Միքայել.
Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, կարո՞ղ եք ուղարկել փոփոխված աշխատանքային պայմանագիր, որը համապատասխանում է արդեն փոփոխված ՀՀ Աշխատանքային Օրենսգրքին:
Հաշվապահություն ԵՎ ավելին
Միքայել.
Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, կարո՞ղ եք ուղարկել փոփոխված աշխատանքային պայմանագիր, որը համապատասխանում է արդեն փոփոխված ՀՀ Աշխատանքային Օրենսգրքին:
Մարինե.
Հարգելի հաշվապահներ, եթե արձակուրդի մի մասը ընկնում է օրինակ հոկտեմբերին, իսկ մյուս մասը նոյեմբերին, մենք պետք է յուրաքանչյուր մասը հարկենք համապատասխան ամսվա մեջ….. հարցս հետևյալն է, երբ աշխատողը վերադառնա արձակուրդից, օրինակ ամսի 10-ին և 15-ին պե՞տք է ստանա աշխատավարձի կանխավճար, ապա պետք է նոյեմբեր ամսվա 5 օրերի հասանելիք աշխատավարձին ավելացնել նոյեմբերի մեջ ընկած արձակուրդայինի գումարը ու նոր հարկել, թե կարելի է դրանք առանձին-առանձին հարկել, որտեղո՞վ է դա կանոնակարգվում, ո՞ր տարբերակն է ավելի ճիշտ:
Հայկ.
Ես լսել եմ, որ վերջնահաշվարկից գործատուն սոց. չի վճարում, բայց սոց.ի հրահանգի մեջ նշվում է, որ հարկումը կատարվում է ընդհանուր սկզբունքով… խնդրում եմ ասեք, հնարավոր է ես ինչ-որ բան բաց եմ թողել….. ո՞րն է ավելի ճիշտ, որտե՞ղ էլի կարող եմ կարդալ այդ մասին:
Նունե.
Ի՞նչ է պետք հասկանալ վերջնահաշվարկ ասելով, ի՞նչ տարրերից է այն բաղկացած:
Արթուր.
Ի՞նչ եք կարծում, եթե աշխատողը ընդունվել է աշխատանքի և ազատվել ընդամենը 2 ամիս հետո, ապա վերջնահաշվարկ կատարելիս նրան արձակուրդայինի գումար վճարվում է, թե ոչ, չէ որ նրա աշխատանքային 6 ամիսը դեռ չի լրացել:
Նատալի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, գոյություն ունի արդյոք աշխատանքից ազատելու ժամանակ լրացվող անհատական հաշվետվության լրացման համար նախատեսված ցուցումներ…. նախապես շնորհակալություն:
Արփինե.
Ողջույն հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք իմ մի քանի հարցերին:
1. Կարո՞ղ է արդյոք միևնույն կազմակերպությունը հաշիվ ունենալ մի քանի բանկերում:
2. Եթե կազմակերպությունը ունի 6 աշխատող, ես ամսական սոց. հաշվ եմ ներկայացրել, հաջորդ ամիս 2 հոգու ազատել եմ աշխատանքից, ապա այդ եռամսյակը ես պե՞տք է ամսական սոց. շարունակեմ ներկայացնել:
Դավիթ.
Բարև Ձեզ,
Մի հարց ունեմ, խնդրում եմ օգնեք.
Ենթադրենք կազմակերպությունը, որը աշխատում է ԱԱՀ-ով, մեկ այլ կազմակերպությունից, որը նույնպես աշխատում է ԱԱՀ-ով, ձեռք է բերել ապրանք հաշիվ ապրանքագրով: Այնուհետև այդ ապրանքը օտարում է վարձակալական վճարների դիմաց` այսինքն բնեղեն տեսքով:
Հարցս հետևյալն է`
1. կազմակերպությունը իրավունք ունի արդյոք հաշվանցել ԱԱՀ-ն,
2. ինչպե՞ս պետք է հաշվարկվի վարձակալական վճարից պահված եկամտահարկը:
3. և այս ամենը արդյոք կարող է որևէ բարդություն առաջացնել հարկային ստուգումների ժամանակ: Նշեմ նաև, որ ձեռք բերված ապրանքը կազմակերպության գործունեության հետ կապ չունի` կազմակերպությունը զբաղվում է շինարարությամբ, իսկ տվյալ ապրանքը` ալյուր է:
Արմեն.
Մարդատար մեքենաս 2009թ. նոյեմբերի 13-ին վերցված է հաշվառման: Քանի՞ տարվա գույքահարկ պետք է վճարեմ 2010թ. դեկտեմբերի 1-ին:
Արտյոմ.
Սիրելի հաշվապահներ, ասացեք խնդրում եմ, երբ որ աշխատողին ազատելիս վճարվում է վերջնահաշվարկ, որը ներառում է չօգտագործած արձակուրդայինը և տվյալ ամսվա չվճարված աշխատավարձի գումարները, հարկումը կատարելիս դրանք պե՞տք է առանձին հարկել, թե պետք է գումարել իրար, ստանալ 1 համախառն եկամուտ ու նոր հարկել:
Արմինե.
Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում.
Եթե աշխատողը 2010թ. մարտի 2-ին ընդունվել է աշխատանքի և նոյեմբերին ցանկանում է գնալ արձակուրդ, մարտ ամսին նա չի աշխատել ընդամենը 1 օր, ես պե՞տք է այդ ամիսը համարեմ ոչ լրիվ աշխատած և հանեմ միջին ամսականի հաշվարկից, թե՞ միգուցե կարելի է անտեսել այդ 1 օրը: Շնորհակալություն:
Արթուր.
Բարև, ես հարկայինում ՀԴՄ գրանցելու ժամանակ դիմումի մեջ գրել եմ համակարգչային ծառայություններ, սպասարկում, այնուհետև ես որոշեցի զբաղվել սարքավորումների աքսեսուարների վաճառքով: Ի՞նչ պիտի անեմ ես, եթե ես դիմումի մեջ չեմ նշել վաճառքի մասին, ու ապրանքս գնելու համար հաշիվ ապրանքագիր պարտադի՞ր է:
Կարինե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք: Ա/Ձ-ն վարու՞մ է հասույթի գիրք: Ու նաև ինչպիսի՞ գիրք է նա վարում: Շնորհակալություն կանխավ:
Հայկուհի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Ընկերության աշխատակիցը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում արդեն մեկ տարի և ստանում է նպաստ: Հունվարին նա նորից պատրաստվում է ծննդաբերելու: Հաշվարկվում է արդյոք նախածննդյան և հետծննդյան արձակուրդ, վճարում, և պահպանվու՞մ են այս դեպքում առաջին երեխայի խնամքի նպաստի ամսական վճարումները մինչև նրա երկու տարին լրանալը: Շնորհակալություն:
Արտյոմ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ…
Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին օտարերկրյա քաղաքացու վերաբերյալ: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ օտարերկրյա քաղաքացուն աշխատանքի ընդունելու համար: Եթե հնարավոր է, կխնդրեի նշեք, թե որտեղից կարող եմ կարդալ դրա մասին: Կախավ շնորհակալ եմ:
Նանա.
Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի համաձայն,
Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: Մանրամասն
Կարինե.
Խնդրում եմ ասել, հղիության համար 140 օրվա նպաստը հղիության ո՞ր ամսից են տալիս, և դա պարտավո՞ր են տալ մասնավոր կազմակերպությունները նույնպես:
Susanna.
Աշխատողը աշխատում է 2 տեղ և պատրաստվում գնալ նախածննդյան արձակուրդ:
Խնդրում եմ օգնել` պետք է նա ստանա նպաստ 2 աշխատավայրից, թե 1-ից` հիմնականից:
Կանխավ շնորհակալություն:
Էդգար.
Հարգելի գործընկերներ,
ի՞ նչ տուգանք է նախատեսված առաքման գիրքը առաքման վայրում չպահելու համար:
Անի.
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք. ես ընդունել եմ աշխատողին աշխատանքի առանց պայմանագրի, միայն հրամանով, ու նշել եմ “ընդունել աշխատանքի մեկ ամիս ժամկետով”, ամիսը լրացել է, և նա դեռ աշխատում է, ստացվում է` նա դարձել է անորոշ ժամկետով աշխատող, բայց քանի որ պայմանագիր չունի, ես ուզում եմ կնքել նրա հետ պայմանագիր ու նոր հրաման տալ, օգնեք խնդրում եմ, ինչպե՞ս ձևակերպեմ հրամանի ընդունման մասը:
Նաիրա Ն.
Հարգելի հաշվապահներ,
Աշխատողն հունիս ամսին եղել է հերթական արձակուրդում, ազատվելու է աշխատանքից նոյեմբերի 30-ին: Վերջնահաշվարկ հաշվելու համար ետ գնալով վերցնեմ մինչև արձակուրդ եղած ամիսներն, թե արձակուրդի ամիսն բաց թողնելով` ձևավորեմ 12 ամիսները:
Գայանե.
Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ ասեք, եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող չէ (շրջանառությունը քիչ է), բացի եկամտահարկի և սոց.ապ. հաշվետվություններից ուրիշ ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի:
Շնորհակալություն:
Յաննա.
Հարգելիներս, հարցս հետևյալն է: Ա/ձ-ը խանութում վաճառում է միայն պտուղ բանջարեղեն: Չգիտեմ, դրա հ/ֆ ները ինչպես պետք է արվի, եթե ապրանքների մեծ մասը գնում է գյուղացուց: Բացի դրանից ի՞նչ հարկեր պետք է մուծի:
Ինա.
Իմ ամսական աշխատավարձը 40 000 դրամ է: Խնդրում եմ ասեք, թե որքան կկազմի ծննդյան ու հետծննդյան նպաստը միասին:
Նախապես շնորհակալ եմ:
Դիանա.
Բարև Ձեզ, ինձ մի հարց է մտահոգում, խնդրում եմ օգնել: Ես Կազախստանի քաղաքացի եմ, աշխատում և բնակվում եմ Երևանում, ունեմ աշխատանքային գրքույկ: Քանի որ Հայաստանի քաղաքացի չեմ, իմ աշխատանքը ստաժ կհամարե՞ն, թե ոչ: Նախապես շնորակալություն:
Lusine.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ հուշեք, որտեղից կարող եմ ներբեռնել հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակներ: Շատ շտապ է:
Արամ.
Բարև ձեզ: Ինձ շատ է հետաքրքրում մաքսազերծման հետ կապված հանրապետության նախագահ պ.Սերժ Սարգսյանի որոշումն երբ է մտնելու ուժի մեջ առ այն, որ եթե ապրանքի գինն չի գերազանցում 150 000 դրամն, ապա մաքսատուրք չի վճարվում:
Արմինե.
Բարև ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ: Աշխատում եմ բյուջետային հիմնարկում: Մեր նախկին հաշվապահը ամեն տարի իրենց աշխատավարձից տնտեսած գումարը տարեվերջում պարգևատրում է տվել աշխատողներին: Խնդրում եմ ասեք, ճի՞շտ է վարվել, թե ոչ: Արդյոք մենք այդ իրավուքը ունենք, թե չէ:
Tatev.
Բարև ձեզ:
Ա/Ձ-ն զբաղվում է հագուստի առևտրով, նա չի համարվում ԱԱՀ վճարող, ունի 1 աշխատող, որի աշխատավարձը 60000 ՀՀ դրամ է:
Ուզում եմ իմանալ, թե ինչ վճարումներ պետք է կատարի և որքան, ինչ ժամկետով:
Լիանա.
Ողջույն,
Եթե կարելի է, օգնեք մի հարցում.
3-րդ եռամսյակի հաշվետվությունն ուղարկել եմ փոստով Գորիսի հարկային, սակայն ծանուցագիր է եկել ,որ չեմ ուղարկել.
Արդյոք պարտադիր է հասնել Գորիսի, հնարավոր է տեղեկանքի միջոցով, կտրոնի պատճեով հարցին լուծում տալ:
Շնորհակալություն: