Category: Հարց ու պատասխան

Տեղեկություններ հարկային հաշիվների վերաբերյալ

Vahan.

Ո՞ր հարկային հաշիվներն են ներառվում հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքի մեջ (որքան գիտեմ, 100 հազ.-ը գերազանցող, կցանկանայի ճշտել):

Կարդալ ավելին Տեղեկություններ հարկային հաշիվների վերաբերյալ

Նոր գործունեություն

Meri.

Ենթադրենք կազմակերպությունը որոշել է իր հիմնական գործունեությունից զատ զբաղվել նոր գործունեությամբ, ինչպես կարելի է այդ նոր գործունեությունը գրանցել, ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ դրա համար

Կարդալ ավելին Նոր գործունեություն

ՀԴՄ կտրոնի տրամադրումը

Մարինե.

Վաճառողուհին ՀԴՄ կտրոնը եթե խփում է բայց հերթի կամ հաճախորդի արագ դուրս գալու պատճառով չի հասցնում տալ ՀԴՄ կտրոնը հաճախորդին, այդ դեպքում դա կարող է հանգեցնել վարչական պատասխանատվության

Կարդալ ավելին ՀԴՄ կտրոնի տրամադրումը

Կազմակերպությունը գործունեություն չի ծավալել…

Գայանե.

Կազմակերպությունը Հարկայինում հաշվառվել է 2009թ-ի ապրիլի 15-ին, և մինչ այսօր ոչ մի գործունեություն չի ծավալել, աշխատող չունի գրանցվաց,զրոյական եռամսյակային հաշվետվություն պետք է ներկայացնել, թե ոչ, և թույլատրվում է արդյոք որ քանի դեռ կազմակերպությունը գործունեություն չի ծավալել տնօրենը որպես աշխատող գրանցված չլինի: Նախապես շնորհակալություն

Կարդալ ավելին Կազմակերպությունը գործունեություն չի ծավալել…

Առաքման և հասույթի գրքերի վարման հետ կապված.

MisterA.

  1. Եթե պարզեցված ընթացակարգով հարկվող իրավաբանական անձը զբաղվում է մեծածախ առևտրով,ապա առաքման գիրք վարում է, իսկ հասույթի գիրք` ոչ:
  2. Եթե պարզեցված ընթացակարգով հարկվող իրավաբանական անձը զբաղվում է մանրածախ առևտրով (ունի ՀԴՄ), ապա առաքման և հասույթի գրքեր չի վարում:
  3. Եթե պարզեցված ընթացակարգով հարկվող իրավաբանական անձը զբաղվում է և´ մանրածախ, և´ մեծածախ առևտրով (ունի ՀԴՄ), ապա Մանրամասն
Կարդալ ավելին Առաքման և հասույթի գրքերի վարման հետ կապված.

Մեկ մուտքի օրդեր

Artavazd.
Աշխատողը ստացել է առհաշիվ գումար, գնումներ կատարել, հաշվարկային հաշվից գումար ստացել և այն առհաշիվ տրված գումարի մնացորդի հետ մուտքագրել է դրամարկղ: Կարո՞ղ ենք մեկ մուտքի օրդերով մուտքագրել երկու գումարներն էլ` բնականաբար ձևակերպումը տալով 251/252,228:

Կարդալ ավելին Մեկ մուտքի օրդեր

ՀԴՄ, թե՞ հաշիվ-ապրանքագիր

Հարություն.

Հարգելի կոլեգաներ, ճիշտ կլինի՞, եթե հարկային հաշվի հետ միասին տպվի նաև ՀԴՄ կտրոն՝ հետագայում հարկերը հաշվարկելիս այն հաշվի չառնելով:
Մանրամասն

Կարդալ ավելին ՀԴՄ, թե՞ հաշիվ-ապրանքագիր