Category: Աշխատավարձ, կադրեր
Մայրության նպաստի նվազագույն շեմ
Անի.
Մայրության նպաստի գումարը ամենաքիչը ինչքա՞ն պետք է լինի մաքուր։
Անաշխատունակության թերթիկի հետ կապված
Մանե.
Բարև Ձեզ: Աշխատողը գնացել է ֆիզ 27.07.2021թ-ին, անաշխատունակության թերթիկում նշված է սկզիբը 27.07.21, վերջը` 13.12.21թ., այնուհետև դրան ավելացվել է 15 օր բյուլետեն, որն ավարտվել է 29.12.21թ-ին։ Գրանցման հայտով ֆիզի ավարտը նշում եմ բյուլետենի ավարտը, թե՞ ոչ:
Երկրորդ բյուլետենի վճարում
Սիրուն․
Բարև ձեզ։ Եթե նույն հիվանդության համար մեկ շաբաթ անց բացվում է երկրորդ բուլեյտենը, դա արդյո՞ք ենթակա է վճարման, թե՞ ոչ։
Անաշխատունակության թերթիկի հաշվարկ
Ռիմա.
Բարև Ձեզ։ Եթե աշխատակցի համար բացվել է անաշխատունակության թերթիկ և նա գտնվում է անաշխատունակության ընթացքի մեջ և միևնույն ժամանակ ցանկանում է աշխատել տնից, նշելով, որ իր անաշխատունակության թերթիկը մասամբ հաշվի առնենք, այսինքն` մի մասը հաշվի առնենք, իսկ մյուս մասը, քանի որ տնից աշխատելու է, հաշվի չառնենք: Արդյոք կա՞ որևէ օրենքի հղում, որը կկարգավորի այս հարցը։ Միգուցե սահմանվում է, որ անաշխատունակության ընթացքում աշխատակիցը իրավունք չունի զբաղվել իր աշխատանքային պարտականություններով։ Կանխավ շնորհակալություն։
Նպաստը ավել է հաշվարկվել
Արմինե․
Բարև ձեզ: Հարգելիներս, մայրության և ծննդաբերության նպաստը հաշվարկելիս գումարվել է նաև այլ գործատուի կողմից վճարված եկամուտը, որը քաղաքացիաիրավական սկզբունքով է վաստակել: Սակայն հետո ճշտվել է, որ քաղիրավական աշխատավարձը չի հանդիսանում նպաստի հաշվարկման բազա, բայց նպաստը արդեն փոխանցվել է նպաստառուին: Ինչպե՞ս վարվել։
Մայրության նպաստի վերաբերյալ
Սոնա.
Բարև ձեզ: Ես գրանցված եմ և ապրում եմ գյուղում, սակայն հղիությունս վարելու նպատակով ուզում եմ տեղափոխվել Երևան՝ բարեկամիս տուն։ Պե՞տք է հիվանդանոց թուղթ ներկայացնեմ, որ Երևան բարեկամիս տանն եմ ապրում, բայց այնտեղ գրանցված չեմ, որ հիվանդանոցային ծառայությունները անվճար լինեն։ Այդ դեպքում ես կստանամ մինչև 2 տարեկան երեխայի նպաստ, թե՞ ոչ։
Ինչպե՞ս է հաշվարկվում անաշխատունակության թերթիկը
Աննա.
Բարև ձեզ: Խնդրում եմ կասե՞ք` եթե աշխատողը այս տարվա հունվարի 11-ին է ընդունվել աշխատանքի, աշխատել է 13 օր և ներկայացրել հիվանդության անաշխատունակության թերթիկ: Ինչպե՞ս պետք է հաշվարկը կատարվի: Նշեմ նաև, որ մեզ մոտ աշխատում է համատեղությամբ, և անաշխատունակության առաջանալու օրվա դրությամբ այլ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ է:
Դադարեցված կազմակերպության աշխատակիցը դեկրետում է
Հեղինե․
Բարև Ձեզ։ Շրջ. հարկով աշխատող ԱՁ-ն անորոշ ժամանակով դադարեցրել է գործունեությունը, սակայն ունի արդեն 1 տարի ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատող։ Կարո՞ղ է արդյոք գործատուն ազատել աշխատակցին։
1) Եթե այո, ազատվելուց հետո աշխատակիցը կստանա՞ մայրության նպաստը (26 500դր.)
2) Եթե ոչ, ապա ի՞նչ պարտավորություններ ունի ԱՁ-ն, այսինքն՝ պե՞տք է վճարի իր ԱՁ-ի եկամտային և սոց. հարկի վճարումները։ Շնորհակալություն։
Դրոշմանիշային վճար համատեղությամբ աշխատելու դեպքում
Սոֆյա․
Ասացեք խնդրեմ՝ սկսած 2022թ-ից ի՞նչ ձևով է կատարվում դրոշմանիշայինի համար կատարված վճարը համատեղությամբ աշխատելու դեպքում: Եթե ետ պահում չի լինում, արդյո՞ք դա նշանակում է, որ քանի տեղ աշխատում է, այդքան պետք է վճար արվի, խոսքը վերաբերվում է ընդհանուր դեպքերին:
Մայրության նպաստ
Արմինե․
Բարի օր, հարգելի ընկերներ։ Աշխատակիցն աշխատում է համատեղությամբ ՀՈԱԿ֊ում դաստիարակ և այլ տեղ՝ միկրո, Ա/Ձ։ Հղիության և ծննդաբերության արձակուրդ է գնացել, (3֊րդ երեխան է), վճարել ենք ըստ օրենքի՝ միկրոյով աշխատող Ա/Ձ֊ի եկամուտը նվազագույնի կեսի չափով և մանկապարտեզի եկամտի գումարը ներառելով։ Ճի՞շտ ենք վարվել։
Եվ հետևյալ հարցը. նույն աշխատակիցը ցանկանում է գնալ խնամքի արձակուրդ, անկախ նրանից, որ միկրոյի աշխատող է, կարո՞ղ է մանկապարտեզից արձակուրդ գնալ։ Ստացվում է, որ կստանա և միանվագ 1 000 000, և՛ 2 տ խնամքի արձակուրդի նպաստը, և՛ 6տ 50 000՞, թե՞ որոշակի նրբություններ կան օրենքում, որ միաժամանակ 6տ ու 2տ նպաստը կարող է չտրվել միաժամանակ։
Շնորհակալություն։
Հերթապահության ժամեր
Աննա․
Ընկերությունում կա ութ ժամ աշխատելուց հետո մինչև առավոտ հերթապահելու խնդիր տանից։ Ի՞նչ գրաֆիկով պետք է կազմակերպել դա և ինչպե՞ս վարձատրել։
Նպաստի արտացոլում հաշվետվության մեջ
Անի․
Հարգելի հաշվապահներ, աշխատակիցս հունվարի 24-ից 31-ը ներառյալ եղել է անաշխատունակության մեջ։ Փետրվարի 1-ին աշխատավարձ և բյուլետեն վճարել եմ։ Եկամտային հարկի հաշվետվության մեջ բուլետենը հունվարի՞ն արտացոլեմ, թե՞ փետրվարին։
Արտոնություններ հղիներին
Էմիլի․
Ինչպիսի՞ արտոնություններ կան հղիներ համար աշխատանքի ներակայանալիս: Ճի՞շտ է, որ մեկ օր ազատ են շաբաթվա մեջ հինգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։
Արդյո՞ք պետք է վերջնահաշվարկ կատարել
Լիաննա․
Բարև ձեզ։ Մի այսպիսի հարց ունեմ։ Եթե ՍՊԸ֊ի տնօրենը պետ․ ռեգիստրով ազատվում է տնօրենի պաշտոնից և նույն օրն էլ նույն ընկերությունում նշանակվում է այլ աշխատանքի (պայմանագիրը լուծարվել է, և նոր պայմանագիր կնքվել), ապա որպես տնօրեն ազատվելիս արդյո՞ք վերջնահաշվարկ կատարելու անհրաժեշտություն կար։
Աշխատավարձի անկանխիկ վճարումներ
Թամարա․
Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ՝ աշխատավարձի անկանխիկ վճարումները 2022թ․ հունվարի 1-ի՞ց, թե՞ հուլիսի 1-ից պետք է կիրառվեն։ Շնորհակալություն։
Աշխատանքից ազատում դեկրետի ընթացքում
Գայանե․
Բարև բոլորին։ Կասե՞ք՝ դեկրետի մեջ գտնվող աշխատակիցը կարո՞ղ է աշխատանքից ազատվել։
Արձակուրդի տրամադրման կարգը
Ֆլորա.
Բարև Ձեզ: Ամենամյա արձակուրդը մասերով տալը 20 աշխատանքային օրվա դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր, իսկ մյուս 10-ը կարո՞ղ է տրամադրվել 3 և 7, կա՛մ 5 և 5, կա՛մ ուրիշ հարաբերակցությամբ աշխատանքային օրեր` առանձին-առանձին:
Որքա՞ն աշխատավարձ պետք է ստանա մատուցողը
Անի.
Հարգելի՛ հաշվապահներ, հանրային սնունդում մատուցողների աշխատավարձը եթե 1 ժամի համար 700 դրամ է գրվում՝ ներառյալ հարկերը, դա սխա՞լ է: Եթե սխալ է, խնդրում եմ ճիշտ ուղղություն ցույց տալ: Շաբաթական աշխատում են 6-10 ժամ: Շնորհակալ կլինեմ:
Ստաժի հաշվարկ համատեղությամբ աշխատանքի ժամանակ
Սուսաննա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Օրենքով հաստատվա՞ծ է, որ համատեղությամբ աշխատակցի ստաժը մեկ տարվա փոխարեն հաշվարկվում է երկու տարի, թե՞ ուղղակի խոսակցություն էր։ Շնորհակալություն։
ՔՈՎԻԴ-ի համար տրված անաշխատունակության թերթիկ
Հասմիկ.
Բարև Ձեզ: Ես հարց ունեմ անաշխատունակության թերթիկի հետ կապված: Լսել եմ, որ այս տարվանից քովիդով պայմանավորված անաշխատունակության թերթիկի դեպքում վճարման կարգը այլ է: Կա՞ էդպիսի մոտեցում, եթե այո, ինչպե՞ս է: Շնորհակալ եմ նախօրոք:
Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը
Էդգար.
Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ արդեն 5 տարի: Գրանցված աշխատավարձս կազմում է 70 000։ Աշխատանքից դուրս եմ գալիս, ուզում եմ իմանալ` արձակուրդային հասնու՞մ է ինձ ու ինչքա՞ն: Նշեմ, որ հերթափոխային է` 24 ժամ, 1 օր աշխատանքի, 2 օր տանը: Մոտավոր ինչքա՞ն կկազմի վերջնահաշվարկը: Կանխավ շնորհակալություն:
Լրացուցիչ պարտականություններ
Լուս.
Բարև ձեզ: Եթե անհրաժեշտ հաստիքը չունենք, կարո՞ղ ենք որպես գործառույթ դնել աշխատողի վրա և լրացուցիչ վարձատրել:
Միջին աշխատավարձի հաշվարկ
Արմինե.
Բարև ձեզ: Աշխատողի հաստիքը մարտի 31-ին կկրճատվի` համաձայն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի: Ըստ օրենքի՝ նրան տրվելու է 1 ամսվա միջին աշխատավարձ։ Հարցս հետևյալն է. հաշվարկը 12 ամսվա կտրվածքո՞վ պետք է արվի, 12 ամսվա միջինը գտնելով ու կեղտոտ գումարը վճարելով: Հաշվարկի մեջ արձակուրդային ամիսը մտնու՞մ է, այն չի հարկվում, անդպես չէ՞ (արձակման նպաստ առաջին անգամ պետք է վճարենք նրբություններին և տարբերություններին ծանոթ չեմ): Նշեմ նաև, որ ծանուցել ենք այսօր:
Ինչպես նաև վերջնահաշվարկ կատարելուց արձակման նպաստը ներառվու՞մ է:
Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկը
Ժորա.
Վերջնահաշվարկ կատարելու դեպքում, եթե աշխատավարձը ձևավորվում է ֆիքսված աշխատավարձից և պարգևավճարներից, ինչպե՞ս պետք է հաշվարկել:
Հաստիքների կրճատում
Գոհար.
Առաջադրանք.
Երկրում ստեղծված պատերազմական և համաճարակային իրավիճակից ելնելով՝ ձեր կազմակերպությունը պետք է կատարի ծախսերի կրճատում: Որոշում է կայացվել կրճատել որոշ հաստիքներ:
Ներկայացրեք՝
1. ձեր կազմակերպության անվանումը և գործունեության բնույթը,
2. աշխատակիցների թիվը,
3. քանի՞ աշխատակցի եք պլանավորում ազատել աշխատանքից,
4. ի՞նչ սկզբունքով եք կատարել կրճատվող աշխատակիցների ընտրությունը,
5. ո՞ր հոդվածով եք ձևակերպելու ազատումը,
6. կազմեք աշխատանքից ազատման ծանուցում:
Պահումներ արձակման նպաստից
Էմիլի.
Հարգելի հաշվապահներ, արձակման նպաստից եկամտային, սոց. և զինվորի գումար պահվու՞մ է: Երբ հիմնարկը լուծարվում է ըստ օրենքի, պետք է ստանա արձակման նպաստ, արդյո՞ք պահվում են այս պահումները:
Աշխատավարձի հաշվարկ
Ռոման.
Բարև ձեզ: Աշխատողը ընդունվել է աշխատանքի 15.01.2022թ.ին, ամսական աշխատավարձը պայմանագրով կազմելու է 100 000 դրամ: Հարց 1. հունվար ամսվա աշխատավարձը ինչպե՞ս պետք է հաշվարկվի: Հարց 2. եթե աշխատողը ամսվա մեջ 4 օր բացակայել է աշխատանքից` անհարգելի պատճառով, արդյոք գործատուն իրավունք ունի՞ կրճատել և այդ 5 օրվա չափով պակաս վճարել աշխատողին աշխատավարձ:
Նպաստի վճարում քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին
Աննա․
Բարև Ձեզ, կուզեի իմանալ՝ քաղիրավական պայմանագրով աշխատողներին արդյո՞ք տրվում է ֆիզ. արձակուրդ և վճարվու՞մ է այնպես, ինչպես աշխատանքային պայմանագրով աշխատողների ֆիզ. արձակուրդը։
Կարո՞ղ է գործատուն մերժել արձակուրդի դիմում
Հայկուհի.
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Հարցս հետևյալն է. եթե աշխատակիցը գրել է աշխատանքից հեռացման դիմում մեկ ամիս առաջ, կարո՞ղ է այդ մեկ ամսվա ընթացքում օգտվել նաև իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի մնացորդից (օր.՝ երկու շաբաթ), կարո՞ղ է գործատուն մերժել արձակուրդի դիմումը և չտրամադրել արձակուրդը։
Մայրության նպաստի հաշվարկ համատեղությամբ աշխատանքի դեպքում
Արմինե.
Բարև ձեզ։ Ինձ մի հարց է անհանգստացնում։ Ես աշխատում եմ 2 դպրոցում։ Մի դպրոցը իմ հիմնական դպրոցն է, մյուսը՝ ֆիզարձակուրդ գնացած աշխատակցի եմ փոխարինում։ Այժմ ես էլ եմ Ֆիզարձակուրդ գնում։ Ուզում եմ հասկանալ` ես 2 դպրոցից էլ կարո՞ղ եմ ստանալ նախածննդյան և հետծննդյան գումար։ Մի դպրոցից ստանում եմ 63 000դրամ, մյուսից՝ 74 000դրամ (մաքուր)։
Նախապես շնորհակալություն:
