Category: Փաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր
Հաշիվների դուրսգրում Wildberries հարթակում վաճառքներ ունենալու ժամանակ
Բարև Ձեզ, կազմակերպությունը զբաղվում է օնլայն առևտրով (Վայլդբերիս)։ Ապրանքները վաճառվում են և ՀՀ պահեստից և ՌԴ պահեստից։ Խնդրում եմ օգնել` ապրանքի մատակարարման հաշիվները պետք է դուրս գրեմ ըստ դետալիզացիայի վաճառքներ թվի՞ և ապրանքացանկո՞վ։ Երկու պահետներից վաճառքի դեպքում էլ նույն կազմակերպությանը պիտի՞ հաշիվ գրեմ։
Վաճառք Wildberries – ում
Մերի․
Բարև ձեզ, ես ԱՁ եմ, արտադրում եմ ապրանք և վաճառում Wildberries – ում, պետք է վայլդբերիսին հաշիվ գրեմ։ Կարո՞ղ եմ ամիսը մեկ գրել և մեջը ի՞նչ գումար եմ գրում։ Իր փոխանցա՞ծ գումարը։ Եվ մեկ հարց էլ՝ կարո՞ղ եմ արտադրության կոդ գրել հաշվետվության մեջ և միկրոձեռնարկատիրություն համարվել։
Հաշվի դուրսգրում ԱԱՀ-ից ազատված ընկերությանը
Հասմիկ․
Հարգելի հաշվապահներ, ԱԱՀ վճարող ընկերությունը ծառայություն է մատուցում ԱԱՀ-ից ազատված ընկերությանը։ Խնդրում եմ մեկնաբանել, ճի՞շտ է արդյոք, որ Ծառայություն մատուցողը դուրս գրի հաշիվ վավերագիր, գործարքի տեսակը նշելով՝ “ԱԱՀ-ից ազատված”: Կանխավ շնորհակալություն։
Հաշվի դուրսգրում օտարերկրյա կազմակերպությանը
Լիլիթ․
Բարև Ձեզ, պետք է ինվոյս դուրս գրեմ Վրաստանում գործող կազմակերպությանը՝ Հայաստանում մատուցվող ծառայության համար։ Հարցս հետևյալն է․ արդյո՞ք պետք է էլ․ համակարգով հարկային հաշիվ գրեմ (ԱԱՀ վճարող ենք), և ինչպե՞ս դա անել օտարերկյա կազմակերպության դեպքում։ Պե՞տք է մեկ այլ ինվոյս էլ ներկայացնել կազմակերպությանը (կարո՞ղ եմ ԱՄՆ դոլարով տրամադրե՞լ): Շնորհակալություն։
Wildberries հարթակում գործունեության փաստաթղթավորում
Լիլիթ․
Բարև Ձեզ։ ՀՀ -ում շատ կազմակերպություններ և ԱՁ-ներ շրջհարկով աշխատող, իրականացնում են Wildberries կազմակերպության գործունեություն, այսինքն օնլայն հարթակում վաճառում են ապրանք։ Ըստ Վայլդբերիսի հետ կնքած օֆերտայի, ԱՁ-ն վաճառում է իր ապրանքը Վայլդբերիսին, ինքն էլ իր հերթին վաճառում է իր հարթակում։ Օֆերտայի մեկ այլ կետով Վայլդբերիսը մատուցում էր նաև գովազդի ծառայություն, ու ամեն շաբաթ ուղարկում է ԱՁ-ին փաստաթուղթ, որտեղ երևում էր նախորդ շաբաթվա գովազդի ծախսը ռուբլիով։ Ըստ այս փաստաթղթի, որտեղ նաև մեր տվյալներն են, նաև դիմացի կողմի տվյալներն են, ում հասցեն Ռուսաստանում է ու ունի ՕՕՕ(ՍՊԸ) -ի ՀՎՀՀ-ն։ Հաշվապահը հիմք վերցնելով այդ դակումենտը,առաջացնում էր 290 ձև հաշվետվություն 2-րդ բաժնում, որտեղ հարկ չի առաջացնում։ Կից ներկայացնում եմ այն փասթաթուղթը, որը մեզ ուղարկել է “Վայլդբերիս” ՍՊԸ-ն, այժմ արդեն “ԻՄՎԲԱՄ” ՍՊԸ, այսինքն ներկայացուցիչն, որպես ոչ ռեզիդենտի մասով հավաստում։ Մի քիչ երկար ստացվեց, ասեմ ինչի համար, բոլոր էջերում ու նաև ձեր մոտ սխալ են ներկայացնում հարցը, մինչև այսօր չկա ճիշտ պատասխան, արդյո՞ք ճիշտ ենք աշխատում, թե՞ ոչ։ Հարցս ամփոփեմ՝ ես ճի՞շտ եմ անում, որ ներկայացնում եմ 290 ձևի 2-րդ բաժնում և ծախսագրում եմ եռամսյակային հաշվետվությունում։ Եվ երկրորդ հարցը՝ արդյո՞ք տվյալ հաշվետվությունը տարեկան հարկեր կամ այլ ավել հաշվետվություններ չի առաջացնում։ Ցանկալի է իմանալ՝ կցած փասթաթուղթը բավարար էր, որ հարկ չառաջացնի։ Անչափ շնորհակալ կլինեմ, որ հարցերիս պատասխանը շուտ ստանամ։
Ինչպե՞ս կազմել տեղեկանքը
Անահիտ․
Հարգելի խմբակիցներ, խնդրում եմ օգնել․
Ինձ պետք է ԱՁ գործունեություն ծավալողի տեղեկանք աշխատավարձի Կիպրոսի դեսպանատան համար, ԱՁ գրանցված է տվյալ մարդը, որպես իր գործունեություն ծավալող տնօրեն և գրանցված է նաև այլ մարդ որպես փոխտնօրեն, հաշվապահ գրանցված առկա չէ, խնդրում եմ օգնեք, որ ճիշտ տեղեկանք տրամադրվի, շատ շտապ է։
Նախապես շնորհակալություն։
Արդյո՞ք հաշիվ վավերագիրը հնարավոր է չեղարկել
Լիլիթ․
Բարև ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ եթե հաշիվ վավերագիր եմ դուրս գրել 20 օր առաջ, բայց հիմա պարզվում է, որ պետք է վճարեն կանխիկ, պետք է չեղարկվի հաշիվ վավերագիրը։ Կարո՞ղ եմ չեղարկել, թե՞ խնդիր կլինի։ Իսկ եթե էսպես մնա, ի՞նչ կլինի։
Լիակատար նյութական պատասխանատվության պայմանագիր
Նելլի․
Բարև Ձեզ, հարգելի գործընկեր։ Ո՞ր պաշտոնի դեպքում պետք է աշխատանքային պայմանագրին կից գրել նաև լիակատար նյութական պատասխանատվության պայմանագիր։ Կանխավ շնորհակալ եմ համագործակցության համար։
ԱՁ ներմուծում է իրականացրել Չինաստանից
Աննա․
Բարև Ձեզ։ ԱՁ աշխատում է շրջհարկով, ներմուծում է արել Չինաստանից։
Հարց 1․ պե՞տք է գրվի ինքնահաշիվ մատակարարի անունից
Հարց 2․ նվազեցումների մեջ ներառվու՞մ է ինվոյսի գումարը, վճարված հարկերը և ստացված հաշիվները (տեղափոխման ու բռոքերի)։
Շատ շնորհակալ կլինեմ պատասախի համար։
Wildberries հարթակում վաճառքի փաստաթղթավորում
Իրինա․
Բարև ձեզ, հարգելիներս։ Ես Ա/Ձ եմ բացել, Wildberries – ով վաճառք եմ իրականացնում շրջհարկի։ Դեռ նոր եմ սկսել, խնդրում եմ մի փոքր ուղղորդեք՝ արդյո՞ք ճիշտ եմ անում։ Ամեն անգամ, երբ уведомление о выкупе եմ ստանում, հաշիվ վավերագիր եմ դուրս գրում։ Եռամսյակային հաշվետվության մեջ եռամսյակի վաճառքի գինը շրջանառության տողում եմ գրում, իսկ լոգիստիկայի և վայլդբերիսի կոմիսիոն գումարը որպես անուղղակի ծախս, ապրանքի ինքնարժեքի համար փաստաթուղթ չունեմ` ուղղակի ծախս չեմ լրացնում։ Խնդրում եմ կպատասխանե՞ք՝ ճի՞շտ եմ անում, թե՞ բացթողում ունեմ։ Կանխավ շնորհակալ եմ։
Խմիչքի դուրսգրում
Գայանե․
Բարև Ձեզ, կխնդրեմ օգնել այս հարցում․
Ռեստորանային բիզնես է, պետք է խմիչքի դուրսգրում անել, որը կոտրվել է։ Հանձնաժողով պե՞տք է կազմել, և կասե՞ք փաստաթղթի Ձևը:
Շնորհակալություն։
Կազմակերպությունն օտարերկրացուն մատուցել է տուրիստական ծառայություն արտերկրում
Shush.
Բարև Ձեզ: Կազմակերպությունն օտարերկրացուն մատուցել է տուրիստական ծառայություն արտերկրում և գումարը ստացել է հաշվարկային հաշվին արտարժույթով: Ի՞նչ հաշիվ դուրս գրել և արտարժույթը ինչպե՞ս վերածել դրամի, ի՞նչ փոխարժեքով։
Մեկ հաշիվ մի քանի ծառայության համար
Անի․
Խնդրեմ կասե՞ք՝ եթե ամսվա ընացքում 10 հատ ծառայություն է մատուցել տարբեր ամսաթվերի , կարո՞ղ եմ մի հաշվով դուրս գրել ամսի 30-ին, քանակը գրել 10 հատ։
Wildberries միջոցով վաճառված ապրանքի վերադարձ
Վարդուհի․
Բարի օր բոլորին: Հարցս կապված է Wildberries – ի միջոցով ապրանքների վաճառքի հաշվապահության հետ: Եթե ըստ դետալիզացիայի տվյալների նախորդ շաբաթ հաշիվ է դուրս գրվել, իսկ այս շաբաթ ցույց է տալիս որ վերադարձվել է, դա հարկային հաշիվներով ինչպե՞ս պետք է ձևակերպեմ։ Նախորդ շաբաթվա հաշիվը չեղարկել և նորը գրեմ առանց վերադարձած ապրանքի, թե՞ ճշգրտող հաշիվ դուրս գրեմ։
Եվ մի հարց էլ` ամեն անգամ ապրանքը պահեստ տանելիս պե՞տք է տեղափոխման փաստաթուղթ կազմեմ։
Արդյո՞ք միկրոձեռնարկատիրության սուբյեկտը կարող է հարկային հաշիվ դուրս գրել
Քրիստինե․
Բարև բոլորին: Եթե ԱՁ-ն, որը աշխատում է միկրոյով, պլաստիկ շշերից պատրաստում են ավելներ և խանութներին պետք է հանձնեն: Խանութը պահանջում է, որ հարկային հաշիվ դուրս գրեն, ԱՁ ի՞նչ պարտավորություններ ունի անելու և հարկային հաշիվ իրավունք ունի՞ դուրս գրելու:
Կարելի՞ է էլեկտրոնային դրամարկղային գիրք չունենալ
Կարինե․
Բարև Ձեզ։ Եթե կազմակերպությունը կանխիկ գործարքներ չունի, կարո՞ղ է էլեկտրոնային դրամարկղային գրքի հայտ չներկայացնել և չունենալ։ Շնորհակալություն։
Հարկային հաշվի դուրսգրում շրջհարկ վճարող համարվողի կողմից
Հերմինե․
Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն կարո՞ղ է դուրս գրել հարկային հաշիվ, հանձնել ԱԱՀ հաշվարկ և վճարել ԱԱՀ, եթե գործընկերը միայն այդ պայմանով է համաձայն համագործակցել։ Շահութահարկի դաշտ անցնելու ռիսկ կա։
Էլեկտրոնային դրամարկղային գրքի խմբագրում
Էրիկ․
Հարգելի հաշվապահներ, ո՞վ կարող է օգնել: Էլեկտրոնային դրամարկղի գիրքը գրանցել եմ 21.05.2025-ին:
1. 13.06-ին դրամարկղի մուտքի օրդերը կազմելիս 22.05-ի փոխարեն ընտրվել է 16.05, չէի նկատել ու հաստատել էի: Հնարավո՞ր է խմբագրել հաստատված օրդերը ու փոխել կամ հեռացնել: «Խմբագրել» կոճակը սեղմում եմ, բայց թույլ չի տալիս խմբագրեմ:
2. Մուտքի օրդերը կազմվել է, պահպանվել, հետո ելքի օրդերը նույն օրով ու նույն գումարով պահպանելու ժամանակ բերում է խնդիր, որ ելքի գումարները գերազանցում են մնացորդին, բայց մնացորդը բավարարում է:
Կանխավ շնորհակալություն։
Հաշիվ և կանխիկ վճարման անդորրագիր ՌԴ տարածքում
Արման․
Հարգելի գործընկերներ, ի՞նչ եք կարծում, եթե բեռնափոխադրող ընկերության վարորդը ՌԴ տարածքում ծախս է կատարում մեքենայի հետ կապված (օրինակ, յուղի փոխարինում կամ նորոգում), ստանում է ՌԴ հաշիվ ընկերության անունով և կանխիկ վճարման անդորրագիր, այդ ծախսն ընդունելի՞ է որպես նվազեցում շահութահարկի հաշվարկման ժամանակ։ Շնորհակալություն։
Ինչպիսի՞ հաշիվ դուրս գրել
Մելինե․
Եթե ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում կատարողը դուրս է գրում ապրանքների մատակարարման հաշիվ վավերագիր, արդյո՞ք դա սխալ է և խնդիր կարող է առաջանալ։ Մասնավորապես տպագրական-առաքման ծառայությունների մատուցման շրջանակներում դուրս է գրվել այդ գրքերի և ձևաթղթերի (ապրանքների) մատակարարման հաշիվ վավերագիր։ Եվ այս դեպքում կարո՞ղ ենք հանձնման ընդունման ակտը կազմել համաձայն ծառայությունների, ոչ թե ապրանքների։
Դրամարկղային գրքի մնացորդի շտկում
Լիանա․
Բարև Ձեզ։ Դրամարկղային գրքի մեջ սկզբնական մնացորդը 0 է մնացել ու փակել եմ: Ինչ որ տարբերակ կա՞ շտկելու։
Ներմուծում ՌԴ-ից և վաճառք ՀՀ-ում
Գագիկ․
Ողջույն ձեզ։ ԱՁ-ով կատարում եմ ներմուծում ՌԴ-ի օնլայն հարթակներից, և ցանկանում եմ օրինական վաճառք իրականցնել։ Ի՞նչ թղթեր են հարկավոր՝ միայն ֆակտուրա լոգիստիկի կողմից բավարա՞ր է, եթե այո, ես որևէ թուղթ պե՞տք է տրամադրեմ, թե դա բեռնափոխադրումներ կատարող ընկերության պարտավորությունների մեջ է տրամադրել, ու այդ ֆակտուրան բավարար է օրինական դաշտում աշխատելու համար։
Խոտանման ակտի օրինակելի ձև
Հասմիկ․
Բարև Ձեզ։ Ինձ անհրաժեշտ է իրի խոտանման ակտի օրինակելի ձև, եթե այս հարցում կարող եք օգտակար լինել, շատ շնորհակալ կլինեմ ։
Հումքի ձեռքբերում գյուղացուց
Գրիշ․
Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք պետք է ինքնահաշիվ դուրս գրել այս դեպքում: ԱՁ-ն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում և զբաղվում է խոտաբույսերից թեյերի արտադրությամբ, հումքը գնում եմ գյուղացիներից։ Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։ Կանխավ շորհակալ եմ։
Գույքի ձեռքբերում ֆիզ. անձից
Մարինե․
Բարև ձեզ։ ՍՊԸ -ն ֆիզ անձից կարո՞ղ է մինչև 300 000 դրամ արժեքով շարժական գույք գնի, և ի՞նչ փաստաթղթավորում է պահանջվում՝ հաշիվ, հաշվետվություններ և այլն։
Հաշվի դուրսգրում Wildberries – ում վաճառքի ժամանակ
Գևորգ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես Wildberries – ի միջոցով վաճառք եմ իրականացնում և ՌԴ պահեստից, և ՀՀ – ից։ Հաշիվ վավերագիր պետք է դուրս գրեմ միայն ՀՀ -ից վաճառված ապրանքների համա՞ր, թե՞ դա կարևոր չէ։
Ստացված հաշիվների էլեկտրոնային ստորագրում
Գայանե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խանութը շրջհարկով է գործում, ստացված հարկային հաշիվները մարտ ամսվա ստորագրվել է ապրիլի 1-ին։ 1-ին եռամսյակում կարո՞ղ եմ ներառել մարտ ամսվա ստացված հարկային հաշիվները, թե՞ որ ապրիլի 1-ին եմ ստորագրել, պետք է ներառեմ 2-րդ եռամսյակում։ Շնորհակալություն։
Ինչպիսի՞ հաշիվ դուրս գրել
Վիկա․
Բարև ձեզ։ ԱԱՀ–ով աշխատող կազմակերպությունը կատարել է աշխատանք ՌԴ համար, որն էլ համարվում է աշխատանքների կատարման վայր։ Ըստ ԵԱՏՄ պայմանագրի, աշխատանքի կատարման համար 20/120 տոկոս ԱԱՀ–ն վճարում է ՌԴ–ն՝ պահելով մեզանից հարկի գումարը։ Ինչպիսի՞ հաշիվ պետք է դուրս գրենք՝ 0%։ Իսկ ԱԱՀ–՞ն։ Շնորհակալ եմ։
Արդյո՞ք պարտադիր է հաշիվ դուրս գրելը
Արշալույս․
Բարև ձեզ։ Նոր եմ ԱՁ բացել, ընտրել շրջանառության հարկով հարկման հարկատեսակը։ Ոչ ռեզիդենտ, ՀՀ-ից դուրս գործող կազմակերպությանը մատուցվում է ծառայություն։ Կասե՞ք՝ ինվոյս դուրս գրելը պարտադիր է` ՊԵԿ-ի հետ հետագայում խնդիրներ չունենալու տեսանկյունից, թե՞ ինվոյս ՊԵԿ չի ներկայացվում (ոչ ռեզիդենտ կազմակերպությունը չի պահանջում ինվոյս)։ Եթե պարտադիր է ինվոյս գրելը, կասե՞ք՝ ո՞ր ծրագրով է դա գրվում։ Շնորհակալություն։
Ի՞նչ հաշիվ պետք է դուրս գրի կապալառուն
Ալլա․
Բարև ձեզ։ Եթե պետական ոչ առևտրային հաստատությունը շինարարական աշխատանքների գնում է իրականացնում, որը պետության կողմից տրամադրված սուբվենցիայի հիման վրա է ֆինանսավորվում։ Նման դեպքում կապալառու կազմակերպությունը ԱԱՀ ազատվածի հաշիվ է դուրս գրում, թե՞ կապալառու կազմակերպության համար ֆինանսավորման աղբյուրը կապ չունի, ինքը սովորական հարկային հաշիվ է դուրս գրում։
