Category: Այլ

Հանդիսանու՞մ է արդյոք ընկերությունը հանրային սննդի ոլորտի սուբյեկտ

Արման.

Բարև ձեզ: Կասե՞ք, խնդրեմ, Պետական եկամուտների կոմիտեում տնտեսական գործունեության G47.19.0 դասակարգիչով գրանցված ընկերությունը համարվու՞մ է արդյոք հանրային սննդի ձեռնարկություն, և արդյո՞ք տվյալ դասակարգիչով գրանցված գործատուի աշխատակիցները համարվում են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ ծրագրի մասնակիցներ:

Կարդալ ավելին Հանդիսանու՞մ է արդյոք ընկերությունը հանրային սննդի ոլորտի սուբյեկտ

Հասարակական կազմակերպություն բացելու համար

Իրինա․

Բարև Ձեզ: Հասարակական կազմակերպություն բացելու համար որտեղից սկսել, եթե հնարավոր է՝ կանոնադրության նմուշ ուղարկեք, հնարավորինս պարզ ներկայացրեք: Նախապես շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Հասարակական կազմակերպություն բացելու համար

Արդյո՞ք տուգանք կնշանակվի գրանցման հայտը ուշ ներկայացնելու համար

Անդրանիկ.

Ողջույն:
ՊՈԱԿ-ի աշխատողը իր դիմումի համաձայն գտնվում է իր հաշվին արձակուրդում 08.01.2020թ-ից մինչև 01.04.2020թ, բայց գրանցման հայտը չեմ ներկայացրել: Եկամտային հարկի հաշվետվության մեջ աշխատավարձը 0 է: Պատասխանատվություն կա՞: Իսկ եթե հիմա ուղարկե՞մ:

Կարդալ ավելին Արդյո՞ք տուգանք կնշանակվի գրանցման հայտը ուշ ներկայացնելու համար

Էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում գրանցվելու համար

Թեհմինա.

Խնդրում եմ օգնեք. Ես ունեմ ID, գրանցված եմ որպես և լիազոր, և որպես օգտվող, ստորագրու եմ հաշվետվություններ: Մեկ այլ ֆիզ անձի համար պետք է իմ ID -ով ստորագրեմ և ուղարկեմ հաշվետվություն, հարկային եմ ուղարկել դիմում լիազորագիր և իմ նույնականացման քարտի սկանը, ինձ հարկայինից ուղարկեցին պայմանագիր, օգտվողի անուն և գաղտնաբառ: Հիմա խնդրում եմ ասեք իմ քայլերի հաջորդականությունը:

Կարդալ ավելին Էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում գրանցվելու համար

Անձը զբաղվում է կաթնամթերքի արտադրությամբ

Քրիստինե.

Բարև ձեզ: Գյուղում արտադրում եմ կաթնամթերք, կարո՞ղ եմ խանութում իրացնել, և կարո՞ղ են դա արգելել կամ էլ ՍԱՏԾ-ից պահանջել և արգելել դրա վաճառքը:

Կարդալ ավելին Անձը զբաղվում է կաթնամթերքի արտադրությամբ

ԱՁ-ի անձնագրային տվյալները փոփոխելու համար

Նոննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք. ինչպե՞ս կարող եմ ԱՁ-ի անձնագրային տվյալները փոփոխել online պետ. ռեգիստրի հարթակում: Բանկում ԱՁ-ով հաշիվ չեն բացում անձնագրային տվյալները չհամապատասխանելու պատճառով:

Կարդալ ավելին ԱՁ-ի անձնագրային տվյալները փոփոխելու համար

Գնումների մասնագետի որակավորման քննությանը մասնակցելու համար

Լուսինե․

Բարև ձեզ, խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս կարող եմ գնումների մասնագետի որակավորման հայտ ներկայացնել և մասնակցել քննություններին, և կա՞ արդյոք ինչ-որ տարբերակ դասընթացի մասնակցելու։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Գնումների մասնագետի որակավորման քննությանը մասնակցելու համար

Ի՞նչ դասակարգիչ կիրառել

Լիանա․

Բարև ձեզ։ “Լվա ինքդ” օբյեկտի համար ի՞նչ դասակարգիչ պետք է դնեմ, G45210 չի թողնում, «Եկամուտները` ըստ գործունեության տեսակների» աղյուսակ, տող 1 – Ձեր կողմից նշված դասակարգիչը գոյություն չունի, 15-րդ տողում լրացրել եմ շրջանառությունը։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Ի՞նչ դասակարգիչ կիրառել

Փաստացի կայուն եկամտի բանաձևի հապավումներ

Մարա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ բացել փաստացի կայուն եկամտի բանաձևի հապավումները. ՓԿԵ = (ՀԱԱ ֊ ՖԿԱ) + (ԱԲԱ ֊ ԱՀՄ ֊ ԲՌՎ ֊ ԲՎԿ) որտեղ՝ ՀԱԱ -, ՖԿԱ -, ԱԲԱ -, ԱՀՄ -, ԲՌՎ -, ԲՎԿ -:

Կարդալ ավելին Փաստացի կայուն եկամտի բանաձևի հապավումներ

Դասակարգչի լրացման հետ կապված

Գայանե․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում․ շրջանառության հարկի հաշվետվության մեջ դասակարգիչ եմ լրացնում, բաժնի 1-ին տողում գրվում է. “Ձեր կողմից նշված դասակարգիչը գոյություն չունի”։Բայց կա այդպիսի դասակարգիչ՝ G47210։ Ի՞նչը կարող է խնդիր լինել։ Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Դասակարգչի լրացման հետ կապված

Նույնականացման քարտի կոդերը կորցնելու դեպքում

Կարեն․

Բարև ձեզ։ Մոռացել եմ (կորցրել եմ) նույնականացման քարտի պին և պուկ կոդերը։ Խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ պետք է անեմ։

Կարդալ ավելին Նույնականացման քարտի կոդերը կորցնելու դեպքում

Ֆիզ. անձանց տրամադրված ՀՎՀՀ-ների ցանկը

Թեհմինա.

Խնդրում եմ, ասեք՝ որտե՞ղ կարող եմ գտնել ՊԵԿ-ի կողմից ֆիզ. անձանց տրամադրված ՀՎՀՀ-ների ցանկը:

Կարդալ ավելին Ֆիզ. անձանց տրամադրված ՀՎՀՀ-ների ցանկը

Կազմակերպությունը սխալմամբ այլ գործընկերոջն է փոխանցում կատարել

Բենիամին․

Բարև ձեզ։
A կազմակերպությունը B ՍՊԸ-ին պետք է կատարեր վճարում թուղթ գնելու համար։ Բանկում սխալմամբ լրացրել է C ՍՊԸ-ի տվյալները և B ՍՊԸ-ի հ/ա և ամսաթիվը։ Արդյունքում վճարվել է C-ին B-ի փոխարեն։ Ի՞նչ անել։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Կազմակերպությունը սխալմամբ այլ գործընկերոջն է փոխանցում կատարել

Արտակարգ դրության պայմաններում ի՞նչ անել ներդրված ավանդների հետ

Արթուր.

Աճում են ավանդներն ու վարկերը, բանկերի լիկվիդայնությունը, սա ո՞վ կիմանա՝ ինչ է նշանակում: Տնտեսագետներ ջան, ի՞նչ կլինի բանկերի վիճակը, արժի՞ ավանդները ժամկետից շուտ վերցնել, թե՞ սպասենք ժամկետի վերջում վերցնենք, ժամկետի վերջը օգոստոսն է: Կանխավ շատ շնորհակալ եմ խորհրդի և ինֆորմացիա տալու համար:

Կարդալ ավելին Արտակարգ դրության պայմաններում ի՞նչ անել ներդրված ավանդների հետ

Որքա՞ն է գույքի օգտակար ծառայության ժամկետը

Սաթեն․

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք․ շրջանառության հարկով աշխատող կամակերպությունը շուկայից գնել է 45 000 դրամ արժեքով գրասենյակային գույք։ Որքա՞ն է օգտակար ծառայության ժամկետը, ի՞նչ ձևակերպում տամ, և ինչի՞ համար է 947 հաշիվը։

Կարդալ ավելին Որքա՞ն է գույքի օգտակար ծառայության ժամկետը

Անհրաժեշտ է էլեկտրոնային ստորագրություն ունեցող անձ

Արշակ.

Բարի օր: Ինձ էլեկտրոնային ստորագրելու հնարավորություն ունեցող անձ է անհրաժեշտ: Արդյո՞ք կա նման անձ կամ ծառայություն, որին կարողանամ դիմել:

Կարդալ ավելին Անհրաժեշտ է էլեկտրոնային ստորագրություն ունեցող անձ

ԱՁ գործունեության դադարեցման դեպքում ապրանքի մնացորդը ի՞նչ անել

Անահիտ․

Բարև ձեզ: Ա/Ձ-ն զբաղվում է մանրածախ առևտրով (մթերային խանութ), աշխատում է շրջ. հարկով: Հիմա ցանկանում է լուծարել Ա/Ձ-ն՝ փակել խանութը: Ուզում եմ իմանալ՝ ապրանքային մնացորդը ինչ-որ մի տեղ պե՞տք է արտացոլել, թե՞ այդպես մնում է, և առհասարակ հետագայում ինչ-որ մի բան կարո՞ղ է սխալ լինել: Հաշվետվությունների մասով ամեն ինչ պարզ է (եկամտային հարկ տարեկան…): Կարող է նույնիսկ խանութը այլ մարդիկ աշխատացնեն: Այդ դեպքում եթե ապրանքը ցանկանում է վաճառել, ի՞նչ պետք է արվի: Ինչպե՞ս վարվել: Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին ԱՁ գործունեության դադարեցման դեպքում ապրանքի մնացորդը ի՞նչ անել

Ովքե՞ր են հանդիսանում փոխկապակցված անձինք

Կարեն.

Ովքե՞ր են հանդիսանում փոխկապակցված անձինք «Գնումների մասին» օրենքի կապակցությամբ:

Կարդալ ավելին Ովքե՞ր են հանդիսանում փոխկապակցված անձինք

Կարո՞ղ է արդյոք ընկերությունը դիմել աջակցության համար

Աննա․

Բարև ձեզ։ Հարցս վերաբերում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառմանը։ Եթե կազմակերպությունը 01.01.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականը ընկած ժամանակահատվածում ունեցել է 14 աշխատող (+ 1 քաղաքացիաիրավական պայմանագրով), և այս 14-ից մեկի աշխատավարձը պակասեցվել է, արդյո՞ք սա համարվում է աշխատավարձի փաստացի ֆոնդի նվազում, և ընկերությունը չի՞ կարող դիմել աջակցության համար։

Եվ ամեն դեպքում խնդրում եմ նշել դիմելու կարգը։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Կարո՞ղ է արդյոք ընկերությունը դիմել աջակցության համար

Հինգերորդ միջոցառման շահառու լինելու վերաբերյալ

Նունե․

Բարև ձեզ։ Խնդրում եմ, գրեք, թե ինչ բովանդակությամբ նամակ գրեմ հինգերորդ միջոցառման շահառու լինելու վերաբերյալ և ի՞նչ հասցեով ուղարկեմ: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Հինգերորդ միջոցառման շահառու լինելու վերաբերյալ

Անձը չի կարողանում գրանցվել որպես ԱՁ

Սաթիկ․

Բարև ձեզ: Ցանկանում եմ Ա/Ձ գրանցել, չեմ կարողանում։ Խնդրում եմ օգնել, շատ շտապ է։

Կարդալ ավելին Անձը չի կարողանում գրանցվել որպես ԱՁ

Հասարակական կազմակերպությանը դրամաշնորհ փոխանցելու համար

Կարինե.

Բարև, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, պարզաբանեք՝ հասարակական կազմակերպությանը դրամաշնորհի գումարը փոխանցելու համար ՀԿ-ն պե՞տք է հաշիվ դուրս գրի: Եթե այո, ապա դեկտեմբեր ամսվա համար հիմա կարո՞ղ է դուրս գրել:

Կարդալ ավելին Հասարակական կազմակերպությանը դրամաշնորհ փոխանցելու համար

Արտոնագիր ստանալու համար

Արտյոմ.

Բարև ձեզ: Ասացեք, խնդրեմ, ուղևորափոխադրումների արտոնագիր ստանալու համար կարող եմ ամսվա ցանկացած օր հայտարարություն ներկայացնել։

Կարդալ ավելին Արտոնագիր ստանալու համար

Գործունեության դադարեցման ժամկետների վերաբերյալ

Արեգակ․

Բարև ձեզ։ Եթե ԱՁ / կազմակերպությունը առցանց տարբերակով գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել, կարո՞ղ է արդյոք անժամկետ մնալ դադարեցված կարգավիճակով։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Գործունեության դադարեցման ժամկետների վերաբերյալ