Category: Նորություններ
Նոր մանրամասներ նոր ՀԴՄ-ների վերաբերյալ
Այսուհետ բոլոր խանութները պետք է հսկիչ դրամարկղերի կտրոնների վրա տպագրեն ոչ միայն գնումների արժեքը, այլ նաև բոլոր ապրանքների անունները: Նման որոշում ընդունեց այսօր ՀՀ կառավարությունը: Այդ առիթով վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ խոշոր խանութներն այս հարցը լուծել են և գնումներ կատարելուց առանձին թերթիկի վրա ապրանքների անունները գրվում են, սակայն դա պետք է տեղափոխել նաև հսկիչ դրամարկղային սարքի հիշողություն:
«Նոր սերնդի ՀԴՄ-ներ. նշանակում է, որ ապրանքի անունն էլ է տպվելու, ոչ թե գումարը միայն, սա շատ կարևոր է մեզ համար»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
Իսկ ժամանակային առումով օրենքը գործելու է հետևյալ սկզբունքով` 2013 թվականի արդյունքներով 500.0 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողները ՀԴՄ կտրոնի վրա պետք է ապահովեն ապրանքի անվան առկայությունը մինչև 2014 թվականի նոյեմբերի 1-ը, մինչև 2015 թվականի ապրիլի 1-ը՝ 2013 թվականի արդյունքներով 58.35 մլն դրամից մինչև 500.0 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողները, իսկ մինչև 2016 թվականի հունվարի 1-ը՝ ավելի պակաս հարկ վճարողները:
Աղբյուր`Ebank.am
Փոքր բիզնեսին կրկին կսկսեն ստուգել
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ…՝
© 168 Ժամ առցանց լրատվական կայք
ՀՀ կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել “Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին” որոշման մեջ: Հաշվի է առնվել այն իրողությունը, որ մի շարք ստուգող մարմիններ արդեն ներդրել են ռիսկի վրա հիմնված ստուգման համակարգը: Նրանց համար վերացվել է ստուգման արգելքը, որը մտցվել էր 2009 թվականին, Մանրամասն
Ոչ հավաստի ֆինանսական հաշվետվություններ ներկայացրած ձեռնարկությունների նկատմամբ պատժամիջոցներ կկիրառեն
Աղբյուր` Panorama.am
Փոփոխություն կատարելով նախկինում ընդունված իր որոշման մեջ, գործադիրը նոր խմբագրությամբ է շարադրել 2013թ. ապրիլի 18-ի թիվ 372-Ն որոշման 2-րդ կետը, որ վերաբերում է ոչ հավաստի ֆինանսական հաշվետվություններ ներկայացրած կամ աուդիտի եզրակացությամբ լուրջ թերություններ ունեցող ձեռնարկություններին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է այդ ձեռնարկությունների կողմից օրենքի պահանջը կատարելու, բացթողումները շտկելու անհրաժեշտությունը, ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարել հրապարակային դարձնել գործառույթները: «Եկել է պահը, որ մենք պետք է կիրառենք այդ ձեռնարկությունների նկատմամբ օրենքով սահմանված բոլոր պատժամիջոցները: Առաջին հերթին, իհարկե, մենք պարտավոր ենք ապահովել հրապարակայնություն, որպեսզի հանրությունն իմանա, որ այդ ձեռնարկությունները չեն կատարում օրենքի պահանջը և իրենց ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ մենք ունենք լրջագույն կասկածներ: Պետական եկամուտների կոմիտեն նրանց համարելու է ռիսկային դաշտում գործող ձեռնարկություններ, և հանրությունն էլ պետք է իմանա, որ այդ խոշոր ձեռնարկությունները պրոբլեմներ ունեն ֆինանսական հաշվետվությունների հետ կապված», -ասել է վարչապետը:
Կառավարությունում քննարկել են ՓՄՁ զարգացման խնդիրները
Աղբյուր` PanARMENIAN.Net
Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը նաև քննարկել է 2012 թվականի աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: Զեկուցվել է, որ նախորդ տարվա ընթացքում բարձրացված 14 հարցերից լուծում են ստացել 12-ը: Մանրամասն
