26/10/2026

Հարց ու պատասխան

Նոնա․

Բարև Ձեզ: Կազմակերպությունը 2024 թվականի հոկտեմբերին ֆինանսական լիզինգի պայմանագրով ձեռք է բերել թեթև մարդատար ավտոմեքենա։ Լիզինգատուն յուրաքանչյուր ամիս դուրս է գրում վարձակալական հաշիվ, որի հիման վրա հաշվանցվում է տվյալ ամսվա ԱԱՀ-ն։

ՀՀ հարկային օրենսգրքի 72-րդ հոդվածի 12-րդ կետի ուժի մեջ մտնելուց հետո խնդրում եմ պարզաբանել՝ արդյո՞ք 2025 թվականի օգոստոսի 1-ից հետո ընկած ժամանակահատվածների համար լիզինգային վճարների կազմում առանձնացված ԱԱՀ-ի հաշվանցումը շարունակու՞մ է թույլատրվել այն դեպքերում, երբ թեթև մարդատար ավտոմեքենան լիզինգով ստացվել է մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը:

Կանխավ շնորհակալություն։

Հարություն․

Բարև Ձեզ։ ԱՁ բացել եմ իմ անունով, առցանց տարբերակով, որը հաստատվել է 09.05.2026թ. և փակել եմ ևս առցանց 18.05.2026թ։ Ցանկանում եմ իմանալ՝ եթե տվյալ ժամանակահատվածում ոչ մի գործարք չեմ կատարել, այժմ կա՞ արդյոք ինչ որ վճարում կամ պարտավորություն, որ պետք է կատարեմ։

Հայկ․

Բարև ձեզ, ցանկանում եմ հաշվապահական դասընթացների համար բացել ԱՁ, ունենալու եմ աշխատակից, սահմանված հարկերն ու վճարման կարգը գիտեմ, տվյալ պարագայում, եթե դասընթաց է, կարո՞ղ եմ միկրոյի դաշտում աշխատել և ո՞ր դասակարգիչով։

Մարգարիտա․

Բարև Ձեզ։ Իմ հարցն այսպիսին է․ Եղբայրս Ռուսաստանում ունի ՍՊԸ, որը զբաղվում է պաղպապաղակի արտադրությամբ։ Հիմա ուզում է իր ՍՊԸ-ով ուրիշ ռուսական ընկերությունից պաղպաղակ ներմուծել Հայաստան։ Կարո՞ղ է արդյոք իր ՍՊԸ-ով, թե՞ պետք է Հայաստանում ԱՁ բացի։ Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներմուծման համար, ի՞նչ հարկեր պետք է վճարել։ Բացի այդ, Ռուսաստանում պաղպաղակների վրա կա “Честный знак” QR code։ Դա Հայաստանում անցնու՞մ է, թե այստեղ էլ է անհրաժեշտ ձեռք բերել QR code։ Կանխավ շնորհակալ եմ։

Екатерина.

Добрый день! Российская фирма переуступает армянской организации (нам) долг своего клиента за оказанные услуги. Мы принимаем долг, но берем за это комиссию. Например, долг 100 000 долларов, а мы покупаем за 80 000 долларов. Будет ли доход в 20 000 долларов (от переуступки долга) облагаться НДС? Заранее спасибо.

Շողեր․

Բարև Ձեզ: Շահութահարկի և եկամտային հարկի արտոնություններից կարող են օգտվել ՏՏ ոլորտի՝ ԱԱՀ-ով աշխատող բոլո՞ր կազմակերպությունները։

Աննա․

Բարև Ձեզ, ցանկանում եմ զբաղվել հրուշակագործությամբ, դեռևս տնային պայմաններում՝ տորթեր և շոկոլադե սալիկներ եմ պատրաստելու, ի՞նչ է հարկավոր, որպեսզի ամեն ինչ լինի օրինական։

Սոֆի․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ ն մայիս ամսին ներկրված վեքենան վաճառել է ֆիզիկական անձի։ Հարց 1․ շրջանառության հարկից նվազեցվող գումարի հաշվարկում ո՞ր տվյալները պետք է ներառել։ Հարց 2․ առք ու վաճառքի պայմանագիրի օրինակ պե՞տք է ուղարկել հարկային։ Շնորհակալություն։

Ռաֆայել․

Բարև Ձեզ: Կազմակերպությունը զբաղվելու է օնլայն գնումներով՝ օգնելու է հաճախորդներին տարբեր կայքերից ապրանք գնել միջնորդավճարի դիմաց: Ո՞վ կօգնի հասկանանք՝ ի՞նչ հարկատեսակով ենք հարկվելու։ Նախապես շնորհակալություն։

Պարույր․

Հարգելի կոլեգաներ, ԱՁ-ն ուզում է զբաղվել միրգ-բանջարեղենի վաճառքով։ Ապրանքները ձեռք է բերելու շուկայից առանց հարկաին հաշվի։ Աշխատելու է շրջհարկով։ Ինչպե՞ս պետք է փաստաթղթավորել գործնթացը, գնման ակտ 10% եկամտային հարկով ու առանց նվազեցումների 10% շրջհա՞րկ։

Քրիստինա․

Բարև Ձեզ, ԱՁ եմ գրանցվել 2025-ի հոկտեմբերից, նոյեմբերին միկրոյի հայտ եմ ներկայացրել, աշխատում եմ բարձր տեխնոլոգիաների բնագավառում եվրոպական երկրի հետ, ունեմ պայմանագիր, ծրագրավորող եմ, 2026-ին ոչինչ չեմ արել file-online-ում, ոչ ինվոյս, ոչ հաշվետվություն, ոչ հայտ, հիմա ուզում եմ դադարեցնել գործունեությունը, կրկին հաշվառման անցնեմ, կարո՞ղ եմ դա անել։ Դիմե՞լ շրջ. հարկի համար։ Մյուս հարցը՝ ծրագրավորողը կարո՞ղ է միկրոյի դաշտում աշխատել։ էս դեպքում ի՞նչ խորհուրդներ կտաք ինձ։ Անչափ շնորհակալ եմ !! (փորձում եմ ինքս անեմ ամեն ինչ առանց հաշվապահի, հնարավո՞ր է)։

Լիլիթ․

Բարև Ձեզ, հարգելիներս։ Խնդրում եմ մանրամասնել սննդի կետ (շաուրմա) բացելու հաշվապահական քայլերը։ ԱՁ գրանցումն արդեն արվել է։ Կասե՞ք հաջորդ քայլերը։ Եվ եթե մարզում է, ապա արդյո՞ք միկրո կարող է աշխատել։

Անահիտ․

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ մանրամասնել էլեկտրոնային ՀԴՄ-ների պարտադիր կիրառման վերաբերյալ տեղեկատվությունը։ Արդյո՞ք ատամնաբուժարանների համար էլեկտրոնային ՀԴՄ ունենալը պարտադիր պահանջ է։

Արմինե․

Բարև ձեզ։
Ցանկանում ենք աշխատանքի ընդունել Հնդկաստանի քաղաքացու։ Նա ունի անձնագրի թարգմանությունը և սոցիալական քարտը։ Ի՞նչ փաստաթղթեր և քայլեր են անհրաժեշտ նրա միգրացիոն կարգավիճակը օրինական կազմակերպելու կամ երկարաձգելու համար։ Ո՞վ է առնչվել նման գործընթացի և կարող է օգնել ճիշտ ու փուլային ձևով կազմակերպել աշխատանքի ընդունումը։

Մերի․

Ա արտադրող կազմակերպությունը դիմում է Բ կազմակերպությանը, որպեսզի ժամանակավորապես իր փոխարեն արտադրանք իրականացնի։ Դա ինչպե՞ս է կազմակերպվում, ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել։ Արդյո՞ք չեն համարվի փոխկապակցված։ Բ -ն շրջհարկով է աշխատում։ Օգնեք հասկանամ, խնդրում եմ։

Գայանե․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգողը օրենքում նշված է, որ չի կարող բարեկամ լինի գլխավոր հաշվապահի հետ, բայց ունենք նաև սովորական հաշվապահի հաստիք ևս, կարո՞ղ ենք սովորական հաշվապահ նշանակել բարեկամի։

Արման․

Բարև Ձեզ։ Ցանկանում եմ գրանցվել որպես ԱՁ՝ ՏՏ ոլորտում աշխատելու համար։ Կասե՞ք խնդրում եմ՝ ի՞նչ արտոնություններ կան այդ ոլորտի համար, եթե աշխատեմ շրջանառության հարկով, ինչպես նաև եթե աշխատեմ ԱԱՀ-ով։ Նախապես շնորհակալություն։

Բարև Ձեզ։ Անշարժ գույքի վարձակալություն տալը, վաճառքը ի՞նչ հարկատեսակով է պետք իրականացնել, և ԱՁ, թե՞ ՍՊԸ է պետք բացել, ի՞նչ մանրամասներ է պետք իմանալ, կխնդրեմ օգնեք։

Մարիա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կհուշե՞ք մայրության նպաստի հաշվարկման կարգը, եթե անձը երեք գործատուի մոտ է աշխատում, նշում է միայն հիմնակա՞ն գործատուին, իսկ հաշվարկի համար հիմք է հանդիսանում երեք տեղից ստացված եկամուտը։

Սավա․

Բարի օր։ Միկրոյով աշխատող ԱՁ-ն 2025, 2026 թ․ սկզբին չի ներկայացրել դիմում, ընկել է ԱԱՀ դաշտ։ 2026-ի ապրիլից դադարեցվել է գործունեությունը։ 2025, 2026 թվականների համար ի՞նչ ամսական, տարեկան հաշվետվություններ են բաց թողնվել։ Կխնդրեի նշել ձևերը։ Շնորհակալ կլինեմ։

Վահագն․

Բարև Ձեզ։ Դրոշմապիտակներով կամ նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները խախտելու դեպքում տուգանքը ե՞րբ է նախատեսված ու ի՞նչ ստուգման ժամանակ է նախատեսված: Շնորհակալ եմ:

Զավեն․

Արտասահմանյան ընկերությունից (ԱՄՆ) դիվիդենդ ստանալիս, կամ նույն ընկերության բաժնեմաս վաճառելիս ՀՀ-ում ֆիզ․ անձի համար ի՞նչ հարկեր են առաջանում։

Լիլիթ․

Բարև Ձեզ։ ՏՏ ոլորտի ԱՁ-ն 2025թ․ աշխատել է ԱԱՀ դաշտում՝ արձանագրելով 20 մլն դրամի հասույթ։ Մյուս կողմից, այդ նույն ԱՁ-ն մեկ այլ կրկին ՏՏ ոլորտի ԱՁ-ի կողմից, որը սակայն աշխատում է շրջհարկով, ստացել է ծառայություն 10 մլն դրամի չափով։ Հարցս հետևյալն է․ արդյո՞ք առաջին ԱՁ-ն կարող է շահութահարկի իմաստով նվազեցնել այդ 10 մլն դրամը, և մյուս ԱՁ- ն պե՞տք է արդյոք այդ 10 մլն ցույց տա 10% տակ շրջհարկի հաշվետվության մեջ, որպեսզի առաջին ԱՁ-ն կարողանա դա ծախս ճանաչել։ Շնորհակալ եմ։

Պահանջվում է կազմել նյութերի վաճառքի գործառնությունների ձևակերպումները, որոշել վաճառքի ֆինանսական արդյունքը: Տվյալներ. «Լույս» ԲԲԸ վաճառել է պահեստում մնացած չօգտագործվող նյութերը 120 000 դրամով, ներառյալ ԱԱՀ: Վաճառված նյութերի դիմաց վճարը մուտքագրվել է հաշվարկային հաշիվ նյութերը առաքելուց 10 օր անց: Վաճառված նյութերի ինքնարժեքը կազմել է 80 000 դրամ: Հաշվետու անձի կողմից վճարվել են նյութերի տեղափոխման ծախսերը` 7 000 դրամ:

Դիտել այլ հաշվապահական խնդիրներ

Արմեն․

Աշխատողը պլանավորել է արձակուրդ, որի համար արձակուրդային ստացել է պլանավորված արձակուրդի սկզբի օրվանից 14 օր առաջ։ Վճարումից 4 օր անց աշխատողը ցանկանում է չեղարկել արձակուրդը, ղեկավարը ևս չի առարկում չեղարկմանը։ Ինչպե՞ս է հնարավոր ձևակերպել արձակուրդի չեղարկումը, օրինակ հնարավո՞ր է վճարված գումարը ձևակերպել որպես աշխատավարձի կանխավճար, և չեղարկել արձակուրդի ձևակերպումը։ Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար։

Անահիտ․

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Ինչպե՞ս կարող եմ աշխատակցին օգնության կարգով գումար տրամադրել դժբախտ պատահարի դեպքում, ընդ որում տեղի է ունեցել ինքնավթար, իսկ ապահովագրությունը չի հատուցում։ Ո՞ր հոդվածով և օրենքի ո՞ր կետով կարող եմ տրամադրել օգնությունը։

Լիլիթ․

Բարև Ձեզ։ Ոչ ռեզիդենտ այն քաղաքացիները, որոնք ունեն կացության քարտ, համարվու՞մ են ապահովագրավճար վճարող։ Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի 11-րդ հոդվածում չգտա հարցիս պատասխանը, ո՞վ կարող է օգնել։

Աշոտ․

Բարև Ձեզ։ Այսպիսի Հարց․ ՌԴ ռեզիդենտ կազմակերպությունը ՀՀ ռեզիդենտ կազմակերպությանը (ԱԱՀ-ով աշխատող) կարո՞ղ է վարկ կամ տոկոսով փոխառություն տրամադրել, ընդ որում տարեկան 24 տոկոսից բարձր տոկոսադրույքով։ Եթե այո, կա՞ արդյոք գումարի սահմանաչափ այս դեպքում, և տոկոսը վճարելուց ի՞նչ հարկեր կարող են առաջանալ, օր․ եկամտային հարկ կամ ոչ ռեզիդենտի շահութահարկ։ Եվ վճարված տոկոսը շահութահարկով նվազեցվող ծախս համարվու՞մ է, թե՞ ոչ։ Նախապես շնորհակալություն։

Արգիշտի․

Բարև ձեզ։ Շրջանաառության հարկով աշխատող ՍՊԸ համար մատակարարներից ստացված հարկային հաշիվներում ԱԱՀ-ն հարկի հաշվառման նպատակով ծախս համարվու՞մ է, թե՞ ոչ։