Category: Նորություններ

Ստուգումների ծրագիրը հրապարակվել է ՊԵԿ-ի կողմից

2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող համալիր հարկային ստուգումների ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով…

Արտակարգ դրության պայմաններում մեղմացվել են չմարված հարկային պարտավորությունների նկատմամբ տույժերը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց “Բարգավաճ Հայաստան” խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որն առնչվում է չմարած հարկային պարտավորություններին: “Արմենպրես”-ի փոխանցմամբ`Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ընդունվեց՝ ստանալով 107 կողմ ձայն:

Առաջարկվում է արտակարգ դրության պայմաններում հարկային պարտավորությունների չկատարման դեպքում տույժերի նվազեցում: Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով: Հիմա առաջարկվում է գրեթե կրկնակի իջեցում՝ սահմանելով 0.04 տոկոս:

Գործող կարգավորմամբ, եթե տնտեսավարողը կուտակում է 500 հազար դրամից ավելի հարկային պարտավորություն, ապա հարկային մարմնի ղեկավարը կարող է հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու որոշում կայացնել: Նախագծով առաջարկվում է այդ 500 հազար դրամի շեմը բարձրացնել՝ դարձնելով 1 մլն 500 հազար դրամ:

Նախագծում երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կատարվել են որոշակի փոփոխություններ, լրացումներ: Կառավարության առաջարկով փոփոխություն է կատարվել նաև Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում: ՊԵԿ նախագահը հայտնել էր, որ սոցիալական վճարներն ու եկամտային հարկը ներկայացվում են միասնական հաշվարկով, հետևաբար, եթե եկամտային հարկի տույժն իջեցվում է, ապա նույն կերպ պետք է իջեցվի նաև սոցիալական վճարի նկատմամբ հաշվարկվող տույժը:

ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի առաջարկով քննարկվել է նաև, որ տույժերը, որոնք պետք է հաշվարկվեն 0,04 տոկոսի չափով, արտակարգ դրության ընթացքում չհաշվարկվեն, այլ գնան սառեցման ճանապարհով: Այդ հարցը սակայն հանձնաժողովում մերժվել է:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ առաջարկ էր հնչել, որ տույժերի տոկոսադրույքը 0.075-ից 0.04 իջեցումը կիրառվի ոչ թե ապրիլի 21-ից, այլ շատ ավելի վաղ ժամանակաշրջանից: Նրա խոսքով՝ սակայն այդ դեպքում իրագործելիության խնդիր կլինի:

Աղբյուր՝ Armenpress.am

Ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկ

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում առանձնացվել է «COVID-19» բաժինը, որտեղ հրապարակվել է ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության՝ ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկը՝ պարետի 23.03.2020թ.-ի թիվ 13 որոշման համաձայն: Ցանկը հասանելի է այս հղումով…

Աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքները նախատեսվում է երկարաձգել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ է ներկայացրել, որով նախատեսվում է երակացնել աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքները:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» 2015 թվականի հունիսի 22-ի ՀՕ-96-Ն օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հիմնական աշխատավայրի գործատուն պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երեք տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն` աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով:

Ընդ որում, հաշվի առնելով 2017, 2018 թթ. գործատուների կողմից թվայնացման ներկայացված աշխատանքային գրքույկների քանակը, Շարունակել կարդալ “Աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքները նախատեսվում է երկարաձգել”

Հայաստանում կսահմանվի 6% առողջության հարկ. ինչպես են հավաքվելու առողջության ապահովագրության գումարները

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը: Ըստ նախագծի՝ տարեկան ապահովագրական ծածկույթի ծախսը 1 շահառուի հաշվով կազմում է 77274 դրամ:

Ապահովագրական ծածկույթի համար պահանջվող ծախսերի փոխհատուցումը կիրականացվի երկու հիմնական աղբյուրներից՝ պետական բյուջեի ընդհանուր եկամուտներից և առողջության հարկից: Անկախ բնակչության որևէ խմբին պատկանելուց, ԱՀԱ ներդրման պահին աշխատող և ինքնազբաղված քաղաքացիները կվճարեն առողջության հարկ:

Նախատեսվում է, որ 2021 թվականին ապահովագրական ծածկույթը կկազմի 229.1 միլիարդ դրամ, որից պետական բյուջեի հաշվին ապահովվող ապահովագրական ծածկույթը կկազմի 106.3 միլիարդ դրամ, իսկ ապահովագրական ծածկույթի դեֆիցիտը՝ 122.8 միլիարդ դրամ: Այդ դեֆիցիտը լրացվելու է առողջության հարկի միջոցով, որը կազմելու է 6%: Փաստացի, պետբյուջեից ապահովագրավճարի համար հատկացվելու է 46.4%, իսկ 53.6%-ը լրացվելու է առողջության հարկից ստացված միջոցներից:

Հրապարակված նախագծում նշված է, որ նախնական հաշվարկների համաձայն, աշխատող բնակչության 41%-ից ավելիի համար (ամսական 150.0 հազար դրամ և ավել եկամուտ ունեցողներ) առողջության հարկը չի դառնա լրացուցիչ բեռ։ Մնացած 59% աշխատողների համար առողջության հարկի ներդրումը մեղմվում է եկամտահարկի համահարթեցման արդյունքում՝ եկամտահարկի չափի նվազման միջոցով: 2021թ-ից նախատեսվում է սահմանել եկամտահարկի չափը 20% բոլոր աշխատողների համար: Այս դեպքում, նվազագույն սանդղակով հարկվող եկամտահարկի դրույքաչափը շուրջ 59% աշխատողների համար կնվազի 4%-ով, ուստի առողջության հարկի սահմանումը 4-6%-ի չափով չի ունենա զգալի բացասական ազդեցություն աշխատողների եկամուտների վրա:

Աղբյուր՝ Lragir.am

ԱԺ-ն ընդունեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 2020թ․ հունվարի 1-ից ամսական նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձնել 68 հազար դրամ:

2020թ․ հունվարի 1-ից կփոխվեն նաև գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը՝

1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 406 դրամ

2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 454 դրամ

3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 680 դրամ:

Հարկային օրենսգրքի փաթեթն ընդունվեց ամբողջությամբ

Խորհրդարանը քվեարկության դրեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։

72 կողմ, 32 դեմ ձայների հարաբերակցությամբ նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։

Աղբյուր` Panorama.am

Իրացման 58.35 մլն դրամը գերազանցող հարկ վճարողները կշարունակեն գործել ԱԱՀ համակարգում

Պետությունը Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով նախատեսում է շրջանառության հարկի շեմը վերականգնել 115 մլն դրամ` սակայն միայն այն հարկ վճարողների համար, ովքեր մինչ օրենքն ուժի մեջ մտնելու պահը չեն գերազանցել 58.35 մլն դրամի շեմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված խորհրդարանական լսումներին այս մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ ներկայացնելով Շարունակել կարդալ “Իրացման 58.35 մլն դրամը գերազանցող հարկ վճարողները կշարունակեն գործել ԱԱՀ համակարգում”

Շրջանառության հարկի 115 մլն դրամի շեմին վերադառնալու վերապահումներն ու ՀԴՄ կտրոն չտրամադրելու մոտիվացիան

Ֆինանսների նախարարության կողմից առաջարկված Հարկային օրենսգրքի նախագծով նախատեսվում է բարձրացնել գործող շրջանառության հարկի շեմը և օրենքին հետադարձ ուժ տալ։ Սակայն դրանից կարող են օգտվել միայն այն հարկ վճարողները, որոնք մինչ օրենքն ուժի մեջ մտնելու պահը չեն գերազանցել գործող շեմը։ Սա ստիպում է մի շարք տնտեսվարողների հրաժարվել ՀԴՄ կտրոն տրամադրել՝ թաքցնելով իրական շրջանառությունը։

Կրկին 115 մլն դրամի շեմ՝ ներկայիս 58.35 միլիոն դրամի փոխարեն

Հայաստանում գործող հարկային օրենսդրությամբ այս տարվա հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարող են համարվում տնտեսավորող այն սուբյեկտները, որոնց Շարունակել կարդալ “Շրջանառության հարկի 115 մլն դրամի շեմին վերադառնալու վերապահումներն ու ՀԴՄ կտրոն չտրամադրելու մոտիվացիան”

Պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան. ՀԴՄ կիրառման կանոնները խախտելու համար տուգանքներ նշանակելիս հաշվի չեն առնվում իրավախախտման հանգամանքները

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ, այլ սահմանված են տուգանքների ֆիքսված չափեր` առանց հաշվի առնելու իրավախախտման հանգամանքները: Այս մասին տեղեկացնում է պաշտպանի գրասենյակը:

Խոսքը վերաբերում է Օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերին, որոնց համաձայն, Շարունակել կարդալ “Պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան. ՀԴՄ կիրառման կանոնները խախտելու համար տուգանքներ նշանակելիս հաշվի չեն առնվում իրավախախտման հանգամանքները”

Ֆիննախ. Գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու վերաբերյալ քննարկումները շարունակվում են

Գազավորված ըմպելիքներն ակցիազային հարկով հարկելու վերաբերյալ ֆինանսների նախարարությունն այսօր տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությամբ առաջարկվող՝ գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու մոտեցման վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունը շարունակում է քննարկումները շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ: Մասնավորապես՝ վերանայելու համար օրենսդրական առկա սահմանափակումները:

Շարունակել կարդալ “Ֆիննախ. Գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու վերաբերյալ քննարկումները շարունակվում են”

Մալայզիայում սպառողների համար այսօր հարկային արձակուրդի մեկնարկման օրն է

Այսօր` 2018թ. հունիսի 1-ին, Մալայզիայում մեկնարկում է հարկային արձակուրդ մինչև 2018թ. սեպտեմբերի 1-ը: Ապրանքների և Ծառայությունների հարկի (ԱԾՀ) դրույքաչափը հունիսի 1-ից 6 տոկոսից կնվազի 0 տոկոս, իսկ նոր` Վաճառքների և Ծառայությունների հարկը (ՎԾՀ), ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 1-ից: Նոր հարկի դրույքաչափ դեռ չի սահմանվել:

Հարկային արձակուրդն առաջին ազդեցությունը ունեցել է ավտոմեքենաների առևտրի ոլորտում: Ավտոսրահները դեռ մինչև հունիսի 1-ը առաջարկել են մեքենաների ձեռքբերման ավելի շահավետ պայմաններ` կապված ԱԾՀ զրոյական դրույքաչափի հետ:

Մալայզիայում սպառողներին խորհուրդ է տրվում ուշադիր լինել ՀԴՄ կտրոններին, ստուգել` արդյո՞ք հարկ չի հաշվարկվել ձեռքբերումների նկատմամբ: Սկզբնական շրջանում դեռ թույլատրվում է, որ գնապիտակների վրա նշված լինեն հին գները, սակայն ՀԴՄ կտրոններում պետք է նշվի զեղչված գինը` առանց հարկ:

Բացի պետական մարմիններից, որոնք հսկելու են այս գործընթացները, նաև սպառողներին են հորդորում հաղորդել այն անպարտաճանաչ վաճառողների մասին, ովքեր խախտումներ կանեն: