Category: Այլ

Ակտիվները համարվում են ընթացի՞կ, թե՞ ոչ ընթացիկ

Սեդա Հովհաննիսյան.

Հարգելի հաշվապահներ, կօգնե՞ք ինձ իմանալ` «ՄԿ տիպի հաստոցներ մշակման ընթացքում», «լեգիրված պողպատ կտորներով», «պողպատ թիթեղյա»` ընթացի՞կ, թե՞ ոչ ընթացիկ ակտիվներ են: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ակտիվները համարվում են ընթացի՞կ, թե՞ ոչ ընթացիկ

Ծրագրավորման դասավանդման կենտրոն

Արսեն.

Բարև բոլորին:
Ես ցանկանում եմ բացել ուսումնական կենտրոն, որտեղ կդասավանդվի ծրագրավորում, բայց չգիտեմ` ինչից սկսել: Նկատի ունեմ` օրենքով ինչպե՞ս է դա կատարվում (լիցենզիա, այլ…):

Կարդալ ավելին Ծրագրավորման դասավանդման կենտրոն

Որքա՞ն կկազմի վարչական տուգանքը

Ալլա.

Բարև ձեզ, մի հարց ունեմ ձեզ: Աշխատողի ամսական սոցիալական վճարը և եկամտային հարկը վճարել ենք, բայց էլեկտրոնային հաշվետվություն չենք ուղարկել, հիմա նամակ են ուղարկել, որ տուգանվելու ենք: Դրա տուգանքը, եթե չեմ սխալվում, 10 000 – 20 000 դրամ է: Ինչպե՞ս են որոշում` ինչքան են տուգանելու:

Կարդալ ավելին Որքա՞ն կկազմի վարչական տուգանքը

ՀԴՄ սպասարկման վճար

Արման.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ճիշտ է, որ ՀԴՄ սպասարկման վճարը կրճատվել է մինչև 1 000 դրամ:

Կարդալ ավելին ՀԴՄ սպասարկման վճար

Արտահանվող հաշիվներում չի երևում գնորդի անունը

Արմինե.

Բարև ձեզ, երեկվանից e-invoicing-ում խնդիր կա: Արտահանվող հաշիվներում չի երևում գնորդի անունը, չնայած սխալ չի հայտնաբերված: Ինչպե՞ս կարող եմ լուծել այդ խնդիրը:
Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արտահանվող հաշիվներում չի երևում գնորդի անունը

Հաշվապահական հաշվառման քաղաքականություն

Հայարփի.

Հարգելի հաշվապահներ, մեր ՊՈԱԿ-ին (ավագ դպրոց) անհրաժեշտ է Հաշվապահական հաշվառման քաղաքականություն: Կարո՞ղ եք օգնել:

Կարդալ ավելին Հաշվապահական հաշվառման քաղաքականություն

Ապրանքի անվանման նշումը ՀԴՄ կտրոնի վրա

arpine.

Բարև ձեզ, կասե՞ք խնդրեմ՝ նոր գրանցված ԱՁ-ն աշխատելու է շրջանառության հարկով, նոր սերնդի ՀԴՄ-ում պարտադի՞ր է ապրանքատեսակի լրացումը 2017թ.-ից և ի՞նչ բացվածքով: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ապրանքի անվանման նշումը ՀԴՄ կտրոնի վրա

Հաշվապահական հաշվառման քաղաքականության ձև

Zatikyan Christina.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Ինձ անհրաժեշտ է հաշվապահական հաշվառման քաղաքականության ձև, օրինակ, որը կօգնի ինձ մշակել քաղաքականություն մեր կազմակերպության համար: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Հաշվապահական հաշվառման քաղաքականության ձև

Առավելագույնը քանի՞ գիրք կարող են ուղարկել

Քնարիկ.

Բարև ձեզ, ինձ արտասահմանից առավելագույնս քանի՞ գիրք կարող են ուղարկել առանց հարկային պարտավորությունների: Իսկ կապ ունի՞, թե կազմակերպությունն է կազմակերպությանն ուղարկում, թե՞ ֆիզիկական անձը ֆիզ. անձին: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Առավելագույնը քանի՞ գիրք կարող են ուղարկել

ՀԿ-ին գումար են փոխանցել միջոցառում կազմակերպելու համար

Siranush.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել. եթե հասարակական կազմակերպությանը գումար են փոխանցել միջոցառում կազմակերպոլու համար, ապա ի՞նչ փաստաթուղթ պետք է ներկայացնի այդ կազմակերպությանը ՀԿ-ն (պայմանագիր, հաշվարկային փաստաթուղթ), թե՞ ոչինչ պետք չէ: Խնդրում եմ օգնեք ինձ: Շնորհակալություն:

Կարդալ ավելին ՀԿ-ին գումար են փոխանցել միջոցառում կազմակերպելու համար

Կազմակերպությունը ընդգրկված է տարեկան ստուգումների պլանում

Arsine.

Հարգելի հաշվապահներ,
ՍՊԸ-ն զբաղվում է մեծածախ (իրականացնում է առաքում) և մանրածախ առևտրով և աշխատում է ԱԱՀ դաշտում: Կազմակերպությունը ընդգրկված է տարեկան ստուգումների պլանում: Կարո՞ղ եք ասել, թե տվյալ դեպքում ինչերն են հիմնականում ստուգման ենթարկվում: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպությունը ընդգրկված է տարեկան ստուգումների պլանում

Կազմակերպության տնօրենը բանկից գումար է կանխիկացրել

Արսինե.

Կազմակերպության տնօրենը բանկից գումար է կանխիկացրել և մի քանի րոպե անց նույն գումարը նորից մուտքագրել հաշվին: Այսինքն՝ կանխիկացված գումարը փաստացի չի մուտքագրվել և չի ելքագրվել դրամարկղից: Խնդրում եմ ասեք՝ տվյալ դեպքում դրամարկղային գրքում գրանցվու՞մ է մուտքն ու ելքը, թե՞ ոչ:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպության տնօրենը բանկից գումար է կանխիկացրել

Մատակարարման հասցեի հետ կապված

Աննա.

Բարև ձեզ: Դա շատ շտապ է, խնդրում եմ օգնեք: “X ” ՍՊԸ-ն ապրանք է վաճառել “Y”ՍՊԸ-ին: Հարկային հաշվում մատակարարվող հասցեն նշել են նոր գնորդի հասցեն, այսինքն “Z” ՍՊԸ: Ապա այդ դեպքում “Y” ՍՊԸ “Z” ՍՊԸ-ին հարկային հաշիվ է դուրս գրման ժամանակ մատակարարման ո՞ր հասցեներն են նշում (այսինքն որտեղի՞ց որտեղ, եթե ապրանքը տեղափոխվել է միանգամից նոր գնորդին):

Կարդալ ավելին Մատակարարման հասցեի հետ կապված

Ծառայության անվանման տպում ՀԴՄ կտրոնի վրա

Արման.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ծառայությունների անվանումներն էլ պետք է տպել ՀԴՄ կտրոնի վրա համաձայն դասակարգչի, թե՞ խոսքը վերաբերում է միայն ապրանքներին: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ծառայության անվանման տպում ՀԴՄ կտրոնի վրա

ՀԴՄ ֆիսկալ հասույթի տպում

Astghik94.

Բարև ձեզ:
Ինձ անհրաժեշտ է հին սերնդի ՀԴՄ սարքից հանել նախորդ ամիսների ֆիսկալ հասույթը: Դա հնարավո՞ր է և ինչպե՞ս:

Կարդալ ավելին ՀԴՄ ֆիսկալ հասույթի տպում

Եթե կազմակերպությունը չկա ՊԵԿ նախատեսվող ստուգումների պլանում

Կարեն.

Հարգելի գործընկերներ, եթե ընկերությունը չկա ՊԵԿ նախատեսվող ստուգումների պլանում, արդյո՞ք դա նշանակում է, որ տվյալ ժամանակահատվածում ստուգում չի լինելու ընդհանրապես, թե՞ ինչ-որ կետերով այնուամենայնիվ կարող են գալ ստուգման: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Եթե կազմակերպությունը չկա ՊԵԿ նախատեսվող ստուգումների պլանում

Որակավորված հաշվապահի նոր վկայական ստանալու վերաբերյալ

Hasmik.

Հարգելի գործընկերներ, համաձայն 12.05.2016թ. 490-Ն որոշման` կատարվել են մի շարք փոփոխություններ ՀՀ կառավարության 2003թ. օգոստոսի 8-ի 1048-Ն որոշման մեջ: Փոփոխության է ենթարկվել նաև ՀՀ հաշվապահի որակավորման քննության արդյունքում որակավորված անձանց (այսուհետ՝ որակավորված անձ) որակավորման վկայականի գործողության ժամկետը լրանալուց հետո նոր վկայականի ստացման վերաբերյալ դրույթը: Խնդրում եմ արձագանքեն այն հաշվապահները, որոնք վերը նշված փոփոխության համաձայն հաշվապահի որակավորման նոր վկայական են ստացել: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Որակավորված հաշվապահի նոր վկայական ստանալու վերաբերյալ

Էլեկտրոնային ստորագրության իրավունք ունեցող անձը գրանցված չէ կազմակերպությունում

Արման.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք էլեկտրոնային փաստաթղթերը ստորագրելու իրավունք ունեցող անձը պետք է պարտադիր գրանցված լինի կազմակերպությունում որպես աշխատակից: Եվ եթե ոչ, արդյո՞ք այդ դեպքում չի առաջանա չգրանցված աշխատողի խնդիր: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Էլեկտրոնային ստորագրության իրավունք ունեցող անձը գրանցված չէ կազմակերպությունում

Մրգի և բանջարեղենի կրպակ բացելու համար

250

Գրիգոր Մինասյան.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ մրգի և բանջարեղենի կրպակ բացելու համար: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Մրգի և բանջարեղենի կրպակ բացելու համար

Հասույթ, իրացում, իրացումից հասույթ

LILIT.

Բարև ձեզ, եթե դժվար չէ` խնդրում եմ բացատրել հասույթ, իրացում, իրացումից հասույթ հասկացությունները, կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Հասույթ, իրացում, իրացումից հասույթ

Աշխատողը մեկնել է վերապատրաստման կազմակերպության հաշվին

Մացակ.

Բարև ձեզ, եթե հնարավոր է` խնդրում եմ պատասխանել տվյալ հարցին, շատ շտապ է:
Աշխատողիս ուղարկել եմ վերապատրաստման կազմակերպության հաշվին՝ ծախսելով բավականաչափ միջոցներ։ Այժմ ունեմ մտահոգություն, որ նա կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը։ Ինչպիսի՞ միջոցներ է անհրաժեշտ ձեռնարկել հետագայում նման երևույթներից խուսափելու համար։
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Աշխատողը մեկնել է վերապատրաստման կազմակերպության հաշվին

Օգտակար ծառայության ժամկետներ

Տիգրան.

Խնդրում եմ ասել` գյուղատնտեսական տեխնիկայի և մյուս հիմնական միջոցների օգտակար ծառայության ժամկետները մաշվածության հաշվարկի համար որտեղի՞ց կարող եմ գտնել:

Կարդալ ավելին Օգտակար ծառայության ժամկետներ

Կարո՞ղ է տնօրենը փոխառություն վերցնել ՍՊԸ-ից

Մարգարիտ.

Բարև, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել՝ կարո՞ղ է հիմնադիր տնօրենը փոխառություն վերցնել ՍՊԸ-ից, եթե այո, ո՞ր օրենքով է հիմնավորված:

Կարդալ ավելին Կարո՞ղ է տնօրենը փոխառություն վերցնել ՍՊԸ-ից

Արդյո՞ք վարձը կարելի է վճարել կանխիկ

kh.

Ֆիզ. անձից վարձակալած տարածքի վարձը եթե գերազանցում է 300 000 դրամը, կարելի՞ է վճարել կանխիկ: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք վարձը կարելի է վճարել կանխիկ

Ո՞ր օրվա փոխարժեքով կատարել հաշվարկը

222

Arsine.

Կազմակերպությունը ապրանք է արտահանել: Հաշիվ-ապրանքագիրը գրվել է 27.07.2016թ-ին, դոլարով: Մաքսային հայտարարագիրը կազմվել է 29.07.2016-ին: Իսկ փաստացի արտահանումը կատարվել է 30.07.2016-ին: Հարցս հետևյալն է. Ո՞ր արժեքն է դիտվելու որպես իրացում` մաքսային հայտարարագրում նշված մաքսային արժեքը, 27.07-ի կենտրոնական բանկի փոխարժեքին համապատասխան ստացված արժեքը, թե՞ 30.07-ի կենտրոնական բանկի փոխարժեքին համապատասխան ստացված արժեքը:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ո՞ր օրվա փոխարժեքով կատարել հաշվարկը

Datecs MP-55B մոդելի ՀԴՄ գրանցում

Արթուր.

Արդյո՞ք կարելի է Datecs MP-55B մոդելի սարքը գրանցել վաճառքով զբաղվելու համար որպես ԱՁ:

Կարդալ ավելին Datecs MP-55B մոդելի ՀԴՄ գրանցում

Գլխավոր հաշվապահի վերապատրաստման դասընթացներ

Արփի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես ցանկանում եմ վերապատրաստվել և գլխավոր հաշվապահի լիցենզիա ստանալ, ո՞ր կազմակերպություն խորհուրդ կտաք դիմել դասընթացների, որպեսզի լիարժեք գիտելիքներ ստանամ:

Կարդալ ավելին Գլխավոր հաշվապահի վերապատրաստման դասընթացներ

Պետական կազմակերպությունը գնել է օդորակիչ

Ashot Beglaryan.

Բարը ձեզ: Իմ հարցը ավելի շատ գնումներին է վերաբերվում: Պետական կազմակերպությունը 14/07/2016 բանակցային ընթացակարգով առանց նախապես հայտարարելու 131 000դր -ով գնել է օդորակիչ: Պայմանագիր չի կնքվել` հիմք ընդունելով հաշիվ-ապրանքագիրը: 18/07/2016 ապրանքը մատակարարվել է և ակտ է կազմվել: Գնման համապատասխան բոլոր փաստաթղթերը կազմվել են: 20/07/2016 հաշվապահը բերում է հաշիվ-ապրանքագիր, ըստ որի ևս 20 000 առանձին փոխանցվել է նույն ֆիրմային տեղադրման համար: Ասեմ, որ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպություն է:

Հարցս հետևյալն է` ես, որպես գնումներ համակարգող, կարո՞ղ եմ սա ներառել նույն ընթացակարգի մեջ՝ անունը դնելով օդորակիչի ձեռքբերման և տեղադրման պայմանագիր, թե՞ այլ կերպ պետք է վարվեմ: Խնդրում եմ պատասխանեք իմ էլ հասցեին՝ a.l.beglaryan շնիկ gmail.com:

Կարդալ ավելին Պետական կազմակերպությունը գնել է օդորակիչ

Ներմուծված ապրանքի վաճառքի գին

Սերգեյ.

Խնդրում եմ ինձ ասել՝ մինչև ինչքա՞ն էժան կարող եմ վաճառել ներմուծված ապրանքը, ասում են՝ մինչև ինքնարժեքի մոտ կարող ես գին սահմանել, և որտե՞ղ կարող եմ ծանոթանալ սույն կարգավորմանը:

Կարդալ ավելին Ներմուծված ապրանքի վաճառքի գին

Վառելիքի ծախսի նորմաներ

227

Անդրանիկ.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք գտնել շին. տեխնիկայի և բեռնատար մեքենաների վառելիքի ծախսի նորմաները:

Կարդալ ավելին Վառելիքի ծախսի նորմաներ