Category: Ա/Ձ, Ֆիզ. անձ

Ա/Ձ-ն ֆրիլանս աշխատանքներ է կատարելու

Անահիտ.

Բարև Ձեզ: Ես գրանցել եմ ԱՁ՝ ֆրիլանս ոլորտում/արտասահմանյան կազմակերպությունների հետ/ աշխատելու համար: Բոլոր ֆրիլանս հարթակները աշխատում են Էլ. դրամապանակների միջոցով, քանի որ հնարավորություն չկա անմիջական փոխանցում կատարել դեպի ՀՀ բանկ: Կասեք՝ արդյո՞ք խնդիր չէ նման եղանակով աշխատելը, օրինական հաշվետվություններ ներկայացնելու համար, և արդյո՞ք անհրաժեշտ է բացել ԱՁ-ի հաշվեհամար այն դեպքում, երբ ես այն չեմ օգտագործելու։

Կարդալ ավելին Ա/Ձ-ն ֆրիլանս աշխատանքներ է կատարելու

Արդյո՞ք պետք է գրանցվել որպես աշխատող

Ալիսա.

Բարև Ձեզ:
Ես ուզում եմ մատուցել մազահեռացման ծառայություններ իմ սեփական սարքավորումներով: Ուզում եմ վարսահարդարման սրահում աշխատել, իրենցից սենյակ վարձակալել: Կասեք՝ աշխատող որպես պե՞տք է գրանցվեմ և ի՞նչ վճարներ պետք է անեմ: Թե պե՞տք է իմ ԱՁ-ն բացեմ, ՀԴՄ գնեմ և որպես միկրոձեռնարկատեր աշխատեմ: Ո՞րն է ճիշտ և յուրաքանչյուրի դեպքում վճարներս որո՞նք են լինելու:
Շնորհակալություն շատ:

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է գրանցվել որպես աշխատող

Արդյո՞ք անհրաժեշտ է սոցիալական վճար վճարել

Արամ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ-ի ֆիզ. գնալու դեպքում, գործունեության դադար տալուց հետո՝ արդյո՞ք անհրաժեշտ է սոցիալական վճար վճարել։

Կարդալ ավելին Արդյո՞ք անհրաժեշտ է սոցիալական վճար վճարել

Ա/Ձ-ն շրջհարկից անցել է միկրոյի դաշտ

Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ-ն շրջհարկից անցել է միկրոյի դաշտ՝ այլևս յուրաքանչյուր գործարքից 3.5% չի վճարելու՞ հարկ:

Կարդալ ավելին Ա/Ձ-ն շրջհարկից անցել է միկրոյի դաշտ

Ա/Ձ-ի վերաբերյալ

Rafik.

Բարև Ձեզ: Ինչպե՞ս իմանամ՝ իմ անունով Ա/Ձ կա՞ բացված: Եթե կա՝ ո՞նց կարող ենք լուծարել:

Կարդալ ավելին Ա/Ձ-ի վերաբերյալ

Ա/Ձ-ի գործունեության դադարեցման վերաբերյալ

Արա.

Բարև Ձեզ: Կարող եք մի հարցով օգնել. ԱՁ-ն աշխատում է շրջհարկով և հանրային սննդի վաճառքով, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին չի աշխատել, հիմա էլ պետք է կասեցվի գործունեությունը: Կարո՞ղ եք ասել՝ երկու ամսվա համար 5 000 դրամները կարո՞ղ եմ դիմում գրել, որ չվճարվի և, եթե այո, ապա ի՞նչ տարբերակով, կա՞ դիմումը օնլայն՝ լինում է, թե՞ ոչ։ Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ա/Ձ-ի գործունեության դադարեցման վերաբերյալ

Ճիշտ կլինի՞ հաշիվ դուրս գրել խանութին հանձնված բոլոր ապրանքների համար

Վարդան.

Բարև Ձեզ։
ԱՁ-ն ցանկանում է հանձնել ապրանքներ խանութին, որ վաճառի։ Վաճառվելու դեպքում գումարը կտա, չվաճառվելու դեպքում հետ կվերադարձնի ապրանքները։
Հարց 1. Հարկային հաշվապահության տեսանկյունից ճիշտ կլինի՞ e-invoicing-ով հաշիվ դուրս գրել այդ խանութին հանձնված ԲՈԼՈՐ ապրանքների մասով: Հաշիվ դուրս գրելու արդյունքում ԱԱՀ պետք է վճարի ԱՁ-ն, քանի որ ԱԱՀ-ով է հարկվում։
Հարց 2. Իսկ, երբ ապրանքների վերադարձ լինի՝ ինչպե՞ս պետք է վարվել: Նախորդ դուրս գրված հաշիվը ճշգրտե՞լ, թե՞ կա հետվերադարձի ինչ-որ մեխանիզմ:

Շնորհակալություն։

Կարդալ ավելին Ճիշտ կլինի՞ հաշիվ դուրս գրել խանութին հանձնված բոլոր ապրանքների համար

Արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ

Անի.

Միկրոձեռնարկատիրության դաշտում եմ ուզում աշխատել, որպես մազահեռացման ծառայություններ մատուցող, գրանցվելու եմ ԱՁ: ՀԴՄ սարք պե՞տք է ունենամ:

Կարդալ ավելին Արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ

Արդյո՞ք բեռնափոխադրումներով զբաղվող Ա/Ձ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Nona.

Բարև Ձեզ, բեռնափոխադրում կատարող ԱՁ-ն, ոնց հասկացա օրենքից, չի կարող միկրոյի դաշտում գործել, իսկ այս դեպքում հարմա՞ր է արդյոք շրջ հարկի դաշտը։ ԱՁ-ն ապրանքի առք ու վաճառք չի իրականացնելու, միայն փոխադրելու է ՀՀ-ից ՌԴ, և հետ գալիս նորից ապրանք է հետ բերու ՀՀ: Այսինքն՝ նա հարկվելու է 5 տոկոսո՞վ։ Կնքվելու է արդյո՞ք գործակալական պայմանագիր, և արտահանման ու ներմուծման ժամանակ տվյալ ԱՁ-ն չի՞ չէ կազմելու փաստաթղթերը: Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր այս դեպքում:

Կարդալ ավելին Արդյո՞ք բեռնափոխադրումներով զբաղվող Ա/Ձ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Ա/Ձ-ն անհատույց օգտագործման է վերցրել հասարակական նշանակության տարածք

Ա/Ձ-ն ֆիզ. անձից նոտարի վավերացումով և կադաստրից վկայական ստանալով անհատույց օգտագործման է վերցրել հասարակական նշանակության տարածք: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հարկային պարտավորություն ունի Ա/Ձ-ն: Ի՞նչ դրույքաչափով է հարկվում:

Կարդալ ավելին Ա/Ձ-ն անհատույց օգտագործման է վերցրել հասարակական նշանակության տարածք

Ի՞նչ է անհրաժեշտ ՌԴ-ից կոսմետիկ միջոցներ և մատնահարդարման սարքավորումներ ներկրելու համար

Mariam.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել. ՌԴ-ից ՀՀ կոսմետիկ միջոցներ այդ թվում մատնահարդարման պարագաներ և սարքավորումներ ներկրելու և վաճառք իրականացնելու դեպքում՝ իմ քայլերի հերթականությունը։ Որպես ԱՁ ի՞նչ վճարումներ են լինելու սկսած մաքսատնից մինչև վաճառքի փուլը։
Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ի՞նչ է անհրաժեշտ ՌԴ-ից կոսմետիկ միջոցներ և մատնահարդարման սարքավորումներ ներկրելու համար

Ի՞նչ դասակարգիչ կիրառել

Գայանե․

Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն միկրոյի դաշտում է գործում, արտադրում է պարկեր /մեշոկներ/։ 1 հարցս․ կասեք, ո՞րն է դասակարգիչը։ 2 հարցս․ պետք է պարտադիր փոխանցումով աշխատի չէ՞, եթե ՀԴՄ սարք չունի։
3-րդ հարցս․ եթե անհատի է վաճառում՝ պե՞տք է անհատի անձնագրային տվյալները լրացվի, այդ դեպքում միայն ես եմ ստորագրում, այդ հաշիվը համարվելու՞ է վավեր։
Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Ի՞նչ դասակարգիչ կիրառել

Ի՞նչ քայլեր պետք է արվի լիցենզավորման և սննդի տեսչության հետ կապված

Արփինե.

Բարև Ձեզ: Նորաբաց Ա/Ձ-ն բացել է մթերային խանութ, որտեղ պետք է վաճառվի ալկոհոլային խմիչք, ծխախոտ և թարմ միս: Կասեք՝ ի՞նչ քայլեր պետք է արվի լիցենզավորման և սննդի տեսչության հետ կապված:

Կարդալ ավելին Ի՞նչ քայլեր պետք է արվի լիցենզավորման և սննդի տեսչության հետ կապված

Տեղափոխման փաստաթղթում ի՞նչ նշում է կատարվում

Nona.

Բարև Ձեզ, հարգելի հաշվաահներ: Մի քանի հարց ունեմ․
1. Եթե ԱՁ-ն նոր է գրանցվում արդյո՞ք նա այս տարվա համար վճարելու է 12 000 դրոշմանիշային վճար, թե՞ իր գրանցվելու պահից սկսած ամիսների համար:
2. Եթե ընկերության դրամարկղի գիրքը գրանցվել է օրինակ՝ հիմնադրումից հետո 1 ամիս անց, այս դեպքում ինչպե՞ս ենք մուտքագրում կանոնադրական կապիտալը, կարո՞ղ ենք հետին ամսաթվով մուտք անել:
3. Եթե արտադրանք ենք առաքելու բայց դեռ հաշիվներ գրված չեն, այս դեպքում տեղափոխության փաստաթղթում վայրի մասով ի՞նչ նշում ենք կատարելու:

Կարդալ ավելին Տեղափոխման փաստաթղթում ի՞նչ նշում է կատարվում

Ո՞ր հաշվեհամարներին են փոխանցվում հարկերը

Արամ.

Բարև Ձեզ, որ ԱՁ-ն զբաղվում է մանրածախ վաճառքով և գրանցված աշխատող չունի, կարող եք ասել ամսական 5 000 սոց. վճար և 5 000 եկամտային հարկը ո՞ր հաշվեհամարին են փոխանցում՝ միասնականին, թե՞ այլ հաշվեհամար կա:

Կարդալ ավելին Ո՞ր հաշվեհամարներին են փոխանցվում հարկերը

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել

Արամ.

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք օգնել: Ա/Ձ-ն աշխատում է շրջանառության հարկով և գրանցված աշխատող չունի: Կասեք բացի շրջանառության հարկի ներկայացումից էլ ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի, և ժամկետըները կգրե՞ք:
Շնորհակալ եմ շատ:

Կարդալ ավելին Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել

Ախտահանիչ հեղուկների արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ն ուզում է նաև դիմակներ արտադրել

Ռազ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. եթե ԱՁ-ն զբաղվում է ախտահանիչ հեղուկների արտադրությամբ և պետ. ռեգիստրում գրանցված է համապատասխան դասակարգիչի տակ և հիմա ուզում է ավելացնել դիմակի արտադրություն՝ ի՞նչ քայլեր պետք է անի, կա՞ դիմումի ձև, որ ներկայացնի հարկային:

Կարդալ ավելին Ախտահանիչ հեղուկների արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ն ուզում է նաև դիմակներ արտադրել

Արդյո՞ք դադարեցումից հետո հաջորդ ամիս պետք է վճարել հարկերը

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Անձը 15.08.20թ. բացել է ԱՁ՝ շրջհարկով: 28.08.20թ. դադարեցում տվեց: Հաջորդ ամսվա մինչև 20 պե՞տք է չէ վճարի 11 000 դրամ՝ 5 000, 5 000 և 1 000, սակայն ոչ մի գործունեություն չի ծավալել: Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Արդյո՞ք դադարեցումից հետո հաջորդ ամիս պետք է վճարել հարկերը

Անձը լուսանկարչական և տեսանյութերի պատրաստման ծառայություններ է մատուցում

Մերի.

Բարև ձեզ:
Ես լուսանկարչական և տեսանյութերի պատրաստման ծառայություններ եմ մատուցում: Ցանկանում եմ որպես ԱՁ գրանցվել: Ուզում էի իմանալ՝ ինչ վճարներ պետք է անեմ և որքան հարկ պետք է վճարեմ: Այդ ոլորտը համարվու՞մ է միկրոձեռնարկատիրություն:

Եվս մեկ հարց. ցանկանում էի իմանալ՝ տուրիստական ընկերության՝ ԱՊԸ-ի գնման գործընթացը ինչպես է ընթանում: Ընկերուհիս ուզում է տուրիստական ընկերությունը գնել և անվանափոխել տնօրենի պաշտոնը:

Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Անձը լուսանկարչական և տեսանյութերի պատրաստման ծառայություններ է մատուցում

Լավաշի արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ն կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալ

Բարև Ձեզ: Արդյո՞ք լավաշ արտադրող ԱՁ-ն՝ Երևանում գործող, որը տեղում նաև մսով և լավաշով բրդուջներ է պատրաստում, բայց տեղում չեն ուտում, այլ տանում են, կարո՞ղ է միկրոձեռնարկատեր հանդիսանալ:

Կարդալ ավելին Լավաշի արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ն կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալ