Category: Այլ
Ի՞նչ փոխարժեք հիմք վերցնել
Գնել․
ԱՁ-ն մատուցել է խորհրդատվական ծառայություններ արտասահմանյան կազմակերպությանը և վճարվել է արտարժույթով։ Եռամսյակային հաշվետվությունը ներկայացնելիս ի՞նչ փոխարժեքով է անհրաժեշտ հաշվարկել շրջանառությունը։
Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա
Արև․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ուզում եմ Ա/Ձ բացել և տանը ասեղային մազահեռացում անել, կասե՞ք՝ լիցենզիա պետք է։
Շահաբաժնի վճարում
Անահիտ․
Բարև Ձեզ։ Հաշվի առնելով ՍՊԸ-ի մասին օրենքում փոփոխությունը՝ եթե կայացվում է 2023-ի շահաբաժնի բաշխման որոշում, ապա 2024-ի ընթացքում քանի՞ անգամով կարող է դա վճարվել՝ վճարման սահմանափակում կա՞։ Կարո՞ղ է ՍՊԸ-ի 2023-ի շահույթի բաշխման որոշումը կայացվել և վճարվել 2024-ի հունվար ամսին։ Նախապես շնորհակալություն։
Դեբիտորական պարտքի դուրսգրում
Սեդա․
Բարև Ձեզ։ Մենք ունեինք գործընկեր կազմակերպություններ Արցախից, որոնք մեր ընկերությանը պարտք են, որոնք պետք է դուրս գրել: Խնդրում եմ ասել՝ կա՞ այդպիսի որոշում Արցախի վերաբերյալ, հիմք ընդունեմ այդ դեբիտորական պարտքերը դուրս գրելիս:
Արդյո՞ք հաշվապահի որակավորումը պարտադիր է
Մառա․
Բարև Ձեզ։ Դպրոցի հաշվապահ աշխատելու համար պարտադի՞ր է հաշվապահի որակավորում ունենալ։
ՀՈԱԿ – ի տնօրենը որպես ԱՁ
Գոհար․
ՀՈԱԿ-ում աշխատող տնօրենը իրավունք ունի՞ բացել ՍՊԸ կամ գրանցվել որպես ԱՁ և աշխատել որպես տնօրեն։ Շնորհակալություն։
Ավտոմեքենայի խնամքի միջոցների արտադրություն
Եվա․
Բարև Ձեզ, կազմակերպությունը զբաղվելու է ավտոնյութերի (յուղեր, խնամքի նյութեր, ժանգ հեռացնող հեղուկներ, ապակի մաքրող հեղուկ) արտադրությամբ: Խնդրում եմ կասե՞ք՝ այս գործունեության համար լիցենզիա կամ պարտադիր փորձաքննություն կա՞։
ԱՁ գործունեություն չի իրականացրել
Բարև Ձեզ։ Ես ՏՏ ոլորտի աշխատող եմ, երեք ամիս առաջ բացել եմ ԱՁ, դրանից հետո այն օգտագործելու կարիք չի եղել, սակայն չեմ հրաժարվել ԱՁ֊ից, ուզում եմ իմանալ, թե այդ դեպքում ի՞նչ պարտավորություններ ունեմ, արդյո՞ք որևէ հարկ վճարելու, հաշվետվություններ ներկայացնելու կարիք կա։ Եթե այո, ապա ի՞նչ գործիքներ կան դրանք իրականացնելու համար, ու ի՞նչ տուգանքներ խախտումների դեպքում, եթե նախորդ ամիսներին որևէ վճարում չեմ իրականացրել։
Օրապահիկ և գիշերավարձ
Մարինե Բաղիրյան․
Բարև Ձեզ: Խնդրում եմ տրամադրել գործուղման ծախսերի՝ օրապահիկի և գիշերավարձի, թույլատրելի սահմանաչափերի ցանկը վերջին փոփոխությամբ: Շնորհակալ եմ:
Փոխառության մարում աշխատավարձի հաշվին
Մելինե․
Բարև ձեզ։ Հիմնադիր տնօրենին տրված փոխառությունը կարելի՞ է մարել նաև աշխատավարձի հաշվին։ Ի՞նչ ձևակերպում տալ։
Ինչպե՞ս տալ ձևակերպումները
Գայանե․
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք՝ ինչպե՞ս տալ ձևակերպումները: Գնորդ կազմակերպությունը վճարել է արտադրանքի համար, հետո հետ է վերադարձրել: Գրել ճշգրտող հաշիվ: Հիմա, երբ որ ճշգրտող հաշվի ձևակերպումները տալիս եմ, 221 հաշիվը լինում է կրեդիտ, ՀԾ-ն չի ընդունում, ինչպե՞ս անեմ։
ԱՁ դադարեցում
Նամի․
Բարև ձեզ, ես ԱՁ եմ բացել մի քանի ամիս առաջ, բայց ընդհանրապես ոչ մի շրջանառություն չեմ ունեցել, հաշվետվություն էլ չեմ ներկայացրել։ Կարո՞ղ եմ սառեցնել, և ունե՞մ արդյոք որևէ տույժ հաշվետվություն չներկայացնելու համար։
Իրական շահառուի հայտարարագիր չներկայացնելու դեպքում
Եվա․
Բարև Ձեզ։ ՍՊԸ բացվել է և 10 օր հետո դադարեցում է տրվել։ Իրական շահառուի հայտարարագիր չներկայացնելու դեպքում ի՞նչ հետևանքներ կարող են լինել։
Օրավարձով բնակարանների տրամադրման գործունեություն
Արթուր․
Բարև Ձեզ։
Ուզում եմ իմանալ՝ օրավարձով բնակարանների տրամադրման գործունեությունը կարո՞ղ է համարվել հյուրատնային գործունեություն I55 տնտեսական դասակրգչի տակ և հարկվել շրջանառությոան հարկով 5% ով։
Լիզինգի վճարումներ
Քրիստինե․
Բարև բոլորին։ Լիզինգի մարման գրաֆիկի մեջ կա այսպիսի տող՝ Նախավարձ-Սուբսիդավորման ենթակա նախավարձ-Վճարման ենթակա նախավարձ։ Այդ գումարը չի մտնում ոչ կանխավճարի մեջ, ոչ տոկոսների մեջ, ոչ մայր գումարի մեջ, բայց վճարած գումարով առաջինը այդ գումարն է մարել, որպես տոկոսի մարում։ Հարց․ դա որտե՞ղ ներառեմ, ինչպիսի՞ ծախս ճանաչեմ՝ որպես տոկո՞ս։
Wildberries հարթակում գործունեություն
Լաուրա․
Բարև Ձեզ։ Wildberries – ի սպսարկման կետը ծառայություններ է մատուցում` ներկրում, արտահանում, աշխատում է շրջանառության հարկով, չունի գրանցված աշխատողներ, բացվել է նոյեմբերի 25-ից, դեռևս մեկ գործարք է կատարել։ Խնդրում եմ ասեք՝ բացի եռամսյակային շրջանառության հարկի հաշվարկից ուրիշ ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել, և ո՞րն է դասակարգիչ կոդը։
Wildberries դասակարգիչ
Մաքսիմ․
Խնդրում եմ ասեք՝ Wildberries ծառայությունների մատուցման դասակարգիչը ո՞րն է։
Էլեկտրոնային ստորագրություն yesem.am կայքի միջոցով
Կարինե․
Բարի երեկո։ Ինչպե՞ս ստորագրված PDF փաստաթուղթը yesem.am կայքից ներբերնել ինվոյսի՞նգ։
Խոտան ապրանքի դուրսգրում
Քրիստինա․
Բարև ձեզ, կասե՞ք՝ եթե կազմակերպությունն ունի անորակ ապրանք, որը նորմալ փաստաթղթավորված ձեռք է բերել, կարո՞ղ է ելք անել պահեստից որպես խոտան, և հարկայինով ի՞նչ է պետք անել դրա համար, որ խախտում չլինի։
Կանոնադրական կապիտալի համալրման ձևակերպում
Լիլիթ․
Եթե ընկերությունը ստեղծվել է 2021թ. ու կանոնադրական կապիտալի համալրման ձևակերպում չի տվել, հաշվետվությունները ներկայացրել է առանց դրա, հնարավո՞ր է ճշգրտում անել։
Ավտոմեքենայի յուղերի առք ու վաճառք
Հասմիկ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս վերաբերում է ավտոմեքենայի յուղերի առք ու վաճառքին։ Պարտադի՞ր է արդյոք յուղման կետի համար յուղը ձեռք բերել բացառապես հաշվարկային փաստաթղթերով։ Կա՞ համապատասխան օրենքի հղում։
Ժավելի ԱՏԳԱԱ
Մերի․
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Եթե գիտեք ժավելի ԱՏԳԱԱ-ն, որը դրոշմավորման ենթակա չի, խնդրում եմ տրամադրել, և էդ մասով կա՞ որոշում, եթե հնարավոր է՝ որոշման համարն ու տարեթիվը։ Կանխավ և անչափ շնորհակալություն։
Էլեկտրոնային ՀԴՄ վեբ ծառայության ինտեգրում
Հովհաննես․
Բարև Ձեզ։ Էլեկտրոնային ՀԴՄ վեբ ծառայության ինտեգրումից հետո, մի քանի թեստային վիրտուալ կտրոն հաջողությամբ “տպելուց” հետո, այն հայտնվեց Ֆիսկալ Հասույթ բաժնում է օր անց, բայց կտրոնը ստուգելու ժամանակ ստանում եմ “ՀԴՄ գրանցման համարը սխալ է”: Ստացվում է, եթե հաճախորդը ուզենա ստուգել՝ վավեր է արդյոք կտրոնը, կստացվի, որ ոչ։ Կա՞ ինչ որ լուծում։
Պելմենիի արտադրություն
Քրիստինա․
Բարև Ձեզ, կասե՞ք խնդրեմ՝ Երևանում պելմենիի արտադրությունը կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության համակարգում, և վաճառքի դեպքում կարո՞ղ է հաշիվ դուրս գրել։
Առևտրի խանութ մարզում
Գարիկ․
Բարև ձեզ, հարգելիներս։ Ունեմ տարածք մարզում, և ցանկություն կա հիմնել առևտրի կետ՝ շինանյութ, միրգ-բանջարեղեն, խմորեղեն վաճառելու համար։ Անհրաժեշտ է հիմնել ԱՁ, թե՞ ՍՊԸ, և ին՞չ հարկատեսակով է անհրաժեշտ աշխատել։ Նախապես շնորհակալություն։
ՀԴՄ ներկայացվող պահանջներ
Վահագն․
2024թ.-ին ՀԴՄ կտրոնի վրա անվանացանկի առկայությունը, դեռևս պարտադիր է միայն 24 000 000 շրջանառությունը գերազանցելու դեպքու՞մ։ Եվ այդ ի՞նչ պահանջ կա ՀԴՄ-ով էլեկտրոնային հաշվետվության արտահանման հետ կապված։
Արդյո՞ք կլինի փոխկապակցվածություն
Լուսինե․
Բարև Ձեզ, ունեմ ՍՊԸ, որը գտնվում է դադարի մեջ։ Ֆիզ․ անձով ապրանք եմ բերել, մաքսատանը ասեցին, որ պետք է բացվի Ա/Ձ, որ կարողանանք ապրանքը մաքսազերծել: Ուզում եմ հասկանալ՝ արդյո՞ք կարող եմ գործել շրջանառության հարկով: Փոխկապակցվածություն չի՞ դիտարկվի։
Չնվազեցվող վարկեր և փոխառություններ
Արթուր․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կբացատրեք խնդրում եմ ՀՕ հոդված 114-ի 1-ին մասի 3-րդ կետի կիրառությունը, բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող շահութահարկ վճարողների ստացած վարկերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարները, եթե անտոկոս փոխառություններ են տրամադրվել այլ հարկ վճարողների։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում։
Միջանկյալ շահաբաժին
Մարի․
Բարև Ձեզ։ Եթե ՍՊԸ-ն գործունեությունը սկսել է տարվա սկզբից, ապա կարո՞ղ ենք դեկտեմբերին մասնակիցներին տալ շահաբաժին։ Եվ եթե այո, ապա ի՞նչպես ձևակերպել որպես միջանկյալ շահաբաժին։
ԱՁ հավաստագիր
Լյուդմիլա․
Ես նոր եմ Ա/Ձ գրանցել, ցանկանում էի իմանալ՝ հավաստագիրը ԱՁ-ի պետք է վերցնել այնտեղի ռեգիստրից, որտեղ որ գրանցվա՞ծ է։ Եվ խնդրում եմ ասեք՝ ի՞նչ փաստաթղթեր պետք է տանեմ հետս։
