Նպաստի բաշխում

Sofa.

Բարև ձեզ։ Կասեի՞ք՝ գործատուի միջոցներին որքանը գրեմ, պետ. բյուջեինը որքանը՝ եկամտային հարկի 189 հաշվետվության մեջ հիվանդության նպաստի հաշվարկը, եթե անաշխատունակության թերթիկում 22.12.2021-05.01.2022թթ. նշված աշխատավարձը 60 000*12, աշխատանքայի՞ն օր են հաշվում, թե՞ օրացուցային։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Վարձու աշխատողի անաշխատունակության նպաստը վճարվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի աշխատանքային օրերի համար: Հաշվի առեք որ օրենքով սահմանված ոչ աշխատանքային տոնական օրեր են համընկել բյուլետենի ժամկետում. «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ոչ աշխատանքային տոնական և հիշատակի օրերի համար անաշխատունակության նպաստ վճարվում է, եթե այդ օրերը չեն համընկնում ընդհանուր հանգստյան օրերի հետ:

Լիլիթ
Լիլիթ
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Մի հարց կարելի՞ է. իսկ Հասարակական կազմակերպության նախագահը կարո՞ղ է բյուլետեն բացի և վճարվի ՀԿ-ով։

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Լիլիթ

ՀԿ-ի նախագահը պետք է գրանցված աշխատող հանդես գա, որ բուժհաստատությունը բյուլետեն տա:

Լիլիթ
Լիլիթ
4 տարի առաջ

Սոֆա ջան, դեկտեմբերի 22-ից հունվարի 5-ը ընկած ժամանակահատվածում հաշվարկվում են միայն աշխատանքային օրերը, Ձեր դեպքում 10 օր է։ Սկզբի 5 օրը գործատուի հաշվին է, մնացած 5 և ավել օրերը՝ պետ. բյուջեի։ Ձեր դեպքը եթե 5 աշխատանքային օր գրաֆիկով է, ես հաշվեցի, եղավ՝ 1. գործատու սյունակում՝ 17857, և 2. պետբյուջե սյունակում՝ 17857։ Եթե հարց կա, ասեք, էլի պատասխանեմ։

sofa
sofa
4 տարի առաջ
Ի պատասխան  Լիլիթ

Շատ շնորհակալ եմ, Լիլիթ ջան։ Եթե կարելի է, կասե՞ք՝ 17857 ինչպես եք ստացել։

Մարիաննա
Մարիաննա
4 տարի առաջ

Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը ժամանակավոր անաշխատունակության առաջին հինգ աշխատանքային օրերի համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին, որը չի փոխհատուցվում, իսկ նպաստի մնացած մասը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին։
Անաշխատունակության նպաստը վճարվում է աշխատանքային օրերի համար, ինչպես նաև՝ տոնական օրերի համար, եթե հանգստյան օրվա հետ չի համընկնում։ Օրինակ՝ Ձեր դեպքում դեկտեմբերի 31-ը տոնական օր է, բայց ուրբաթ օր է, հետևաբար այդ օրը ներառվում է հաշվարկում։

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Եթե 5-օրյա աշխատանքային շաբաթ է ապա վճարելու եք 5 օր գործատուի հաշվին, 5 օր բյուջեի, եթե 6-օրյա է, ապա՝ 5 օր գործատուի հաշվին, 6 օր բյուջեի։

Մարինե
Մարինե
4 տարի առաջ

Հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում՝ 5 օր գործատուի միջոցների հաշվին և 5 օր Պետական բյուջեի միջոցների հաշվին. Հաշվարկը հետևյալն է՝ միջին ամսական եկամուտը՝ 60000*80%=48000 ՀՀ դրամ, միջին օրական եկամուտը՝ 48000/21=2285.7 ՀՀ դրամ, հաշվարկային նպաստի չափը՝ 2285.7*10=22857, որից գործատուի միջոցների հաշվին՝ 2285,7*5=11429 ՀՀ դրամ և Պետական բյուջեի միջոցների հաշվին՝ 2285,7*5=11429 ՀՀ դրամ, հաշվարկված եկամտային հարկի չափը՝ 22857*21%=4800 ՀՀ դրամ, նպաստի վճարման ենթակա չափը կլինի՝22857-4800=18057 ՀՀ դրամ