Category: Հարց ու պատասխան

Ծառայությունների մատուցման պայմանագիրը միակողկամի դադարեցնելու վերաբերյալ

Ողջույն, հարգելի գործընկերներ:

Ինչպե՞ս կարելի է ծառայությունների մատուցման պայմանագիրը ՄԻԱԿՈՂՄԱՆԻ /գործատուի կողմից/ դադարեցնել: Ի՞նչ փաստաթղթղեր են անհրաժեշտ հիմքում դնել:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ծառայությունների մատուցման պայմանագիրը միակողկամի դադարեցնելու վերաբերյալ

Արդյո՞ք պարտադիր է հաշվապահ կամ գանձապահ գրանցելը

Էլլա.

Հարգելի հաշվապահներ 2 հարց ունեմ: 1. Արդյո՞ք հարկային հաշվում պարտադիր է լրացվի ապրանքների մատակարարման առաքման եղանակը: 2. Եթե կազմակերպությունը ունի 9 աշխատող՝ արդյո՞ք պարտադիր է հաշվապահ կամ գանձապահ գրանցելը:

Կարդալ ավելին Արդյո՞ք պարտադիր է հաշվապահ կամ գանձապահ գրանցելը

Գրանցման հայտի վերաբերյալ

Նարինե.

Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք՝ վարձու աշխատողին նույնպես պե՞տք է գրանցել գրանցման հայտով /79 համարի հաշվետվությամբ/:

Կարդալ ավելին Գրանցման հայտի վերաբերյալ

Ի՞նչ է անհրաժեշտ շինանյութի խանութ բացելու համար

Բարև Ձեզ: Կխնդրեի ինձ օգնեիք հասկանալու՝ ինչից պետք է սկսեմ և ինչ անեմ, ցանկանում եմ բացել շինանյութի խամութ, ինչպե՞ս պետք է Ա/Ձ բացեմ, ի՞նչ հարկեր պետք է վճարեմ և ինչպե՞ս: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ի՞նչ է անհրաժեշտ շինանյութի խանութ բացելու համար

3-րդ երկրից ներմուծման վերաբերյալ

Կարեն.

Բարև Ձեզ: Ցանկանում եմ Չինաստանից ներմուծել էլ. տեխնիկա` powerbank-եր: Քանակը ըստ նախատեսվածի մեծ է անձնական օգտագործման ծավալներից։ Կխնդրեի հնարավորինս պարզ տեղեկություն տրամադրել ֆիզ./իրավաբանական անձով մաքսազերծման և դրույքաչափերի մասին։
Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին 3-րդ երկրից ներմուծման վերաբերյալ

Կազմակերպությունը զբաղվում է խոզերի մորթով և վաճառքով

Արամ.

Բարև Ձեզ: Մի հարց. կազմակերպությունը զբաղվում է խոզերի մորթով և վաճառքով: Ձեռք է բերում, խոզը մորթում և վաճառում, նաև բուծում և վաճառում: Մսի ինքնարժեքն եմ փորձում հաշվարկել: Ինչ որ մեկը կա՞, որ վարում է նմանատիպ ֆիրմայի հաշվապահություն՝ կխնդրեի արձագանքել:

Կարդալ ավելին Կազմակերպությունը զբաղվում է խոզերի մորթով և վաճառքով

Արդյո՞ք ֆինանսական տարին և հարկային տարին նույն ժամանակահատվածն են համարվում

Էլինա.

Բարև, բոլորին:
Խնդրում եմ օգնեք հասկանամ ՍՊԸ մասին օրենքի 37 հոդվածը՝ Հերթական ընդհանուր ժողովը. Ընկերության կանոնադրությամբ կարող են սահմանվել ընկերության գործունեության տարեկան արդյունքները հաստատող ժողովի անցկացման ժամկետները: Նշված ժողովը պետք է անցկացվի ֆինանսական տարվա ավարտից ոչ շուտ, քան 2 ամիս և ոչ ուշ, քան 6 ամիս անց:
Հարցերս հետևյալն են.՝
Ճի՞շտ եմ հասկանում, որ հիմնադիրը պիտի որոշում ընդունի շահաբաժնի բաշխման վերաբերյալ, որը կախված է այդ ժողովի ամսաթվերից։
Արդյո՞ք ֆինանսական տարին և հարկային տարին նույն ժամանակահատվածն են համարվում, թե՞ գրանցման ամսաթվից հաշված օրացուցային տարին է: Նշեմ, որ կազմակերպության մոտ ռեգիստրով առաջարկված ՍՊԸ-ի ստանդարտ կանոնոդրություն է, որի 4.3 կետում կրկին նույն նախադաասությունն է, սակայն ամսաթվեր և ժամկետներ նշված չեն: ՍՊԸ-ն ունի 1 հիմնադիր և աշխատում է շրջանառության հարկով: ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:

Կարդալ ավելին Արդյո՞ք ֆինանսական տարին և հարկային տարին նույն ժամանակահատվածն են համարվում

Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ նույնականացման քարտի ակտիվացման համար

Բարև Ձեզ։ Ես ուզում եմ վարել Ա/Ձ-ների հարկային հաշվապահությունը, ունեմ նույնականացման քարտ, ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ստորագրության ակտիվացման համար, և լիազորված անձ դառնալու համար արդյո՞ք պետք է լիցենզիա կամ թույլտվություն հարկայինի կողմից։

Կարդալ ավելին Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ նույնականացման քարտի ակտիվացման համար

Ծառայությունը կատարելուց հետո ի՞նչ ակտ պետք է գրել

Ani.

Բարև Ձեզ: Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի դեպքում ծառայությունը կատարելուց հետո ի՞նչ ակտ է գրվելու, որպեսզի կատարված գործը հաստատվի:

Կարդալ ավելին Ծառայությունը կատարելուց հետո ի՞նչ ակտ պետք է գրել

Հարկային գրանցումը բավարա՞ր է գործունեություն ծավալելու համար

Artak.

Բարև Ձեզ: Կազմակերպությունը զբաղվելու է հիգիենայի պարագաների՝ ողողման հեղուկների և այլն, արտադրությամբ: ՍՊԸ, թե՞ ԱՁ: Արդյո՞ք պետք է առանձին լիցենզավորում կամ սերտիֆիկացիա, թե՞ հարկային գրանցումը բավարար է գործունեություն ծավալելու համար: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Հարկային գրանցումը բավարա՞ր է գործունեություն ծավալելու համար

Ի՞նչ գործողություններ են իրականացվում ՀԴՄ-ի օգտագործման ժամանակ

Արմեն.

Բարև Ձեզ: Ա/Ձ-ն հանդիսանում է շրջհարկ վճարող և զբաղվում է մանրածախ վաճաքով՝ կարո՞ղ եք ասել ՀԴՄ-ի օգտագործման ժամանակ ամեն ամսվա կտրվածքով ի՞նչ գործողոթյուններ են իրականացվում՝ z-ի մասին է խոսքը և նմանատիպ ի՞նչ քայլեր կան:

Կարդալ ավելին Ի՞նչ գործողություններ են իրականացվում ՀԴՄ-ի օգտագործման ժամանակ

Ինչպե՞ս ներկայացնել տարեկան հաշվետվություն

Armen.

Բարև Ձեզ, եթե Ա/Ձ-ն չունի ՀԴՄ` ինչպե՞ս կարող է ներկայացնել տարեկան հաշվետվությունը։ Ա/Ձ-ն աշխատում է միկրոձեռնարկության դաշտում։

Կարդալ ավելին Ինչպե՞ս ներկայացնել տարեկան հաշվետվություն

Կա՞ աշխատակիցների քանակի սահմանափակում միկրոձեռնարկատիրության սուբյեկտի համար

Նարինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ տալ տեղեկություն այն մասին, թե կա արդյո՞ք աշխատակիցների քանակի սահմանափակում միկրոձեռնարկատիրության հարկով աշխատող սուբյեկտի համար։ Շնորհակալություն:

Կարդալ ավելին Կա՞ աշխատակիցների քանակի սահմանափակում միկրոձեռնարկատիրության սուբյեկտի համար

Ի՞նչ է կոնցեսիոն հիմնական միջոցը

Suzie.

Բարև ձեզ: Կներեք՝ ո՞վ կարող է բացատրել կոնցեսիոն հիմնական միջոցը ի՞նչ է, և ինչպե՞ս են ձևակերպում։

Կարդալ ավելին Ի՞նչ է կոնցեսիոն հիմնական միջոցը

Ա/Ձ-ն ֆրիլանս աշխատանքներ է կատարում

Տիգրան.

Ունեմ ԱՁ՝ ՏՏ ոլորտում: Աշխատողներ չկան, միայն ես եմ, աշխատանքս ֆրիլանս տարբերակով է։ Ինչպե՞ս կարող եմ ինքս իմ հարկերը վճարել։ Կարո՞ղ եք անհրաժեշտ գործողություններն ու քայլերը նկարագրող հղում տալ:

Կարդալ ավելին Ա/Ձ-ն ֆրիլանս աշխատանքներ է կատարում

Արդյոք հնարավո՞ր է շահութահարկի հաշվարկ չներկայացնել

Անի.

Հարգելի հաշվապահներ, եթե ՀԿ-ի եկամուտները միայն դրամաշնորհներից են, ապա կարո՞ղ է շահութահարկի հաշվարկ չներկայացնել, թե՞ պետք է ներկայացնի զրոյական հաշվարկ:

Կարդալ ավելին Արդյոք հնարավո՞ր է շահութահարկի հաշվարկ չներկայացնել

Անձը զբաղվում է նկարչությամբ և փորագրությամբ

Բարև ձեզ։ Ես զբաղվում եմ նկարչությամբ և փորագրությամբ՝ գերեզմանաքարերի վրա։ Նաև երբեմն քարերը ես գնում եմ և վերավաճառում։ Կխնդրեի մի փոքր մանրամասնեիք, արդյո՞ք ինձ անհրաժեշտ է գրանցվել հարկային դաշտում։ Եթե այո, ապա որտեղից պե՞տք է սկսեմ:

Կարդալ ավելին Անձը զբաղվում է նկարչությամբ և փորագրությամբ

Արդյոք հնարավո՞ր է գիշերային հավելում չվճարել աշխատողին

Արամ.

Բարև Ձեզ: Կազմակերպությունը ունի մեկ վարձու աշխատող` տնօրեն: Նոյեմբերի 11-ին ժամը 22:11 ապրանքների մատակարարման հաշիվ է դուրս գրվել նույն օրվա մատակարարման ամսաթվով: Տվյալ դեպքում հնարավո՞ր է գիշերային հավելում չվճարել աշխատողին:

Կարդալ ավելին Արդյոք հնարավո՞ր է գիշերային հավելում չվճարել աշխատողին

ՀԴՄ կտրոնի հետ կապված

Meline.

Բարև Ձեզ: Եթե կազմակերպությունը ձեռք է բերում ապրանք, որի դիմաց տրվում է ՀԴՄ կտրոն, որում նշված է կազմակերպության ՀՎՀՀ-ն, դա ինչ որ հաշվետվության մեջ ցույց տրվու՞մ է:

Կարդալ ավելին ՀԴՄ կտրոնի հետ կապված

Անձը ցանկանում է զբաղվել օնլայն վաճառքով

Marianna.

Բարև Ձեզ:
Ուզում եմ զբաղվել օնլայն վաճառքով՝ մանկական խաղալիքների։
1. Դրա համար անհրաժեշտ է բացել ԱՁ, թե՞ ՍՊԸ: Եթե ես նաև այլ տեղ գրանցված աշխատող եմ, ո՞ր տարբերակն է նախընտրելի այս դեպքում:
2. Ամսական և տարեկան ի՞նչ հարկեր և վճարներ է պետք անել:
3. ՀԴՄ կտրոն է պե՞տք տրամադրել յուրաքանչյուր վաճառքի համար: Եթե ֆիզ. անձին հաշիվ ուզենամ դուրս գրեմ, դրա համար պարտադի՞ր է այդ ֆիզ. անձի անձնագրային տվյալներ ունենալ:

Կարդալ ավելին Անձը ցանկանում է զբաղվել օնլայն վաճառքով

Արդյո՞ք ներմուծման հայտարարությունը և մաքսայինի վիճակագրական հաշվետվությունը կազմելիս պետք է առանձնացնել ապրանքները

Արամ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԵՏՄ-ից ներմուծվել է 2 տեսակի ապրանք, 2-ն էլ 6209300000 ատգաա ծածկագրով: 1-ապրանքի գինը 100 000, իսկ 2-րդը՝ 50 000: Արդյո՞ք ներմուծման հայտարարությունը և մաքսայինի վիճակագրական հաշվետվությունը կազմելիս պետք է առանձնացնել 2 ապրանքները:

Կարդալ ավելին Արդյո՞ք ներմուծման հայտարարությունը և մաքսայինի վիճակագրական հաշվետվությունը կազմելիս պետք է առանձնացնել ապրանքները

Արդյո՞ք առաջանում են եկամտային հարկի պարտավորություններ

Hayk.

Բարև Ձեզ:
Կխնդրեմ օգնեք: Եթե հոկտեմբեր ամսին ՍՊԸ-ի բանկային հաշվից ֆիզ. անձին 20 000 դրամ փոխանցում է արվել՝ բարեգործական նպատակով, ի աջակցություն Արցախի երեխաների, արդյո՞ք առաջանում են եկամտային հարկի պարտավորություններ, և եթե այո, ապա որ Հոդվածի համաձայն: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք առաջանում են եկամտային հարկի պարտավորություններ

Ա/Ձ-ն զբաղվում է արտադրությամբ

Լիանա.

Բարև ձեզ։ Ա/Ձ-ն աշխատում է շրջհարկով։ Արտադրություն է։ Հիմնականում անհրաժեշտ ապրանքները շուկայից ենք գնում առանց փաստաթուղթ։ Եկամտահարկի մասով 10% կա՞, թե՞ ոչ։

Կարդալ ավելին Ա/Ձ-ն զբաղվում է արտադրությամբ

Անհրաժե՞շտ է Ա/Ձ գրանցել փոքր ուսումնական կենտրոն բացելու համար

Վերգինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել փոքր ուսումնական կենտրոն ունենալու համար անհրաժե՞շտ է ԱՁ գրանցել, եթե ոչ, ի՞նչ իրավական կարգավիճակ է պետք, որպեսզի խնդիրներ չառաջանան։
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Անհրաժե՞շտ է Ա/Ձ գրանցել փոքր ուսումնական կենտրոն բացելու համար

Քանի՞ օր է աշխատել աշխատակիցը

Meline.

Բարև Ձեզ: Եթե աշխատողն ընդունվել է 01.10.20-ին և ազատվել 15.10.20-ին, այդ դեպքում հաշվում ենք որ նա աշխատել է 10, թե՞ 11 օր՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

Կարդալ ավելին Քանի՞ օր է աշխատել աշխատակիցը

Ե՞րբ պետք է գրել ազատման հրամանը

Ani.

Բարև Ձեզ: Եթե աշխատողի աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվում է նոյեմբերի 15-ին, ե՞րբ պետք է գրել ազատման հրամանը և, որ օրով պե՞տք է նրան ազատել հարկայինի էջում:

Կարդալ ավելին Ե՞րբ պետք է գրել ազատման հրամանը

Ժամային դրույքաչափի վերաբերյալ

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն գործում է շրջհարկով: Գործունեությունը մշակույթն է: Աշխատողին կարո՞ղ եմ ընդունել շաբաթական 2 ժամ: Այսինքն՝ մաքուր աշխատավարձը 680 դր. 24 ժամյա աշխատաժամանակի տևողության դեպքում: Ճի՞շտ եմ հասկանում: Օրենքում միայն 24, 36 և 40 աշխատաժամանակն է, այսինքն, եթե ես շաբաթական 2 ժամ եմ գրում 680 դրամով պե՞տք է հաշվեմ: Այս տարվա մեջ ոչ մի գործունեություն չի ծավալել, այդ պատճառով է քիչ աշխատավարձ ձևակերպված:

Կարդալ ավելին Ժամային դրույքաչափի վերաբերյալ