Category: Այլ
Նորաբաց կազմակերպությունը գործունեություն չի ծավալելու
Վարդգես.
Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում:
Ցանկանում եմ բացել ՍՊԸ, սակայն ընկերությունը նախատեսում է մինչև հունիսի 1-ը գործունեություն չծավալել: Ի՞նչ է անհրաժեշտ անել, որպեսզի հարկային տեսչությունը այդ նոր ՍՊԸ-ին ժամանակավոր չներառի իր հարկային վճարումների մեջ: Կանխավ շնորհակալություն:
Պարտադիր պաշտոններ ՍՊԸ-ում
Վարդգես.
Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. ՍՊԸ-ում բացի տնօրենից կա՞ն որևէ այլ պաշտոններ, որոնք պետք է պարտադիր լինեն: Կանխավ շնորհակալություն:
Ընկերության սեփականատերը ստացել է շահաբաժին

Գարիկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք:
Եթե ընկերության սեփականատերը ստացել է ասենք 2 միլիոն դրամի չափով շահաբաժին, արդյո՞ք նա որպես ֆիզիկական անձ պետք է հաշվետվություն ներկայացնի: Ու եթե այո, քանի որ շահաբաժինը չի հարկվում, պե՞տք է վճարվող հարկի դիմաց լրացվի զրո: Շնորհակալություն:
Կազմակերպությունը գնել է անշարժ գույք
Կարապետ.
Խնդրում եմ պատասխանեք:
1. Կազմակերպությունը գնել է անշարժ գույք, և նրանց կողմից տրվել է ելքի օրդեր` առանց հերթական համարի նշման, առանց տնօրենի ստորագրության և կնիքի, առանց գանձապահի ստորագրության (առկա է միայն հաշվապահի ստորագրությունը): Դա արդյոք կարո՞ղ է համարվել, որ կազմակերպությունը գնել է անշարժ գույք և գործարքը օրինական է:
2. Արդյո՞ք կազմակերպությունը` ՍՊԸ-ն կարող է նույն օրվա ընթացքում դուրս գրել 20.0 մլն դրամից ավել գումար և նույն օրը այն մուտքագրել դրամարկղ` առանց բանկային փոխանցումի:
ՓՈՍ տերմինալով գործարքի դեպքում
Emily.
Խնդրում եմ օգնեք: ՓՈՍ տերմինալով գործարքի դեպքում ՀԴՄ-ում երևում է, որ գործարքի մի մասը անկանխիկ է: Հարցս հետևյալն է` եթե ՀԴՄ-ի Z հաշվետվության մեջ 50 000 է երևում, որից 20 000 տերմինալով գործարք է, ապա ինչպե՞ս կազմեմ ԴՄՕ-ն` 50 000, թե՞ 30 000, իմ կարծիքով` 30000-2511, քանի որ փաստացի այդքան է կանխիկը, 20 000 դե բնականաբար ձևակերպելու եմ բանկով` 25211:
ԱՁ չի ներկայացել ՀՏ
Սոնա.
Հարգելի կոլեգաներ, Ա/Ձ-ն գրանցվել է պետ. ռեգիստրում 25.02.2014թ, սակայն դեռ չի ներկայացել հարկային: Եթե Ա/Ձ-ն չի պատրաստվում գործունեություն իրականցնել, արդյո՞ք պետք է ներկայանա հարկային և ստանա ՀՎՀՀ, և արդյո՞ք պետք է որևէ վճարում անի և հաշվետվություն ներկայացնի:
Կանխավ շնորհակալություն:
ՏՀՏ-ն իրավունք ունի՞ ստուգում կազմակերպել դադարեցման շրջանում
Դիանա.
Բարև Ձեզ, կարո՞ղ եք ասել` ՍՊԸ-ն դադարեցման դիմում տալուց հետո ՏՀՏ-ն իրավունք ունի՞ ստուգում կազմակերպել դադարեցման շրջանում, խնդրում եմ նշել օրենքի կետ: Եվ կա՞ արդյոք օրենք, որ այսքան տարի դադարեցման մեջ գտնվող ՍՊԸ-ները ավտոմատ լուծարվում են: Շնորհակալություն:
ԱՁ-ն կարո՞ղ է աշխատել մեկ ՀԴՄ-ով

Գայանե.
Բարև Ձեզ: Ա/Ձ-ն իր գործող գրախանութին կից առանձին բաժնով բացում է վարսավիրանոց: ԱՁ-ն կարո՞ղ է աշխատել մեկ ՀԴՄ-ով, բայց երկու բաժիններով` բաժին 1 և բաժին 2: Շնորհակալություն:
Ցորենի ներմուծում ՌԴ-ից
Sirarpy.
Ես անհատ ձեռներեց եմ և ինձ հետաքրքրում է, թե որքան է 1տ ցորենի թեփի մաքսազերծման գինը մեր երկիր ՌԴ-ից:
Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ծախս ճանաչել կոմունալ վճարները

Հայկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք: Եթե կազմակերպությունը ֆիզ. անձից տարածք է վարձակալել, որտեղ իրականացնում է իր գործունեությունը, կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ծախս ճանաչել էլ. էներգիայի ու մնացած կոմունալ վարձերը և նվազեցնել շահութահարկից:
Հաշվապահական դասընթացներ ծրագրավորողների համար

Վարդգես.
Հարգելի կոլեգաներ, ողջույն:
Խնդրում եմ ինձ հուշեք, թե որտեղ (ո՞ւմ մոտ, ցանկալի է կազմակերպություն) կարելի է անցնել հաշվապահության դասընթացներ: Խնդիրը հաշվապահ պատրաստելը չէ, այլ ծրագրավորողներին հաշվապահություն սովորեցնելը, որպեսզի հետագայում հաշվապահական ծրագիրը մշակելիս բարդությունների առաջ չկանգնեն: Կանխավ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:
Ի՞նչ ուղղումներ պետք է տալ

emi.
ՀԴՄ-ի սպասարկման հաշիվ-ապրանքագիր եմ ստացել փետրվարին, մատակարարման ամիսը նոյեմբերն է և դեկտեմբեր, որոնք չի ներառվել հաշվարկներում, տրվել է ԱԱՀ հաշվարկ առանց այդ երկու ամսվա մատուցաց ծառայության 6 000 դրամ: Մատակարար կազմակերպությունը ԱԱՀ-ով չի աշխատում: Ինչպիսի՞ ուղղումներ պետք է տամ հաշվարկների և հաշվետվության մեջ (մեր կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով):
Տնտեսական գործունեության դասակարգիչ
Գրիգոր.
Ինչպե՞ս կարող եմ իմանալ տնտեսական գործունեության դասակարգիչը առցանց ծառայությունների համար:
ԱՁ ցանկանում է բացել արագ սննդի կրպակ
Տիգրան.
Բարև ձեզ: Ուզում եմ դառնալ անհատ ձեռներեց և բացել արագ սննդի կրպակ: Ի՞նչ է հարկավոր այդ ամենի համար: Կխնդրեմ նշել նաև կնիքի և այլ փաստաթղթերի պարտադիր առկայության վերաբերյալ: Կանխավ շնորհակալ եմ:
Հաստոցների ներմուծում և մաքսազերծում
Արման.
Իբրև Ա/Ձ պատրաստվում եմ ներմուծել Լեհաստանից և Չինաստանից խաղալիքների արտադրության համար հաստոցներ: Մաքսատուրք կամ այլ վճար ես պե՞տք է վճարեմ հաստոցները ներկրելու համար: Կանխավ շնորհակալ եմ:
Կազմակերպությունը ցանկանում է ավանդ ներդնել բանկում
Լյուդմիլա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում.
ՍՊԸ-ն ուզում է բանկում ավանդ ներդնել որպես իրավաբանական անձ: Ինձ կասե՞ք, թե հաշվապահորեն ի՞նչ գործողություններ պետք է անեմ, և եթե հնարավոր է` համապատասխան հղում կատարեք: Արդյո՞ք ստացված տոկոսներից բանկն է եկամտային հարկի պահում կատարում:
Ինչպե՞ս ձևակերպել նյութերի ելքագրումը

Մարիամ.
Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ:
Խնդրում եմ շատ շտապ պատասխանել իմ հարցին: Մեր կազմակերպությունը զբաղվում է շինարարությունով, քանի որ այս պահին կան կատարված աշխատանքներ, որի համար օգտագործվել է շինանյութ, բայց դեռ մյուս ամիս նոր կազմվելու է կատարողական ակտ, խնդրում եմ ասեք` ինչպե՞ս կարող եմ այդ նյութերը ելքագրեմ: Կարո՞ղ եմ տալ ձևակերպում որպես անավարտ շինություն, և ինչպե՞ս կլինի ձևակերպումը.
ԴՏ –
ԿՏ –
Արդյո՞ք նվիրատվությունը մաքսազերծման ենթակա է
Արման.
Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է, խնդրում եմ պատասխանեք: Արդյո՞ք նվիրատվությունը մաքսազերծման ենթակա է, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Ինչպե՞ս ընտրել ֆոնդեր և ֆոնդի կառավարիչ
Տիգրան.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ:
Ես հանդիսանում եմ ՍՊԸ-ի փոխտնօրեն համատեղության կարգով, նաև աշխատում եմ մեկ այլ տեղ, վարում եմ այդ ՍՊԸ-ի հաշվապահությունը: Խնդրում եմ ասեք` 5% պարտադիր կուտակային վճարը երկու տեղից էլ պե՞տք է փոխանցվի: Եվ եթե կարող եք, ասեք` ինչպե՞ս եմ ֆոնդեր և ֆոնդերի կառավարիչներ ընտրում: Նախօրոք շնորհակալ եմ:
Տնօրենը արդյո՞ք կրում է պատասխանատվություն
Ավետիք.
ՍՊԸ տնօրենը արդյո՞ք կրում է պատասխանատվություն ՍՊԸ-ի պարտքերի համար իր անձնական ունեցվածքով:
ԱՁ հունվարին դադարեցնելու է գործունեությունը
Սիրանուշ.
Բարև Ձեզ: ԱՁ-ն աշխատում է արտոնագրային վճարով, հունվար ամսին այն գործունեություն չի ծավալելու, ի՞նչ կարող եմ անել, որ հունվար ամսվա արտոնագրային վճարն ու եկամտային հարկը չհաշվարկեմ:
Ո՞րն է ծախսի և ծախքի տարբերությունը
Մարինե.
Ո՞րն է ծախսի և ծախքի տարբերությունը:
ԱՁ զբաղվում է ձկնաբուծությամբ
Լուիզա.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասացեք` ես անհատ ձեռներեց եմ, զբաղվում եմ ձկնաբուծությամբ: Ե՞րբ և ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել, և արդյո՞ք անհրաժեշտ է ունենալ ՀԴՄ:
Արդյո՞ք անհրաժեշտ է նույնականացման քարտ ունենալ
Տիգրան.
Բարև ձեզ: Ցանկանում եմ ճշտել` հնարավո՞ր է առանց նույնականացման քարտ ունենալու բացել ԱՁ:
Ո՞րն է համարվում պարտքի կետանցված օր
Կարեն.
Ո՞րն է համարվում պարտքի կետանցված օր:
Երևան քաղաքի բաշխումը` ըստ տարածքային գոտիների
Gohar.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք` որտեղ կարող եմ գտնել ՀՀ կառավարության սահմանած Երևան քաղաքի բաշխումը` ըստ տարածքային գոտիների, որպեսզի կարողանամ հասկանալ` որքան արտոնագրային վճար պետք է վճարվի:
Կանխավ շնորհակալություն:
Փարոս ներկայացվող տեղեկանք
Greta.
Բարև ձեզ, հարգելիներս: Երեխաս ծնվել է 2013թ. հունվարի 13-ին: Աշխատանքի վայրից Փարոս ներկայացրել եմ տեղեկանք երեխայի համար նախատեսվող այսպես կոչված “կաթի փող” ստանալու համար, ինձ մերժել են` պատճառաբանելով, որ իբր կնիքը լավ չի երևում, և չվերցրեցին տեղեկանքը` գործին ընթացք չտալով: Դրանից հետո երեխաս հիվանդ էր, և չեմ կարողացել զբաղվել այդ հարցերով: Այժմ ներկայացրել եմ նոր տեղեկանք այն ամսաթվով, երբ ես այլևս գտնվել եմ խնամքի տակ: Նորից չեն ընդունում տեղեկանքը` պահանջելով նոր ամսաթիվ: Խնդրում եմ ինձ ուղղորդեք` ես ի՞նչ անեմ:
Արդյո՞ք տնօրենին պետք է ազատել աշխատանքից
Karen.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ, ես 1 պարզ հարց ունեմ. ես բացել եմ ՍՊԸ, որի միակ անդամն եմ: Ես տնօրենին (ինձ) աշխատավարձ չեմ նշանակել (պետ. ռեգիստրում գրանցելուց հետո ոչինչ չեմ արել, միայն դիմում եմ գրել, որ ժամանակավորապես գործունեություն չեմ ծավալում): Հիմա ես պե՞տք է նաև տնօրենին (ինձ) աշխատանքից հեռացնեմ: Դա չանելու դեպքում հնարավո՞ր է խնդիրներ առաջանան:
Նախապես շնորհակալություն:
ՖԻՆՍՈՖԹ ընկերությունը կազմակերպում է նոր ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի դասընթացներ
Հարգելի՛ հաշվապահներ,
ՖԻՆՍՈՖԹ ընկերությունը կազմակերպում է նոր ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի դասընթացներ.
– Համակարգի արագացված ուսուցում Ձեր գրասենյակում
– Անհատական դասընթացներ Ձեր գրասենյակում
– Անհատական և խմբակային դասընթացներ
Մանրամասները՝(010)564-522 (098) 606-181
www.finsoft.am
Ծրագրի ցուցադրական տարբերակ
Հերմինե.
Հարգելիներս, որտեղից կարող եմ ներբեռնել 1C ծրագրի դեմո տարբերակը կամ ինքնուրույն, օնլայն եղանակով ինչպե՞ս այն սովորեմ:

