Category: Այլ
Ծախսի հիմնավորում
Ամալյա.
Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով: Խանութից ապրանք ձեռք բերելու դեպքում ՀԴՄ կտրոնը բավակա՞ն է ծախս ցույց տալու համար, թե՞ պետք է հաշիվ-ապրանքագիր լինի: Խնդրում եմ պատասխանեք, սիրելի հաշվապահներ:
Հաշվապահական ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ
Անահիտ.
Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Հաշվապահական ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ ֆիզ. արձակուրդի ժամանակ: Կանխավ շնորհակալ եմ:
Պահեստ ունենալու հետ կապված
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ, փորձում եմ օրինական և գրագետ աշխատել, արդյո՞ք Ա/Ձ-ն պարտավոր է հասույթի և առաքման գրքեր վարել, եթե արտադրության շենքին կից ունենք միայն գրասենյակ, պահեստ չունենք, չնայած պահեստի ստեղծման խնդիր էլ չունենք: Եվ այս դեպքում առաջնայի՞ն է պահեստի ստեղծումը:
ՀԴՄ գրանցում
Հասմիկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք` քանի՞ օր է տևում ՀԴՄ ապարատի գրանցումը: Շնորհակալություն:
Ապրանքի ինքնարժեքի հաշվարկ
Վարդ.
Խնդրում եմ ասեք` ինչպես է կատարվում ապրանքի ինքնարժեքի հաշվարկը: Շնորհակալություն:
Տարածքի սեփականության վկայական
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն դարբնոցի արտադրական տարածքի և գրասենյակի համար ֆիզ. անձից շինություն է վերցրել` ամսավճարով իհարկե: Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ ֆիզ. անձը այդ շինության համար սեփականության վկայական դեռ չունի: Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս վարվել: Չէ՞ որ տարածքի վարձակալության համար չենք կարող նոտարով պայմանագիրը հաստատել: Ինչպե՞ս վարվել, որ ամեն ինչ օրինական լինի և հնարավոր լինի այդ վարձավճարը ծախս ճանաչել:
Կարելի՞ է ցույց տալ շուկայից ձեռքբերում
Դավիթ Ասատրյան.
Կարելի՞ է ցույց տալ շուկայից գնում 100 հատ հակագազ` վճարելով 11 տոկոս եկամտահարկ և արտացոլելով եկամտահարկի եռամսյակային հաշվարկում որպես առանց հիմնավորված փաստաթղթերի գնում: Կարծում եմ` ուրան չի կարելի ցույց տալ, բայց հակագա՞զ:
Արդյո՞ք պարտադիր է ՀԴՄ
Սյուզի.
Բարև ձեզ: Ինձ հետաքրքիր է` 12-13 քառակուսի մետր տարածք ունեցող համակարգչային կենտրոնը հսկիչ դրամարկղային մեքենա պարտավո՞ր է ունենալ:
Արդյո՞ք պետք է վճարել հավելավճար
mariana.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: Եթե տեղակալը փոխարինում է բաժնի պետին վերջինիս` իր հաշվին երկու ամիս արձակուրդում գտնվելիս, տեղակալը ինչպե՞ս պիտի վարձատրվի, հավելավճարո՞վ, թե՞ ոչ:
Լիցենզիա ստանալու համար
Նարեկ.
Բարև Զեզ, հարգելիներ: Ես ներկայացնում եմ շինարարական կազմակերպություն: Կազմակերպությունը լիցենզավորման մասին օրենքի փոփոխության հետ կապված նոր լիցենզիա պետք է հանի, և անհրաժեշտ է լիցենզավորման կենտրոն ներկայացնել որոշակի մասնագիտություններով մասնագետներ` իրենց աշխատանքային պայմանագրերով: Սակայն աշխատանքների բնույթից ելնելով` վերը նշված մասնագետներից մի քանիսը պետք է աշխատեն (ելնելով աշխատանքների բնույթից), իսկ մնացածը կաշխատեն, երբ իրենց բնույթին համապատասխան աշխատանք լինի: Հարցս կայանում է նրանում, թե ինչպիսի աշխատանքային պայմանագիր (կամ համաձայնագիր) կարող եմ ներկայացնել այն աշխատողների համար, որոնց աշխատանքի սկսելու տարին և ամսաթիվը հայտնի չէ: Կանխավ շնորհակալ եմ:
Անհատույց նվիրարատվության ստացում
Աննա.
Կազմակերությունը վարձակալել է մեքենա, իսկ այս տարվա հունվարի մեկից այդ նույն մեքենան ստանացել է որպես անհատույց նվիրարատվություն: Արդյո՞ք կարիք կա այդ պայմանագիրը հաստատել նոտարով, և ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում:
Տուգանք ՀԴՄ չտեղադրելու համար
Արմեն.
Բարև Ձեզ: Ինձ հետաքրքրում է, արդյո՞ք համակարգչային կենտրոններին պետք է ՀԴՄ, եթե պետք է, ապա ինչքան է առաջին անգամվա տուգանքը ՀԴՄ չունենալու դեպքում: Նախապես շնորհակալություն:
Հաշվապահական ծառայություն մատուցող ընկերություն բացելու համար
Անուշ.
Խնդրում եմ ասեք, անհրաժե՞շտ է արդյոք ֆինանսների նախարարության կողմից թույլտվություն հաշվապահական ընկերություն բացելու համար:
Արդյո՞ք պետք է վճարվեն տույժեր
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ, եկամտահարկի և սոցի հաշվետվություններում հունվար և փետրվար ամիսներին ներառված է աշխատողի պարապուրդի վճարը, սակայն այդ գումարը նրան վճարվել է մարտին, ինչպես նաև չեն փոխանցվել պարապուրդից պահված սոցն ու եկամտահարկը: Այս դեպքում արդյո՞ք պետք է վճարվեն նաև տույժերը:
ՀԴՄ կտրոնով առևտուր անելու դեպքում
Գևորգ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ձեզ հնարավորության դեպքում պատասխանել: Ինչ-որ մի առևտրային կետից ՀԴՄ կտրոնով առևտուր անելու դեպքում եթե կտրոնի վրա առանձնացված չէ ԱԱՀ-ի գումարը, արդյո՞ք կարող եմ ես այն առանձնացնել ցանկացած դեպքում` անկախ նրանից, թե ՀԴՄ տրամադրող կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, թե չէ: Կանխավ շնորհակալություն:
Համակարգչային ծառայությունների մատուցում
Բաբկեն.
Խնդրում եմ ինձ հուշել: Ես ուզում եմ տարբեր ընկերությունների համակարգչային ծառայություններ մատուցել (համակարգիչների վերանորոգում և հարկ եղած դեպքում մասերի վաճառք), և ամենայն հավանականությամբ վճարումը լինելու է փոխանցումով, քանի որ պետք է պայմանագիր կնքվի նրանց հետ, խնդրում եմ ինձ օգնել: Ո՞րն է ճիշտ` Ա/Ձ, թե՞ ՍՊԸ, և աշխատել ԱԱՀ-ով, թե՞ առանց: Կամ գոնե տվեք մի հղում, որտեղ կա մանրամասն տեղեկություն:
Կանխավ շնորհակալ եմ:
Հաշվապահական հաշվառման կազմակերպում հյուրանոցում
Անահիտ.
Բարև ձեզ: Ո՞վ կարող է ինձ ասել, թե հյուրանոցի հաշվապահությունը ինչպես է կատարվում: Ցանկացած տեղեկություն կարող է օգտակար լինել: Շնորհակալություն:
Գումարի դուրսգրում դրամարկղից
Նարեկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում: Դրամարկղից ցանկանում եմ միջոցներ տրամադրել շահաբաժնի և առհաշիվ գումարների տեսքով: Ի՞նչ սահմանափակումներ կան, ու ի՞նչ ձևով կարելի է կատարել:
Հաշվապահական հաշվառման քաղաքականություն
Կարինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Ինձ անհրաժեշտ է հաշվապահական հաշվառման քաղաքականության ձև, օրինակ, որը կօգնի ինձ մշակել քաղաքականություն մեր կազմակերպության համար: Կանխավ շնորհակալություն:
Արդյո՞ք պետք է վճարել վարչական տուգանք
Վանա.
Հարգելի հաշվապահներ, եթե առնչվել եք նման դեպքի հետ, խնդրում եմ արձագանքել: Ա/Ձ-ն 2009-ին դադարեցրել է իր գործունեությունը, 2010թ. պետք է ներկայացներ եկամուտների պարզեցված հայտարարագիր, սակայն չի ներկայացրել: 2011թ. ապրիլին ստացել է ծանուցագիր: Արդյո՞ք պետք է վճարի վարչական տուգանք, չէ՞ որ վարչականը նշանակվում է սխալը թույլ տալուն հաջորդող երեք ամսվա ընթացքում, որը վաղուց անցել է:
Արտադրանքի թողարկում
Կարեն.
Բարև ձեզ, նախապես շնորհակալ եմ, ասացեք խնդրեմ` կազմակերպությունը ունի գործարան, որը թողարկել է իր առաջին արտադրանքը: Պահեստից այն վաճառելու համար ի՞նչ պետք է լրացնել` գրքեր, հաշիվ-ապրանքագիր:
Կազմակերպությունը կարո՞ղ է օգտվել մյուս կազմակերպության բանկային իրավունքներից
Հարություն.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ ինձ ասեք, եթե երկու հասարակական կազմակերպություններ կոնսորցիումի մեջ մտնեն և համատեղ գործունեության համաձայնագիր կնքեն, մի կազմակերպությունը կարո՞ղ է օգտվել մյուս կազմակերպության բանկային իրավունքներից: Եթե այո, ապա ո՞ր իրավական ակտերով է դա ամրագրվում:
Շնորհակալություն:
Հաստոցի ձեռքբերում
Մարո.
Եթե ես գնել եմ հաստոց, որի արժեքը 500 000 դրամ է և ԱԱՀ 100 000 դրամ է, և ես այն օգտագործելու եմ իմ ընկերությունում, ինչպե՞ս պետք է կատարվեն հաշվապահական ձևակերպումները ավելացված արժեքի հարկի գծով, ես այն չեմ վաճառելու:
Արդյո՞ք հասնում է տուգանք
Կարինե.
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. բացել եմ ՀԿ, մայիսին լրանում է 1 տարին, դրամական ոչ մի գործարք չեմ իրականացրել: Ի՞նչ հաշվետվություններ և ո՞ր մարմիններին պետք է ներկայացնեմ և ի՞նչ ժամանակահատվածներով: Ի՞նչ տույժեր կարող են լինել ժամանակին հաշվետվություն չներկայացնելու պատճառով: Օրինակ, սոցապին չեմ ներկայացրել հաշվետվություն: Դրա համար տույժ հասնու՞մ է: Եթե այո, ապա ի՞նչ չափսերի:
Մաքսային հայտարարագրի չափման միավորների կոդեր
Tato.
Հարգելի հաշվապահներ, որտեղի՞ց կարող եմ վերցնել մաքսային հայտարարագրի չափման միավորների կոդերը: Տվյալ պահին ինձ պետք է իմանալ` 798 կոդին ինչ չափման միավոր է համապատասխանում (լրացվում հայտարարագրի 41 կետում):
Շնորհակալություն ուշադրության համար 😀
Գործունեությունը վերսկսելու համար
Վիկա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնել հարկային մարմին կազմակերպության անորոշ ժամկետով դադարեցված գործունեությունը վերսկսելու համար: Կանխավ շնորհակալություն:
Կանոնադրության վերաբերյալ
Միքայել.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե իրավաբանական անձի կանոնադրության օրինակներից մեկը կորում է, խնդրում եմ ասեք, թե ինչ պատասխանատվություն կա դրա համար: Ի՞նչ պետք է անել:
Շահաբաժնի հայտարարում և վճարում
Լուսինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արագ արձագանքել` 2010թ. ընկերությունը ստացել է 1650 հազ. դրամի շահույթ, տարվա ընթացքում 2 հիմնադիրները` 25 հազարական կանոնադրական կապիտալով շահաբաժին չեն ստացել: Խնդրում եմ պատասխանել, 2011թ.-ին ի՞նչ չափերով կարող եմ շահաբաժին ձևակերպել և վճարել 2010թ. տարվա շահույթի դիմաց, և ի՞նչ հարկեր պետք է վճարել բյուջե` դրանց դիմաց:
Ներքին և անհատական իրավական ակտերի հաշվառման մատյան
Նարեկ.
Ինչպե՞ս պետք է լրացնել ներքին և անհատական իրավական ակտերի հաշվառման մատյանը: Կանխավ շնորհակալություն:
Հիմնական միջոցի օտարում
Կարինե.
Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. կազմակերպությունը որպես մետաղաջարդոն ուզում է վաճառել հիմնական միջոց այլ կազմակերպությանը:
1. Հաշիվ ապրանքագիր պե՞տք է գրի, թե՞ ոչ
2. Ինչպիսի՞ հարկեր պետք է մուծել
3. Հաշվապահական ին՞չ ձևակերպում պետք է տալ
Կանխավ շնորհակալություն:

