին:
Եթե աշխատակիցը աշխատում է շաբաթական 2 օր
Անյուտա.
Հարգելի հաշվապահներ ջան, խնդրում եմ, արձագանքեք:
Եթե աշխատակիցը աշխատում է շաբաթական 2 օր՝ երկուշաբթի և չորեքշաբթի: Նոյեմբերի 28-ը լինում է իր վերջին աշխատանքային օրը տվյալ ամսվա: Ներկայացնում է անաշխատունակության թերթիկ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը: Տվյալ դեպքում արդյո՞ք կիրառվում է 5-օրյայի հաշվարկը: Միջին ամսական/21*աշխատանքային օրեր, եթե հաշվի առնենք, որ առաջին աշխատանքային օրն էլ չի վճարվում (դեկտեմբերի 3-ը), եթե դեկտեմբերի 4-ն էլ իր համար ոչ աշխատանքային է, ոչ մի օր չի՞ հաշվարկվում:
Անհրաժեշտ է հաշվարկել արձակուրդային
Մարիամ.
Բարև ձեզ, որ խնդրեմ կարո՞ղ եք օգնել: Անհրաժեշտ է հաշվարկել արձակուրդային աշխատավարձ 2018թ.-ի փետրվարի 12-ից։ 5-օրյա աշխատանքային շաբաթով աշխատելու դեպքում: 12 լրիվ ամիսների աշխատավարձը, ներառյալ լրավճարները, միասին կազմում է 2 280 000 դրամ, ամսական աշխատավարձը 210 000 դրամ է: Նախապես շնորհակալություն:
Գործատուին փոխհատուցման ենթակա գումարի մասին լրացվող տեղեկանք
Թեհմինա.
Ողջույն. Խնդրում եմ օգնեք: Գործատուին փոխհատուցման ենթակա գումարի մասին լրացվող տեղեկանքում 6 տողում նշվում է տվյալ ամսվա համար հաշվարկված ընդհանու՞ր եկամտային հարկի գումարը, թե՞ միայն տվյալ աշխատողի, 7 տողում համախա՞ռն, թե՞ մաքուր գումարը, և 10 տողում ճի՞շտ է գրել (7-6) :
Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը
Հասմիկ.
Բարև ձեզ, եթե աշխատողը գրանցվել է աշխատանքի հղիության ընթացքում 6-7 շաբաթականում, ինչպե՞ս է հաշվարկվում դեկրետայինը այս դեպքում:
Մայրության նպաստի հաշվարկ երկրորդ անգամ
Իննա.
Բարև ձեզ: Եթե հիմա ֆիզ. արձակուրդում եմ և նորից գնամ ֆիզ. արձակուրդ, արդյո՞ք կստանամ մայրության նպաստի նույն գումարը, ինչքան առաջինի ժամանակ:
Արդյո՞ք դրոշմանիշային վճարը կարող է վճարվել գործատուի միջոցների հաշվին
Նվարդ.
Գործատուն կարո՞ղ է աշխատողի փոխարեն վճարել դրոշմանիշային վճարը` անկախ այն հանգամանքից, որ աշխատավարձը բարձր է նվազագույնից:
Արդյոք նախատեսվա՞ծ է նման դեպքերում աշխատավարձ
Աննա.
Բարև ձեզ, ցանկանում եմ ինձ լիովին նվիրել բարեգործական գործունեության։ Բայց այն լիակատար իրականացնելու համար պետք է ուրիշ ոչ մի բանով չզբաղվեմ։ Արդյոք նախատեսվա՞ծ է նման դեպքերում “աշխատավարձ” այն անձանց համար, ովքեր նման գործունեությամբ են զբաղվում։ Շնորհակալություն։
Աշխատողը գործուղումից վերադարձել և ներկայացրել է համապատասխան փաստաթղթերը
Կամո.
Բարև ձեզ: Աշխատողին կանչել եմ արձակուրդից և ուղարկել գործուղման: Մոռացել եմ տալ համապատասխան հրամանները: Աշխատողը գործուղումից վերադարձել և ներկայացրել է համապատասխան փաստաթղթերը: Ինչպե՞ս ձևակերպեմ և վճարեմ աշխատողին: Աշխատողը ծախսերը արել է իր գրպանից: Նախապես շնորհակալ եմ:
Արդյո՞ք վճարվում է սոցիալական վճար երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակ
Մարինա.
Բարև ձեզ: Ես ցանկանում եմ իմանալ` արդյո՞ք երբ գտնվում ես ֆիզ. արձակուրդում, կուտակային կենսաթոշակի գումարը վճարվում է:
Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը
Էլյա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. ես 4 տարի է գրանցված աշխատող եմ, և հիմա ցանկանում եմ ազատվել աշխատանքից: Աշխատում եմ 6-օրյա / 8 ժամյա գրաֆիկով, տարեկան ունեմ 10 օր արձակուրդ, գրանցված աշխատավարձս` 105 000: Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկս:
Աշխատանքի ընդունման հրամանում ԱՕ հոդված 95-ի երկրորդ կետը որպես հիմք նշելը
Բարև ձեզ: Աշխատանքի ընդունման հրամանում ԱՕ հոդված 95-ի երկրորդ կետը որպես հիմք նշելը ճի՞շտ է արդյոք:
Եթե աշխատակիցը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում
Քրիստինե.
Բարև ձեզ:
Ինձ կարո՞ղ եք հուշել՝ եթե աշխատակիցը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը կրճատել հաստիքը, աշխատանքը բաշխել այլ աշխատակիցների միջև և դրանից հետո նորից համանման հաստիք բացել:
Աշխատանքային գրքույկը հանձնվել է թվայնացման
Աստղիկ.
Բարև ձեզ:
Աշխատանքային գրքույկս օրենքով սահմանված կարգով Գործատուի կողմից ներկայացվել է թվայնացման: Խնդրում եմ պատասխանեք. գործատուն այն ինձ կհանձնի անմիջապես թվայնացումից հետ ստանալուց հետո, թե կպահի մինչև իմ աշխատանքից ազատվելը: Եվ կկատարվի արդյոք գրառում իմ ազատման մասին: Կանխավ շնորհակալություն:
Վերջնահաշվարկի վերաբերյալ
Աննա.
Ես 2018թ․ մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 3-ը աշխատելու եմ ամսական 110 000 մաքուր աշխատավարձով: Ունեմ 12 օր չօգտագործված արձակուրդային օրեր: Կասե՞ք` ինչքան վերջնահաշվարկ պետք է ստանամ:
Արդյո՞ք աշխատակիցը ունի վերջնահաշվարկի իրավունք
Անահիտ.
Բարև ձեզ:
Գրանցված աշխատող եմ 1 տարի ու 8 ամիս արդեն, աշխատավարձը 70.000 (ֆիքսված), ցանկանում եմ աշխատանքից դուրս գալ, ինձ հետաքրքրում է` վերջնահաշվարկ պահանջելու իրավունք ունե՞մ, և որքա՞ն կկազմի այն: Արձակուրդից օգտվել եմ մեկ անգամ` 7 օրով: Շնորհակալություն:
Ինչպե՞ս է կատարվելու արձակուրդայինի հաշվարկը
Աստղիկ.
2017 թվականի հերթական արձակուրդիցս հետ եմ կանչվել 10 օր շուտ իմ համաձայնությամբ` ելնելով անհրաժեշտությունից: 2018-ին գնալու եմ արձակուրդ իմ 24 աշխատանքային օրվա համար (6 օրյա աշխատանքային ռեժիմ), միևնույն ժամանակ ցանկանում եմ, որ գումարվի նաև նախորդ տարվա չօգտագործածս 10 օրը: Ցանկանում եմ իմանալ` վճարումն ինչպե՞ս է կատարվելու` 24 օրվա համար, թե՞ արդեն 34: Կանխավ շնորհակալություն:
Արդյո՞ք գործատուն իրավունք ունի բարձր դրույքաչափով վարձատրություն սահմանել
Միշա.
Արձակուրդ գնալու ժամանակ, երբ աշխատակցի պարտականությունները դրվում է ավելի ցածր աշխատավարձ ստացող աշխատակցի վրա, գործատուն իրավունք ունի՞ երկու աշխատակիցների պարտականությունները կատարող աշխատակցին վճարել բարձր վարձատրվող դրույքաչափով: Խնդրում եմ դրական կամ բացասական պատասխանների դեպքում հղում անել համապատսխան օրենքի համապատասխան կետին:
Ինչպե՞ս է հաշվարկվելու վերջնահաշվարկը
Սիրունիկ.
Բարև ձեզ: Աշխատում եմ խանութում, ստանում եմ մեկ հերթափոխի համար 3 000 դրամ: Սակայն լինում են օրեր, երկու հերթափոխ եմ աշխատում: Աշխատավարձ չվճարելու պատճառով ազատվել եմ աշխատանքից: Ունեմ 1 ամիս 17 օրվա չվճարված աշխատավարձ: Աշխատել եմ հունիսից նոյեմբեր: Խնդրում եմ ասել – քանի՞ օրվա ընթացքում պետք է ստանամ իմ աշխատավարձը, ու վերջնահաշվարկ ինչպե՞ս են հաշվարկելու:
Ինչպե՞ս ճշտել որպես գրանցված աշխատող լինելու հանգամանքը
Մետաքս.
Ցանկանում եմ տեղեկանալ՝ ինչպես կարող եմ ճշտել, թե գրանցված աշխատող հանդիսանում եմ, թե ոչ: Ուզում եմ ինքս ճշտել, առանց աշխատանքի վայրի: Հնարավո՞ր է ճշտել, և ի՞նչ է անհրաժեշտ անել դրա համար:
Գործատուն անօրինական ազատել է աշխատողին աշխատանքից
Մարինա.
Բարև ձեզ, կարո՞ղ եք ասել` եթե համապատասխան դատարանի վճռով գործատուն անօրինական ազատել է աշխատողին աշխատանքից, և դրա արդյունքում ձևավորվել է հարկադիր պարապուրդ, ապա որքան կկազմի վճարը 3 տարվա համար, ենթադրենք` եթե մեկ ամսվա աշխատավարձը կազմում է 600 000 դրամ հարկերը ներառյալ (խնդրում եմ նշել հաշվարկի բանաձևը)։ Ինչպես նաև` որքա՞ն կկազմի գոյացած տուգանքը յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար 0.15 տոկոսի չափով (խնդրում եմ նույնպես նշել հաշվարկի բանաձևը) այդ 3 տարվա համար:
Կանխավ շնորհակալ եմ:
Ինչպե՞ս է հաշվարկվելու նպաստը
Մերի.
Բարև ձեզ: Ես աշխատում եմ դպրոցում, վերջին 1,5 տարում գտնվում եմ ֆիզարձակուրդի մեջ, փետրվարին նորից պետք է գնամ ֆիզարձակուրդ: Ինչպե՞ս կհաշվարկվի ինձ հասանելիք գումարը: Կանխավ շնորհակալություն:
