Մայրության նպաստի նվազագույն շեմ

Անի.

Մայրության նպաստի գումարը ամենաքիչը ինչքա՞ն պետք է լինի մաքուր։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
24 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ օրենքի հոդված 22. Ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստը և միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու կարգը
1. Վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից (եկամտից): Սույն օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասում նշված դեպքում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի և նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի (այսուհետ` նվազագույն ամսական աշխատավարձ) հիսուն տոկոսից:
6. Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից:

Last edited 2 տարի առաջ by Accountant.am
Ani

Օրինակով կասե՞ք։

Last edited 2 տարի առաջ by Accountant.am
Ռուզանննա

Հարգելի Անի, հարցը մի քիչ սխալ եք ձևակերպել: Ոչ թե մայրության նպաստի գումարը ամենաքիչը ինչքա՞ն պետք է լինի, այլ մայրության նպաստ հաշվարկելիս ցածր աշխատավարձի դեպքում պարտադիր որպես միջին աշխատավարձ որքա՞ն է վերցվում նվազագույնը: Իսկ վերցվում է նվազագույն աշխատավարձի 50%-ը՝ հիմա այդ թիվը կազմում է 43 038 դրամ: Հաշվարկը՝43038/30,4*140օր, այս գումարից պահվում է եկամտային հարկ: Ստացածն էլ կլինի Ձեր նպաստի մաքուր գումարը:

Last edited 2 տարի առաջ by Accountant.am
Tigran

Կոնկրետ հաշվարկով է որոշվում թե որքան կկազմի,սակայն միկրոյի դեպքում ելակետային թիվը 43038 դրամն է 2022-ի հաշվով,քանի դեռ այն չի բարձրացվել:: 

Ani

ՊՈԱԿ-ի համար եմ հարցնում։

Last edited 2 տարի առաջ by Accountant.am
Tigran

ՊՈԱԿ-ը միկրո համակարգում չի գործում, ուրեմն պետք է հաշվել սովորական կարգով: ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ օրենքի հոդված 22. Ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստը և միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու կարգը հոդվածի համաձայն պետք է հաշվեք անհատական կարգով ու ստանաք միջին թիվը։
2. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները, ինչպես նաև սույն օրենքով սահմանված նպաստը:
Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների փոխարեն, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, հաշվի է առնվում մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող համապատասխան թվով հերթական օրացուցային ամիսների համար վճարված եկամուտը:
Ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը տասներկու ամսից պակաս լինելու դեպքում վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը:
Սույն մասի չորրորդ պարբերությամբ սահմանված այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը ներկայացնում է վարձու աշխատողը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա:

Last edited 2 տարի առաջ by Accountant.am
Ani

Իսկ եթե համատեղ է, երկու կազմակերպության աշխատավարձը միջինի մեջ հաշվարկվու՞մ է։

Last edited 2 տարի առաջ by Accountant.am
Tigran

Համատեղությամբ աշխատելու դեպքում նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր գործատուի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի կողմից անկախ մյուսների կողմից նպաստը նշանակելու և վճարելու հանգամանքից: Համատեղությամբ աշխատելու դեպքում վարձու աշխատողին նպաստ նշանակելու համար հիմնական աշխատավայրի գործատուի համար հիմք է համարվում ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ մյուս գործատուի (գործատուների) և լիազոր մարմնի համար հիմնական աշխատավայրի գործատուի կողմից վավերացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լուսապատճենը:

Ani

Այսինքն՝ եթե համատեղ է, մյուս կազմակերպության աշխատավարձը միջինի հաշվարկում մասնակցու՞մ է։

Last edited 2 տարի առաջ by Accountant.am
Tigran

Ոչ, ամեն տեղում առանձին են հաշվարկվում միջինները։

Last edited 2 տարի առաջ by Accountant.am
Ani

Այս պարբերությունը կբացատրե՞ք՝
Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը:

Last edited 2 տարի առաջ by Accountant.am
Tigran

Եթե աշխատողը, օրինակ, մինչև ձեր մոտ աշխատանքի անցնելը, աշխատել է այլ տեղ ու ձեր մոտ աշխատում է 6 ամիս, իսկ մնացած 12 ամիսների հաշվով 6 կամ 5 ամիսն էլ մինչ այդ այլ տեղում էր աշխատում, ապա 12 ամսվա միջինը հաշվելու համար նախորդ գործատուից անհրաժեշտ տվյալներով տեղեկանք է բերում ու նաև այդ տվյալներին գումարելով հաշվում եք միջինը:

Last edited 2 տարի առաջ by Accountant.am
Ani

Իսկ եթե աշխատում է, կրկի՞ն ներառում ենք։

Tigran

Ոչ, վերևում արդեն գրեցի, ամեն տեղում առանձին են հաշվարկվում միջինները։

Last edited 2 տարի առաջ by Accountant.am
Ani

Տիգրան, մեր և համատեղ աշխատանքը աշխատակիցը 6 ամիս է աշխատում, հիմա ես մյուս կազմակերպության միջինը չներառե՞մ։

Last edited 2 տարի առաջ by Accountant.am
Tigran

Ոչ, գործատուներից մեկը թող այն ձևակերպի, ում մոտ միջինը բարձր է ստացվում նրա մոտ, որ նպաստի գումարը հնարավորինս ավել լինի:
Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի (այդ թվում՝ միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող) մայրության նպաստը հաշվարկում, նշանակում և վճարում է գործատուներից մեկը (վարձու աշխատողի ընտրությամբ, որին ներկայացվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ): Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդ տալու մասին անհատական իրավական ակտ ընդունելու համար նպաստը հաշվարկող և նշանակող գործատուի համար հիմք է համարվում անաշխատունակության թերթիկը, իսկ այլ գործատուների համար՝ անաշխատունակության թերթիկի՝ սույն կարգի 19-րդ կետով սահմանված լուսապատճենը:

Last edited 2 տարի առաջ by Accountant.am
Մարիաննա

Համատեղությամբ աշխատելու դեպքում մայրության նպաստը հաշվարկվում և վճարվում է գործատուներից մեկի (վարձու աշխատողի ընտրությամբ, որին ներկայացվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ) կողմից:
Եթե ձեր կազմակերպությունն է հաշվարկելու և վճարելու մայրության նպաստը, ապա այո, հաշվառման ենթակա 12 ամիսների ամբողջ եկամուտը պետք է վերցնեք։ Այլ գործատուի վճարած եկամտի մասին անհատական հաշվի քաղվածք ներկայացնում է աշխատողը, որը նրան տրամադրում է հարկային մարմինը (ի դեպ հիմա էլեկտրոնային տարբերակով հնարավոր է ստանալ):
Գործատուները առանձին հաշվարկում են անաշխատունակության նպաստները՝ յուրաքանչյուրը իր վճարած եկամուտով, բայց եթե դեռ համատեղությամբ աշխատող է, իսկ եթե ազատված է մյուս կազմակերպությունում, բայց 12 ամիսներում ներառվում է նախորդ գործատուի եկամուտը, ապա հաշվարկում և վճարում է ներկա գործատուն՝ հաշվարկում ներառելով նախորդ գործատուի եկամուտը։ Իսկ մայրության նպաստի դեպքում ամբողջ գումարը հաշվարկում է մեկ գործատուն։

Մարիաննա

Այո, ներառում ենք։ Մայրության նպաստը նշանակելու (հաշվարկելու) համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս եկամտում հաշվի են առնվում նաև մնացած գործատուների կողմից հաշվարկային ժամանակահատվածի համար վարձու աշխատողին վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ է։

Ani

Մարիաննա ջան, այսինքն՝ եթե միևնույն ժամանակ 6 ամիս աշխատել է և՛ մեզ մոտ, և՛ մյուս կազմակերպությունում, ապա միջինի մեջ ներառու՞մ ենք։

Մարիաննա

Այո, Անի ջան, ներառում ենք համատեղությամբ աշխատելու ժամանակահատվածի ամբողջ եկամուտը, մայրության նպաստի դեպքում հաշվարկում ու վճարում է մեկ գործատուն և ներառում է նաև այլ գործատուի վճարած եկամուտը։

Ani

Իսկ այս կետը, որ ասում է՝ եթե պակաս է վեց ամսից, ապա հաշվի է առնվում, եթե մինչև մայրության նպաստի սկսվելը այլ գործատուի հետ աշխատանքային հարաբերության մեջ չէ։ Բայց իմ աշխատակիցը և՛ մեր մոտ, և՛ մյուս կազմակերպությունում 6 ամիս է աշխատում, երկուսում էլ միաժամանակ։ Այդ ժամանակ, այսինքն, չի՞ ներառվում։

Մարիաննա

Նպաստը հաշվարկելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի՝ տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի՝ մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելու ամիսը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Այս կետով օրենքը թույլ է տալիս հաշվարկում ներառել նաև նախորդ գործատուի վճարած եկամուտը, եթե հաշվառման ենթակա 12 ամիսներում է եղել։ Ձեր նշած դեպքում էլ կիրառվում է օրենքի հետևյալ կետը. Մայրության նպաստը նշանակելու (հաշվարկելու) համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս եկամտում հաշվի են առնվում նաև մնացած գործատուների կողմից հաշվարկային ժամանակահատվածի համար վարձու աշխատողին վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ է։ Հոդվածի կետերը նշված են տարբեր դեպքերի համար։ Անի ջան, պետք է ներառել ամբողջ եկամուտը։ Ի դեպ նշեմ, որ եթե եկամտային հարկը չբավականացնի գումարը փոխհատուցելու համար, և դիմում ներկայացնեք հարկային՝ պահանջելու փոխհատուցման ենթակա գումարը, մերժելու են՝ նպաստը պակաս հաշվելու պատճառով, և վերահաշվարկ եք կատարելու։ Իսկ ժամկետը ուշացնելու դեպքում պակաս վճարած նպաստի գումարը մնում է գործատուի վրա։

Ani

Շատ շնորհակալ եմ, Մարիաննա ջան։

Ներսես

Նվազագույն աշխատավարձի 50 տոկոսը: