Փոխանցումներ ֆիզ. անձանց կողմից

Մարիամ.

Բարև Ձեզ։ Ֆիզիկական անձը 2021 թվականին ընկերությանը պարբերաբար մատուցել է խորհրդատվական ծառայություն՝ առանց պայմանագրի։ Անձը ենթադրել է, քանի որ գումարը ստանում է բանկային փոխանցումների միջոցով (20 000 դոլար) և գործարքի մյուս կողմը հանդիսանում է իրավաբանական անձ, հարկերը վճարելու է ընկերությունը, բայց բանկային հաշիվների ստուգումից հետո պարզել է, որ գումարները փոխանցվել են ոչ թե ընկերության բանկային հաշվից, այլ փոխանցումները իրականացրել են ֆիզիկական անձանց կողմից։ Արդյո՞ք անձը կարող է այս իրավիճակում որևէ ձևով ազատվել հարկային պատասխանատվությունից։ Գրանվցելու դեպքում և 2021թ. պարտավորությունները կատարելու դեպքում, արդյո՞ք ՊԵԿ-ը կարող է կիրառել հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածը կամ ենթարկել քրեական պատասխանատվության ապօրինի ձեռնարկատիրության համար։ Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եթե հարկայինը չի արձանագրել ապօրինի ձեռնարկատիրության փաստը, ապա 407 հոդվածը չի կիրառվի,իսկ որևէ կերպ երևում է որ անձը ծառայությաւն է մատուցել ընկերությանը, միգուցե եկամտայինի 20 տոկոս պետք է հարկում արվի։

Nerses

Եթե կազմակերպության հաշիվներում չի արտացոլվում կարծում եմ չի կիրառվի 407-րդ հոդվածը։