Category: Հարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Ani.

Բարև Ձեզ: Ես ուզում եմ ճշտել՝ ինչպե՞ս են հաշվարկում վերջնահաշվարկը:

Կարդալ ավելին Վերջնահաշվարկ

Ո՞ր ծախսերը կարելի է նվազեցնել շրջանառության հարկից

Արամ.

Բարև ձեզ: Շրջանառության հարկով աշխատող ֆիրման իրականացնում է հանրային սննդի գործունեություն: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք հանրային սննդի գործունեություն իրականացնելու, ծխախոտի վաճառքի, գիշերային ժամերին աշխատելու, գովազդի թույլտվությունները, որոնք վճարվում են թաղապետարանում, կարո՞ղ ենք ներառել ծախսերի մեջ և նվազեցնել հարկից:

Կարդալ ավելին Ո՞ր ծախսերը կարելի է նվազեցնել շրջանառության հարկից

Ինչպե՞ս է կատարվելու ճշգրտող հաշվի վճարումը

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ ջան: Խնդրում եմ կասե՞ք, երբ ինձ սխալ հարկային հաշիվ են գրել, հետո տարբերության չափով չճշգրտված հաշիվ են ուղարկել, վճարումը ինչպե՞ս է կատարվելու։

Կարդալ ավելին Ինչպե՞ս է կատարվելու ճշգրտող հաշվի վճարումը

Վերջնահաշվարկ

Անի.

Բարև Ձեզ: Եթե աշխատողը չի օգտվել իրեն հասանելիք արձակուրդից՝ վերջնահաշվարկ կատարելու ժամանակ հրամանի մեջ քանի՞ օրվա հաշվով պետք է տալ վերջնահաշվարկ, եթե տարեկան նրան հասնում է 20 աշխատանքային օր, և ո՞ր օրից պետք է տալ վերջնահաշվարկի հրամանը:

Կարդալ ավելին Վերջնահաշվարկ

Ինչպե՞ս պետք է հաշվարկել շահութահարկը

Էմիլի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ կասեք՝ ինչպե՞ս պետք է հաշվարկել շահութահարկը: Մեր կազմակերպությունը ՀՈԱԿ է և տարեկան պետք է ուղարկենք: Ինչպե՞ս կարող եմ հաշվել և ի՞նչ որ ձև կա հաշվարկման:

Կարդալ ավելին Ինչպե՞ս պետք է հաշվարկել շահութահարկը

Որքա՞ն կկազմի կենսաթոշակը

Լուսիկ.

Բարև Ձեզ: Ունեմ 37 տարվա ստաժ։ Որքա՞ն կկազմի թոշակս։

Կարդալ ավելին Որքա՞ն կկազմի կենսաթոշակը

Գրանցման հայտը ե՞րբ պետք է ներկայացնել

Անի.

Բարև Ձեզ: Մարտի 18-ից պետք է աշխատողը գնա մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, գրանցման հայտը ե՞րբ պետք է ներկայացնել և ամսական 3 000 սոց. վճարները отчет-ով երևալու է, թե՞ կազմակերպությունն է տալիս:

Կարդալ ավելին Գրանցման հայտը ե՞րբ պետք է ներկայացնել

Շահութահարկից 150 տոկոսի չափով նվազեցում

Անի.

Բարև Ձեզ: Աշխատողը հաշմանդամության ո՞ր կարգ պետք է ունենա, որպեսզի 150 տոկոսի չափով շահութահարկից նվազեցում լինի:

Կարդալ ավելին Շահութահարկից 150 տոկոսի չափով նվազեցում

Մայրության նպաստ

Մարիամ.

Բարև Ձեզ: Իմ աշխատավարձը 110 000 դրամ է, ինչքա՞ն ֆիզ. արձակուրդ կստանամ:

Կարդալ ավելին Մայրության նպաստ

Արձակուրդի հետ կապված

Անի.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ կպատասխանե՞ք, աշխատակիցը հուլիսին օգտագործել է ուսուցիչներին հասանելիք 35 օր արձակուրդը, հոկտեմբերից գնացել է ֆիզ., մարտի 17-ին լրանում է ժամկետը։ Այժմ ցանկանում է գնալ արձակուրդ մինչև խնամքի գնալը, սակայն սեպտեմբերն է լիարժեք ամիս, կարո՞ղ եմ վերցնել հիմք մայիսից հետո ամիսները, թե՞ ոչ։

Կարդալ ավելին Արձակուրդի հետ կապված

Ինչպե՞ս է կատարվում անավարտ արտադրության վերագնահատումը

Արեգա.

Բարև Ձեզ:
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք իմանալու, թե ինչպե՞ս է կատարվում անավարտ արտադրության /կոնյակի, կոնյակի սպիրտի/ վերագնահատումը:
Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Ինչպե՞ս է կատարվում անավարտ արտադրության վերագնահատումը

Գլոբբինգով ներմուծման հետ կապված

Գևորգ.

Բարև Ձեզ: ԱՄՆ-ից Գլոբբինգով ի՞նչ քանակի կամ ծավալի շարժիչի յուղ կարող եմ բերել, որ չհարկվեմ /3 հատ 5 լիտրանոց կարո՞ղ եմ ամեն ամիս բերել:

Կարդալ ավելին Գլոբբինգով ներմուծման հետ կապված

Արդյո՞ ք ՀԿ-ն կարող է կանխիկ գործարքով ծախսեր կատարել

Susanna.
Հասարակական կազմակերպությունները կարո՞ղ են կանխիկ գործարքով ծախսեր կատարել՝ ՀԴՄ-ն հիմքնավորող փաստաթուղթ կհանդիսանա արդյո՞ք։ Եթե հյուրասիրության ծախսեր կան՝ սուրճ, թեյ, ջուր, դա ինչպիսի՞ թղթերով հիմնավորվի, ի՞նչ թղթեր են պետք։ Անցկացվում է մրցաշար։

Կարդալ ավելին Արդյո՞ ք ՀԿ-ն կարող է կանխիկ գործարքով ծախսեր կատարել

Շրջանառության հարկ վճարող Ա/Ձ համար տարեկան հաշվետվությունների ցանկ

Արամ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել շրջանառության հարկ վճարող ԱՁ համար տարեկան հաշվետվությունների ցանկը և ներկայացման ժամկետները: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Շրջանառության հարկ վճարող Ա/Ձ համար տարեկան հաշվետվությունների ցանկ

Հնարավո՞ր է արդյոք ՀԴՄ կտրոնի կրկնօրինակով TAX FREE ստանալ

Աննա.

Հնարավո՞ր է արդյոք ՀԴՄ կտրոնի կրկնօրինակով TAX FREE ստանալ, կամ հնարավո՞ր է արդյոք ՀԴՄ կտրոնի կրկնօրինակով կտրոնի վերադարձ կատարել: Խնդրում եմ, հնարավորինս շուտ արձագանքել: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Հնարավո՞ր է արդյոք ՀԴՄ կտրոնի կրկնօրինակով TAX FREE ստանալ

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու հետ կապված

Անի.

Բարև Ձեզ: Ես Ա/Ձ եմ, 2020թ. աշխատել եմ շրջանառության հարկով, այս տարի 2021 փետրվարի 21-ից մինչև փետրվարի 22-ը փորձում էի տալ հայտարարությունը՝ միկրոձեռնարկատիրության դաշտով աշխատելու, սակայն այդ պահին ծրագիրը խափանված էր, չէր ընդունում իմ դիմումը, ինձ համարելով ԱԱՀ վճարող, սակայն հետո, երբ ուղղվեց ծրագիրը, ես անմիջապես ուղարկեցի հայտը և այն հաջողությամբ ընդունեց: Իսկ այսօր, երբ ես ծրագիր եմ մտնում հայտարարությունը չկա, ու ես փաստացի հարկվում եմ ԱԱՀ դաշտում: Ի՞նչ անեմ, ինչպե՞ս դառնամ միկրոձեռնարկատեր:
Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու հետ կապված

Մայրության նպաստ

Տաթև.

Բարև Ձեզ:
Եթե անձն ունի Ա/Ձ և գտնվում է ֆիզ. արձակուրդում /ֆիզ. արձակուրդ գնացել է մեկ այլ տեղ աշխատելու ժամանակ/՝ երեխայի մինչև 2 տարեկան խնամքի նպաստից կարո՞ղ է զրկվել Ա/Ձ ունենալու պատճառով: Նշեմ, որ Ա/Ձ-ն հանդիսանում է միկրոձեռնարկություն:

Կարդալ ավելին Մայրության նպաստ

Ի՞նչ է անհրաժեշտ Ա/Ձ բացելու համար:

Դավիթ.

Ուզում եմ Ա/Ձ բացել էլեկտրոմոնտաժային աշխատանքներով զբաղվելու համար: Կասեք, ի՞նչ է պետք:

Կարդալ ավելին Ի՞նչ է անհրաժեշտ Ա/Ձ բացելու համար:

Ե՞րբ պետք է աշխատողը ծանուցվի ընկերության լուծարման մասին

Բարև Ձեզ:
Ես գրանցված աշխատող եմ, բայց չունեմ աշխատանքային պայմանագիր:
Եթե ընկերությունը լուծարվում է, քանի՞ ամիս առաջ աշխատողը պետք է ծանուցվի դրա մասին, և ի՞նչ կոմպենսացիա է տրվում:

Կարդալ ավելին Ե՞րբ պետք է աշխատողը ծանուցվի ընկերության լուծարման մասին

Արդյո՞ք պետք է ծառայությունների մատուցման հաշիվ վավերագիր դուրս գրել

Նաիրա.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ, ինձ ասել՝ մարզում աշխատող Ա/Ձ եմ, իրականացնում եմ հանրային սննդի ոլորտի գործունեություն, աշխատում եմ միկրոյի համակարգում: Ցանկանում եմ իմանալ՝ կարո՞ղ են հաշիվ դուրս գրել, եթե այո, ապա ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշիվ վավերագիր պե՞տք է դուրս գրել:

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է ծառայությունների մատուցման հաշիվ վավերագիր դուրս գրել

Արդյո՞ք բարդ ծննդաբերությունից հետո ավելանում է ևս 14 օր

Աստղիկ.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ պարզաբանեք օրենքով՝ երեխաս ծնվել է մահացած, կեսարյան հատումով ստացել եմ նախա և հետ ծննդյան ա/թ և գումարը: Ինձ կեսարյան հատման համար Ա/Թ 14 օր չի հասնու՞մ /բարդ ծննդաբերությունից հետո ֆիզ. արձակուրդին ավելանում է ևս 15 օր (140 155)/:
Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Արդյո՞ք բարդ ծննդաբերությունից հետո ավելանում է ևս 14 օր

Ու՞մ անունով պետք է գրել հրամանները

Անի.

Բարև Ձեզ:
Եթե տնօրենն ազատվել է աշխատանքից և հանձնման-ընդունման գործընթացը կազմակերպելու համար 20-օրյա ժամկետ է նշանակվել և մինչ այդ գործընթացի ավարտը ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել:
Մինչև հանձնման-ընդունման գործընթացի ավարտը հրամաններն ու՞մ անունով է գրվելու, նախկին տնօրենի, թե՞ նրա ժամանակավոր պաշտոնակատարի, այդ ընթացքում նոր աշխատողի ընդունման դեպքում ու՞մ հետ է կնքվելու պայմանագիրը՝ նախկին տնօրենի, թե՞ ժ/պ-ի հետ, և մինչև հանձնման-ընդունման գործընթացի ավարտը ազատվող տնօրենը տաբելում ներկա է ստանալու, թե՞ ոչ: Նրա ժ/պ-ն նույն ընկերությունում է աշխատում, նա տաբելում որպես տնօրեն է ներկա ստանալու՞ այդ ընթացքում:

Կարդալ ավելին Ու՞մ անունով պետք է գրել հրամանները

Արդյո՞ք պետք է վճարել հարկ դիվիդենտի համար

Արման.

Արդյո՞ք շրջհարկով աշխատող կազմակերպության սեփականատերը վճարում է դիվիդենտի հարկ և ի՞նչ չափով:

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է վճարել հարկ դիվիդենտի համար

Ինչպե՞ս ուղղել հաշվետվությունը

Էմիլի.

Հարգելի հաշվապահներ, մի հարց ունեմ: Արձակուրդայինը և աշխատավարձը միասին կազմել է 500 000 և ավել գումար, բայց դրոշմ. սխալմամբ պահվել է 7 000 դրամ, 8 500-ի փոխարեն: ՊԵԿ ներկայացվող հաշվետվության մեջ ինչպե՞ս ուղղել սա:

Կարդալ ավելին Ինչպե՞ս ուղղել հաշվետվությունը

Դրոշմանիշային վճարի հետ կապված

Անահիտ.

Բարև Ձեզ։ Միկրոյի ոլորտում դրոշմանիշային վճարն 2021թ-ից ի՞նչ փոփոխություններ ունի։ Եվ սոց. վճարի համար որևէ հայտարարություն կամ հաշվետվություն հանձնվու՞մ է՝ տարվա կամ ամիսների կտրվածքով։

Կարդալ ավելին Դրոշմանիշային վճարի հետ կապված

Ինչպե՞ս հաշվել ուսուցչի աշխատավարձը

Կարինե.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել ինձ հաշվարկել ուսուցչի աշխատավարձը, եթե ունեմ 30 տարվա ստաժ և պարապում եմ 20 ժամ /ռուսաց լեզու/։
Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Ինչպե՞ս հաշվել ուսուցչի աշխատավարձը

ԱՏԳ կոդի հետ կապված

Ալեքս.

Բարև Ձեզ:
Կազմակերպության ապրանքը եկել է Հայաստան: Ինվոյսի մեջ գրված է այլ ԱՏԳ կոդ, /481920000/ դեկլարացիայի մեջ այլ ԱՏԳ, /48211000/: Մաքսազերծելու համար որի՞ն են առաջնահերթություն տալիս:

Կարդալ ավելին ԱՏԳ կոդի հետ կապված