Category: Այլ
Ճանապարհածախս
Էմիլի.
Հարգելի հաշվապահներ, մեկ հարց ունեմ. ո՞վ է տեղյակ, որ աշխատակցին եռամսյակը մեկ տրամադրվում է ճանապարհածախս, դա միայն ուսուցիչներին է վերաբերվու՞մ, թե՞ նաև այլ աշխատակիցներին:
Պայմանագրի օրինակ
Ռուբեն.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս կազմել գումար տրամադրելու հետ կապված պայմանագիր:
Ա/Ձ տարածք է վարձակալել
Լուսի.
Բարև ձեզ: Միկրոյով աշխատող ԱՁ-ն վարձակալած տարածք ունի, և վճարումը կախիկ է անում: Ի՞նչ փաստաթուղթ տամ, որ ստորագրի ամեն ամիս գումարը վճարելիս:
Ա/Ձ, թե՞ ՍՊԸ
Մարինա.
Հարգելի գործընկերներ, պետք է բացվի կազմակերպություն, որը զբաղվելու է արտադրությամբ, որը պետք է արտահանվի (հումքը ձեռք է բերելու ՀՀ-ից): Ճիշտ կլինի ՍՊԸ, թե՞ Ա/Ձ հիմնել, և ի՞նչ հարկեր են առաջանալու։
Շնորհակալություն:
Մաքրման ծառայությունների մատուցում
Լիլիթ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ուզում եմ բացել մաքրման ծառայության գրասենյակ, որը կաշխատի միկրոյով, աշխատակիցների աշխատանքը կլինի այսպես` յուրաքանչյուր պատվեր կունենա սահմանված գին, որից x % պետք է վճարի մաքրման սերվիսին։ Խնդրում եմ օգնեք հասկանամ` ինչպե՞ս պետք է հաշվապահորեն ցույց տալ տոկոսադրույքների մուտքը, և քանի որ աշխատանքը կախված է պատվերներից` արժե՞ գրանցել մաքրուհիներին։
ԱՏԳ ԱԱ ծածկագիր
Ամալյա.
Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. հնարավո՞ր է օղու արտադրամասում օգտագործվող ԱՏԳ ԱԱ կոդ.2208 20 ակցիզները օգտագործել ԱՏԳ ԱԱ2208 90 4800 համար:
Արտադրամասից վաճառք ֆիզ. անձին
Անի.
Բարև Ձեզ: ԱԱՀ-ով աշխատող արտադրամասից պատրաստի արտադրանքը ֆիզ. անձին տեղում կանխիկ վաճառելու համար ի՞նչ գործողություններ պետք է կատարվեն:
ՏՏ ոլորտի արտոնություններ
Անի.
Հարգելի հաշվապահներ, IT ոլորտի համար կա՞ն ինչ-որ արտոնություններ:
Ա/Ձ հոգեբան է
Գագիկ.
Ինչպե՞ս վերցնեմ հոգեբանական գործունեություն իրականացնող անհատ ձեռներեցի իրավունք (փաստաթուղթ): Ինչպե՞ս ստանալ հոգեբանի անհատ ձեռներեցի կարգավիճակ:
Նույնականացման քարտի ակտիվացում
Նունե.
Բարև Ձեզ: Քատը ապաբլոկավորում անելու ժամանակ պուկը սխալ եմ գրել և քարտս վառվել է: Ինչպե՞ս կարող եմ ակտիվացնել: Նախապես շնորհակալություն:
Գործունեության դասակարգիչ
Ակա.
Մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման դասակարգիչը կարո՞ղ եք ասել:
Հարկերի մասին ձեռնարկ
Անի.
Բարև Ձեզ:
Ես մի հարց ունեմ:
Ցանկանում էի իմանալ` կա՞ արդյոք որևէ ձեռնարկ հարկերի մասին: Օրինակ` ո՞ր ոլորտում ի՞նչ հարկեր են վճարում, ե՞րբ են հարկերից ազատվում և այլն: Որպեսզի անհատը կարողանա կողմնորոշվել` ինչ ընկերություն կամ ԱՁ է ցանկանում բացել, որ ոլորտում և որտեղ ինչքան հարկ կվճարի և որտեղ հարկերից կազատվի:
Կանխավ շատ շնորհակալություն:
Եթե նույնիսկ ինչ-որ կայք կամ ինչ-որ ուղեցույց ունեք, խնդրում եմ նշեք հղումը:
Իրավաբանական անձի հասցեափոխություն
Արևիկ.
Բարև Ձեզ: Մեր աշխատանքի ընթացքում լրացվել է ֆակտուրա, հետո պարզվել է, որ տվյալ կազմակերպության /հասցեի փոփոխության դեպքում/ անվանումը, տվյալները փոխվել են: Հիմա ինձ հետաքրքրում է` ինչպե՞ս վարվել լրացված ֆակտուրայի հետ, որպեսզի մեր ԱՁ-ն չտուժի և տուգանքներ չմուծի, այսինքն՝ օրենքով ի՞նչ պետք է լրացնենք: Ուղղություն տվեք ճիշտ հարցին լուծում տալու համար:
Բեռնասայլակ քշելու թույլտվություն
Անահիտ.
Բեռնասայլակ (автокар) քշելու համար քշողը թույլտվության փաստաթուղթ պետք է ունենա, թե՞ ոչ: Թե՞ կարող է ցանկացած աշխատող (օրինակ՝ բանվոր այն շահագործի):
Հարկային օրենսգրքի փոփոխություններ
Թամարա.
2022թ. հունվարի 1-ից հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները: Խնդրում եմ պատասխանել: Կանխավ շնորհակալություն:
Դեբիտորական պարտքի դուրսգրում
Արամ․
Սույն որոշմամբ սահմանվում է, որ “այն հարկ վճարողները, որոնք պահուստ (պահուստաֆոնդ) չեն ձևավորում, սույն կարգի 15-րդ կետի համաձայն անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը դուրս են գրում անհուսալի դառնալու հաշվետու (հարկային) տարում և դուրս գրված դեբիտորական պարտքը հաշվի է առնվում որպես այլ նվազեցում հարկ վճարողի հաշվետու (հարկային) տարվա հարկվող շահույթը (հարկման բազան) կամ հարկային վնասը որոշելիս”:
Իսկ ի՞նչ հերթական քայլերով է ձևավորվում պահուստ (պահուստաֆոնդ), ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ։
Նախապես շնորհակալություն։
Մասնաճյուղ բացելու համար
Նարինե.
Բարև ձեզ, հարգելիներս: Արտասահմանի կազմակերպությունը հայաստանում ցանկանում է ֆիլիալ բացել: Ի՞նչ է հարկավոր դրա համար, եթե ունեք ձևաթղթեր` խնդրում եմ ուղարկեք հետևյալ մեյլին` xizrael76 շնիկ mail.ru: Շնորհակալություն:
ԱՁ-ն ծրագրավորող է
Արուս.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ֆիզիկական անձն աշխատում է որպես ծրագրավորող և ուզում է ԱՁ բացել` դրսի կազմակերպությանն ազատ ժամանակ «ծրագրային ապահովման մշակում» ծառայություն մատուցելու նպատակով, հարկվելու է շրջանառության հարկով: Հիմա աշխատավարձը ստանում է դրամային քարտով, ԱՁ-ի ժամանակ ստանալու է արտարժույթով, արդյոք՝
– պե՞տք է նոր արտարժութային քարտ բացի, թե նույն աշխատավարձի քարտը օգտագործի, միևնույն է հետո արտարժույթը փոխելու է դրամի,
– եռամսյակային հաշվետվություն ներկայացնելիս եկամուտը հաշվարկելիս հաշվի՞ է առնում քարտին գումարի ստացման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից մինչև տվյալ օրվա ժամը 16:00-ը հրապարակած միջին փոխարժեքը,
– որպես հիմնավորում գումարի ամեն ամիս ստացման, թե՞ եռամսյակը մեկ դուրս է գրում հաշիվ վավերագիր, քանի որ դրսի կազմակերպությունն ուղղակի քարտին է նստացնելու գումարը,
– եթե գումարը ստացվել է ամսի 1-ին, հաշիվ վավերագիրը գրվել է ամսի 27-ին, պետք է հաշվի առնել ամսի 1-ի գումարի ստացման օրվա փոխարժե՞քը, ոչ թե դուրս գրման օրվա փոխարժեքը, նկատի ունենալով, որ եկամուտը ի սկզբանե հաշվարկվել է քարտին գումարի ստացման օրվա փոխարժեքով,
– առանց ԱՁ բացելու, որպես ֆիզիկական անձ, ծրագրային ապահովման մշակում կարո՞ղ է իրականացնել և հարկայինում պե՞տք է ներկայացնի եկամտային հարկ և սոց. վճար ընդհանուր հիմունքներով և ավելի բարձր տոկոսներով:
Խնդրում եմ ձեր մասնագիտական կարծիքը:
Գույքի որակական կորուստ
Անի.
Հարգելի հաշվապահներ, ի՞նչ փաստաթղթերով է պետք հիմնավորել գույքի որակական կորուստը:
Ավտոմեքենայի ձեռքբերում
Եթե չունեմ վարորդական վկայական` կարո՞ղ եմ ավտոմեքենա գնել և իմ անունով գրանցել նոտարական կարգով:
Լիազորի կոդերի վերականգնում
Մարի Համբարձումյան.
Բարև Ձեզ: Լիազորի գրասենյակի կոդերը կորցրել եմ` ինչպե՞ս վերականգնեմ:
Երեխաների խնամքի և զարգացման կենտրոն
Արմի.
Բարև Ձեզ: Երեխաների խնամքի և զարգացման կենտրոնը ուզում է աշխատանքային ծառայությունների ծավալը մեծացնել և երեխաների մնալու ժամը երկարացնել (մինի մանկապարտեզ): Հետևաբար պետք է նաև սնունդ տանք: Խորհուրդ կտա՞ք ինչ-որ կազմակերպության հետ սննդի մատակարարման պայմանագիր կնքել, թե՞ խոհարարի հետ քաղիրավական պայմանագիր կնքել ծառայությունների մատուցման: Քանի որ տարածքը փոքր է և խոհանոցի հնարավորություն չկա, պետք է ոչ մեր տարածքում պատրաստեն և մատակարարեն:
Փոխկապակցված կազմակերպություններ
Քրիստինե.
Բարև բոլորին։ Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ է կազմակերպությունը, որն աշխատում է շրջանառության հարկով, ընդունել աշխատող, ով մեկ այլ կազմակերպությունում գործադիր տնօրեն է և ՍՊԸ-ում ունի 50% բաժնեմաս և աշխատում է ԱԱՀ-ով, դա չի՞ համարվի փոխկապակցված։
Նախապես շնորհակալություն։
Հերթափոխային աշխատանքի պայմանագրի օրինակ
Լուսինե.
Բարև Ձեզ: 24 ժամյա հերթափոխային աշխատանքի պայմանագրի օրինակ կարո՞ղ է ունենաք: Խոսքը պահակի հաստիքի մասին է: Ժամային դրույքաչափը ընդունելով 406դր, հերթափոխերի միջև ընկած է 48 ժամ հանգիստ:
Գանձապահի պարտականություններ
Հրանուշ.
Բարև Ձեզ: Մի էսպիսի խնդրանք․ ո՞վ ունի և կարող է ինձ ուղարկել գլխավոր գանձապահի և գանձապահի աշխատանքի նկարագրությունները։
Կանխիկի սահմանափակումներ
Նարեկ․
Հարգելի գործընկերներ, արդյո՞ք կանխիկ գործարքների սահմանափակումների վերաբերյալ օրենքն արդեն ուժի մեջ է մտել։ Որտե՞ղ կարող եմ ծանոթանալ մանրամասներին։ Շնորհակալություն։
Գործունեության դասակարգիչ
Դիանա.
Բարև Ձեզ։ Ո՞ր տարբերակն է իմ գործունեությունը, եթե ես կարում և վաճառում եմ անկողնային պարագաներ:
Հեռախոսահամարը սխալ է
Գևորգ.
Բարև ձեզ։ taxservice կայքում գրանցվելուց, բոլոր տվյալները լրացնելուց հետո ասում է որ հեռախոսի համարը սխալ է, տարբեր ձևերով փորձել եմ, չի լինում, կարո՞ղ է իմանաք` ինչից է: Screenshot-ը` կից…
ID քարտի pin և puk կոդերի վերականգնում
Zinaida.
Բարև ձեզ։ Մոռացել եմ (կորցրել եմ) նույնականացման քարտի պին և պուկ կոդերը։ Խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ պետք է անեմ։
Մեքենայի առքուվաճառք
Լևոն.
Բարև Ձեզ: Մեքենայի առքուվաճառքի համար գույքահարկի զրոյականը ներակայացնելուց վճարվում է մինչև վաճառքի գործարքի կատարման ամիսը ներառյա՞լ, թե՞ ամբողջ տարվա համար։ Վաճառքը կկայանա այս հունվարին։ Եվս մեկ հարց. եթե մեքենայի գնորդը ՌԴ քաղաքացի է և լիազորել է ՀՀ քաղաքացուն գնելու ավտոմեքենան, ապա այդ դեպքում առքուվաճառքի պայմանագիրը նոտարական վավերացման կարիք ունի՞։ Կանխավ շնորհակալություն։
