
“Աշխատանք” բաժնում ավելացվել են նոր հայտարարություններ թափուր աշխատատեղերի վերաբերյալ ACCEPT Employment Center կազմակերպության կողմից:
Հաշվապահություն ԵՎ ավելին

“Աշխատանք” բաժնում ավելացվել են նոր հայտարարություններ թափուր աշխատատեղերի վերաբերյալ ACCEPT Employment Center կազմակերպության կողմից:

“Աշխատանք” բաժնում ավելացվել է նոր հայտարարություն թափուր աշխատատեղի վերաբերյալ Հաշվապահական կազմակերպության կողմից:

Լիպարիտ.
Կազմակերպությունը մեկ ամսվա ընթացքում ձեռք է բերել ՀԴՄ-ով մինչև 3 000 000 դրամի ապրանք և ծառայություն: Որևիցէ ՀԴՄ կտրոնի գումարը չի գերազանցում 300 000 դրամը, յուրաքանչյուր օրվա ՀԴՄ կտրոնների գրանցումը իրականացրել եմ ԴՏ 711; 712 կամ 713 ԿՏ 528:
Որից հետո ամսվա վերջին տվել եմ մեկ ելքի օրդերով ԴՏ 528 ԿՏ 251 գործարք 528 հաշվի կրեդիտում կուտակված գումարի չափով, որը չէր գերազանցում 3 000 000 դրամը:
Կա՞ որևիցէ օրենք կամ օրենքի հոդված, որը կհակասի տվյալ գործարքի իրավական հիմքերին:
Ինչ վերաբերվում է «ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» օրենքի`
Հոդված 6. Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումները
1. Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանվում են հետևյալ սահմանափակումները՝
ա) ապրանքների, ծառայությունների, աշխատանքների միանվագ գնման դեպքում դրանց դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը՝ 01.01.2005թ-ից չգերազանցի 300 000, դա վերաբերվում է մեկ ՀԴՄ կտրոնի դիմաց վճարումին, թե՞ այլ բան է նկատի առնվում:

“Աշխատանք” բաժնում ավելացվել են նոր հայտարարություններ թափուր աշխատատեղերի վերաբերյալ Տանժեռ ընկերության և Ստեկո ՍՊԸ կողմից:

Lilit.
Հարգելի գործընկերներ, ուզում եմ ուղղել ձեզ հետևյալ հարցը: Տուրիստական ընկերությունը զբաղվում է տուր փաթեթների վաճառքով` գործակալության պայմանագրի հիման վրա: Կազմակերպության համար հասույթ է դիտվում միայն գործակալական միջնորդավճարը, սակայն խնդիր է առաջանում` կապված ՀԴՄ -ի կիրառման հետ: Հարցս հետևյալն է. ՀԴՄ-ում պետք է նշվի ողջ գումարը, թե՞ միայն միջնորդավճարը, և եթե նշենք ողջ գումարը, այդ դեպքում ինչպե՞ս պետք է հիմնավորել հարկը` միայն միջնորդավճարից գանձելու պայմանը: Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկի դաշտում: Շատ շնորհակալ կլինեմ հարցին արձագանքելու դեպքում: Նախօրոք շնորհակալություն:

“Աշխատանք” բաժնում ավելացվել են նոր հայտարարություններ թափուր աշխատատեղերի վերաբերյալ Տանժեռ ընկերության կողմից:

Arsine.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք:
Ընկերությունը ԱԱՀ վճարող է: Երկկողմանի գնման ակտով՝ նշելով աձնագրային տվյալները, ֆիզիկական անձից ձեռք է բերել ավտոմասեր և փոխանցումով վճարվել է, օրինակ 1 000 000 դրամ, տվյալ անձի հ/հ-ին: Հարցերս հետևյալն են.
1. Եկամտային հարկը 10, թե 11% է հաշվարկվելու
2. Գնման ակտում արժեքը պետք է լինի 1 000 000, թե՞ կախված եկ. հարկի դրույքաչափից պետք է լինի 1 100 000 կամ 1 110 000 դրամ:
3. Այդ եկամտային հարկը կազմակերպության համար ծա՞խս է, թե՞ ոչ

“Աշխատանք” բաժնում ավելացվել է նոր հայտարարություն թափուր աշխատատեղի վերաբերյալ Արտադրական կազմակերպության կողմից:

Արսինե.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ, օգնեք:
Եթե ընկերությանը պատկանող հիմնական միջոցը՝ ավտոմեքենան, վերանորոգվել է, և ծախսը գերազանցում է սկզբնական արժեքի 10 %-ը, արդյո՞ք նման պարագայում գերազանցող մասով ավելանում է արժեքին, թե՞ ոչ: Նշեմ, որ վերանորոգումը կատարվել է մեկ այլ ընկերության կողմից, որի կողմից տրված հաշիվ-ապրանքագրում ուղղակի նշված է ավտոմեքենայի վերանորոգում:

“Աշխատանք” բաժնում ավելացվել է նոր հայտարարություն թափուր աշխատատեղի վերաբերյալ Լադա Լենդ ՍՊԸ կողմից:

“Աշխատանք” բաժնում ավելացվել է նոր հայտարարություն թափուր աշխատատեղի վերաբերյալ ՋիՋի Գրուպ ընկերության կողմից:

Արթուր.
Կազմակերպությունը վարձակալել է պահեստ: Կարո՞ղ է արդյոք առանց առաքման գիրք ունենալու տվյալ հասցեում ապրանք տեղափոխել կազմակերպության հիմնական պահեստ էլեկտրոնային տեղափոխման բեռնագրի միջոցով:

“Աշխատանք” բաժնում ավելացվել է նոր հայտարարություն թափուր աշխատատեղի վերաբերյալ:

“Աշխատանք” բաժնում ավելացվել է նոր հայտարարություն թափուր աշխատատեղի վերաբերյալ ACCEPT Employment Center ընկերության կողմից:

Արփինե.
Կա՞ արդյոք հարկային հաշիվների` անվավեր ճանաչելու չափ, քանակ:

Սոնա.
Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, մեր ընկերությունը ծավալում է գործունեություն հանրային սննդի ոլորտում և բանջարեղեն ձեռք է բերում գյուղացուց, ով ներկայացրել է փաստաթուղթ, որ ինքը զբաղվում է գյուղատնտեսական արտադրությամբ: Այժմ ուզում եմ կազմել պայմանագիր այդ ֆիզիկական անձի հետ: Հնարավո՞ր է ինչ որ մեկը ունենա նման պայմանագրի օրինակ` ճիշտ կազմված:
Կանխավ շնորհակալություն:

Արտակ.
Հարգելի գործընկերներ, օրենսդրական փոփոխությունների` ուժի մեջ մտնելու հաշված օրեր են մնացել: Ո՞վ է տեղյակ` ի՞նչ ենք անելու ներմուծված թուրքական ապրանքների հետ, որոնց համար ձեռքբերման հիմնավորման ոչ մի փաստաթուղթ չկա:

Varduhi Balasanyan.
Եթե կազմակերպությունը ուզում է ժամանակավոր դադարեցնել գործունեությունը (գործում է հարկման ընդհանուր դաշտում), սակայն իր ակտիվների մասով գտնվում է կալանքի տակ, քանի որ ունի պետ. բյուջեի հանդեպ որոշակի պարտք, կարո՞ղ է ներկայացնել գործունեության ժամանակավոր դադարեցման դիմում ՏՀՏ, կանխավ շնորհակալություն:

laura.
Ընկերությունը գումարային որքա՞ն մնացորդ իրավունք ունի ցույց տալու 2014թ. հոկտեմբերի 01-ի գույքագրման հետ կապված, եթե ընկերությունը դադարեցված է 2010թ.-ից, և գործունեությունը վերսկսել է 2014թ. սեպտեմբերի 01-ից:

“Աշխատանք” բաժնում ավելացվել է նոր հայտարարություն թափուր աշխատատեղի վերաբերյալ Ֆինլեքս ՍՊԸ կողմից:

Կարեն.
Տուրիստական ընկերությունը հարկվում է շրջանառության հարկով: Եթե վաճառում ենք տուրիստական ծառայությունների փաթեթ (հյուրանոց, տրանսպորտ, սնունդ, գիդի ծառայություն) և բաղադրիչներից և ոչ մեկը սեփական չեն, արդյո՞ք կարելի է այնպես ձևակերպել, որ հարկման օբյեկտ հանդիսանա ոչ թե հենց տուրփաթեթի վաճառքի գինը, այլ հյուրանոցից, տրանսպորտային ընկերությունից և ռեստորանից ստացվող միջնորդավճարը: Այս խնդիրը վերաբերում է գրեթե բոլոր ներգնա տուրօպերատորներին: Խնդրում եմ օգնել՝ ձևակերպման մեխանիզմ կամ ճիշտ պայմանագրային ձև առաջարկելով:
Շնորհակալություն:

“Աշխատանք” բաժնում ավելացվել է նոր հայտարարություն թափուր աշխատատեղի վերաբերյալ ԱՎՏՈՖԱՆ ԷՅ ՍԻ ՍՊԸ կողմից:

Հասմիկ.
Ողջույն, ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը. մեքենայի նվիրատվությունը արդյո՞ք օտարում է հանդիսանում, և այս դեպքում գանձվու՞մ է 20% ԱԱՀ: Նախապես շնորհակալություն:
Anna.
Բարև ձեզ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. աշխատողը ազատվել է 2014 թվականի հուլիսի 1-ով, ՀԾ ծրագրում նրա միջին աշխատավարձը հաշվելիս գումարը վերցնում է նվազագույն աշխատավարձը, քանի որ միջինը ցածր է լինում, քան հուլիսի 1-ով սահմանված նվազագույնի գումարը: Արդյո՞ք դա ճիշտ է:

“Աշխատանք” բաժնում ավելացվել է նոր հայտարարություն թափուր աշխատատեղի վերաբերյալ ACCEPT Employment Center ընկերության կողմից:

“Աշխատանք” բաժնում ավելացվել է նոր հայտարարություն թափուր աշխատատեղի վերաբերյալ Show & Effects LLC – ի կողմից:

“Աշխատանք” բաժնում ավելացվել է նոր հայտարարություն թափուր աշխատատեղի վերաբերյալ ԷմմԱրոմա ընկերության կողմից:

Արմեն.
Հարգելի հաշվապահներ, ԱՁ զբաղվում է ավտոտեխսպասարկման ծառայություններով: Արդյո՞ք տեխսպասարկման ընթացքում մեքենայի փոխված դետալները չեն հարկվում այլ հարկով, թե՞ դա մտնում է արտոնագրային վճարի մեջ: Շնորհակալություն:

Հարութ.
Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը պետք է ՀԴՄ տեղադրի իր գործունեության վայրում: Սակայն միևնույն տարածքում կազմակերպությունը ծավալում է տարբեր գործունեություններ՝ տեխսպասարկում, ավտոլվացում, հանրային սնունդ և այլն: Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը տեղադրել թվով 1 ՀԴՄ՝ տարբեր բաժիններով, պայմանով իհարկե, որ կանխիկ դրամը ընդունելու է 1 դրամարկղում՝ որտեղ որ տեղադրված է ՀԴՄ-ն: Շնորհակալություն:

Արման.
Հարգելի գործընկերներ, կխնդրեի պարզաբանել, թե որոնք են բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի հարկման առանձնահատկությունները: Նախապես շնորհակալություն: