26/10/2026

Հարց ու պատասխան

Նարե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե աշխատողի աշխատավարձը բարձր է եղել 500 000֏-ից, հիմա նվազում է և պակաս է դառնում 200 000֏-ից, ապա ապահովագրության գումա՞րն էլ է նվազում` 10 800-ից դառնալով 4 800֏։

Աննա․

Բարև ձեզ։ Աշխատողն ընդունվել է աշխատանքի փետրվարին և մայիս ամսին մի քանի օր գտնվել է բյուլետենի մեջ, աշխատում է 0,25 դրույքով։ Նպաստի հաշվարկի համար հիմք ենք վերցնում 46 875 դրա՞մ (75 000÷0.8÷2)։

Կարեն․

Բարև ձեզ։ ԱՁ մահից հետո կինը ստացել է ժառանգություն ամուսնու խանութի ապրանքները։ Նոտարը դրանք գույքագրել է, գնահատող կազմակերպությունն էլ գնահատել։ Կինը ապրանքները իրացնելու համար բացել է նոր ԱՁ, որը աշխատում է ԱԱՀ դաշտում։ Կարո՞ղ է արդյոք նվազեցնել այդ ապրանքների իքնարժեքը։

Քրիստինե․

Բարև Ձեզ։ Բացել եմ ԱՁ, մատուցում եմ լազերային մազահեռացման ծառայություն։ Կօգնե՞ք կողմնորոշվել գործունեության տեսակի դասակարգչի հարցում, ինչպես նաև շրջհարկի գումարից ի՞նչ նվազեցումներ կարող եմ անել և ի՞նչ չափով։ Ունեմ ՀԴՄ սարքի ձեռքբերում, տարածքի վարձակալության վճար, նյութեր (սավաններ, գելեր․․․անիջապես բուն աշխատանքին առանչվող), նյութեր տնտեսական, Առողջության ապահովագրավճար (ձեռք եմ բերել ինքս, քանի որ աշխատավարձիս շեմը չէր գերազանցում), հազվադեպ նաև սարքի հետ կապված փոքր ծախսեր։

Բարև Ձեզ, ԱՁ-եմ, Շրջանարության հարկման դաշտում, մատուցում եմ հեռահար ՏՏ ծառայություններ։ Հաճախորդներս տարբեր երկրների (նաև ՀՀ) իրավաբանական և ֆիզ․ անձիք են։ Իրավաբանական հաջախորդների հետ աշխատում եմ հաշիվ-վավերագրերով, սակայն ֆիզ․ անձերի հետ աշխատելուց, հաշիվ-վավերագիր գրելու համար հարկավոր է հավաքագրել ֆիզ․ անձի անձնագրային տվյալները, ինչը միշտ չէ, որ հնարավոր է (ուղղակի անհիմն են համարում դրա տրամադրումը)։

Ուսումնասիրելով օրենքը, ըստ ՀՕ Հոդված 55, 4-րդ կետի, 10-րդ մասի “գ” կետի՝ պարտադիր է լրացնել ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը։ Ստացվում է, եթե ես այս տվյալները չունեմ, ապա կազմված հաշիվ-վավերագիրը օրինական չէ։ Մյուս տարբերակն է, ունենալ ֆիզիկական ՀԴՄ սարք և վճարումը արտածել ՀԴՄ-ի տեսքով, սակայն այստեղ էլ հարց է առաջանում՝ ինչպե՞ս տրամադրել ՀԴՄ-ը կտրոնը այլ երկրում գտնվող հաճախորդին։

Իհարկե, նաև տարբերակ է օգտագործել էլեկտրոնային ՀԴՄ, սակայն այստեղ էլ հարցեր կան՝ օրենքը պահանջում է ունենալ կայք կամ հավելված, որը պետք է բավարարի պահանջներին՝ https://www.arlis.am/hy/acts/224310 (ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԻՆ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԻՆ (ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻՆ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ)։

Պետք է նշեմ, որ կայք չունեմ, ծառայությունները մատուցվում են մեսսենջերի կամ էլ․ փոստի միջոցով։ Ին՞չ տարբերակներ կառաջարկեք աշխատելու։ Կամ եթե կա որևէ պարզաբանում ՊԵԿ-ից նման կերպ աշխատելու վերաբերյալ, խնդրում եմ կիսվել հղումով։

Անուշ․

Բարև ձեզ, ես մի կազմակերպությունում գրանցված աշխատակից եմ, և ունեմ ԱՁ, ՏՏ-ում աշխատանք կատարող, որից նույնպես ստանում եմ եկամուտ։ Երկու արդեն իսկ վճարված առողջության ապահովագրություններ ունեմ։ Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք կարող եմ ինչ-որ կերպ խուսափել վճարելուց ԱՁ համար նախատեսված 129 600 դրամ ապահովագրավճարը: Եվ ո՞րն է վերջնաժամկետը և ի՞նչ տեղի կունենա, եթե մինչև վերջնաժամկետ ապահովագրավճարը չվճարվի։

Արթուր․

Բարև Ձեզ։ Որ խնդրեմ, կասե՞ք՝ հացի արտադրության դեպքում ի՞նչ հաշվետվություններ է պետք հանձնել ու ի՞նչ հաշվառում է պետք անել։ Ու նաև սննդի անվտանգության տեսչություն դիմելու գործընթացը ինչպե՞ս կազմակերպել։

Արմինե Միրզոյան․

Բարև ձեզ: Մի հարց՝ եթե մարդը գնում է հղիության ֆիզարձակուրդի և ունի չօգտագործած 12 օրյա ամենամյա արձակուրդ, կարո՞ղ է 140 օրը լրանալուց հետո կարող է այդ 12 օր արձակուրդը օգտագործել, նոր գնալ մայրության խնամքի: Եվ եթե կարող է օգտագործել մինչ այդ իր տեղը բերած փոխարինող աշխատողի հետ ինչպե՞ս են վարվում, ազատելու՞ են աշխատանքից, թե՞ ոչ :

Վարդան․

Բարև Ձեզ։

Հիմնարկության հետ ցանկանում եմ կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր։ Ունեմ ԱՁ՝ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում և ներկայում իրականացվող գործունեությունս համապատասխանում է միկրոձեռնարկատիրության պահանջներին։

Պայմանագրով նախատեսվող լրացուցիչ գործունեությունը հետևյալն է՝ համակարգիչների սպասարկում, քարթրիջների լիցքավորում և վերանորոգում։

Խնդրում եմ տեղեկացնել՝ արդյո՞ք նշված գործունեության տեսակները թույլատրում են շարունակել ԱՁ-ի գործունեությունը միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում։

Լիլիթ Գաբրիելյան․

Ուզում եմ իմանալ՝ որքա՞ն կկազմեն հարկերը ՍՊԸ-ի համար, եթե մենք գնենք հեղինակային իրավունքը ռուսական իրավաբանական անձից և վաճառենք գրքերը Amazon-ում։

Նարինե․

Բարև։

Եթե նախկինում 247 ձևը հանձնել եմ դրոշմապտակ պատվիրելու համար, հիմա նոր կարգով E-Mark – ում պետք է պատվիրենք դրոշմապիտակ, այս դեպքում հարկայինով ի՞նչ հաշվետվություն ունեմ հանձնելու։

Լուսինե․

Բարև ձեզ, կասե՞ք խնդրեմ՝ ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենի անձնական մեքենան կարո՞ղ է անհատույց վարձակալության տրվել ՍՊԸ-ին։ Եթե այո, ապա հարկման ընդհանուր համակարգում աշխատող ՍՊԸ-ի մոտ կառաջանա՞ արդյոք հարկային պարտավորություն:

Մարի․

Բարև Ձեզ, ՀՀ-ում գրանցված շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն ՌԴ-ում Wildberries – ով առևտուր է իրականացնում, ապրանքը ձեռք է բերում ռուսական ֆիրմայից` թղթային հաշիվ ապրանքագրով։ Դա համարվու՞մ է փաստաթղթավորված ձեռքբերում և կարո՞ղ է նվազեցվել շրջհարկից։

Արմինե․

Ցանկանում եմ հարկային դաշտում գրանցվել զբոսաշրջիկներին ներգնա տուր փաթեթներ վաճառելու համար:

Այս ոլորտի համար կարո՞ղ եմ միկրոձեռնարկատիրության 0% հարկային ռեժիմից օգտվել, թե՞ շրջանառության հարկով պետք է աշխատեմ:

Նշեմ, որ տարեկան շրջանառությունը հաստատ 24 մլն-ը չի գերազանցի:

Վազգեն․

Բարև Ձեզ։ Ճի՞շտ եմ հասկանում, որ բժշկական ծառայություններ մատուցող ԱՁ-ի համար էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է, եթե միացած ես “Էլեկտրոնային առողջապահության համակարգին”։ Հակառակ դեպքում կարո՞ղ ես չունենալ։

Կարինե․

Հարգելի հաշվապահներ, մեկ հարց․ եթե քաղիրավական պայամնագրով աշխատել է աշխատողը, հետո նույն կազմակերպությունում ընդունվել է հիմնական աշխատանքի, ամենամյա արձակուրդի միջին աշխատավարձի հաշվարկի մեջ քաղիրավականի աշխատավարձը ներառվու՞մ է, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալություն։

Հասմիկ Համբարյան․

Բարև Ձեզ։ Եթե աշխատակիցն ընդունվել է աշխատանքի 2025 թվականի նոյեմբերի 7-ին, արձակուրդայինի հաշվարկի մեջ նոյեմբեր ամիսը ընդգրկվու՞մ է, թե՞ ոչ։ Այն համարվու՞մ է կիսատ ամիս։ Նախապես շնորհակալություն։

Ռոզա․

Սիրելի հաշվապահներ, որևէ մեկը կարո՞ղ է ինձ ասել՝ ինչպե՞ս վարվի այն բանջարեղենի խանութը, որն անցել է 24մլն շեմը։ Օրինակ, համեմը ամեն օր և օրվա մեջ վաճառում է տարբեր գներով (կախված թարմությունից), էլ չեմ ասում մնացածը։

Բարև Ձեզ, փորձում եմ հասկանալ հաշվապահի տված բանաձևը։ Պետք է հաշվել, թե մեր ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ն որքան հարկ է վճարելու ապրանքների վերավաճառքի դեպքում։ Շնորհակալ կլինեմ, եթե բացատրեք (ինքս հաշվապահ չեմ)։

=+(C2/1.2-B2/1.2)*23%+(C2/6-B2/6)

Որտեղ՝
B2 – ձեռքբերման գինն է, ներառյալ ԱԱՀ
C2 – մեր վաճառքի գինն է, ներառյալ ԱԱՀ

Մեր գործունեության ոլորտը՝ օնլայն վաճառք։

Կանխավ շնորհակալ եմ։

Անահիտ․

Հարգեկի հաշվապահներ, մի հարց ունեմ՝ կապված շարժիչի յուղի վաճառքի հետ: Շարժիչի յուղը ձեռնարկատերը ձեռք է բերել ձեռք բերման թղթով և վաճառք պետք է իրականացնի։ Խնդրում եմ կասե՞ք՝ ի՞նչ ընթացակարգի համաձայն է կատարվելու վաճառքը, ըստ QR կոդի, թե՞ ուղղակի ՀԴՄ – ով վաճառք է ցույց տալիս: ԱՁ շրջանառության հարկ վճարող է։

Օքսանա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվահապներ։ Խնդրում եմ ասել՝ ի՞նչ հաշվառում պետք է վարել և ի՞նչ ձևակերպումներ պետք տալ վարձակալված տարածքի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերի վերաբերյալ։ Կանխավ շնորհակալ եմ։

Նարե․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ՀԴՄ կիրառման մասին օրենքում նշվում է, որ եթե ուղևորափոխադրման ժամանակ վաճառվում են տոմսեր, ապա կարելի է ՀԴՄ չկիրառել, ապա այդ դեպքում վարորդը գումարը հավաքում է իր մոտ, օրվա վերջում մուտքի օրդերով գումարը մուտքագրում դրամարկղ, իսկ այս դեպքում արդյո՞ք կիրառվում են կանխիկ գործարքների սահմանափակումները։
Կանխավ շնորհակալ եմ։

Անահիտ․

Բարև ձեզ։ Փորձառու հաշվապահներ ջան, խնդրում եմ օգնեք։ Բանջարեղենի խանութ ունենք, գյուղացուց տեղեկանքներ ունենք, որ կոնկրետ մշակաբույս են աճեցնում, դրանց հիման վրա գնման ակտ կազմել, թե՞ պայմանագիր։ Եվ շրջհարկի հաշվետվությունում գնման թիվը որպես սկզբնական արժեք կարո՞ղ եմ ճանաչել, թե՞ այլ նրբություններ կան։