26/10/2026

Հարց ու պատասխան

Արմինե․

Հարգելի մասնագետներ,

ԱԱՀ վճարող կազմակերպությունը ֆիզիկական անձից վարձակալել է տարածք՝ համապատասխան պայմանագրի հիման վրա։ Հարկային հաշվառման տեսանկյունից վարձավճարը որպես ծախս ճանաչելու համար արդյո՞ք բավարար է սովորական պայմանագրի առկայությունը, թե՞ անհրաժեշտ է նաև այն հաստատել նոտարով։ Նախապես շնորհակալություն։

Արմեն․

Բարև ձեզ։ Տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի ՀԿ-ն։ ՀԿ կողմից դասընթացների անցկացման համար վճարված գումարները արդյո՞ք համարվում են շահույթ և ենթակա՞ են ամսական կամ տարեկան հաշվետվության մեջ ներառման, եթե ՀԿ-ն չունի գրանցված աշխատողներ, այլ գործում է կամավորների միջոցով։

Մարինե․

Բարև, հարգելի խմբակիցներ։ Մի քանի հարց ունեմ Wildberries – ի վերաբերյալ։ Իրականացնում եմ վաճառք Wildberries հարթակում։ Ստացել եմ Դետալիզացիայի հաշվետվություն, որտեղ ապրանքները ունեն 3 կարգավիճակ՝ 1) Продажа 2) Обработка 3) Логистика

Հարցս հետևյալն է ՝ Հաշիվ վավերագիր դուրս գրելուց պե՞տք է առևտրի շրջանառությունը ներառի միայն վաճառված ապրանքի գինը, այսինքն Продажа կարգավիճակով, թե՞ ամբողջովին։ Եթե այո, ապա շրջ․ հարկի հաշվետվության մեջ այն ապրանքների ծախսերը, որոնք դեռ չունեն Продажа կարգավիճակը, չե՞նք կարող ընդգրկել ծախսերի մեջ, այսինքն շրջանառությունը հաշվարկվում է տվյալ ժամանակաշրջանի համար, իսկ ծախսերը հաշվարկվում են, տեղափոխվում են հաջո՞րդ ժամանակաշրջան։

Գոհար․

Բարև Ձեզ։ Ռեստորանը, որն աշխատում է շրջ․ հարկով, ցանկանում է համագործակցել Glovo և Yandex ընկերությունների հետ։ Կասե՞ք ընթացքը, ՀԴՄ պե՞տք է տպել, թե՞ ոչ, եթե ոչ, ապա ի՞նչ փաստաթուղթ է հարկավոր, որով ես ապրանքր կտամ Glovo – ին։

Սոֆյա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ՌԴ-ից ներմուծում կատարելու դեպքում Z8 և Z3 ձևերը բավակա՞ն է հանձնել, թե՞ էլի հաշվետվություններ կան։ Արդյո՞ք z4 ձևը ՊԵԿ-ն է ներկայացնում, թե՞ ոչ։ Շնորհակալություն։

Աստղիկ․

Բարև Ձեզ։ Այսպիսի հարց ունեմ․ աշխատում եմ սեպտեմբեր ամսից, աշխատավարձս եղել է 4 ամիս 83 250 դրամ, իսկ հունվար ամսից բարձրացել է 103 100 դրամ է դարձել։ 5 օր բացակայել եմ և բերել եմ բյուլետեն 5 օրվա համար։ Նշեմ, որ 5 օրյա եմ աշխատում։ Ինչքա՞ն պետք է ստանամ փետրվար ամսին։

Ավիկ․

Հաշվապահներ ջան, ԱՁ-ն միկրոյի դիմում չի ներկայացրել, այսինքն ընկել է հարկման ընդհանուր դաշտ։ Կասե՞ք՝ ի՞նչ վճարներ ունի վճարելու, եթե անցյալ տարում դեռ չի ունեցել գործունեություն և այս տարում նույնպես։

Անուշ․

Հարգելի հաշվապահներ, ունեմ աշխատակից, ում Նոյեմբեր ամսվա ԱՎՈՒՄ-ը գերազանցել է 200 000 դրամը, դեկտեմբեր ամսվա հաշվարկված աշխատավարձից վճարվել է ապահովագրավճար, և դեկտեմբեր ամսին ներկայացրել է ՀԾ թերթիկ։ Արդյո՞ք գործատուի միջոցների հաշվին պետք է հունվար ամսվանից իրականացվի նրա ապահովագրավճարների վճարումը և մինչև ե՞րբ։ Կխնդրեմ արձագանքել։ Կանխավ շնորհակալ եմ։

Անի․

Բարև Ձեզ։ Ես ունեմ գրանցված ԱՁ՝ դիջիթալ մարքեթինգի ոլորտում։ Այժմ ցանկանում եմ նաև Չինաստանից զարդեր ներմուծել և վաճառել Wildberries-ի և Facebook-ի միջոցով։ Կասե՞ք՝ արդյո՞ք պետք է նոր ԱՁ գրանցեմ և ՀԴՄ սարք ձեռք բերեմ։ Շնորհակալություն։

Ռուբեն․

Բարձ Ձեզ։ Եթե կազմակերպությունը 2025 թվականի նոյեմբերից գտնվում է լուծարման գործընթացում, արդյո՞ք հանձնում է իրական շահառուի հայտարարագիրը։

Ռուզաննա․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. Կազմակերպությունը, որն իրականացնում է ծառայությունների մատուցում, մինչև 01.07.25թ-ը աշխատել է շրջ. հարկով, իսկ 01.07.25թ-ից անցել է հարկման ընդհանուր համակարգ:

Հարց․ Շահութահարկի տարեկան հաշվարկում արդյո՞ք 1-ին բաժինը լրացնելիս պետք է արտացոլել միայն 01.07.25թ-ից հետո ստացված եկամուտներն ու կատարված ծախսերը, իսկ 8-րդ բաժինը լրացնելիս պետք է արտացոլել ակտիվների և պարտավորությունների ամբողջ տարվա շարժը՝ սկսած 01.01.25թ-ից: Եթե այո, ապա այս դեպքում հաշվարկիս 1-ին բաժնի 85 կետում ստացված հարկային վնասի և 8-րդ բաժնի 33 կետում արտացոլված հարկային վնասի գումարները տարբեր թվեր են ստացվում, դա արդյո՞ք խնդիր չէ:

Հրանտ․

Բարև Ձեզ: Անաշխատունակության ութերորդ օրացուցային օրվանից լիազոր մարմինը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին վճարելիս եկամտային հարկի պահում կատարու՞մ է: Կանխավ շնորհակալություն։

Աննա․

Հարգելի հաշվապահներ, հարկային ո՞ր դաշտում պետք է գործենք, եթե նոր ենք բացելու ԱՁ և զարդերի վաճառք ենք իրականացնելու (ո՞ր տեսակի հարկերն ու վճարներն ենք կատարելու)։

Հայկ․

Բարև ձեզ, ընկերներ։ ԱՁ-ն աշխատում է շրջհարկով, վաճառում է ապրանքներ Օզոն հարթակում։ Կարո՞ղ եք խորհուրդ տալ պարտաճանաչ հաշվապահ կամ ընկերություն, որը կվարի սույն ԱՁ-ի հաշվապահությունը մատչելի գնով։ Շրջանառությունը շատ փոքր է։ Շնորհակալ կլինեմ բոլոր խորհուրդների համար։

Քրիստինե․

Բարև բոլորին։ Մի հարց տամ։ Փետրվար ամսին դուրս եմ գրել 5 հատ ապրանքի հաշիվ (արտադրել ենք մետաղապլաստե դուռ և լուսամուտ), որտեղ ԱՏԳԱԱ կոդերը չեմ գրել։ Հիմա չեղարկե՞մ, նորից հաշիվ դուրս գրեմ նոր ամսաթվով, լրացուցիչ տեղում գրեմ տվյալ հաշվի համարը, թե՞ թողնեմ այդպես։ Խնդրում եմ պատասխանեք։

Արմեն․

Բարև Ձեզ։ Մատուցում ենք օնլայն խորհրդատվական ծառայություններ (և իրավաբանական անձանց, և ֆիզ․ անձանց)։ Երբեմն ֆիզ․ անձ հաճախորդները չեն ցանկանում տրամադրել անձնագրային տվյալները՝ հաշիվ դուրս գրելու համար։ Այս դեպքում պե՞տք է ՀԴՄ կիրառել։ Եթե այո՝ ֆիզիկական ՀԴՄ սարք, թե՞ օնլայն ՀԴՄ։ Անկանխիկի օրենքում նշվում է, որ խորհրդատվական ծառայությունների վճարները կատարվում են անկանխիկ ձևով։ Այսինքն՝ եթե վճարումը կատարվում է քարտով կամ այլ վճարային համակարգով, կարո՞ղ ենք ՀԴՄ կիրառել, թե՞ ոչ։ Շնորհակալ եմ նախապես։

Հասմիկ․

ՍՊԸ-ն օգտվել է միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող Ա/Ձ-ի ծառայությունից, արդյո՞ք ՍՊԸ-ն կարող է իրեն ծախս համարել և նվազեցնել։

Գոհար․

Բարև ձեզ։ Ցանկանում եմ տանս մեջ արտադրել մոմեր և օճառներ, և օնլայն վաճառք իրականացնել։ Կասե՞ք խնդրեմ՝ գրանցվե՞մ որպես ԱՁ, և ի՞նչ քայլեր են հարկավոր, որպեսզի օրինական դաշտ մտնեմ։

Լիլ․

Բարև ձեզ։ Ուզում եմ խորհրդատվություն ստանալ հետևյալ իրավիճակի վերաբերյալ (Գեղեցկության սրահ)․

ԱՁ-ն 2024թ․ աշխատել է միկրոձեռնարկատիրության կարգով, բայց չի վճարել դրոշմանիշը, որի համար հիմա ծանուցում կա։

2025թ․ անցել է շրջանառության հարկի համակարգ և ներկայացրել է միայն 1-ին եռամսյակի հաշվետվությունը։ Ապրիլից փաստացի գործունեություն չի իրականացրել, եկամուտ չի ունեցել, բայց գործունեության դադարեցման հայտ չի տվել, և մնացած եռամսյակների հաշվետվությունները չի ներկայացրել։

Հարցերս՝
1️⃣ Եթե փաստացի եկամուտ չի եղել, արդյո՞ք պարտավոր է վճարել ֆիքսված ամսական որևէ հարկ (օրինակ՝ 5 000 դրամական շահութահարկ և սոց վճար)
2️⃣ Չներկայացված եռամսյակների դեպքում պե՞տք է հիմա ներկայացնել զրոյական հաշվետվություններ
3️⃣ Արդյո՞ք հաշվարկվելու են պարտադիր սոցվճարներ, եթե աշխատողներ չկան
4️⃣ Ո՞րն է ճիշտ քայլերի հերթականությունը հիմա՝ տուգանքները նվազագույն պահելու համար։

Կանխավ շնորհակալություն։

Մերի․

Բարև ձեզ, Wildberries հաշվապահության հետ կապված հարցեր ունեմ։ Հաշիվը գրում ենք Уведомление о выкупе տվյալներով, դա ՀՀ-ից դուրս վաճառված ապրանքների համար է ծախսերն էլ հանած, հիմա հարցս՝ իսկ ՀՀ–ում վաճառված ապրանքների համար ինչպե՞ս ենք հաշիվը գրում, եթե ծախսերը հանած չեն դետալիզացիայի մեջ։ К перечислению Продавцу за реализованный Товар տողից հանու՞մ ենք լոգիստիկան։ Մի հարց ևս՝ Wildberries-ը մեզ հաշիվներ է գրում հանձնակատարի ծառայության, դրա մեջ ի՞նչն է ներառված, գովազդի ծախսերն այդտեղ կա՞ն։

Աննա․

Բարև ձեզ։ ՍՊԸ-ն եթե նոր է բացվում, մեկ մասնակից ունի, տնօրեն ռեգիստրով հենց հիմնադիրին է, taxservice-ում պարտադի՞ր է տնօրեն գրանցելը, և հետագայում փոփոխման դեպում տնօրենը ռեգիստրի վկայականում է՞լ պետք է փոխվի։

Հայկանուշ․

Բարև Ձեզ։ Քաղաքացիաիրավական պայմանագրով Արմաթ ԻԼ խմբավար եմ։ Միաժամանակ աշխատում եմ դպրոցում որպես էլեկտրոնային մասնագետ։ Հարց՝ քաղաքացիաիրավական ծառայությունը հաստի՞ք է, թե՞ մատուցած ծառայություն։ Ինձ առարկում են, որ ես պետք է աշխատեմ էլ․ մասնագետ 0,75 դրույքով, քանի որ 2 աշխատանքը միասին շաբաթական 48 ժամը գերազանցում է։ Նշեմ, որ Արմաթ խմբակ պարապում եմ 2 խմբով յուրաքանչյուր խմբի հետ քաղաքացիաիրավական պայմանագրով տրված շաբաթական 4 ժամ 30 րոպե։