22/10/2026

Նորություններ

Toyota
Toyota ընկերությունը` ամենախոշոր ավտոարտադրողը աշխարհում, առաջին անգամ 1950 թ-ից հետո տարին ավարտել է վնասով: Դրա համար պատճառ է հանդիսացել գլոբալ տնտեսական ճգնաժամը, որի պատճառով նվազել է մեքենաների պահանջարկը:

Ֆինանսական տարվա վերջում, որը սկսվել է 2008թ. ապրիլի 1-ից, վնասը կազմել է գրեթե 437 միլիարդ իեն (4,4 միլիարդ դոլար):Դրանից մեկ տարի առաջ Toyota-ն ստացել է ընկերության համար ռեկորդային շահույթ:

Մանրամասն

2009 թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 139.8 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 153.4 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից ճշտված եռամսյակային ծրագրի համապատասխանաբար 103.1 և 90.9 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 15.6%-ով, ծախսերի գծով` 17.2%-ով: Մանրամասն

Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը: Դրանով առաջարկվում է ՀՀ-ում կիրառության մեջ դնել որոշակի պաշտպանվածություն ունեցող հարկային հաշիվներ (հաշվարկային փաստաթղթեր), ինչը կնպաստի հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների ծավալի կրճատմանը, հարկային հաշիվների, որպես ֆինանսական փաստաթղթերի, կեղծումներից պաշտպանվածության աստիճանի բարձրացմանը, հարկ վճարողների որոշ խմբի համար հարկային հաշիվների դուրս գրման գործընթացի պարզեցմանը: Մանրամասն

Գրեթե ամբողջ այս գումարը` 2,66 մլն դոլար, Օբամաների ընտանիքը ստացել է Բարաք Օբամայի գրքերի վաճառքից 2008թ-ին:

Նա գրել է երկու գիրք` ինքնակենսագրություն և իր հայացքների մասին գիրք, որոնք մի քանի ամիս լավագույն վաճառվող գրքերից էին, ինչպես տեղեկացնում է BBC-ն:

Մանրամասն