Category: Հարկեր, տուրքեր, վճարներ
Ո՞ր հաշվեհամարին պետք է վճարել դրոշմանիշային վճարները
Կարինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել` ո՞ր հաշվեհամարին պետք է վճարել դրոշմանիշային վճարները (աշխատավարձից պահվող 1 000 դրամները):
Մաքսազերծման հսկիչ գների վերաբերյալ

Սամվել.
Բարև ձեզ, հարգելիներս, խնդրում եմ ինձ տեղեկացնեք մաքսազերծման հետ կապված: Ես ներմուծել եմ ալյումին, ինվոյսի մեջ գրված է $ 2.8 , սակայն մաքսային պահեստի աշխատակիցը հաշվի չառավ ինվոյսում նշված գինը և ինձ պարտադրեց վճարել $ 4 կգ-ը` պատճառաբանելով, որ ինչ էլ նշված լինի ինվոյսի մեջ, հսկիչ գին գոյություն ունի: Դա ճի՞շտ է, և ընդհանրապես մաքսազերծման հսկիչ գները գոյություն ունեն, և որտե՞ղ կարող եմ նայել: Շնորհակալություն!
ԱՁ հարկերը ուշ է փոխանցել
Հասմիկ.
Բարև ձեզ, խնդրում եմ ասել` հարկային վճարումները ամսի 20-ից հետո վճարելու համար բացի տույժերից ի՞նչ պատասխանատվության է ենթարկվում ԱՁ:
ԱՁ աշխատում է հաստատագրված վճարով
Վարդուշ.
Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ասեք, եթե Ա/Ձ-ն աշխատում է հաստատագրված վճարով` ի՞նչ հաշվետվություններ և ի՞նչ վճարումններ պետք է կատարի և ի՞նչ կտրվածքով, որ մարմիններին պետք է տա հաշվետվություն: Կանխավ շնորհակալ եմ:
Արդյո՞ք կարելի է հարազատի համար հարկ չվճարել
Արսեն.
Խնդրում եմ ասեք` իմ քույրը (մորաքրոջ) կարող է հաշվապահ լինել, ինձ օգնել և որպես քույր ես հարկայինին գումար չվճարեմ որպես աշխատող:
Ավտոտրանսպորտային միջոցի գույքահարկ

Աննա Պլուզյան.
Բարև Ձեզ: Ես իմ սեփական փոխադրամիջոցի 2016 թ-ի տարեկան գույքահարկը վճարել եմ ամբողջությամբ և վերցրել զրոյական տեղեկանք: Տարեվերջին բանկերում տեխզննման կտրոն չլինելու պատճառով ավտոմեքենան տեխզզնում չի անցել: 2017 թ-ին ինձնից պահանջում են տվյալ տարվա ամբողջ գումարը զրոյական տեղեկանք տրամադրելու համար: Արդյո՞ք ես կարող եմ վճարել միայն հունվար ամսվա գումարը, և ինձ տրամադրեն տեղեկանք, որ ես հունվարի 30-ի դրությամբ գույքահարկի պարտք չունեմ: Եթե այո, ապա ո՞ր օրենքով:
Դրոշմանիշային վճարի հետ կապված
Նինա.
Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք գործում է արդեն դրոշմանիշային վճարի մասին օրենքը` աշխատավարձից 1 000 դրամ բանակին հատկացնելու վերաբերյալ:
Անձը ցանկանում է գրանցվել որպես ԱՁ
Yeghishe.
Բարև ձեզ: Ունեմ մեկ հարց` կապված ԱՁ-ի հարկային պարտավորությունների հետ: Քանի որ ցանկանում եմ գրանցել ԱՁ և բացել փոքրիկ համակարգչային կենտրոն ոչ մարդաշատ բնակավայրում, ուստի կցանկանայի նախօրոք իմանալ հարկային և պետական պարտադիր վճարների մասով պարտավորությունների մասին: Նախապես շնորհակալ եմ:
Կազմակերպությունը զբաղվում է մեքենայի յուղերի վաճառքով
Ռուզան.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցով. ՍՊԸ-ն, որն ունի ավտոտեխսպասարկման կետ, ցանկանում է նույն վայրում նաև մեքենայի յուղերի աքռուվաճառքով զբաղվել: Այս գործունեությունը հարկվելու է շրջանառությա՞ն հարկով (շրջանառությունից 5%): Եթե այո, ապա շրջ. հարկը նվազեցվելու՞ է ծախսերի 4%-ով (շրջ. հարկի օրենքի հոդված 7, կետ1.1): Եվ այս դեպքում նվազեցվող ծախսեր են համարվում միայն ձեռք բերմա՞ն ծախսերը (քանի որ ապրանքը ՍՊԸ-ին մատակարարելու է վաճառող կազմակերպությունը, այսինքն տրանսպորտի ծախսեր չկան): Մատակարարող կազմակերպությունը ի՞նչ փաստաթղթեր պետք է տրամադրի: Կանխավ շնորհակալ եմ:
2017թ. հունվարի 1-ից հետո գործող օրենսդրական փոփոխություններ
Արմեն.
Հարգելի գործընկերներ, նախ շնորհավորում եմ բոլորի Նոր Տարին և Սուրբ Ծնունդը: Խնդրում եմ ծանոթացնել այն գլխավոր փոփոխություններին, որոնք կատարվել են օրենսդրական ակտերում և գործելու են 2017թ. հունվարի 1-ից: Նախապես շնորհակալություն:
Դրոշմանիշային վճարի հետ կապված
Հասմիկ.
Հարգելի հաշվապահներ, հայտնեք, խնդրում եմ, ձեր կարծիքները։
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ օրենքի կիրառման առումով.
Հարց 1․ Աշխատանքային պայմանագրով ՀՀ տարածքից դուրս աշխատող ոչ ռեզիդենտից 1 000 դրամ գանձվելու՞ է, թե՞ ոչ:
Հարց 2․ Մաքրման ծառայությունների քաղ. իրավական պայմանագրով (ամսական վճարը 15 000 դրամ է), ֆիզ. անձից գանձվելու՞ է 1 000 դրամ, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն։
Ավտոմեքենայի մաքսազերծում
Հայկ.
Ես Մոսկվայում մեքենա եմ գնել, Mercedes-Benz E 240, 2001 թ. 170 ձ. ու.: Տրանզիտ համարներով: Գործու՞մ է այդ դեպքում մաքսազերծում և եթե այո, ապա ի՞նչ տոկոսադրույքներով և տուրքերով:
Առցանց վաճառքով զբաղվելու համար
Արսեն.
Բարև ձեզ: Ունեմ կայք, որը պատրաստվել է օնլայն վաճառքով զբաղվելու համար, կա՞ արդյոք դրա համար սահմանված հարկ, և եթե կա, ի՞նչ է պետք դա գրանցելու համար, և եթե չգրանցել սկզբնականում, տուգանքի չափ կա՞ դրա համար սահմանված և ինչքա՞ն։ Նախապես շնորհակալություն։
Արդյո՞ք աշխատողից կպահվի 2 000 դրամ
Միքայել.
Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, վերջերս ընդունված «1 000 դրամների» մասին օրենքով՝ եթե ֆիզիկական անձը աշխատում է երկու տեղ համատեղությամբ, իրենից պահվելու՞ է արդյոք 2 000 դրամ, յուրաքանչյուր գործատուի կողմից 1 000։
Շնորհակալություն:
Շահաբաժինների հարկման հետ կապված

Արման.
Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ճիշտ է, որ 2017թ-ից շահաբաժինները հարկվելու են, և այդ դեպքում արդյո՞ք դա տարածվում է 2016թ. արդյունքներով հայտարարված շահաբաժինների վրա: Շնորհակալություն:
Ի՞նչ է անհրաժեշտ ընտանեկան բիզնես գրանցելու համար
Լուսի.
Կարելի՞ է իմանալ` ի՞նչ է անհրաժեշտ ընտանեկան բիզնես գրանցելու համար, և որքա՞ն են կազմում ամսական վճարները, եթե զուտ ծառայություն է մատուցվում:
Արդյո՞ք գոյություն ունեն արտոնություններ
Lucie.
Բարև ձեզ, խնդրում եմ ասեք` եթե Ա/Ձ-ն գրանցվում է հաշմանդամություն ունեցող մեկի կողմից, արդյո՞ք որևէ արտոնություն կա հարկեր վճարելուց:
Արդյո՞ք թարգմանչական ծախսերը կարող են նվազեցվել շահութահարկի հաշվարկի ժամանակ
Hasmik.
Հարգելի կոլեգաներ, կցանկանայի իմանալ Ձեր կարծիքները հետևյալ հարցի մասին: ՀՀ ռեզիդենտ համարվող կազմակերպության 100 տոկոս բաժնետերը օտարերկրյա ընկերություն է: Բաժնետերը ամբողջությամբ վերահսկում է դուստր ընկերության գործունեությունը և անհրաժեշտություն է առաջանում թարգմանել բոլոր փաստաթղթերը և ներկայացնել բաժնետիրոջը: Թարգմանչական ծախսերը “Շահութահարկի մասին” օրենքով ծախս կարո՞ղ են համարվել, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն արձագանքների համար:
Սոցիալական վճարի հաշվարկը 2004 – 2005թթ
Մարինե.
Բարև բոլորին:
Խնդրում եմ ինձ օգնել մի հարցում. եթե հնարավոր է հուշեք, թե ինչպես էր հաշվարկվում սոցիալական վճարը 2004 – 2005 թվականներին: Կանխավ շնորհակալ եմ, Մարինե:
Կարո՞ղ է նույն անձը ունենա երկու ՍՊԸ
Tatev.
Բարև ձեզ։ Օգնեք ինձ հետևյալ հարցով։ Կարո՞ղ է նույն անձը ունենա երկու ՍՊԸ, որոնցից մեկը աշխատի ԱԱՀ-ով, մյուսը շրջանառության հարկով։
Նախապես շնորհակալություն։
Դեղատուն բացելու համար
Արամայիս.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել. ցանկանում եմ դեղատուն բացել Երևանում, ինչպե՞ս պետք է աշխատեմ, որտեղի՞ց սկսեմ, արդյո՞ք պետք է աշխատող պահեմ, քանի որ ինքս դեղագետ չեմ: Խնդրում եմ մանրամասն գրել, նապապես շնորհակալություն:
Անձը ցանկանում է էլեկտրական սարքավորումների արտադրությամբ զբաղվել
Միհրան.
Բարև ձեզ:
Եթե նախատեսվում է ֆիզիկական անձի կողմից էլեկտրական սարքավորման արտադրություն, ո՞ր հարկատեսակով է նպատակահարմար գրանցվել և կատարել գործունեություն` որպես ոչ իրավաբանական անձ: Հարկավոր է նաև պատասխան լիցենզավորման անհրաժեշտության մասին: Կանխավ շնորհակալ եմ:
2017թ-ից կգանձվի ԱԱՀ ներգնա տուրիստական փաթեթներից
Արամ.
Հարգելի գործընկերներ, որքանով տեղյակ եմ, 2017թ-ից կգանձվի ԱԱՀ ներգնա տուրիստական փաթեթներից:
Հարց. արդյո՞ք դա վերբերում է միայն ԱԱՀ-ով աշխատող տնտեսվարող սուբյեկտներին:
Եթե այո, արդյո՞ք չի ստացվի, որ ԱԱՀ-ով աշխատող տնտեսվարողի կողմից ներկայացված նույն տուրիստական փաթեթը ԱԱՀ մասով ավելին կարժենա, քան հաստատագրված հարկ վճարող տնտեսվարողինը:
Խնդրում եմ, պարզաբանեք:
Շնորհակալություն,
Արամ
Ովքե՞ր են վճարում արտոնագրային վճար հանրային սննդի գործունեության համար
Արմենակ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել, թե ովքեր են վճարում հանրային սննդի վճար:
Ֆիզիկական անձը ցանկանում է իրականացնել կարի արհեստանոցի աշխատանք
Գևորգ.
Ֆիզիկական անձը ցանկանում է իրականացնել կարի արհեստանոցի աշխատանք` բաղկացած 1-2 աշխատողից: Արդյո՞ք պարտադիր է ԱՁ գրանցվել (եթե պարտադիր է, որքա՞ն է պետական տուրքը), և ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի:
Հարկման ո՞ր դաշտում են գտնվում հասարակական կազմակերպությունները
Սաթե.
Խնդրում եմ պատասխանել, թե հարկման ո՞ր դաշտում են գտնվում հասարակական կազմակերպությունները և ի՞նչ հաշվետվություններ են ներկայացնում: Կանխավ շնորհակալություն:
Կազմակերպությունը ծառայություններ է մատուցում արտերկիր
margarit.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել. ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ով` ծառայություններ է մատուցում արտերկիր (ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով), եթե ՀՀ տարածքից ապրանք ենք գնում` ոչ վաճառելու նպատակով, այլ գույք և առօրյա օգտագործման համար, այդ ապրանքների ԱԱՀ-ի գումարը այլ հարկային պարտավորություններից կնվազեցնե՞ն, թե՞ ոչ։
Ի՞նչ հարկեր պետք է վճարի հիմնադրամը
Lia.
Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. բարեգործական հիմնադրամը կազմակերպում է բարեգործական համերգ, որի ընթացքում բարեգործական նպատակներով վաճառվելու են հատուկ ձայնագրված DVD-ներ և մի քանի արվեստի գործեր, որոնց վաճառքից ստացված գումարը պետք է փոխանցվի հիմնադրամի հաշվեհամարին: Համերգի մուտքը լինելու է տոմսերով, որոնք վաճառվելու են: Ի՞նչ հարկեր պետք է վճարի հիմնադրամը: Կանխավ շնորհակալություն:
Կազմակերպությունը ապրանք է արտահանելու ՌԴ
Աննա.
Բարև ձեզ: Խնդրում պատասխանեք. ՍՊԸ աշխատում է ԱԱՀ դաշտում, ձեռք է բերվել ՀՀ տարածքում ապրանք առանց ԱԱՀ, Ռուսաստան արտահանման դեպքում այդ ապրանքից կստանա՞մ ԱԱՀ գերավճար իմ հաշվին, թե՞ ոչ:
2) Արտահանման դեպքում e-Invoicing ծրագրում լրացվում է Հարկային հաշիվ, թե՞ Հաշվարկային փաստաթուղթ
3) Հաշվարկային փաստաթղթեր բաժնում` Ապրանքի տեղափոխման փաստաթուղթ լրացվում է միայն Հաշիվ ապրանքագիր գրելու դեպքում, թե՞ նաև Հարկային հաշիվ դուրս գրման դեպքում:
4) Ռուսաստան Արտահանման դեպքում Ապրանքի տեղափոխման փաստաթուղթ լրացվու՞մ է
Շնորհակալություն:
Ընկերությունը համարվում է շրջանառության հարկ վճարող
ArGalstyan.
Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ. Ընկերությունը համարվում է շրջանառության հարկ վճարող: Խնդրում եմ գրել` ի՞նչ հաշվետվություններ պիտի ներկայացնի: Նախապես շնորհակալ եմ:
