Category: Այլ
Փոխտնօրենը գումար է կանխիկացրել դոլարային հաշվից
Գոհար.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք: ՍՊԸ-ի փոխտնօրենը կազմակերպության դոլարային հաշվից իրականացրել է կանխիկացում, սակայն կազմակերպությունը արտարժույթի համար դրամարկղային գիրք չունի, չի վարում: Եթե ձևակերպվի, որ կանխիկացումը իրականացվել է հիմնադրի կողմից նախկինում տրված փոխառությունը վերադարձնելու համար, ամեն դեպքում դրամարկղի մուտք ու ելք պետք է կատարվի, այնպես չէ՞: Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է լուծել այս խնդիրը: Նախապես շնորհակալություն:
Բանկի ներքին աուդիտի որակավորման քննության տեստեր
Եսթեր.
Խնդրում եմ հուշեք` որտե՞ղ կարող եմ գտնել բանկի ներքին աուդիտի որակավորման քննության տեստերը:
Կազմակերպությունը չի ստորագրել ստացված էլեկտրոնային հաշիվները
Արման.
Հարգելի կոլեգաներ, վերջերս սկսել ենք օգտվել հարկային հաշիվների դուրսգրման էլեկտրոնային տարբերակից և պարզել ենք, որ հնուց բավականին շատ հաշիվներ կան, որոնք ստորագրված չեն մեր կազմակերպության կողմից: Կազմակերպությունը ԱԱՀ հաշվանցման խնդիր չունի` ԱԱՀ-ով չի հարկվում, սակայն հետաքրքիր է` կա՞ն արդյոք հաշիվները չստորագրելու այլ հետևանքներ: Նախապես շնորհակալություն:
ԿԲ-ում որակավորում ստանալու հարցաշար
Արմինե.
Հարգելի հաշվապահներ, շատ ունեմ ձեր օգնության կարիքը` ինձ անհրաժեշտ է ԿԲ-ում որակավորում ստանալու հարցաշարի հաշվապահության մասի պատասխանները, խնդրում եմ օգնեք: Եթե ունեք, ուղարկեք armine.xachatryan շնիկ yahoo.com
Ընկերության դրամարկղը և բանկային հաշիվը վերցվել են կալանքի տակ
Varduhi.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Մեր ընկերության դրամարկղը և բանկային հաշիվը 2013թ-ի հունիս ամսից հարկայինի կողմից վերցվել են կալանքի տակ, հետևաբար մեր դրամական մուտքերը տնօրինվում է հարկային մարմինների կողմից: Սակայն վերջերս ստացել ենք ծանուցում ՏՀՏ ի կողմից, որտեղ ասվում է, որ հուլիս ամսվա եկամտային հարկը օրենքով սահմանված ժամկետում չի վճարվել պետ.բյուջե, որի համար սահմանվել է 20 000 դրամ տուգանք: Հարցս կայանում է հետևյալում` ճի՞շտ է արդյոք ՏՀՏ-ն, և որոնք են այս դեպքում ընկերության իրավունքները: Կանխավ շնորհակալություն:
Շենգավիթ վարչական շրջանի վիճ. վարչություն
Suzy.
Բարև Ձեզ,
կարո՞ղ եք հուշել, թե որտեղ է գտնվում Շենգավիթ վարչական շրջանի վիճ. վարչությունը:
Կանխավ շնորհակալ եմ:
Կարո՞ղ է արդյոք գրավատունը պահանջել եկամտի հիմնավորում
Լուսինե.
Կարո՞ղ է արդյոք գրավատունը պահանջել եկամտի հիմնավորում վարկառուից՝ վարկային պայմանագիր կնքելիս:
Իրավաբանական անձը կնքել է վարձակալության պայմանագիր ֆիզիկական անձի հետ
Արա.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք հարցիս. իրավաբանական անձը կնքել է վարձակալության պայմանագիր ֆիզիկական անձի հետ, ինչպիսի՞ հարկատեսակներ են կիրառվելու տվյալ դեպքում:
Խորհրդի անդամի գործուղում արտերկիր
Լիլիթ.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին:
Արդյո՞ք կազմակերպությունն իրավունք ունի իր խորհրդի անդամին (որը չի հանդիսանում աշխատակից) գործուղել արտերկիր և նրան վճարել օրապահիկ: Եթե այո, վերջինիս վճարված օրապահիկը արդյո՞ք համարվում է հարկվող եկամուտ, իսկ գործուղման ծախսերը շահութահարկով նվազեցվո՞ղ են:
Ամորտիզացիոն ժամկետների նվազեցում
Գուրգեն.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
Ընկերությունն իր հիմնական միջոցների համար սահմանել է ամորտիզացիոն ավելի երկար ժամկետ, քան սահմանված նվազագույն ժամկետը “Շահութահարկի մասին” ՀՀ օրենքում: Ներկայումս ընկերությունը ցանկանում է փոփոխել ամորտիզացիոն ժամկետը և սահմանել այն “Շահութահարկի մասին” ՀՀ օրենքում նշված ժամկետի չափով, այսինքն նվազեցնել: Արդյո՞ք հնարավոր է դա անել, և խնդրում եմ նշել իրավական հիմքերը:
Կանխավ շնորհակալ եմ:
Որակավորման քննությունների տեստեր
Roza.
Բարև Ձեզ, կարո՞ղ եք հետևյայ հասցեին roze-v-s շնիկ rambler.ru ուղարկել որակավորման քննությունների տեստերը և պատասխանները: Կանխավ շնորհակալ եմ:
Կազմակերպությունը վարձակալել է տեխնիկա
Anna.
Բարև ձեզ, խնդրում եմ շտապ օգնեք: ՍՊԸ աշխատում է շրջանառության հարկով, վարձակալության է վերցրել ապարատ (տեխնիկա) մեկ ուրիշ ՍՊԸ-ից, որը աշխատում է ԱԱՀ-ով: Վարձավճարից ի՞նչ պահումներեն սպասվում: Այսինքն ՍՊԸ, որը աշխատում է շրջանառության հարկով, պե՞տք է վճարի եկամտային հարկ 10%, թե ոչ: Վարձակալության ակտի մեջ ի՞նչ նշեմ: Շնորհակալություն:
Կազմակերպությունը հիմնական միջոցների համար դետալներ է ներմուծել
Լուսինե.
Հարգելի հաշվապահներ, եթե կարող եք, օգնեք հետևյալ հարցում. ՍՊ ընկերությունը հիմնական միջոցների համար դետալներ է ներմուծել Եվրոպայից, որի դիմաց վճարել է ընկերության բանկային հաշվից, սակայն այդ ապրանքը մաքսայինում չի հայտարարագրվել, քանի որ ներմուծվել է անօրինական ճանապարհով` մասնավոր անձի միջոցով որպես անձնական իրեր բերելու տարբերակով: Ի՞նչ անել այդ գործարքի հետ: Ինձ հետաքրքրում է դրա հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերը և հաշվապահական ձևակերպումները: Շնորհակալություն:
Հիմնադիրը կարո՞ղ է հանդես գալ որպես տնօրեն
Ալլա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում.
ՍՊԸ – ի հիմնադիրը կարո՞ղ է հանդես գալ որպես տնօրեն, և եթե կարող է, ինչպե՞ս է դա կանոնակարգվում (պայմանագիր է կնքվում, աշխատավարձ է նշանակվում):
Հիմնական միջոցի դուրսգրում
Հայկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք՝ արդեն իսկ ամորտիզացված հիմնական միջոցի դուրսգրման (բալանսից հանելու) համար ի՞նչ է պետք անել:
Կխնդրեի մանրամասն բացատրել գործընթացը և ձևակերպումները:
Որակավորման քննության խնդիրներ իրենց լուծումներով
Lilit.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ գտնել Ֆինանսների Նախարարության հաշվապահի որակավորման քննության խնդիրները իրենց լուծումներով: Եթե կարող եք, ուղարկեք lilitdunamal շնիկ mail.ru հասցեով:
Ինչու՞ է կանոնադրական կապիտալը համարվում պարտավորություն
Խաչիկ.
Ինչու՞ է կանոնադրական կապիտալը համարվում պարտավորություն:
Որոշում շահաբաժնի վճարման համար
Սաթենիկ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում օգնել հետևյալ հարցում.
Կազմակերպությունը ունի մեկ հիմնադիր, 2012թ. համար չի կատարվել շահաբաժնի վճարում: Տեղեկացել եմ, որ շահաբաժին վճարելու համար պետք է հիմնադիրը կայացնի որոշում, որից հետո դրամարկղից հնարավոր է կատարել վճարում:
Իսկ 2013թ. համար հնարավո՞ր են արդյոք շահաբաժնի եռամսյակային վճարումներ:
Խնդրում եմ ուղղել, եթե ինչ որ բան սխալ եմ հասկացել, և եթե հանարավոր է` հիմնադրի կողմից կայացվող համապատասխան որոշման նմուշային օրինակ տրամադրել: Շատ եմ խնդրում այն ուղարկել sat.baxramyan շնիկ yandex.ru էլեկտրոնային հասցեին:
Նախապես շնորհակալ եմ …
Գումարի կանխիկացում
Էմմա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ես ունեմ մի հարց` կանխիկացրել եմ գումար չեկային գրքույկով գործատուին փոխառության հետ վերադարձի համար: Արդյո՞ք գումարը անհրաժեշտ է մուտք անել դրամարկղ մուտքի օրդերով, այնուհետև ելքի օրդեր կազմել վճարելու ժամանակ: Նախապես շնորհակալություն:
Ինկոտերմս կանոնների վերաբերյալ
Silva.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես բավականին երկար ժամանակ նյութեր եմ փնտրում Ինկոտերմս կանոնների և դրանցից կախված փոխարժեքի կուրսի ընտրման վերաբերյալ (հաշվարկներն իրականացնելիս հիմք պետք է ընդունել ինվոյսի օրվա կուրսը, թե՞ մաքսազերծման), բայց այդպես էլ չեմ կարողանում գտնել: Եթե որևէ մեկը կարող է ինձ օգնել` տրամադրելով նյութեր, խնդրում եմ դրանք ուղարկել հետևյալ էլ. հասցեին silva.silva շնիկ yandex.ru: Կանխավ շնորհակալություն:
Ի՞նչ ընթացակարգով են տալիս շահաբաժիններ փայատերերին
Գառնիկ.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք ինձ: Խնդրում եմ ասեք ինձ, թե ի՞նչ ընթացակարգով են տալիս շահաբաժիններ փայատերերին:
Գումարի մուտքագրում դրամարկղ
Lili.
Խնդրում եմ ասեք` արդյո՞ք կարող եմ մուտք անել դրամարկղ 0,09 դրամ: Բանկային հաշիվը փակելուց այդ հաշվի մնացորդը փոխանցեցին մեկ այլ բանկի հաշվեհամարին, իսկ մնացորդի պոչը 0,09 դրամ փոխանցման ենթակա չհամարելով` վերադարձրեցին ինձ, ինչը արտացոլվում է բանկի քաղվածքում: Ինչպե՞ս վարվեմ այդ 0,09 դրամի հետ:
Արդյո՞ք անհրաժշտ է լիցենզիա սննդի կետ բացու համար
Հասմիկ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ կարո՞ղ եք ասել` սննդի կետ բացելու համար լիցենզիա պետք է, թե ոչ, մեկ էլ, եթե պետք է, ապա որտեղի՞ց պետք է ձեռք բերել:
Արտարժութային հաշիվների վերագնահատում
Հ.Ա..
Հարգելիներս, կազմակերպությունն ունի դոլարային վարկ և յուր. ամիս կատարում է վարկի մարում: ՀԾ-ով կատարում եմ վերագնահատում մարումները կատարելուց առաջ, սակայն վստահ չեմ` ճիշտ եմ անում թե ոչ: Խնդրում եմ ասացեք` ե՞րբ է պետք կատարել վերագնահատում` մարումից առաջ, հետո, յուր. ամսվա վերջում, թե՞ եռամսյակը մեկ անգամ: Կանխավ շնորհակալ եմ:
Ի՞նչ արտոնություններ կան նորաբաց կազմակերպության համար
Նարինե.
Բարև բոլորին:
ՍՊԸ բացելու դեպքում պետությունը որևէ աջակցություն ցուցաբերու՞մ է հիմնադիրներին: Ի՞նչ առավելություններ ունեն ՍՊԸ-ի հիմնադիրները: Կանխավ շնորհակալ եմ:
Եկամուտ – ծախսեր հարաբերակցություն
Hayk.
Հարգելի հաշվապահներ, սովորաբար ինչքա՞ն պետք է լինի եկամուտ – ծախսեր հարաբերակցությունը:
Կազմակերպության իրավաբանական հասցեի հետ կապված
Արթուր.
Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ՝ եթե իմ տան հասցեում մեկ ուրիշին թույլ տամ ՍՊԸ բացի, այսինքն՝ իմ տան հասցեն դառնա նրա ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն, դա իր մեջ որևէ վտանգ կարո՞ղ է պարունակել: Ես ինչ-որ ձևով պատասխանատու՞ եմ նրա գործունեության համար:
Ինչպե՞ս կազմակերպել վաճառքը
Նարինե.
Բարև Ձեզ, ես գրանցված եմ որպես ԱՁ, զբաղվում եմ կահույքի ներմուծումով: Ինչպե՞ս իրականացնել վաճառքը, եթե չունեմ խանութ: Կարո՞ղ եմ արդյոք ֆիզ. անձի անձի տվյալների հիման վրա դուրս գրել հաշիվ-ապրանքագիր:
Կանխավ շնորհակալություն:
Հաշվապահական գիտեիքներ ձեռքբերելու համար
Jorik.
Բարև Ձեզ, ես ունեմ տնտեսագիտական կրթություն, համակարգչային գիտելիքներ, սակայն հաշվապահության ոլորտում դեռ սկսնակ եմ: Կա՞ արդյոք մեկը, ով ինձ կօգնի լավ հաշվապահ դառնալ: Նախընտրում եմ անհատական ուսուցում, վկայական պետք չի: Կամ ասի, թե որտեղ կարող եմ ստանալ համապատասխան գիտելիքներ: Կանխավ շատ շնորհակալ եմ, հուսով եմ կօգնեք:
Ինչպե՞ս կարելի է ճիշտ վարել նվեր քարտերի հաշվառումը
Արթուր.
Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնել մի հարցում:
Ես հյուրանոցի փոխտնօրեն եմ, ունեմ հաշվապահական խորհրդատվության հարց: Ցանկանում ենք թողարկել տարբեր անվանական արժեքներով նվեր քարտեր, որի միջոցով մեր հյուրանոցային համալիրից կարող են օգտվել տարբեր ծառայություններից: Օրինակ` 100 000 դրամ արժեքով քարտով կարող են օգտվել գիշերակացից, սնունդ պատվիրել ռեստորանում, օգտվել ֆիթնես ծառայություններից, գնումներ կատարել խանութից և օգտվել սպա կենտրոնից, բոլորն էլ ունեն տարբեր հարկման ռեժիմներ:
Ինչպե՞ս կարելի է ճիշտ վարել նվեր քարտերի հաշվառումը:

