Category: Հարց ու պատասխան

Ի՞նչ ձևակերպում տալ ՀԾ-ում

Նունե.

Բարև ձեզ: Մեր ՀՈԱԿ-ին, որը աշխատում է ՀԾ-ով (հանրային հատված) փոխանցել են 1 000 000 դրամ գումար (բարեգործություն միջազգային մրցաշարին մասնակցելու համար), որից կանխիկացրել ենք 997 009 դրամը, իսկ 2 991 դրամը պահվել է բանկի կանխիկացման տոկոս: Ինչպե՞ս հանրային հատվածի ՀԾ-ով ձևակերպեմ այս մուտքը:

Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Ի՞նչ ձևակերպում տալ ՀԾ-ում

Ո՞րն է համարվում ՀԴՄ կտրոն չտրամադրելու 2-րդ դեպք

Հայկ Ս.

Բարև ձեզ: Ուզում եմ հասկանալ՝ ՀԴՄ կտրոն չտրամադրելու երկրորդ դեպք համարվում է 365 օրվա ընթացքու՞մ չխփված կտրոնը, թե՞ տարեթվում չխփված կտրոնը: Օրինակ՝ նախորդ ակտը եղել է 2018 թվականի հուլիսին, 2019 թվականի մարտ ամսվա խախտումը երկրո՞րդն է համարվում, թե՞ 2019 թվականի առաջին դեպքն է համարվում:

Կարդալ ավելին Ո՞րն է համարվում ՀԴՄ կտրոն չտրամադրելու 2-րդ դեպք

Ի՞նչ հարկեր է պետք վճարել

Վիկտորիա.

Բարի երեկո բոլորին: Խաղալիքների ներմուծումը ի՞նչ դրույքաչափով է հարկվում, սակագին կա՞ ֆիքսված:

Կարդալ ավելին Ի՞նչ հարկեր է պետք վճարել

Կորել է կնիքը

Հայկ.

Բարև ձեզ: Ի՞նչ կարելի է անել, եթե կորցրել ենք ՍՊԸ-ի կնիքը: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Կորել է կնիքը

Գործունեության տեսակը փոխելու վերաբերյալ

Շահեն.

Բարև ձեզ: Կասե՞ք՝ հնարավոր է արդյոք Ա/Ձ-ով գործունեության տեսակը փոխել և դարձնել որպես ինքնազբաղված անձ։

Նախապես շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Գործունեության տեսակը փոխելու վերաբերյալ

Ենթակա՞ է մաքսազերծման նվիրատվությամբ տրամադրված գույքը

Էլեոնորա.

Բարև Ձեզ, հարգելի գործընկեր: ՀՀ քաղաքացի հանդիսացող մասնագիտությամբ բժիշկին նվիրատվությամբ բժշկական սարքավորում(ներ) տրամադրելիս (նվիրատուն այլ երկրի քաղաքացի կամ կազմակերպություն է) կիրառվու՞մ են արդյոք ներմուծման մաքսային վճարներ: Մաքսազերծումն ինչպե՞ս է իրականացվում: Եթե հնարավոր է, նշեք այդ հարաբերությունները կարգավորող իրավական ակտը:

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ենթակա՞ է մաքսազերծման նվիրատվությամբ տրամադրված գույքը

Մանկական զարգացման և ժամանցի կենտրոն բացելու համար

Սոնա.

Բարև ձեզ: Կցանկանայի իմանալ՝ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ մանկական զարգացման և ժամանցի կենտրոն բացելու համար: Արդյո՞ք անհրաժեշտ է հավաստագիր, ինչպե՞ս պետք է վճարվեն հարկերը:

Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Մանկական զարգացման և ժամանցի կենտրոն բացելու համար

ՀԴՄ կտրոնը անվավեր ճանաչելու վերաբերյալ

Անահիտ.

Նոր սերնդի ՀԴՄ-ով սխալմամբ տպված կտրոնը անվավեր ճանաչելու ժամկետներ գոյություն ունե՞ն:

Կարդալ ավելին ՀԴՄ կտրոնը անվավեր ճանաչելու վերաբերյալ

Ժամանակավոր աշխատողի ստաժի վերաբերյալ

Մարո.

Ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի ժամանակավոր աշխատողի ստաժը թոշակի ժամանակ հաշվու՞մ են, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Ժամանակավոր աշխատողի ստաժի վերաբերյալ

Թարգմանչական գրասենյակ բացելու համար

Սաթ.

Ի՞նչ է անհրաժեշտ թարգմանչական գրասենյակ բացելու համար, և ինչպե՞ս ձեռք բերել կնիք:

Կարդալ ավելին Թարգմանչական գրասենյակ բացելու համար

Ի՞նչ հաշվետվության ձև է պետք լրացնել տարեկան եկամտային հարկի վերաբերյալ

Աննա.

Բարև ձեզ: Ես ֆիզիկական անձ եմ, պայմանագիր եմ կնքել դայակի հետ 2018թ. նոյեմբերի 1-ին: Ամսական վճարվել է եկամտային հարկը: Խնդրում եմ, կասե՞ք՝ ինչ հաշվետվության ձև է պետք լրացնել տարեկան եկամտային հարկի վերաբերյալ:

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ի՞նչ հաշվետվության ձև է պետք լրացնել տարեկան եկամտային հարկի վերաբերյալ

Առաջանու՞մ են արդյոք հարկային պարտավորություններ

Սերգեյ.

Բարև ձեզ: 240 հաշվետվության մեջ 3-րդ բաժնում «այո» կամ «ոչ» պատասխանի դեպքում առաջանու՞մ են արդյոք հարկային պարտավորություններ շրջանառության հարկով աշխատող Ա/Ձ-ի համար:

Կարդալ ավելին Առաջանու՞մ են արդյոք հարկային պարտավորություններ

Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատավարձը

Տիգրան.

Բարև ձեզ: Ես հերթապահող մասնագետ եմ, աշխատում եմ կամ 16 (17:00-09:00) կամ 24 ժամ: Աշխատանքիս մեկ ժամը 610 դրամ է: Կարո՞ղ եք հուշել՝ ինչպես է հաշվարկվում աշխատավարձը՝ հաշվի առնելով գիշերային ժամանակը:

Կարդալ ավելին Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատավարձը

Անձը ցանկանում է գրանցվել որպես ԱՁ

Անի.

Բարև ձեզ: Ես զբաղվում եմ ձեռագործությամբ և ուզում եմ ԱՁ բացել, արտոնագրային ո՞ր ծառայության տակ է գրանցվելու, և ինչքա՞ն պետք է վճարեմ հարկ:

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Անձը ցանկանում է գրանցվել որպես ԱՁ

Ֆիրմաների անվանումների գրանցման համար

Սառա.

Բարև ձեզ: Ֆիրմաների անվանումների գրանցման համար ինֆորմացիա ինչպե՞ս կարող եմ ստանալ:

Կարդալ ավելին Ֆիրմաների անվանումների գրանցման համար

Ինչպե՞ս է հարկվելու գործունեությունը

Հասմիկ.

Բարի օր: Ցանկանում եմ աճեցրած բույսերը դնել վաճառքի խանութներում: ԱՁ բացելուց հետո ինչպե՞ս կհարկվի գործունեությունս:

Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ինչպե՞ս է հարկվելու գործունեությունը

ԱՁ-ն ներմուծել է ապրանքներ ՌԴ-ից

Խաչ.

Բարև ձեզ: Օգնեք հետևյալ հարցում: Գործող ԱՁ եմ՝ շրջ. հարկով: Այս ամսվա 16-ին իմ ԱՁ-ով ներմուծել եմ ապրանքներ ՌԴ-ից, հիմա ուզում եմ անցնել ԱԱՀ դաշտ: Այս դեպքում ես պետք է երկու անգամ ԱԱՀ մուծե՞մ:

Կարդալ ավելին ԱՁ-ն ներմուծել է ապրանքներ ՌԴ-ից

ԱՁ-ն դադարեցրել է գործունեությունը

Արևիկ.

ԱՁ է բացվել և մի քանի օրից դադարեցվել: Ինչքա՞ն ժամանակ կարող է դադարի մեջ մնալ, օրենքն ինչ-որ սահմանափակում չի՞ դնում դադարի ժամանակի վրա:

Կարդալ ավելին ԱՁ-ն դադարեցրել է գործունեությունը

Ի՞նչ վճարումներ է կատարում Ա/Ձ-ն մաքսազերծման ժամանակ

Սարգիս.

Բարև ձեզ:

Ցանկանում եմ 3-րդ երկրից հագուստ ներմուծել Հայաստան Ա/Ձ-ի համար, ուզում եմ իմանալ ի՞նչ վճարումներ եմ անելու մաքսազերծման ժամանակ, քանի՞ տոկոս և ի՞նչ հարկով եմ հարկվելու հետագայում:

Կարդալ ավելին Ի՞նչ վճարումներ է կատարում Ա/Ձ-ն մաքսազերծման ժամանակ

Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետ

Աստղիկ.

Բարև ձեզ: Խնդրում եմ մանրամասնել Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի հետևյալ հարցը, թե որ հիվանդությունների դեպքում է պահպանվում աշխատողի աշխատատեղը ու պաշտոնը և ինչքան ժամանակով (նշեմ, որ աշխատողը արդեն 140 օր չի ներկայանում աշխատանքի՝ անաշխատունակության պատճառով):

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետ

Ինչպե՞ս ստանալ դեղատան լիցենզիա

Վահե.

Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք՝ ինչպե՞ս ստանալ լիցենզիա դեղատուն բացելու համար:

Կարդալ ավելին Ինչպե՞ս ստանալ դեղատան լիցենզիա

Աշխատանքային ստաժ

Սիրանուշ.

Ո՞ր տարիքից է հաշվարկվում աշխատանքային ստաժը:

Կարդալ ավելին Աշխատանքային ստաժ

Ինչպե՞ս լրացնել 240 ձևի հաշվետվությունը

Բարև ձեզ:

Խնդրում եմ, կասե՞ք Ա/Ձ-ները ինչպե՞ս պետք է լրացնեն 240 ձևը: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ինչպե՞ս լրացնել 240 ձևի հաշվետվությունը

Արձակուրդում գտնվող աշխատողը ցանկանում է վերադառնալ աշխատանքի

Գոհար.

Բարև ձեզ:

Խնդրում եմ, օգնեք ինձ: Ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողը ցանկանում է վերադառնալ աշխատանքի, բայց դեռ չի լրացել նրա ֆիզ. արձակուրդի ժամկետը: Նա ցանկանում է երեխայի խնամքը հանձնել դայակին: Օրենքով սա թույլատրելի՞ է: Ինչպիսի՞ ձևակերպում, ի՞նչ պետք է անել:

Կարդալ ավելին Արձակուրդում գտնվող աշխատողը ցանկանում է վերադառնալ աշխատանքի

Ա/Ձ գործունեության դադարեցում

Սոֆյա.

Ա/Ձ գործունեությունը դադարեցնելու դեպքում ապրանքային մնացորդի հետ ինչպե՞ս վարվել:

Կարդալ ավելին Ա/Ձ գործունեության դադարեցում