Category: Այլ

Կանխիկով վճարումների նկատմամբ սահմանափակումներ

Հայկ.

Բարև Ձեզ հարգելի մասնագետներ: Կարո՞ղ եք օգնել` հասկանալ 2022թ.-ից ուժի մեջ մտնող կանխիկի սահմանափակումների հետ կապված.
1. արդյո՞ք այլևս չենք կարող ՍՊԸ հիմնադրին կանխիկ վճարել շահաբաժին:
Եվ 2-րդ հարցս. արդյո՞ք շուկայից միակողմանի գնման ակտով ձեռքբերումները այլևս չենք կարող առհաշիվ անձի միջոցով կատարել:
Շնորհակալություն:

Կարդալ ավելին Կանխիկով վճարումների նկատմամբ սահմանափակումներ

Սոց. փաթեթի վերաբերյալ

Լալա.

Հարգելի ընկերներ, սոց. փաթեթի շահառուն, եթե ցանկանում է գումարը փոխանցել որպես երեխայի ուսման վարձ` ի՞նչ փաստաթղթավորման քայլեր պետք է կատարի։

Կարդալ ավելին Սոց. փաթեթի վերաբերյալ

Լիցենզիայի անհրաժեշտություն

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ասել, եթե ՍՊԸ ենք բացել տրակտորով աշխաատանքներ իրականացնելու համար, միկրոյի հայտ ենք տվել, լիցենզիա պե՞տք է հանել, որ կարողանանք աշխատանքներ իրականացնել։ Կամ ո՞վ փորձ ունի` ի՞նչ պայմաններ են հարկավոր, ի՞նչ խորհուրդ կարող եք տալ:

Կարդալ ավելին Լիցենզիայի անհրաժեշտություն

Տրանսֆերային գնագոյացում

Սոնա․

Տրանսֆերային գնագոյացում
Իրավական հիմք․
ՀՀ Հարկային օրենսգրքի 73-րդ գլուխը, որն ուժի մեջ է 2020 թվականի հունվարի 1-ից։
Կիրառվում է հետևյալ հարկատեսակների նկատմամբ՝
1) ԱԱՀ,
2) Շահութահարկ,
3) Օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ռոյալթի։

Կիրառվում է հետևյալ դեպքում՝
Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները կիրառվում են փոխկապակցված
անձանց նկատմամբ, որոնց վերահսկվող գործարքների ընդհանուր գումարը գերազանցում է
տարեկան 200 մլն դրամը։ Վերահսկվող են համարվում այն գործարքները, որոնք
իրականացվում են փոխկապակցված անձանց միջև: Միևնույն ժամանակ, անկախ
փոխկապակցված համարվելու հանգամանքի, հարկ վճարողի և հարկման ազատական
համակարգեր ունեցող երկրներում գործող հարկ վճարողների հետ գործարքները համարվում
են վերահսկվող: Հետևաբար, այն հարկ վճարողները, որոնց տարեկան գործարքները նման
երկրներում գործող հարկ վճարողների հետ կգերազանցեն տարեկան 200 մլն դրամ շեմը,
անկախ փոխկապակցված լինելու հանգամանքից, պարտավոր կլինեն հարկային մարմին
ներկայացնել վերահսկվող գործարքների վերաբերյալ ծանուցման ձևը: Ուշադրության
արժանի է այն հանգամանքը, որ 200 մլն դրամի շեմը կիրառվում է ոչ թե յուրաքանչյուր
փոխկապակցված կողմի հետ գործարքների հանրագումարին, այլ՝ բոլոր փոխկապակցված
կողմերի հետ գործարքներին:
Մանրամասն

Կարդալ ավելին Տրանսֆերային գնագոյացում

Արտարժույքի փոխարժեքի վերաբերյալ

Անի․

Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն ծառայություն է մատուցում ոչ ռեզիդենտ կազմակերպությունների, արտարժույթի կուրսը ո՞ր օրով հաշվի առնենք՝ փաստաթղթի դուրս գրմա՞ն, թե՞ ծառայության մատուցման։

Կարդալ ավելին Արտարժույքի փոխարժեքի վերաբերյալ

Անտոկոս փոխառություն

Արփի․

Բարև ձեզ։ Հնարավո՞ր է՝ հիմնադիր տնօրենը տրամադրի իր կազմակերպությանը անտոկոս և 5 տարով փոխառություն։

Կարդալ ավելին Անտոկոս փոխառություն

Հաշվապահական գրասենյակ բացելու համար

Լիլի.

Բարև ձեզ: Մարզում ցանկանում եմ բացել հաշվապահական գրասենյակ, այժմ ցանկանում եմ վերապատրաստում կամ պրակտիկա անցնել` 1 ամսյա, նաև վերցնել ամենամսյա սպասարկում, որպեսզի հարցերի դեպքում աջակցություն ստանամ, եթե առաջարկներ ունեք` կարող եք գրել կամ կոնտակտ թողնել:

Կարդալ ավելին Հաշվապահական գրասենյակ բացելու համար

Բանկի հաշվապահի որակավորման քննություն

Լիլիթ.

Բարև Ձեզ: Բանկի գլխավոր կամ ավագ հաշվապահի թեստի պատասխանները կարո՞ղ եք տրամադրել:

Կարդալ ավելին Բանկի հաշվապահի որակավորման քննություն

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ

Արմինե.

Բարև ձեզ: Մանկապարտեզի գյուղաբնակ աշխատակցին ուղարկել ենք խնամքի արձակուրդ` 24.11.2021-ից (ավարտը երեխայի 2տ. լրանալու ամսաթիվը): Քիչ առաջ ասաց, որ նպաստ ստացել է 26 500դրամ, ինչու՞ կրկնակի չէ: Նշեմ, որ դիմում սոցապում գրել է մինչև արձակուրդ գնալը, հնարավո՞ր է նախքան արձակուրդ գնալը դիմում գրելու պատճառով է 26 500դր. ստացել, թե՞ ինչ-որ սխալ ենք արել հայտում։

Կարդալ ավելին Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ

Կանխիկ վճարում

Արա.

Բարև ձեզ։ Կազմակերպությունը ֆիզիկական անձից երկկողմանի գնման ակտով ցանկանում է ձեռք բերել նյութեր, որոնք օգտագործելու է իր հիմնական գործունեության իրականացման համար։ Ֆիզիկական անձը ցանկանում է կանխիկ ստանալ վճարումը, իսկ նյութերի արժեքը գերազանցում է 300.000 դրամը։ Եթե վճարումը կատարվի դրամարկղից, ապա տվյալ գործարքի մասով կկատարվի՞ խախտում, թե՞ ոչ։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Կանխիկ վճարում

Մեմորիալ օրդերի ձև

Ալինա.

Բարև ձեզ: Խդրում եմ ինձ ևս ուղարկեք մեմորիալ օրդերի ձև: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Մեմորիալ օրդերի ձև

Փոխարժեքի ամսաթիվ

Անահիտ.

Ներմուծումը եղել է հոկտեմբերի 15-ին, ռուսականի կուրսը ո՞ր ժամանակի համար վերցնեմ:

Կարդալ ավելին Փոխարժեքի ամսաթիվ

ՊՇՌ թեստ

Սոնա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք` արդեն հաստատվե՞լ է ՊՇՌ թեստի հանձնելը 7 օրը մեկ` դեկտեմբերի 1-ից:
Եթե այո, կարո՞ղ եք հղում ուղարկել:

Կարդալ ավելին ՊՇՌ թեստ

ՍՊԸ հիմնադիր

Արա.

Բարև ձեզ։ Եթե ՍՊԸ-ի հիմնադիրը հանդիսանում է պետական պաշտոնյա, բայց ՍՊԸ-ն ունի տնօրեն և հիմնադիրը չի մասնակցում ընկերության կողմից իրականացվող գործառույթներին և միայն ստանում է շահաբաժին, դա օրենքի խախտու՞մ է։ Կարո՞ղ եք տալ օրենքի հղում։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին ՍՊԸ հիմնադիր

Լիազոր գրանցելիս

Հերմինե.

Բարև ձեզ: Լիազոր գրանցելիս հեռախոսի համարի ֆորմատը չի ընդունում, ասում է արժեքը սխալ է` ինչպե՞ս կարող եմ լրացնել:

Կարդալ ավելին Լիազոր գրանցելիս

Վարձակալության պայմանագիր կնքելու համար

Անի.

Ողջույն բոլորին։ Անշարժ գույքի վարձակալության պայմանագիր կնքելու համար անմիջապես գնում ենք կադաստր, թե՞ մենք կնքում ենք, իրենք հաստատում, և նոտարական վավերացումը պարտադի՞ր է, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Վարձակալության պայմանագիր կնքելու համար

Չեղարկման ենթակա հաշիվներ

Մանե.

Բարև Ձեզ: Մտնելով e-invoicing ծրագիրը գրում է` դուք ունեք չեղարկման ենթակա հաշիվներ։ Ի՞նչ հաշվի մասին է խոսքը:

Կարդալ ավելին Չեղարկման ենթակա հաշիվներ

Մեմորիալ օրդեր

Ինչպե՞ս օգտվեմ մեմորիալ օրդերից:

Կարդալ ավելին Մեմորիալ օրդեր

Հրամանի օրինակ

Անի.

Բարև Ձեզ: Ինձ ո՞վ կարող է տրամադրել հրամանի ձև, որով աշխատակցին նշանակում են պատասխանատու։

Կարդալ ավելին Հրամանի օրինակ

Էլեկտրոնային ստորագրություն

Լուսինե.
Բարև ձեզ: Հարցս այսպիսին է.
ԱՁ-ն, ով չունի աշխատող, իր փոխարեն կարո՞ղ է մեկ ուրիշը էլ. համակարգում ստորագրի (լիազորված լինելով անձնական գրասենյակում), թե՞ խնդիր կլինի:

Կարդալ ավելին Էլեկտրոնային ստորագրություն

Ներմուծման հետ կապված

Անի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ շտապ է: Եթե այդ ԱՁ-ով պետք չէր ներմուծում անել, բայց սխալ ենք ցույց տվել, այսինքն` ինքը ներմուծում չուներ, բայց սխալմամբ այդ ԱՁ ներմուծում ենք ցույց տվել, ի՞նչ անենք, ո՞նց 0 ցույց տանք ներմուծումը:

Կարդալ ավելին Ներմուծման հետ կապված

Զեկուցագրի օրինակ

Սեդա.

Խնդրում եմ` զեկուցագրի օրինակ կուղարկե՞ք:

Կարդալ ավելին Զեկուցագրի օրինակ

ՀԾ ուղեցույց

Լուսինե.

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: “ՀԾ Հանրային հատված”-ի ուղեցույց ունե՞ք:

Կարդալ ավելին ՀԾ ուղեցույց

ՍՊԸ նվիրատվություն

Սամվել.

Բարև ձեզ: Սիրելի հայրենակիցներ, կնվիրեմ ՍՊԸ: Ցանկացողները արձագանքեն` հեռ. +37491913525:

Կարդալ ավելին ՍՊԸ նվիրատվություն

E-invoicing-ի ներբեռնում

Կարինե.

Բարև ձեզ: E-invoicing կայքից չեմ կարողանում ներբեռնել ծրագիրը: Բեռնել կոճակը սեղմելուց հետո ոչ մի գործողություն չի կատարվում:

Կարդալ ավելին E-invoicing-ի ներբեռնում

Աշխատանքային գրքույկը կորել է

Գագիկ.

Բարև ձեզ: Գործատուն կորցրել է իմ աշխատանքային գրքույկը, ևկա նաև թվային տարբերակը: Ունեմ մոտ 30 տարվա ստաժ: Ո՞նց կարող եմ ես կամ գործատուն վերականգնել այդ:

Կարդալ ավելին Աշխատանքային գրքույկը կորել է

Գումարի վերադարձ միասնական հաշվից

Արմեն․

Բարև Ձեզ։ Միասնական հաշվից գումարի վերադարձ է եղել ընկերության հաշվին։ Հաշվապահորեն ինչպե՞ս ձևակերպեմ։

Կարդալ ավելին Գումարի վերադարձ միասնական հաշվից

Արդյո՞ք գործունեությունը լիցենզավորման ենթակա է

Անի․

ԱՁ-ն իրականացնում է դպրոցահասակ երեխաների դասապատրաստում, լեզուների ուսուցում, լոգոպեդի ծառայություններ։ Լիցենզավորման մասին օրենքում գրված է, որ լիցենզավորման ենթակա է «Տարրական հանրակրթական ծրագրի իրականացում»-ը, «Նախադպրոցական կրթական ծրագրի իրականացում»-ը։ Արդյո՞ք դա վերաբերում է ԱՁ-ի գործունեությանը։

Կարդալ ավելին Արդյո՞ք գործունեությունը լիցենզավորման ենթակա է

Հաշվապահի լիցենզիա

Դիանա․

Հարգելիներս խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս կարող եմ հաշվապահի լիցենզիա հանել։ Ի՞նչ է պետք, և ու՞մ եմ դիմելու։ Վճարներ կատարվու՞մ են։ Շնորհակալ եմ նախապես։

Կարդալ ավելին Հաշվապահի լիցենզիա