Category: Հարց ու պատասխան

Մանկական զարգացման կենտրոն բացելու համար

Ռոբ․

Բարև Ձեզ։
Մանկական զարգացման կենտրոն բացելու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, և ո՞ր հարկատեսակով է հարկվում այդ գործունեությունը։

Կարդալ ավելին Մանկական զարգացման կենտրոն բացելու համար

Ի՞նչ է անհրաժեշտ ՌԴ-ից կոսմետիկ միջոցներ և մատնահարդարման սարքավորումներ ներկրելու համար

Mariam.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել. ՌԴ-ից ՀՀ կոսմետիկ միջոցներ այդ թվում մատնահարդարման պարագաներ և սարքավորումներ ներկրելու և վաճառք իրականացնելու դեպքում՝ իմ քայլերի հերթականությունը։ Որպես ԱՁ ի՞նչ վճարումներ են լինելու սկսած մաքսատնից մինչև վաճառքի փուլը։
Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ի՞նչ է անհրաժեշտ ՌԴ-ից կոսմետիկ միջոցներ և մատնահարդարման սարքավորումներ ներկրելու համար

Կանխիկ գործառնությունների սահմանափակում

Nona.

Հարգելի հաշվապահներ, ի՞նչ պատասխանատվություն է առաջացնում դրամարկղային գործառնությունների ամսական 3 մլն կանխիկի մուտքի սահմանափակումը խախտելը:

Կարդալ ավելին Կանխիկ գործառնությունների սահմանափակում

Ստաժի վերաբերյալ

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Միկրոյով գործող խանութ է մարզում, եթե աշխատող գրանցենք՝ էլի ստաժ չի համարվելու՞ տվյալ աշխատողի համար:

Կարդալ ավելին Ստաժի վերաբերյալ

Ի՞նչ է անհրաժեշտ նվիրատվության համար

Մարինե․

Բարև Ձեզ։ Տունը նվիրատվություն անել անչափահաս երեխային՝ ի՞նչ է պետք։

Կարդալ ավելին Ի՞նչ է անհրաժեշտ նվիրատվության համար

Արդյո՞ք աշխատանքային պայմանագրում փոփոխությունը հրամանով է նշվելու

Անի․

Բարև Ձեզ, եթե աշխատողն աշխատանքի է ընդունվել որպես օպերատոր և նրա պայմանագրի մեջ գրված է եղել, որ շաբաթական 5 օր է աշխատելու՝ օրական 8 ժամ: Հիմա այդ աշխատողն ընդուվել է դպրոցում, որպես ուսուցիչ, և աշխատելու է առավոտյան 9-ից մինչև 4-ը, հիմա նա առաջին աշխատանքի վայրում կես դրույք է դառնում: Ինչպե՞ս պետք է վարվել, այդ փոփոխությունը հրամանով է նշվելու, թե՞ աշխատանքային պայմանագրում է փոփոխություն կատարվելու։

Կարդալ ավելին Արդյո՞ք աշխատանքային պայմանագրում փոփոխությունը հրամանով է նշվելու

ՀԿ-ի խորհրդի կազմի համալրման վերաբերյալ

Կարինե․

Բարև Ձեզ: ՀԿ-ի խորհրդի կազմը կարո՞ղ է ցանկացած ժամանակ համալրվել նոր անդամներով։

Կարդալ ավելին ՀԿ-ի խորհրդի կազմի համալրման վերաբերյալ

Ի՞նչ դասակարգիչ կիրառել

Գայանե․

Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն միկրոյի դաշտում է գործում, արտադրում է պարկեր /մեշոկներ/։ 1 հարցս․ կասեք, ո՞րն է դասակարգիչը։ 2 հարցս․ պետք է պարտադիր փոխանցումով աշխատի չէ՞, եթե ՀԴՄ սարք չունի։
3-րդ հարցս․ եթե անհատի է վաճառում՝ պե՞տք է անհատի անձնագրային տվյալները լրացվի, այդ դեպքում միայն ես եմ ստորագրում, այդ հաշիվը համարվելու՞ է վավեր։
Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Ի՞նչ դասակարգիչ կիրառել

Ինչպե՞ս է կատարվելու վերջնահաշվարկը

Ամալյա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ կասեք՝ 2006թ․ ընունվել եմ աշխատանքի` հոկտեմբերից, 2020թ. սեպտեմբերի 4-ից իմ դիմումի համաձայն դուրս եմ եկել։ Ինչպե՞ս պետք է հաշվարկի իմ վերջնահաշվարկը։

Կարդալ ավելին Ինչպե՞ս է կատարվելու վերջնահաշվարկը

Տաբելում նշումներ կատարելու վերաբերյալ

Հայկ․

Բարև ձեզ: Որ խնդրեմ, կարո՞ղ եք ուղարկել տաբելի լրացման տառերը, օր, չվճարվող արձակուրդ՝ ՉԱ, և այլն։

Կարդալ ավելին Տաբելում նշումներ կատարելու վերաբերյալ

Հնարավո՞ր է երեխայի խնամքի արձակուրդից առաջ ձևակերպել ամենամյա արձակուրդ

Սիրվարդ․

Բարև ձեզ: Մի հարց ունեմ. աշխատում եմ դպրոցում, ապրիլի 13-ից գտնվում եմ ֆիզ․ արձակուրդում, կարո՞ղ եմ երեխայի խնամքի արձակուրդից առաջ վերցնել ամենամյա ինձ հասանելիք արձակուրդը, որն այս ամառ չեմ ստացել:

Կարդալ ավելին Հնարավո՞ր է երեխայի խնամքի արձակուրդից առաջ ձևակերպել ամենամյա արձակուրդ

Արդյո՞ք սպանդանոցները իրականացնում են մսի վաճառք

Գոհար.

Սպանդանոցների գործունեության վերաբերյալ ինձ տեղեկություն կտաք՝ թե ո՞ր դաշտում է գործում, մսի վաճառք իրականացնում է, թե՞ միայն մորթ է կազմակերպում:

Կարդալ ավելին Արդյո՞ք սպանդանոցները իրականացնում են մսի վաճառք

Մայրության նպաստի հաշվարկ

Լիլիթ.

Բարև ձեզ։ Կասե՞ք՝ եթե ես երեխայի ծնունդից 9 ամիս հետո գնացել եմ աշխատանքի և 3 ամիս հետո էլի հղիացել եմ, երկրորդ երեխայի դեկրետը գնալու եմ 12 ամսից քիչ աշխատած, այդ դեպքում ինչպե՞ս են հաշվելու դեկրետի գումարը։

Կարդալ ավելին Մայրության նպաստի հաշվարկ

Ի՞նչ է իրենից ներկայացնում կրեդիտային ավիզոն

Nona.

Հարգելի հաշվապահներ, ով ինձ հասկանալի ձևով կբացատրի` ի՞նչ է իրենից ներկայացնում կրեդիտային ավիզոն, ո՞ր կողմն է դա ներկայացնում, և որտեղի՞ց կարող եմ ձևը գտնել:

Կարդալ ավելին Ի՞նչ է իրենից ներկայացնում կրեդիտային ավիզոն

Հաշվապահական ձևակերպումներ

Սաթեն.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունն ունի ՀՄ, որի օգտ․ ժամկետը լրացել է և մաշվածություն չի հաշվարկվում, սակայն այն դեռ օգտագործվում է՝ չի դուրսգրվել։ Կատարվել է վերանորոգում և դետալի փոփոխում։ Ինչ պետք է անեմ:

Կարդալ ավելին Հաշվապահական ձևակերպումներ

Արդյո՞ք սպան ազատված է գույքահարկից

Մեսրոպ.

Բարև Ձեզ: Ես սպա եմ, 2004թ.-ին ավարտել եմ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, հիմա դեռ ծառայում եմ որպես սպա: Ես գույքահարկից ազատվու՞մ եմ, թե ոչ:

Կարդալ ավելին Արդյո՞ք սպան ազատված է գույքահարկից

Ի՞նչ քայլեր պետք է արվի լիցենզավորման և սննդի տեսչության հետ կապված

Արփինե.

Բարև Ձեզ: Նորաբաց Ա/Ձ-ն բացել է մթերային խանութ, որտեղ պետք է վաճառվի ալկոհոլային խմիչք, ծխախոտ և թարմ միս: Կասեք՝ ի՞նչ քայլեր պետք է արվի լիցենզավորման և սննդի տեսչության հետ կապված:

Կարդալ ավելին Ի՞նչ քայլեր պետք է արվի լիցենզավորման և սննդի տեսչության հետ կապված

Լաբորատորիա բացելու համար ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատել

Բարև Ձեզ, որ խնդրեմ կասեք՝ լաբորատորիա բացելու համար ի՞նչ հարկատեսակով է հարկվելու, և դրա համար լիցենզիա պետք է կամ որակավորված աշխատողներ:

Կարդալ ավելին Լաբորատորիա բացելու համար ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատել

Ապրանքների մատակարարման եռակողմ պայմանագրի օրինակ

Լիանա.

Բարի օր: Կարո՞ղ եք տրամադրել եռակողմ պայմանագրի ձև /ապրանքների մատակարարման/:
Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Ապրանքների մատակարարման եռակողմ պայմանագրի օրինակ

Տեղափոխման փաստաթղթում ի՞նչ նշում է կատարվում

Nona.

Բարև Ձեզ, հարգելի հաշվաահներ: Մի քանի հարց ունեմ․
1. Եթե ԱՁ-ն նոր է գրանցվում արդյո՞ք նա այս տարվա համար վճարելու է 12 000 դրոշմանիշային վճար, թե՞ իր գրանցվելու պահից սկսած ամիսների համար:
2. Եթե ընկերության դրամարկղի գիրքը գրանցվել է օրինակ՝ հիմնադրումից հետո 1 ամիս անց, այս դեպքում ինչպե՞ս ենք մուտքագրում կանոնադրական կապիտալը, կարո՞ղ ենք հետին ամսաթվով մուտք անել:
3. Եթե արտադրանք ենք առաքելու բայց դեռ հաշիվներ գրված չեն, այս դեպքում տեղափոխության փաստաթղթում վայրի մասով ի՞նչ նշում ենք կատարելու:

Կարդալ ավելին Տեղափոխման փաստաթղթում ի՞նչ նշում է կատարվում

Պե՞տք է լրացնել առհաշիվի հաշվետվություն

Hayk.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Կասեք խնդրեմ, եթե ՍՊԸ-ն տնօրենին առհաշիվ գումար է տալիս, բայց ոչ թե կանխիկ, այլ ընկերությանը պատկանող բանկային քարտից` տնօրենի կողմից կանխիկացնելու տարբերակով, ապա այդ գումարների ծախսման կամ չծախսման համար պե՞տք է լրացնել առհաշիվի հաշվետվություն:
Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Պե՞տք է լրացնել առհաշիվի հաշվետվություն

Արվեստի դպրոցը մասնաճյուղեր է ուզում բացել գյուղերում

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Շրջանառության հարկով գործող ՍՊԸ է, որի գործունեությունը արվեստն է և մշակույթը: Գործում է մարզում: Այդ նույն ՍՊԸ-ն մասնաճյուղեր է ուզում բացել գյուղերում՝ արվեստի դպրոցներ: Հիմա կասեք ինչպե՞ս կարող է աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում, եթե այդ ՍՊԸ-ն շրջհարկով է, ի՞նչ խորհուրդ կտաք: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Արվեստի դպրոցը մասնաճյուղեր է ուզում բացել գյուղերում