Առևտրի խանութ մարզում

Գարիկ․

Բարև ձեզ, հարգելիներս։ Ունեմ տարածք մարզում, և ցանկություն կա հիմնել առևտրի կետ՝ շինանյութ, միրգ-բանջարեղեն, խմորեղեն վաճառելու համար։ Անհրաժեշտ է հիմնել ԱՁ, թե՞ ՍՊԸ, և ին՞չ հարկատեսակով է անհրաժեշտ աշխատել։ Նախապես շնորհակալություն։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Արթուր
Արթուր
2 տարի առաջ

Մարզերում առևտրի կետը կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։

ԱՁ-ի և ՍՊԸ-ի տարբերությունը կայանում է նրանում, որ ԱՁ-ն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով, իսկ ՍՊԸ-ի դեպքում պատասխանատվությունը սահմանափակ է (ՍՊԸ – սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն)։ Սակայն որոշ դեպքերում ԱՁ հաշվապահական և հարկային հաշվառումները ավելի պարզեցված են, քան ՍՊԸ-ի դեպքում։

Tigran
Tigran
2 տարի առաջ

սկզբնական շրջանում գործեք ԱՁ-ով, շրջհարկի համակարգով գործեք, քանի որ շինանյութի ու սնունդի վաճառքը տարբեր գործունեության տեսակներ են, ։ 

Գարիկ
Գարիկ
2 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ բոլորից հարցիս պատասխանելու համար։ Հարգելի Տիգրան, եթե տարբեր գործունեության տեսակներ են, ապա պիտի ամեն տեսակի համար առանձին ԱՁ կամ ՍՊԸ գրանցե՞մ։ Նախապես շնորհակալություն։

Nerses
Nerses
2 տարի առաջ

Սկզբում գործեք շրջհարկի դաշտում, կարող եք նախնական ԱՁ բացել։