26/10/2026

Հարց ու պատասխան

Արմեն.

Ինչ գրծառնությունների հերթականությամբ կարելի է կրեդիտորական պարտքը ճանաչել անհուսալի և ինձ պատճառաբանմամբ…և եկամուտի ճանաչման ժամանակ արդյոք նպատակահարմար է օգտագործել 6142 ենթախմբային հաշիվը…արդյոք հարկային մարմնին մինչև շահութահարկի հաշվարկը պետք է ներկայացնել տեղեկանք անհուսալի դեբիտորական և կրեդիտորական պարտքերի մասին:

Meri.

Ենթադրենք կազմակերպությունը որոշել է իր հիմնական գործունեությունից զատ զբաղվել նոր գործունեությամբ, ինչպես կարելի է այդ նոր գործունեությունը գրանցել, ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ դրա համար

Գայանե.

Կազմակերպությունը Հարկայինում հաշվառվել է 2009թ-ի ապրիլի 15-ին, և մինչ այսօր ոչ մի գործունեություն չի ծավալել, աշխատող չունի գրանցվաց,զրոյական եռամսյակային հաշվետվություն պետք է ներկայացնել, թե ոչ, և թույլատրվում է արդյոք որ քանի դեռ կազմակերպությունը գործունեություն չի ծավալել տնօրենը որպես աշխատող գրանցված չլինի: Նախապես շնորհակալություն

MisterA.

  1. Եթե պարզեցված ընթացակարգով հարկվող իրավաբանական անձը զբաղվում է մեծածախ առևտրով,ապա առաքման գիրք վարում է, իսկ հասույթի գիրք` ոչ:
  2. Եթե պարզեցված ընթացակարգով հարկվող իրավաբանական անձը զբաղվում է մանրածախ առևտրով (ունի ՀԴՄ), ապա առաքման և հասույթի գրքեր չի վարում:
  3. Եթե պարզեցված ընթացակարգով հարկվող իրավաբանական անձը զբաղվում է և´ մանրածախ, և´ մեծածախ առևտրով (ունի ՀԴՄ), ապա Մանրամասն

Artavazd.
Աշխատողը ստացել է առհաշիվ գումար, գնումներ կատարել, հաշվարկային հաշվից գումար ստացել և այն առհաշիվ տրված գումարի մնացորդի հետ մուտքագրել է դրամարկղ: Կարո՞ղ ենք մեկ մուտքի օրդերով մուտքագրել երկու գումարներն էլ` բնականաբար ձևակերպումը տալով 251/252,228: