Category: Այլ

Հիմնադրամը գիրք է վաճառում

Դիաննա.

Հիմնադրամը գիրք է հրատարակում և վաճառում։ Ինչպե՞ս կարելի է ցույց տալ այդ վաճառքը հարկային դաշտում, եթե գնորդը ֆիզ․ անձ է և գնել է կանխիկ եղանակով։ Դրամարկղային գիրք պահելու դեպքում ՀԴՄ պե՞տք է, իսկ ինչպե՞ս ձևակերպել հաշվարկային հաշիվ մուտք անելու համար։

Կարդալ ավելին Հիմնադրամը գիրք է վաճառում

Վարձակալություն ֆիզ. անձից

Կարինե.

Բարև ձեզ։ Եթե կազմակերպությունը տարածքը վարձակալել է ֆիզ. անձից, ապա նրան ըստ պայմանագրի ամսական վարձավճար փոխանցելուց հետո ես պետք է կազմեմ կատարողական ակտ, իսկ ինվոյիս պե՞տք է դուրս գրել ֆիզ. անձի տվյալներով։ Եթե ոչ, ապա ինչպե՞ս ձևակերպեմ։ Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Վարձակալություն ֆիզ. անձից

Ավտոյուղերի վաճառքի թույլտվություն

Նաիրա.

Ավտոյուղերի մանրածախ վաճառքի համար թույլտվությունը որտեղի՞ց պետք է ստանալ՝ թաղապետարանից, թե՞ ՀՏ-ից։ Եվ ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել։

Կարդալ ավելին Ավտոյուղերի վաճառքի թույլտվություն

Հաշվի մատակարարման հասցե

Անի.

Բարև բոլորին։

Կասեք խնդեմ, հարկային հաշիվ դուրս գրելուց, ապրանքի մատակարարման հասցեի փոխարեն կարո՞ղ է գրվել՝ ինքնատեղափոխում, և ի՞նչ խնդիր կարող է դա առաջացնել։

Կարդալ ավելին Հաշվի մատակարարման հասցե

Դասապատրաստում իրականացնելու համար

Միլենա.

Բարև ձեզ։ Վարձակալված տարածքում 1-9-րդ դասարանների երեխաների հետ իրականացնելու եմ դասապատրաստում: Կասե՞ք, խնդրեմ, լիցենզիա անհրաժե՞շտ է ունենալ։ Եթե այո, ապա ինչպե՞ս կարող եմ դիմել լիցենզիա ստանալու համար։ Նշեմ, որ դասապատրաստումն իրականացնելու եմ միայնակ, այլ աշխատողներ չեն ընդգրկվելու։ Ի՞նչ իրավական կարգավիճակ է անհրաժեշտ ունենալ խնդիրներից խուսափելու համար։ Նախապես շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Դասապատրաստում իրականացնելու համար

Տնօրենի ստաժի վերաբերյալ

Աշխեն.

Բարև ձեզ։ Խնդրում եմ ասել՝ միկրոձեռնարկության տնօրենին ստաժ գնում է, թե՞ ոչ, եթե տնօրենը որպես աշխատող գրանցված չէ։ Արդյոք կա՞ն բացառություններ` կախված տարիքից, ոլորտից կամ այլ հանգամանքներից։

Կարդալ ավելին Տնօրենի ստաժի վերաբերյալ

Սոց. փաթեթի վերահաշվարկ

Անուշ.

Սեպտեմբեր ամսին ուսուցիչների ժամերը փոխվել է՝ սոց. փաթեթը պե՞տք է վերահաշվարկել:

Կարդալ ավելին Սոց. փաթեթի վերահաշվարկ

ՀԿ ստացել է նվիրատվություններ

Վիգեն.

Հարգելի հաշվապահներ, ՀԿ-ն ստացել է նվիրատվություններ, որոնք փոխանցվել են կազմակերպության դոլորային հաշվին։ ՀԿ-ների տարեկան հաշվետվության ժամանակ հաշվետու տարվա մուտքերը ինչպե՞ս նշել, եթե փոխարժեքը այլ է աղբյուրից ստացման և հետևաբար ինչպե՞ս փոխարժեքը հաշվել ու տարեկան մուտքով ներկայացնել ճիշտ։

Կարդալ ավելին ՀԿ ստացել է նվիրատվություններ

Գյուղացուց ձեռքբերված ապրանքներ

Անահիտ.

Բարև ձեզ։ Բանջարեղեն վաճառող Ա/Ձ-ն շեմը գերազանցել է և հայտնվել է ԱԱՀ դաշտում։ Կարո՞ղ ենք նվազեցումներ անել գյուղացուց ձեռքբերված ապրանքների գծով։

Կարդալ ավելին Գյուղացուց ձեռքբերված ապրանքներ

Ո՞վ կարող է ստորագրել հաշիվները

Թամարա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպության հաշվապահի նք-ով ստորագրվում են հաշվետվություններն ու հարկային հաշիվները, իսկ տնօրենի նք-ով միայն հարկային հաշիվները: Ասացեք խնդրեմ, եթե նրանցից մեկը գտնվում է արձակուրդում, կարելի՞ է նրա նք-ով ստորագրել: Եթե ոչ, ապա ի՞նչ տույժ է կիրառվում: Շնորհակալություն,

Կարդալ ավելին Ո՞վ կարող է ստորագրել հաշիվները

Ներքին կանոնակարգման ձև

Արմինե.

Բարև Ձեզ, հարգելի՛ ոլորտի մասնագետներ։ Կարո՞ղ եք ուղղորդել, թե որտե՞ղ կարելի է գտնել Աշխատանքի առողջ և անվտանգ կատարման պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգի ձև: Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Ներքին կանոնակարգման ձև

Համակարգչի գումարը որպես ծախս

Անուշ.

Բարև Ձեզ։

ԱԱՀ դաշտում աշխատելիս՝ գնված համակարգիչը կարո՞ղ է համարվել բիզնես ծախս, եթե առակա է հդմ և երաշխիքային կտրոն։

Շնորհակալություն։

Կարդալ ավելին Համակարգչի գումարը որպես ծախս

Չրի արտադրության հաշվապահ

Բարև բոլորին: Չրի արտադրությունը համարվու՞մ է գյուղատնտեսական արտադրանք։ Ու նման գործի հաշվապահ ունե՞նք՝ Ա/Ձ-ի հաշվապահ կա՞ էջում։

Կարդալ ավելին Չրի արտադրության հաշվապահ

Բրոքերային ծառայության դասակարգիչ

Հրանուշ.

Բարև Ձեզ։ Նոր բացվող ՍՊԸ-ն մատուցելու է մաքսային բրոքերային ծառայություններ։ Խնդրում եմ հուշել, թե ի՞նչ դասակարգչի է համապատասխանում այս գործունեությունը։

Կարդալ ավելին Բրոքերային ծառայության դասակարգիչ

Ձեռքբերում գյուղացուց

Անահիտ.

Բարև Ձեզ: Հարգելիներ, ՍՊԸ ունի մսի մասնագիտացված խանութ: Միսը գնում է գյուղացուց, աշխատում է ԱԱՀ-ով: Ի՞նչ փասթաթղթեր են պետք գյուղացուց ձեռք բերելու համար և ինչքանո՞վ կհարկվի այդ գնումը:

Կարդալ ավելին Ձեռքբերում գյուղացուց

Ավտոմեքենաների վրա դրված գազաբալոններ

Աննա.

Հարգելի հաշվապահներ, ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎՐԱ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐԻ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԵՎ ԳԱԶԱՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ ՍՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՃՆՇԱՓՈՐՁԱՐԿՄԱՆ գործընթացը համարվու՞մ է ծառայությունների մատուցում, թե՞ աշխատանքի կատարում: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ավտոմեքենաների վրա դրված գազաբալոններ

Դեղատան լիցենզիայի դադարեցում

Մաշա․

Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Որևէ մեկը դեղատան լիցենզիաի գործողության դադարեցման հայտով դիմե՞լ է ԱՆ, եթե այո, հայտի կամ դիմումի ձև կխնդրեի։ Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Դեղատան լիցենզիայի դադարեցում

ՀԴՄ կտրոն առանց դասակարգչի

Հ․ Դավթյան․

Ողջույն գործընկերներին, խնդրում եմ նշել. արդյո՞ք որևէ հարկատեսակի գործունեության դեպքում թույլատրելի է ՀԴՄ տպել միայն գումարի նշումով (առանց ապրանքի կամ ծառայության անվան՝ ԱՏԳ ԱԴԳՏ կոդերի և այլ պահանջվող տվյալների)։

Կարդալ ավելին ՀԴՄ կտրոն առանց դասակարգչի

Հանրային հատվածի հաշվապահների որակավորման թեստեր

Արփինե.

Բարև Ձեզ։ Ինձ անհրաժեշտ է հանրային հատվածի հաշվապահների որակավորման թեստերը, իր պատասխաններով։ Ո՞վ կարող է տրամադրել։ Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Հանրային հատվածի հաշվապահների որակավորման թեստեր

Արտարժույթի փոխանակում ՀԾ-ով

Գրիգոր.

նկարագրեք արտարժույթի փոխանակումը ՀԾ-ով (քայլերը), ինչպես նաև հաշվապահական թղթակցությունները (արտարժույթի փոխարկում, հաշվի վերագնահատում): Արտարժույթի փոխարկման դեպքում (արտարժույթի փոխարկում) ԿԲ-ի և մեր բանկի տարբերությունը շահութահարկի հաշվարկի համար արդյո՞ք ծախս է համարվում, եթե այո, կխնդրեմ հոդվածը նշեք:

Կարդալ ավելին Արտարժույթի փոխանակում ՀԾ-ով

Միասնական հաշիվ

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ նշել ինչպե՞ս պետք է գրանցել հարկերի միասնական հաշվին փոխանցումը։ Ո՞րն է հարկերի միասնական հաշվի հաշիվն ըստ հաշվային պլանի։

Կարդալ ավելին Միասնական հաշիվ

Նկատողություն տալու հերթական քայլերը

Անի.

Բարև Ձեզ։ Ինձ կասեք՝ աշխատանքային պարտականությունները չկատարելու հիմքով գրավոր նկատողություն տալու քայլերի հերթականությունը, բացատրություն աշխատողի կողմից – արձանագրություն նոր հրաման, թե՞ այլ բաներ էլ կան: Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Նկատողություն տալու հերթական քայլերը

Ծանուցագրի հետ կապված

Էլզա Թամրազյան.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ծանուցագիրը երկու օրինակից է գրվում, թե՞ ոչ։

Կարդալ ավելին Ծանուցագրի հետ կապված

Դուստր ընկերության հաշվապահություն

Տաթև.

Բարև Ձեզ։ Դուստր ընկերության հաշվապահության հետ կապված մի երկու հարց ունեմ: Ո՞վ կարող է օգնել ինձ, կխնդրեմ արձագանքել:

Կարդալ ավելին Դուստր ընկերության հաշվապահություն

Սոցիալական փաթեթ

Անի.

Հարգելի հաշվապահներ, աշխատողի դրույքի փոփոխության դեքում սոց. փաթեթի գումարը փոխվում է հաջորդող երկրորդ ամսվանից։ Սեպտեմբերին ըստ նոր տարֆիկացիայի պետք է փոխել և ֆիզում (140օր) գտնվող աշխատողի ժամերը փոխվել է։ Ըստ նոր կարգի մինչև խնամքի գնալը պետք է փոխանցել։ Սակայն հիմա ժամերը, որ փոխվել է, իրավունք ունե՞մ փոխել սոց. փաթեթի գումարի չափը։
Եվս մեկ հարց։ Պահակը գնացել է արձակուրդ և 20 աշխատանքային օր փոխարինող ենք ընդունել հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 4-ը ներառյալ։ Հիմա փոխարինողին ազատելիս պետք է վերջնահաշվարկ կատարե՞մ։ Որպես միջին ինչպե՞ս հաշվեմ և քանի՞ օր է հասնում վերջնահաշվարկ։

Կարդալ ավելին Սոցիալական փաթեթ

Համակարգչային դասընթացների կազմակերպում

Նարեկ․

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ կազմակերպությունը նոր է գրանցվել, և զբաղվելու է համակարգչային դասընթացներով, դասակարգիչը՝ P85.59.3, taxservice-ում նշված գործունեության դասակարգիչը ցույց է տալիս որպես լիցենզավորվող ոլորտ, կխնդրեմ հուշել՝ արդյո՞ք անհրաժեշտ է ստանալ լիցենզիա, և եթե այո, ապա ո՞ր պետական մարմին դիմել։

Կարդալ ավելին Համակարգչային դասընթացների կազմակերպում

Պայմանագիր տնօրենի հետ

Արամ.

Բարև ձեզ։ Պետռեգիստրում գրանցվելուց հետո ՍՊԸ-ի տնօրենը պարտադի՞ր է պայմանագիր կնքել ՍՊԸ-ի սեփականատիրոջ հետ։

Կարդալ ավելին Պայմանագիր տնօրենի հետ

Կարգապահական տույժ հաշվապահին

Անի.

Բարև ձեզ։ ՓԲԸ-ին հարկայինը տուգանում է ժամանակին հաշվետվությունը չներկայացնելու համար, հաշվապահը արդարանում է, որ վերջին երկու շաբաթը եղել է բյուլետենում (ամբուլատոր) և իր մեղավորությունը չկա, սակայն հրամանով հաշվապահի պարտականությունները տվյալ ժ|հատվածի համար չեն վերցվել, քանի որ այլ հաշվապահ ընկերությունը չունի: Այս դեպքում գործատուն կարո՞ղ է կարգապահական տույժի ենթարկել հաշվապահին:

Կարդալ ավելին Կարգապահական տույժ հաշվապահին

Ուսումնական կենտրոն բացելու համար

Վաղարշակ.

Ցանկանում եմ ուսումնական կենտրոն բացել պահնորդներին դասընթացներ տալու և վերջում ստուգարքներից հետո տալ համապատասխան որակավորման վկայական։ Այս գործընթացի համար ինձ որպետ Ա/Ձ որևէ մեկից լիցենզի՞ա պետք է ստանամ։

Կարդալ ավելին Ուսումնական կենտրոն բացելու համար

Առցանց ուսուցում

Հայարփի.

Բարև Ձեզ: Ես աշխատում եմ որպես օնլայն անգլերենի ուսուցիչ, դասավանդում եմ չինացի երեխաների: Նրանց ծնողները իմ վարձը փոխանցում են իմ Alipay-ին, որը ես այնուհետև անհատ անձանց միջոցով փոխում եմ յուանից դրամ և ուղարկում եմ ինձ, ես նրան վճարում եմ յուան, նրանք ինձ Հայաստանում տալիս են դրամ: Ես ինչպե՞ս կարող եմ լեգալացնել և հարկային դաշտ մտնել Հայաստանում այս աշխատանքով, կա՞ այդպիսի տարբերակ:

Կարդալ ավելին Առցանց ուսուցում