Category: Հարց ու պատասխան
Լիցենզիա ստանալու ընթացակարգ
Աննա.
Բարև ձեզ: Մասնավոր մանկապարտեզի համար լիցենզիա ստանալու ընթացակարգի հարցում ո՞վ կկարողանա օգնել:
Գործատուի անվանափոխության դեպքում
Արփի.
Ողջույն: Խնդրում եմ ասել գործատուի անվանափոխության դեպքում աշխատակիցների հետ կնքվում է համաձայնագի՞ր, թե՞ պետք է լուծել պայմանագիրը և նորը կնքել:
Ազատման հրամանի վերաբերյալ
Քրիստինե.
Հարգելի հաշվապահներ, եթե հրամանում նշվում է, որ աշխատանքից ազատման օր է համարվում մայիսի 2֊ը, այդ օրը արդեն չի՞ հաշվարկվում վերջնահաշվարկի մեջ, այսինքն՝ արդեն աշխատանքային չէ՞։
Ամենամյա արձակուրդի տրամադրում
Մանան.
Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք, պարտադի՞ր է աշխատողի աշխատանքային առաջին տարվա 6 ամիսը լրանալուց հետո տրամադրել ամենամյա արձակուրդ:
Օգտակար ծառայության ժամկետները և տոկոսադրույքները
Լուսինե.
Խնդրում եմ ասել՝ որտեղի՞ց կարող եմ գտնել հիմնական միջոցների օգտակար ծառայության ժամկետները և նախատեսված տոկոսները: Կանխավ շնորհակալություն:
Ձևակերպում
Քրիստինե.
Ինչպե՞ս կարող եմ ձևակերպել՝
Հաշվարկային հաշիվ է մուտքագրվել գնորդի պարտքը՝ ապառիկ վաճառված արտադրանքի դիմաց՝ 147 000 դրամ:
Անշարժ գույքի գործակալության համար պայմանագրերի ձևեր
Արման.
Բարև բոլորին: Ո՞վ կօգնի գտնեմ անշարժ գույքի գործակալության համար պայմանագրերի ձևեր, մասնավորապես՝ գործարքների մեջ որպես միջնորդ հանդես գալու պայմանագրերի օրինակները:
Կանխավ շնորհակալ եմ:
Նվազագույն աշխատանքային ստաժ
Արմինե.
Բարև ձեզ: Արդյո՞ք թոշակ ստանալու համար կա մինիմալ աշխատանքային ստաժ, և ո՞րն է դա: Հարցատուն աշխատել է 80-90-ականներին։
Գույքահարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելը
Արման.
Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք հաշվել: Եթե իմ մեքենայի տարեկան գույքահարկը 38 000 դրամ է, և ես չեմ վճարել 3 տարի, ես պետք է վճարեմ 3*38000+տույժ, ճիշտ հասկացա՞նք: Այսինքն՝ տույժը դա իմ մեկ օրվա չվճարած գումարի 0.15% է, այսինքն՝ 38000*360 օրվա հավասար է 105 դրամ՝ իմ մեկ օրվա չվճարած գումարը, որի 0.15%-ը կազմում է 0.1575 դրամ՝ իմ մեկ օրվա տույժը: Այսինքն՝ 0.1575*3 տարի, այսինքն՝ 1080 օր:
Աշխատանքային գրքույկ լրացնելը պարտադի՞ր է
Շողեր.
Աշխատանքային գրքույկ լրացնելը պարտադի՞ր է:
Կարո՞ղ է գործատուն կրճատել աշխատավարձը
Գայանե.
Բարև Ձեզ: Ասացեք, խնդրեմ, կարո՞ղ է գործատուն կրճատել աշխատավարձը առանց համաձայնագրի և ի՞նչ հիմքով: Շնորհակալություն:
Աշխատակիցը ընկերությունում աշխատում է 2012թ.-ից
Լուսինե.
Բարև ձեզ, եթե աշխատակիցը ընկերությունում աշխատում է 2012թ.-ից, սակայն 2014թ.-ից մինչև 2019թ.-ի ապրիլի 24-ը գտնվել է ֆիզ. արձակուրդում, ինչպե՞ս է հաշվարկում վերջնահաշվարկը, այսինքն՝ արդյո՞ք ֆիզ. արձակուրդում գտնվելու շրջանի համար արձակուրդային օրեր են հաշվարկվում:
Կանոնադրական կապիտալի վերաբերյալ
Արամ.
Հարգելի գործընկերներ, նոր բացված ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը կարո՞ղ ենք օգտագործել ընթացիկ ծախսերի համար (դրամարկղի գրքով մուտք ու ելք անեմ):
Որքա՞ն է կազմելու վերջնահաշվարկը
Անի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Դպրոցում ընդունվել եմ աշխատանքի 15.02.16թ., պետք է ազատվեմ աշխատանքից 01.05.19թ.։ Աշխատում եմ շաբաթական 5 օր։ Կեղտոտ աշխատավարձս 105 684 դրամ է, մաքուրը՝ 78 000 դրամ։ Այս տարի արձակուրդս չեմ օգտագործել։ Որքա՞ն է կազմելու վերջնահաշվարկը։
Որո՞նք են ֆինանսական հաշվետվությունների բաղադրիչները
Լևոն.
Ֆինանսական հաշվետվությունների բաղադրիչները որո՞նք են:
Ձևակերպումներ
Արմինե.
Բարև ձեզ, կօգնե՞ք ձևակերպել և մեկնաբանել հետևյալ գործառույթները:
1. Ստացվել է տրանսպորտային կազմակերպության հաշիվը ապրանքների տեղափոխման համար՝ 35 000 դրամ:
2. Փոխանցված կանխավճարի հաշվին ստացվել է արտադրական գույք՝ 460 000 դրամ:
3. Հաշվարկվել է աշխատավարձ վարչական աշխատողներին՝ 460 000 դրամ:
Ինչպե՞ս լրացնել ֆինանսական հաշվետվությունները
Մարիամ.
Բարև ձեզ: Ինչպե՞ս առանց ծրագրի լրացնել ՀՀ ֆինանսների նախարարի 2017թ. հունվարի 30-ի թիվ 27-Ն հրամանով հաստատված փաթեթը:
Թույլատրվու՞մ է արդյոք Ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողի փոխարեն նոր աշխատող ընդունել
Արշակ.
Բարև ձեզ: Հարկադիր պարապուրդի ընթացքում թույլատրվու՞մ է անաշխատունակության /ֆիզ/ արձակուրդի փոխարեն այլ անձի աշխատանքի ընդունել:
Ինչպե՞ս գրանցել օգտվող e-invoicing էլեկտրոնային համակարգում
Պետիկ Բունիաթյան.
Ինչպե՞ս և որտեղի՞ց ստանալ e-invoicing ծրագրի լոգինը և ծածկագիրը:
Կարո՞ղ է գործատուն հղիին ուղարկել չվճարվող արձակուրդ
Հասմիկ.
Բարև ձեզ:
Արդյոք գործատուն իրավունք ունի՞ հղիին ուղարկելու չվճարվող արձակուրդ: Աշխ. օրենսգրքի ո՞ր հոդվածին կարող է հղում անել հղին: Եթե ոչ, ի՞նչ տույժեր և ի՞նչ փոխհատուցումներ են նախատեսվում նման դեպքերում:
Աշխատանքից ազատման վերաբերյալ
Ալինա.
Բարև ձեզ: Ես, իմ ցանկությամբ, ցանկանում եմ ազատվել աշխատանքից, որի համար 1 ամիս առաջ տեղեկացրել եմ ղեկավարությանը: Նոր աշխատող գտնելուց հետո, իմ գործատուն ինձ տեղեկացրեց, որ ես այլևս կարող եմ չգալ աշխատանքի: Նույն օրը ես գրեցի, ազատման դիմում, սակայն չընդունեցին, ասացին, որ ուղարկեմ փոստային ծառայության միջոցով: Ես հաջորդ օրը ուղարկեցի: Սակայն մինչ այժմ ես տեղեկացած չեմ՝ ազատվել եմ արդյոք աշխատանքից, թե ոչ, ինչպես նաև՝ չի իրականացվել վերջնահաշվարկ: Գործատուն ինձ ոչ մի տեղեկություն չի հայտնում: Ես ինչպե՞ս կարող եմ այդ ամենը պարզել և արդյո՞ք ես խնդիրներ չեմ ունենա:
Աշխատավարձի հաշվարկ
Հասմիկ.
Բարև ձեզ: Որ խնդրեմ, կասե՞ք աշխատավարձի հաշվարկը, բայց մաքուրից կեղտոտ, պարզ է, որ հարկերը հանում ենք: Տեսեք՝ եթե ասում ենք, որ մաքուր աշխատավարձը 150 000 դրամ է, ապա 150 000-ի կեղտոտը ինչպե՞ս հաշվեմ: Շնորհակալ եմ շատ:
Նպաստը բարդ ծննդաբերության դեպքում
Նարինե.
Հարգելի հաշվապահներ,
Արդյո՞ք օրենքը սահմանում է բարդ ընթացակարգով ծննդաբերության դեպքում (կեսարյան հատում) երեխայի խնամքի նպաստի գումարին հավելումներ: Եթե այո, որքա՞ն է հավելման չափը: Նախապես շնորհակալություն:
Աշխատողը դեռ չի ներկայացրել անաշխատունակության թերթիկ
Ռոման.
Ողջույն։ Կխնդրեի աջակցել հետևյալ հարցում։ Երբ աշխատողը հիվանդությամբ պայմանավորված չի ներկայանում աշխատանքի, գրում է դիմում՝ նշելով, որ գտնվում է ամբուլատոր բուժման մեջ, և պարտավորվում է աշխատանքի վերադառնալիս ներկայացնել անաշխատունակության թերթիկ, ապա ես պե՞տք է արդյոք դադարեցնեմ նրա աշխատավարձը մինչև նրա փաստացի աշխատանքի ներկայանալը ու բացակա օրերի դիմաց անաշխատունակության թերթիկով վճարել նպաստ, թե՞ այլ բան է սահմանում օրենքը, և ո՞ր օրենքի ո՞ր հոդվածն է այն կարգավորում: Աշխատանքային օրենսգրքում նման բան չեմ գտնում:
Կազմակերպությունը գերազանցել է ԱԱՀ շեմը
Արման.
Ողջույն, հարգելի գործընկերներ: Կազմակերպությունը անցյալ տարվա ընթացքում համարվել է շրջանառության հարկ վճարող, սակայն անցել է ԱԱՀ շեմը` այս տարվանից հայտնվելով հարկման ընդհանուր համակարգում: Հարց. ինչպե՞ս են կատարվում կանխավճարները, եթե շահութահարկի հաշվարկը ներկայացվել է մարտի 20-ից հետո:
Միջազգային կազմակերպություններ
Մարինա.
Բարև ձեզ:
Ո՞վ կարող է ինձ օգնել: Ինձ պետք է հասկանալ՝ ո՞ր օրենսդրության տակ են ընկնում միջազգային կազմակերպության ներկայացուցչությունները, և ո՞րն է նրանց տարբերությունը ՀԿ-ներից։ Կարո՞ղ եք արդյոք ուղարկել լինքը։ Նաև եթե գիտեք, տարեկան պարտադիր աուդիտի տակ ընկնու՞մ են այդ կազմակերպությունները, թե՞ ոչ։
Կանխավ շնորհակալություն:
Ոչ ռեզիդենտի համար իրականացված ծախսեր
Ֆլորա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե կարող եք, ինձ օգնեք:
Կազմակերպությունը գործընկեր օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին հյուրընկալել է և հոգացել նրա որոշակի ծախսեր: Արդյո՞ք հարկավոր է այդ գումարը հարկել եկամտային հարկով (ոչ ռեզիդենտի համար) և քանի՞ տոկոսով պետք է այն հաշվարկել:
Օրապահիկի վերաբերյալ
Տաթևիկ.
Այսպիսի հարց ունեմ: Իմ կազմակերպությունը ուղարկում է ինձ վերապատրաստման: Ես փաստացի լինում եմ արտերկրում 4 օր, որից 3 օր զուտ վերապատրաստումն է: Արդյո՞ք պետք է իմ կազմակերպությունը ինձ վճարի օրապահիկ 4 օրվա համար: Նշեմ նաև, որ թռիչքի օրը ընտրված Է իրենց կողմից և հյուրանոցը վճարվում է: Եվ արդյո՞ք ուղևորափոխադրումը օդանավակայանից հյուրանոց և հակառակը նույնպես օրապահիկի մեջ է մտնում:
Կանխավ շնորհակալություն:
Ինչպե՞ս հաշվարկել չբաշխված շահույթը
Վահե.
Բարև ձեզ: Ընկերությունը տարվա սկզբից աշխատել է արտոնագրային հարկով, իսկ տվյալ պահի դրությամբ համարվում է շրջանառության հարկ վճարող: Ինչպե՞ս հաշվարկել չբաշխված շահույթը և վճարել շահաբաժին: Եթե չկա պարտավորություն հայտարարել շահաբաժին, ապա ինչպե՞ս վարվել դրամարկղում գոյացած գումարի հետ:

