Category: Այլ

Նորաբաց կազմակերպությունը գործունեություն չի ծավալելու

Վարդգես.

Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում:
Ցանկանում եմ բացել ՍՊԸ, սակայն ընկերությունը նախատեսում է մինչև հունիսի 1-ը գործունեություն չծավալել: Ի՞նչ է անհրաժեշտ անել, որպեսզի հարկային տեսչությունը այդ նոր ՍՊԸ-ին ժամանակավոր չներառի իր հարկային վճարումների մեջ: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Նորաբաց կազմակերպությունը գործունեություն չի ծավալելու

Պարտադիր պաշտոններ ՍՊԸ-ում

Վարդգես.

Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. ՍՊԸ-ում բացի տնօրենից կա՞ն որևէ այլ պաշտոններ, որոնք պետք է պարտադիր լինեն: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Պարտադիր պաշտոններ ՍՊԸ-ում

Ընկերության սեփականատերը ստացել է շահաբաժին

202

Գարիկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք:

Եթե ընկերության սեփականատերը ստացել է ասենք 2 միլիոն դրամի չափով շահաբաժին, արդյո՞ք նա որպես ֆիզիկական անձ պետք է հաշվետվություն ներկայացնի: Ու եթե այո, քանի որ շահաբաժինը չի հարկվում, պե՞տք է վճարվող հարկի դիմաց լրացվի զրո: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ընկերության սեփականատերը ստացել է շահաբաժին

Կազմակերպությունը գնել է անշարժ գույք

Կարապետ.

Խնդրում եմ պատասխանեք:

1. Կազմակերպությունը գնել է անշարժ գույք, և նրանց կողմից տրվել է ելքի օրդեր` առանց հերթական համարի նշման, առանց տնօրենի ստորագրության և կնիքի, առանց գանձապահի ստորագրության (առկա է միայն հաշվապահի ստորագրությունը): Դա արդյոք կարո՞ղ է համարվել, որ կազմակերպությունը գնել է անշարժ գույք և գործարքը օրինական է:

2. Արդյո՞ք կազմակերպությունը` ՍՊԸ-ն կարող է նույն օրվա ընթացքում դուրս գրել 20.0 մլն դրամից ավել գումար և նույն օրը այն մուտքագրել դրամարկղ` առանց բանկային փոխանցումի:

Կարդալ ավելին Կազմակերպությունը գնել է անշարժ գույք

ՓՈՍ տերմինալով գործարքի դեպքում

Emily.

Խնդրում եմ օգնեք: ՓՈՍ տերմինալով գործարքի դեպքում ՀԴՄ-ում երևում է, որ գործարքի մի մասը անկանխիկ է: Հարցս հետևյալն է` եթե ՀԴՄ-ի Z հաշվետվության մեջ 50 000 է երևում, որից 20 000 տերմինալով գործարք է, ապա ինչպե՞ս կազմեմ ԴՄՕ-ն` 50 000, թե՞ 30 000, իմ կարծիքով` 30000-2511, քանի որ փաստացի այդքան է կանխիկը, 20 000 դե բնականաբար ձևակերպելու եմ բանկով` 25211:

Կարդալ ավելին ՓՈՍ տերմինալով գործարքի դեպքում

ԱՁ չի ներկայացել ՀՏ

Սոնա.

Հարգելի կոլեգաներ, Ա/Ձ-ն գրանցվել է պետ. ռեգիստրում 25.02.2014թ, սակայն դեռ չի ներկայացել հարկային: Եթե Ա/Ձ-ն չի պատրաստվում գործունեություն իրականցնել, արդյո՞ք պետք է ներկայանա հարկային և ստանա ՀՎՀՀ, և արդյո՞ք պետք է որևէ վճարում անի և հաշվետվություն ներկայացնի:
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին ԱՁ չի ներկայացել ՀՏ

ՏՀՏ-ն իրավունք ունի՞ ստուգում կազմակերպել դադարեցման շրջանում

Դիանա.

Բարև Ձեզ, կարո՞ղ եք ասել` ՍՊԸ-ն դադարեցման դիմում տալուց հետո ՏՀՏ-ն իրավունք ունի՞ ստուգում կազմակերպել դադարեցման շրջանում, խնդրում եմ նշել օրենքի կետ: Եվ կա՞ արդյոք օրենք, որ այսքան տարի դադարեցման մեջ գտնվող ՍՊԸ-ները ավտոմատ լուծարվում են: Շնորհակալություն:

Կարդալ ավելին ՏՀՏ-ն իրավունք ունի՞ ստուգում կազմակերպել դադարեցման շրջանում

ԱՁ-ն կարո՞ղ է աշխատել մեկ ՀԴՄ-ով

226

Գայանե.

Բարև Ձեզ: Ա/Ձ-ն իր գործող գրախանութին կից առանձին բաժնով բացում է վարսավիրանոց: ԱՁ-ն կարո՞ղ է աշխատել մեկ ՀԴՄ-ով, բայց երկու բաժիններով` բաժին 1 և բաժին 2: Շնորհակալություն:

Կարդալ ավելին ԱՁ-ն կարո՞ղ է աշխատել մեկ ՀԴՄ-ով

Ցորենի ներմուծում ՌԴ-ից

Sirarpy.

Ես անհատ ձեռներեց եմ և ինձ հետաքրքրում է, թե որքան է 1տ ցորենի թեփի մաքսազերծման գինը մեր երկիր ՌԴ-ից:

Կարդալ ավելին Ցորենի ներմուծում ՌԴ-ից

Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ծախս ճանաչել կոմունալ վճարները

225

Հայկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք: Եթե կազմակերպությունը ֆիզ. անձից տարածք է վարձակալել, որտեղ իրականացնում է իր գործունեությունը, կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ծախս ճանաչել էլ. էներգիայի ու մնացած կոմունալ վարձերը և նվազեցնել շահութահարկից:

Կարդալ ավելին Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ծախս ճանաչել կոմունալ վճարները

Հաշվապահական դասընթացներ ծրագրավորողների համար

222

Վարդգես.

Հարգելի կոլեգաներ, ողջույն:
Խնդրում եմ ինձ հուշեք, թե որտեղ (ո՞ւմ մոտ, ցանկալի է կազմակերպություն) կարելի է անցնել հաշվապահության դասընթացներ: Խնդիրը հաշվապահ պատրաստելը չէ, այլ ծրագրավորողներին հաշվապահություն սովորեցնելը, որպեսզի հետագայում հաշվապահական ծրագիրը մշակելիս բարդությունների առաջ չկանգնեն: Կանխավ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:

Կարդալ ավելին Հաշվապահական դասընթացներ ծրագրավորողների համար

Ի՞նչ ուղղումներ պետք է տալ

221

emi.

ՀԴՄ-ի սպասարկման հաշիվ-ապրանքագիր եմ ստացել փետրվարին, մատակարարման ամիսը նոյեմբերն է և դեկտեմբեր, որոնք չի ներառվել հաշվարկներում, տրվել է ԱԱՀ հաշվարկ առանց այդ երկու ամսվա մատուցաց ծառայության 6 000 դրամ: Մատակարար կազմակերպությունը ԱԱՀ-ով չի աշխատում: Ինչպիսի՞ ուղղումներ պետք է տամ հաշվարկների և հաշվետվության մեջ (մեր կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով):

Կարդալ ավելին Ի՞նչ ուղղումներ պետք է տալ

Տնտեսական գործունեության դասակարգիչ

Գրիգոր.

Ինչպե՞ս կարող եմ իմանալ տնտեսական գործունեության դասակարգիչը առցանց ծառայությունների համար:

Կարդալ ավելին Տնտեսական գործունեության դասակարգիչ

ԱՁ ցանկանում է բացել արագ սննդի կրպակ

Տիգրան.

Բարև ձեզ: Ուզում եմ դառնալ անհատ ձեռներեց և բացել արագ սննդի կրպակ: Ի՞նչ է հարկավոր այդ ամենի համար: Կխնդրեմ նշել նաև կնիքի և այլ փաստաթղթերի պարտադիր առկայության վերաբերյալ: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին ԱՁ ցանկանում է բացել արագ սննդի կրպակ

Հաստոցների ներմուծում և մաքսազերծում

Արման.

Իբրև Ա/Ձ պատրաստվում եմ ներմուծել Լեհաստանից և Չինաստանից խաղալիքների արտադրության համար հաստոցներ: Մաքսատուրք կամ այլ վճար ես պե՞տք է վճարեմ հաստոցները ներկրելու համար: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Հաստոցների ներմուծում և մաքսազերծում

Կազմակերպությունը ցանկանում է ավանդ ներդնել բանկում

Լյուդմիլա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում.
ՍՊԸ-ն ուզում է բանկում ավանդ ներդնել որպես իրավաբանական անձ: Ինձ կասե՞ք, թե հաշվապահորեն ի՞նչ գործողություններ պետք է անեմ, և եթե հնարավոր է` համապատասխան հղում կատարեք: Արդյո՞ք ստացված տոկոսներից բանկն է եկամտային հարկի պահում կատարում:

Կարդալ ավելին Կազմակերպությունը ցանկանում է ավանդ ներդնել բանկում

Ինչպե՞ս ձևակերպել նյութերի ելքագրումը

218
Մարիամ.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ:
Խնդրում եմ շատ շտապ պատասխանել իմ հարցին: Մեր կազմակերպությունը զբաղվում է շինարարությունով, քանի որ այս պահին կան կատարված աշխատանքներ, որի համար օգտագործվել է շինանյութ, բայց դեռ մյուս ամիս նոր կազմվելու է կատարողական ակտ, խնդրում եմ ասեք` ինչպե՞ս կարող եմ այդ նյութերը ելքագրեմ: Կարո՞ղ եմ տալ ձևակերպում որպես անավարտ շինություն, և ինչպե՞ս կլինի ձևակերպումը.
ԴՏ –
ԿՏ –

Կարդալ ավելին Ինչպե՞ս ձևակերպել նյութերի ելքագրումը

Արդյո՞ք նվիրատվությունը մաքսազերծման ենթակա է

Արման.

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է, խնդրում եմ պատասխանեք: Արդյո՞ք նվիրատվությունը մաքսազերծման ենթակա է, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք նվիրատվությունը մաքսազերծման ենթակա է

Ինչպե՞ս ընտրել ֆոնդեր և ֆոնդի կառավարիչ

Տիգրան.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ:
Ես հանդիսանում եմ ՍՊԸ-ի փոխտնօրեն համատեղության կարգով, նաև աշխատում եմ մեկ այլ տեղ, վարում եմ այդ ՍՊԸ-ի հաշվապահությունը: Խնդրում եմ ասեք` 5% պարտադիր կուտակային վճարը երկու տեղից էլ պե՞տք է փոխանցվի: Եվ եթե կարող եք, ասեք` ինչպե՞ս եմ ֆոնդեր և ֆոնդերի կառավարիչներ ընտրում: Նախօրոք շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ինչպե՞ս ընտրել ֆոնդեր և ֆոնդի կառավարիչ

Տնօրենը արդյո՞ք կրում է պատասխանատվություն

Ավետիք.

ՍՊԸ տնօրենը արդյո՞ք կրում է պատասխանատվություն ՍՊԸ-ի պարտքերի համար իր անձնական ունեցվածքով:

Կարդալ ավելին Տնօրենը արդյո՞ք կրում է պատասխանատվություն

ԱՁ հունվարին դադարեցնելու է գործունեությունը

Սիրանուշ.

Բարև Ձեզ: ԱՁ-ն աշխատում է արտոնագրային վճարով, հունվար ամսին այն գործունեություն չի ծավալելու, ի՞նչ կարող եմ անել, որ հունվար ամսվա արտոնագրային վճարն ու եկամտային հարկը չհաշվարկեմ:

Կարդալ ավելին ԱՁ հունվարին դադարեցնելու է գործունեությունը

ԱՁ զբաղվում է ձկնաբուծությամբ

Լուիզա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասացեք` ես անհատ ձեռներեց եմ, զբաղվում եմ ձկնաբուծությամբ: Ե՞րբ և ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել, և արդյո՞ք անհրաժեշտ է ունենալ ՀԴՄ:

Կարդալ ավելին ԱՁ զբաղվում է ձկնաբուծությամբ

Երևան քաղաքի բաշխումը` ըստ տարածքային գոտիների

Gohar.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք` որտեղ կարող եմ գտնել ՀՀ կառավարության սահմանած Երևան քաղաքի բաշխումը` ըստ տարածքային գոտիների, որպեսզի կարողանամ հասկանալ` որքան արտոնագրային վճար պետք է վճարվի:
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Երևան քաղաքի բաշխումը` ըստ տարածքային գոտիների

Փարոս ներկայացվող տեղեկանք

Greta.

Բարև ձեզ, հարգելիներս: Երեխաս ծնվել է 2013թ. հունվարի 13-ին: Աշխատանքի վայրից Փարոս ներկայացրել եմ տեղեկանք երեխայի համար նախատեսվող այսպես կոչված “կաթի փող” ստանալու համար, ինձ մերժել են` պատճառաբանելով, որ իբր կնիքը լավ չի երևում, և չվերցրեցին տեղեկանքը` գործին ընթացք չտալով: Դրանից հետո երեխաս հիվանդ էր, և չեմ կարողացել զբաղվել այդ հարցերով: Այժմ ներկայացրել եմ նոր տեղեկանք այն ամսաթվով, երբ ես այլևս գտնվել եմ խնամքի տակ: Նորից չեն ընդունում տեղեկանքը` պահանջելով նոր ամսաթիվ: Խնդրում եմ ինձ ուղղորդեք` ես ի՞նչ անեմ:

Կարդալ ավելին Փարոս ներկայացվող տեղեկանք

Արդյո՞ք տնօրենին պետք է ազատել աշխատանքից

Karen.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ, ես 1 պարզ հարց ունեմ. ես բացել եմ ՍՊԸ, որի միակ անդամն եմ: Ես տնօրենին (ինձ) աշխատավարձ չեմ նշանակել (պետ. ռեգիստրում գրանցելուց հետո ոչինչ չեմ արել, միայն դիմում եմ գրել, որ ժամանակավորապես գործունեություն չեմ ծավալում): Հիմա ես պե՞տք է նաև տնօրենին (ինձ) աշխատանքից հեռացնեմ: Դա չանելու դեպքում հնարավո՞ր է խնդիրներ առաջանան:

Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք տնօրենին պետք է ազատել աշխատանքից

ՖԻՆՍՈՖԹ ընկերությունը կազմակերպում է նոր ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի դասընթացներ

Հարգելի՛ հաշվապահներ,
ՖԻՆՍՈՖԹ ընկերությունը կազմակերպում է նոր ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի դասընթացներ.
– Համակարգի արագացված ուսուցում Ձեր գրասենյակում
– Անհատական դասընթացներ Ձեր գրասենյակում
– Անհատական և խմբակային դասընթացներ
Մանրամասները՝(010)564-522 (098) 606-181
www.finsoft.am

Կարդալ ավելին ՖԻՆՍՈՖԹ ընկերությունը կազմակերպում է նոր ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի դասընթացներ

Ծրագրի ցուցադրական տարբերակ

Հերմինե.

Հարգելիներս, որտեղից կարող եմ ներբեռնել 1C ծրագրի դեմո տարբերակը կամ ինքնուրույն, օնլայն եղանակով ինչպե՞ս այն սովորեմ:

Կարդալ ավելին Ծրագրի ցուցադրական տարբերակ