27/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Tigran
Tigran
6 տարի առաջ

Եկեք տարանջատեք կոսմետիկ միջոցների ներկրումը, մատնահարդարման պարագաներ և սարքավորումներ ներկրելուց, քանի որ ներմուծման ժամանակ կարևոր են կոնկրետ ապրանքները, դրանք ունեն դասակարգման առանձին կոդեր, պետք է հստակ լինի: Հաշվի առեք, որ կոսմետիկ միջոցները դրանք դրոշմապիտակավորման ենթակա են: Փաստաթղթերից պետք են ֆակտուրաները, տրանսպորտային բեռնագիրը, մաքսային հայտարարագիրը, փաթեթավորման թերթիկը, սերտիֆիկատներ, եթե կան: Ապրանքը ստանալուց հետո ներկայացնելու եք ներմուծման հարկային հայտարարագիր. ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի հայտարարություն: Կարևոր է նաև, թե որպես շրջհարկ վճարող եք ներմուծելու, թե ԱԱՀ վճարող:

Nerses
Nerses
6 տարի առաջ

Ներմուծման ժամանակ ներկայացնելու եք էլեկտրոնային եղանակով հարկային հայտարարագիրը մինչև հաջորդ ամսվա 20-ը ներառյալ: Կախված թե որ հարկատեսակով եք աշխատում, կարող է ունենաք այլ հաշվետվություններ ներկայացնելու պարտավորություն: