Հարություն․
Բարև Ձեզ։ ԱՁ բացել եմ իմ անունով, առցանց տարբերակով, որը հաստատվել է 09.05.2026թ. և փակել եմ ևս առցանց 18.05.2026թ։ Ցանկանում եմ իմանալ՝ եթե տվյալ ժամանակահատվածում ոչ մի գործարք չեմ կատարել, այժմ կա՞ արդյոք ինչ որ վճարում կամ պարտավորություն, որ պետք է կատարեմ։

Բարև Ձեզ։ Եթե 20-օրյա ժամկետը պահպանեք, կարող եք ներկայացնել միկրոձեռնարկատիրություն համարվելու դիմում, իսկ 2027-ին միկրոձեռնարկատիրության տարեկան հաշվետվությունը 2026-ի համար։
Եթե ոչինչ չանեք, ավտոմատ կհամարվեք ԱԱՀ վճարող, այդ դեպքում մայիս ամսվա համար պետք է ներկայացնեք ԱԱՀ հաշվարկ, այնուհետև տարեկան 240/244 ձևերը։
Հաշվետվություններ չներկայացնելու դեպքում կնշանակվի վարչական տուգանք մինչև 20 000 դրամ։
այո կա պարտավորություն, որ պետք է կատարել։
տվեք միկրոյի հաըտ ու դրա հաշվետվությունը, չտալու դեպքում 10000-20000 տուգանք է,