Մինչև ե՞րբ կերկարաձգվի արձակուրդը

Hripsime.

Բարև ձեզ: Եթե հնարավոր է` օգնեք ինձ այս հարցում: Ես վերցրել եմ իմ նախորդ տարվանից տեղափոխված արձակուրդ 2 օր և ընթացիկ տարվա արձակուրդ 12 օր ս. թ. 11.06.2018-ից: Սակայն հանգամանքների բերումով ս.թ.11.06.2018-ից մինչև 22.06.2018 ներկայացրել եմ հիվանդաթերթիկ: Կարո՞ղ եք ասել` մինչև ե՞րբ կերկարաձգվի արձակուրդս:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիամ

Հոդված 167. Ամենամյա արձակուրդի տեղափոխումը և երկարաձգումը
1. Ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի միջնորդությամբ կամ
համաձայնությամբ: Ամենամյա արձակուրդը կարող է տեղափոխվել նաև, եթե աշխատողը`
1) գտնվում է ժամանակավոր անաշխատունակության վիճակում.
2) ձեռք է բերում սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված նպատակային արձակուրդի իրավունք.
3) ( 3-րդ կետն ուժ ը կորցրել է 24. 06. 10 ՀՕ -117-Ն)
4) մասնակցում է տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ
պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների
անհապաղ վերացման աշխատանքներին` անկախ այն հանգամանքից, թե ինչ կարգով է նա ներգրավվել այդ
աշխատանքներում:
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պատճառները կամ այլ պատճառներ (որոնց հետևանքով ամենամյա
արձակուրդը հնարավոր չէ օգտագործել) առաջացել են մինչև ամենամյա արձակուրդն սկսվելը, աշխատողի և
գործատուի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը տեղափոխվում է այլ ժամանակ: Եթե այդ պատճառներն
առաջացել են ամենամյա արձակուրդի ընթացքում, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է համապատասխան
օրերի քանակով:
3. Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ
ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել
կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը: Աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ
ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա
արձակուրդին: