Ozon և Wildberries ստացման կետերի գործունեություն

Գևորգ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ozon և Wildberries ստացման կետը հնարավո՞ր է որպես միկրոձեռնարկատիրություն աշխատացնել, եթե հնարավոր է, խնդրում եմ օրենքին հղում տվեք։ Կանխավ շնորհակալ եմ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
1 տարի առաջ

այո հնարավոր է, քանի որ դա ծառայությունների մատուցում, է,
նայեք 267 հոդվածի չթույլատրվողներում նշում չկա,

Հարությունյան
Հարությունյան
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Բարև Ձեզ, հարգելի Տիգրան, խնդրում եմ ասեք, ինչպես վարվեմ։
Աձ֊ն բացման օրվանից գործում է որպես միկրոձեռնարկատիրություն (վայլդբերիզ ստացման կետ է), մինչ օրս հաշիվները Վայլդբերիզ֊ին դուրս է գրվել, նշվելով միջնորդական ծառայություն և ժ/կահատվածը, հիմա ՊԵԿ֊ը ծանուցել է, որ 2025թ. Հունվարից ԱՁ֊ն պետք է գործեր շրջհարկի դաշտում, քանի որ այդպես չի եղել` պետք է անցնի ԱԱՀ֊ի դաշտ և վճարի այդ ժ/կահատվածի ԱԱՀ֊ն։

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Հարությունյան

Պեկ ին կարող եք պատասխանել, որ էտպես չի, դասակարգչով ճիշտ եք ներկայացրել գործնեությունը, երևի որ տոկոսային եկամուտ է, դրա համար համաձայն չեն, եթե օֆերտայում գրված է ծառայութնների մատուցում, դրանով հիմնավորեք,

Հարությունյան
Հարությունյան
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ