Category: Հարկեր, տուրքեր, վճարներ

Ա/Ձ-ն ներմուծում է հարսանյաց զգեստներ Չինաստանից

Անի.

Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն ներմուծում է հարսանյաց զգեստներ Չինաստանից և այդ զգեստները հետագայում տալիս է վարձույթով, ի՞նչ տեսակ հարկեր պետք է վճարի:

Ինչպես հասկացել եմ իմ ինտերնետում կարդացածից` ներմուծման համար մաքսատանը պետք է վճարվի ԱԱՀ 20% -ի չափով: Արդյո՞ք հետագայում ծառայություն մատուցելու համար ևս պետք է ԱԱՀ վճարի, եթե իրականացրած գործարքների հարկվող շրջանառությունը չի գերազանցում 58.35 միլիոն դրամը (ԱԱՀ-ի շեմը) և համարվի ԱԱՀ վճարող:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ա/Ձ-ն ներմուծում է հարսանյաց զգեստներ Չինաստանից

Ինչպե՞ս հաշվարկել եկամտահարկը

Edvard.

Ա/Ձ-ն ամսական ունեցել է 1.000.000 դրամի շրջանառություն, որից 250.000 դրամի փաստաթղթավորված ծախսեր է կատարել, 200.000 դրամ մնացել է բանկային հաշվին, մնացած 550.000 դրամը կանխիկացվել է հաշվից: Խնդրում եմ ասեք, տվյալ գումարի համար ի՞նչ եկամտահարկ հաշվարկեմ` 11 % չփաստաթղթավորված ծախսերի համար և 10 % եկամտահարկ, թե՞ միայն 10% եկամտահարկ:

Կարդալ ավելին Ինչպե՞ս հաշվարկել եկամտահարկը

«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենք

Աստղիկ.

Հարգելի կոլեգաներ, ո՞վ ստույգ կարող է պատասխանել՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքը Ազգային Ժողովի կողմից ընդունվե՞լ է և ե՞րբ: Որտե՞ղ կարող եմ գտնել օրենքը: Խնդրում եմ նախագիծը չմատնանշել: Շնորհակալություն:

Կարդալ ավելին «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենք

Ինչպե՞ս է կատարվում մայր գումարի և տույժերի մարումը

գարիկ

Հարգելի հաշվապահներ, եթե կա մայր գումար և տույժ, օրինակ տույժ` 2000, մայր գումար` 5000, քաղաքացին մուծում է 3000 դրամ, ասեք խնդրում եմ` գումարը հանվում է մայր գումարի՞ց, թե՞ տույժից, և ո՞ր օրենքով:

Կարդալ ավելին Ինչպե՞ս է կատարվում մայր գումարի և տույժերի մարումը

Մեքենայի ներմուծում

Տիգրան.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք ինձ:
Եթե կազմակերպության համար Եվրոպայից մեքենա են գնում, հնարավո՞ր է մաքսազերծում չանել մինչև վաճառելը: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Մեքենայի ներմուծում

Հաշվապահական ծառայությունների մատուցում

Արտուր

Հաշվապահական ծառայություն մատուցելիս ընկնու՞մ ես ԱԱՀ դաշտ, եթե նույնիսկ ԱԱՀ շեմը չես անցել:

Կարդալ ավելին Հաշվապահական ծառայությունների մատուցում

Նոր հարկային փաթեթ

Samvel.

Լավ ասացվածք կա` մինչև առուն ջուր գա, գորտի աչքն էլ դուրս կգա, կամ մինչև օրենքների փոփոխությունները հրապարակեն, ուժի մեջ մտած կլինեն:

Եթե ունեք փոփոխությունների ամբողջական փաթեթը, կոլեգաներ ջան, կիսվեք: Ասում են` Հ/Տ ների ինչ որ փաթեթ են ուղարկել մի 3 օր առաջ:

Կարդալ ավելին Նոր հարկային փաթեթ

Հարկատուն զբաղվում է գյուղատնտեսությամբ

H.

Հարգելի հաշվապահներ, եթե հարկատուն զբաղվում է գյուղատնտեսությամբ և նրա համախառն եկամտի մեջ 15%-ը այլ գործունեությունից ստացված եկամուտ է, այդ դեպքում շահութահարկ վճարո՞ղ է համարվում այդ 15%-ի չափով:

Կարդալ ավելին Հարկատուն զբաղվում է գյուղատնտեսությամբ

Շրջանառության հարկի մասին օրենք

Արտակ.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ:
Խնդրում եմ ասեք ինձ` “Շրջանառության հարկի մասին” օրենքը արդեն ընդունվե՞լ է և եթե այո, ապա ո՞ր ամսաթվից է գործելու:

Կարդալ ավելին Շրջանառության հարկի մասին օրենք

Արդյո՞ք կազմակերպությունը կհամարվի ԱԱՀ վճարող

Սուսաննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին: ՍՊԸ-ն աշխատում է հանրային սննդի ոլորտում, վճարում է արտոնագրային վճար: Եթե շրջանառությունը անցնում է շեմը` 58,35 մլն, դառնու՞մ է ԱԱՀ վճարող, թե՞ չի ազդում այդ շեմը արտոնագրային վճար վճարողների վրա:

Կարդալ ավելին Արդյո՞ք կազմակերպությունը կհամարվի ԱԱՀ վճարող

Արդյո՞ք կազմակերպությունները կհամարվեն փոխկապակցված

Արման.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.
1. կազմակերպության հիմնադիրը, որը միաժամանակ հանդիսանում է տվյալ կազմակերպության տնօրենը, կարո՞ղ է արդյոք աշխատել նաև այլ կազմակերպությունում որպես տնօրեն

2. եթե այո, ապա կդիտվի՞ դա որպես փոխկապակցված անձ (2 կազմակերպությունները կդիտվե՞ն որպես ԱԱՀ վճարողներ)
Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք կազմակերպությունները կհամարվեն փոխկապակցված

Նորաբաց կազմակերպությունը դեռ չի իրականացնում գործունեություն

Աննա.

Բարև Ձեզ:
Հարցս հետևյալն է. նորաբաց ՍՊԸ-ն ունի տնօրեն, սակայն գործունեություն դեռևս չի իրականացնում: Ինչպե՞ս կարող եմ եկամտահարկի ու սոցի հաշվարկներ չիրականացնել, առանց գործունեության դադարեցման:

Կարդալ ավելին Նորաբաց կազմակերպությունը դեռ չի իրականացնում գործունեություն

Եթե նպաստի գումարը մեծ է սոց. վճարից

Անուշ.

Հարգելի հաշվապահներ, եթե ֆիզ. արձակուրդի գումարը ավելի շատ է, քան սոցիալական ապահովագրության վճարների գծով (գործատու) գոմարը, ես ի՞նչ պետք է անեմ և որտե՞ղ կարող եմ կարդալ դրա մասին: Կարո՞ղ եմ գործատուի սոց վճարը ու 3% սոց. վճարը գումարել իրար և վճարել, չէ՞ որ հաշվետվության մեջ դրանց գումարից է կատարվում ծախսը և մնում վճարվող սոցիալական վճարի ամսվա գումարը:

Կարդալ ավելին Եթե նպաստի գումարը մեծ է սոց. վճարից

Արդյո՞ք կազմակերպությունը կհամարվի ԱԱՀ վճարող

Անուշիկ.

Հարգելի հաշվապահներ,
ընկերությունը մատուցում է գովազդային օնլայն ծառայություններ (գովազդ կայքում) և 2012թ-ի ընթացքում ունի 200 000 դրամ եկամուտ միայն մեկ գովազդատուից (ՓԲԸ): 2013թ-ին նա պե՞տք է ԱԱՀ վճարող դառնա, քանի որ եկամտի 80%-ից ավելին (տվյալ դեպքում 100%-ը) մեկ հարկ վճարողից է:

Եթե այո, ինչ-որ տարբերակ կա՞ խուսափելու:

Կարդալ ավելին Արդյո՞ք կազմակերպությունը կհամարվի ԱԱՀ վճարող

Արտոնագրային վճարի գումարը ավել է փոխանցվել

Հարություն.

Հարգելի գործընկերներ, արտոնագրային վճարի գումարը սխալ է հաշվարկվել և ավել է փոխանցվել: Արդյո՞ք հնարավոր է կատարել հաշվանցում կամ վերադարձնել ավել փոխանցված գումարը:

Կարդալ ավելին Արտոնագրային վճարի գումարը ավել է փոխանցվել

Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը հարկվել շրջանառության հարկով

Արման.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
կազմակերպությունը զբաղվում է արտագնա տուրիզմով, ինչպես նաև ավիատոմսերի վաճառքով (ավիատոմսերի վաճառքից ստանում է կոմիսիոն եկամուտ): Կարո՞ղ է արդյոք 2013 թ.-ից հարկվել շրջանառության հարկով (2012 թ-ին շրջանառությունը 30 մլն-ը չի գերազանցել):

Կարդալ ավելին Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը հարկվել շրջանառության հարկով

Շահութահարկի կանխավճարների վերաբերյալ

Արման.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք: Ըստ 2011 թվականի շահութահարկի հաշվարկի ես կատարել եմ կանխավճարներ` եռամսյակային գումարը 400.000դրամ (արդեն վճարել եմ 1.200.000դրամ), հաշվետու տարում 2012 թվականին հաշվարկված նվազագույն շահութահարկի գումարը կազմել է 204.000դրամ, հարկվող շահույթը = 0:

1. 2013թ. այդ 1.200.000 դրամը երևալու է որպես գերավճա՞ր, որովհետև 2012թ.շահույթ չունեմ
2. 2013թ. համար կանխավճարի գումարը ինչքա՞ն է կազմում 0 դրամ շահույթի դեպքում

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Շահութահարկի կանխավճարների վերաբերյալ

Կազմակերպության հաշվին տնօրենը տոմս է գնել

Արման.

Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանեք. կազմակերպության հաշվին տնօրենը տոմս է գնել արտասահման մեկնելու համար, որի համար ներկայացրել է հաշիվ-ապրաքագիր առանց ԱԱՀ:

1. Ես այդ գումարից ի՞նչ պահումներ անեմ և դա ի՞նչ ծախսատեսակով գրանցեմ
2. Շահութահարկի հաշվարկի մեջ ես այդ գումարը իրավունք ունե՞մ համախառն եկամտից նվազեցնել, այսինքն` ներառեմ ծախսերի մեջ:

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպության հաշվին տնօրենը տոմս է գնել

Եկամտահարկի կանխավճար ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում:ԱՁ-ն զբաղվում է արտադրությամբ:

1. Եկամտահարկի կանխավճար ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել` 900005061115, թե՞ 900005006029-ին:
2. Եթե Վիճ. վարչություն հաշվետվություն ներկայացվել է եռամսյակային, ամեն անգամ պետք է ներկայացնել եռամսյակայի՞ն:

Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Եկամտահարկի կանխավճար ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել

Ի՞նչ սկզբունքով են հարկվում սրճարանները

Տիգրան Սարգսյան.

Խնդրում եմ պարզաբանել` հարկային բարեփոխումներից հետո ի՞նչ սկզբունքով են հարկվում սրճարանները: Կա՞ արդյոք գյուղական վայրերում գործող սրճարաններին որևէ արտոնություն: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ի՞նչ սկզբունքով են հարկվում սրճարանները

Պահումներ նվազագույն աշխատավարձից

Մոնարտ.

Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է՝ արդյո՞ք պահումներ կատարվում են մինիմալ աշխատավարձից:

Կարդալ ավելին Պահումներ նվազագույն աշխատավարձից

Կազմակերպությունների կազմակերպաիրավական ձևերի վերաբերյալ

Գուրգեն.

Բարև ձեզ: Ներքևի հարցերի պատասխանները ինքնուրույն չեմ կարողացել գտնել` հիմնականում հաշվապահությունից հեռու մասնագիտության պատճառով: Եթե որևէ սպառիչ գիրք կամ գրքեր կամ օրենքների բազմություն տրամադրեք, հղումները կամ թեկուզ վերնագիրը, անչափ շնորհակալ կլինեմ:

Ինձ տանջում են հետևյալ հարցերը․
1․ Կազմակերպության քանի՞ տեսակներ կարելի է հիմնել, նույնիսկ ներառյալ ԱՁ-ն:
2․ Եթե հիմնադիրները մի քանի հոգի են, ինչպե՞ս խորհուրդ կտաք շարժվել, ի՞նչ տիպի կազմակերպություն գրանցել:
3. Մի քանի հիմնադիրների դեպքում ինչպե՞ս են բաշխվում եկամուտները: Բնականաբար, հիմնադիրներն իրենք են որոշում, հարցս այն է, թե պե՞տք է արդյոք պաշտոնապես հայտնել պետական մարմիններին բաշխումների մասին:
4. Արտասահմանյան ֆիրմաներում շատ եմ հանդիպել CEO, CTO, CFO և նմանատիպ կոչումների (պաշտոնների), ինչպիսի՞ք են դրանց համապատասխանությունները հայկական կազմակերպություններում, կամ կա՞ն արդյոք այդպիսիններ, ու ո՞րն է տարբերությունը։
5. Ի՞նչ տեսակի հարկեր են մուծում կազմակերպութունները, ի՞նչ հաճախականությամբ:

Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Կազմակերպությունների կազմակերպաիրավական ձևերի վերաբերյալ

Ֆիզիկական անձին սուրհանդակային ծառայությամբ եկած ապրանքի մաքսազերծում

Արսեն.

Ֆիզիկական անձի անունով 180 օրվա մեջ երկրորդ անգամ եկել է ծանրոց, որն էլ ենթակա է մաքսազերծման: Մարմնի կրեմները գնված են օնլայն խանութից, և հաշիվ ֆակտուրայում արժեքը նշված է 35 դոլար, ուղարկվել է Հայաստան ԱՄՆ-ից: Մաքսատանը մաքսազերծման համար պահանջվում է 41 000 դրամ կամ ավելի (ինչպես նշվեց բրոկերի կողմից): Ծանրոցի քաշը 3,3 կգ է, ապրանքի զուտ քաշը՝ 2 կգ: Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս է ձևավորվում և հաշվարկվում մաքսային արժեք, որ 15 000 դրամ արժողությամբ ապրանքի համար պետք է վճարվի եռապատիկի չափով մաքսավճար: Արդյո՞ք բեռնափոխադրման արժեքը ներառվում է մաքսավճարի մեջ: Բայց չէ՞ որ այդ գումարը վճարվել է սուրհանդակային ծառայությանը ուղարկող երկրում:

Կարդալ ավելին Ֆիզիկական անձին սուրհանդակային ծառայությամբ եկած ապրանքի մաքսազերծում

Արդյո՞ք առաջանում են հարկային պարտավորություններ

Ռիտա.

Ես բնակվում եմ արտերկրում, սակայն ունեմ տնամերձ հողամաս Հայաստանում: Որպեսզի անտերության չմատնվի` բարեկամներց մեկը օգտագործում է, զբաղվում է ծառերի, ծաղիկների աճեցմամբ: Հարցս այն է` արդյո՞ք դրա համար ես պարտավոր եմ հարկ մուծել, կամ եթե ինչ որ մեկին վարձում ես տանը քեզ օգնելու համար, պարտավո՞ր ես արդյոք տեղեկացնել հարկայինին: Ինչպե՞ս կարող եմ այդ հարցը լուծել: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք առաջանում են հարկային պարտավորություններ

Ակցիայի կազմակերպում

Հասմիկ.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ:

Եթե հնարավոր է` կխնդրեի ուղղորդել ինձ հետևյալ հարցում: Մեր կազմակերպությունը ներկայացուցչություն է (չի հանդիսանում ԱԱՀ վճարող): Կոնկրետ արտադրատեսակի վաճառքի խթանման նպատակով պարբերաբար իրականացվում են ակցիաներ, որի ժամանակ տրամադրվում են նվերներ գնորդներին: Ակցիան կազմակերպելու համար մեր կազմակերպությունը պայմանագիր է կնքել մեկ այլ կազմակերպության հետ, որը պետք է կազմակերպի այդ ակցիայի անցացումը, և նվերները տրվում են այդ կազմակերպությանը ակցիայի մասնակիցներին բաժանելու նպատակով:

Հարցս հետևյալ է. արդյո՞ք առաջանում է եկամտահարկի հարց: Հնարավո՞ր է արդյոք, որ հարկայինը դա դիտարկի որպես միջնորդավորված ձևով ֆիզիկական անձանց եկամտի տրամադրում:

Կարդալ ավելին Ակցիայի կազմակերպում

Նոր գրանցված ԱՁ

Հակոբ.

Նոր գրանցված անհատ ձեռներեց եմ, զբաղվելու եմ շին. գործիքների մանրածախ կամ մեծածախ վաճառքով: Ընդհանրապես չեմ պատկերացնում` ինչ կերպով պետք է կազմակերպեմ իմ հարկային պարտավորությունները, ունենալու եմ մեկ աշխատող (վաճառող): Խնդրում եմ հնարավորինս նկարագրեք, թե ինչ և ինչպիսի հարկային ծախսեր եմ ունենալու: Գործունեություն եմ ծավալելու վարձակալած տարածքում:

Կարդալ ավելին Նոր գրանցված ԱՁ

Անհատույց ապրանքների տրամադրում հաճախորդներին

Արթուր.

Խնդրում եմ պատասխանել` կազմակերպությունը ձեռք է բերել ապրանքներ և այդ ապրանքները ակցիայի շրջանակներում նվիրելու է իր հաճախորդներին, ովքեր գնումներ են կատարելու: Անհատույց տրված ապրանքների համար գրե՞լ հարկային հաշիվ` գրելով “անհատույց տրամադրված”: Խնդրում եմ գրեք, ով գիտի անհատույց տրամադրված ապրանքների մասին, ինչպե՞ս հաշվառել, եթե հնարավոր է` օրինակով:

Կարդալ ավելին Անհատույց ապրանքների տրամադրում հաճախորդներին

Հացաբուլկեղենի արտադրամաս

Իրինա.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաններ: Եթե կարող եք, խնդրում եմ շտապ պատասխանեք: Ես վարելու եմ հացաբուկեղենի արտադրության հաշվապահությունը, որը հանդիսանում է Ա/Ձ: Պատասխանեք խնդրում եմ` որո՞նք են լինելու հարկային պարտականությունները, ի՞նչ հաշվետվություններ են ներկայացվելու: Առաքիչներին տրվելու է հաշիվ-ապրանքագիր ապրանքը առաքելու համար: Եթե Ա/Ձ-ն հարկվելու է արտոնագրային վճարով, ըստ օրենքի ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվետվություն չի՞ ներկայացնելու: Ներկայացնելու է սոցի հաշվետվություն ըստ գրանցված աշխատողների, եկամտահարկի եռամսյակային հաշվետվություն, սոցապին անհատական հաշվետվություն: Ա/Ձ-ն, որքանով գիտեմ, հարկային հաշիվ չի կարող գրել: Շատ եմ խնդրում, հարգելի կոլեգաներ, ինձ օգնեք: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Հացաբուլկեղենի արտադրամաս

Եկամտահարկի հաշվետվության ներկայացում

Նունե.

Խնդրում եմ պատասխանել` արհեստակցական կազմակերպությունը, որը չունի աշխատողներ, հարկային մարմնին եկամտահարկի հաշվետվությունը թղթայի՞ն է ներկայացնելու, թե՞ էլեկտրոնային: Ընդ որում, եկամտահարկի հաշվետվության ներկայացման պահանջ առաջացել է ֆիզիկական անձից ապրանք գնելու արդյունքում 10 տոկոս եկամտահարկ փոխանցելուց:

Կարդալ ավելին Եկամտահարկի հաշվետվության ներկայացում

Հյուրանոցային տնտեսության օբյեկտների վերաբերյալ

Թամարա.

Հարգելիներս,
ինձ անհրաժեշտ է պարզաբանել մի քանի հարց` կապված հյուրանոցների գործունեության և նրանց մատուցած ծառայությունների դիմաց գանձվող հարկերի մասին:

Ինչպես հայտնի է` հյուրանոցային տնտեսության օբյեկտները հարկվում են արտոնագրային վճարով: Այստեղ նշված է` հյուրանոցային տնտեսության օբյեկտներ: Հարց է առաջանում. արդյո՞ք հյուրանոցի տարածքում գործող 20 ք.մ. սննդի տարածքը և հուշանվերների վաճառքի կետը 2 ք.մ. մտնում են հյուրանոցային տնտեսության օբյեկտների մեջ, և դրանցից ստացվող եկամուտը հարկվու՞մ է ըստ արտոնագրային վճարի:

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Հյուրանոցային տնտեսության օբյեկտների վերաբերյալ