Դիմում աշխատավարձի բարձրացման համար
Անի․
Բարև ձեզ, կօգնե՞ք ինձ, դիմումի ո՞ր ձևն ընտրել, ցանկանում եմ դիմում-խնդրանքով դիմել աշխատավարձի վերանայման (բարձրացման) համար:
Ատամնաբուժական գործունեություն
Թ․
Հարգելի հաշվապահներ, Ձեր օգնության կարիքն ունեմ։ Խնդրում եմ պատասխանեք։
1. Ատամնաբուժականի մենեջերի հետ կարո՞ղ եմ կնքել պայմանագիր, աշխատաժամանակը նշեմ ամսվա մեջ 30 ժամ և վարձատրվող մաքուր 500 դրամ + ժամի համար։ Բժշկի հետ կնքել պայմանագիր 30 ժամ մաքուր 1 000 դրամի։ Արդյո՞ք չեմ խախտում նվազագույն աշխատավարձի մասին օրենքի 2.1 կետը։
2․ Եվ հաջորդ հարցը՝ բժիշկը, ով նաև տվյալ ԱՁ է, աշխատում է իր ատամնաբուժարանում, պե՞տք է գրանցել որպես աշխատող։
ԱԱՀ դեբետագրում
Կարեն․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ի հարկատեսակով աշխատող ՍՊԸ-ն կատարել է ներմուծում երրորդ երկրից 31․01․2023 թվականին։ ԱԱՀ-ի վճարումը կատարել է 02․02․2022ին։ ԱԱՀ-ի դեբետագրումը պե՞տք է ներկայացնեմ 2022 թվականի փետրվար ամսվա ԱԱՀ-ի հաշվետվության մեջ։
Աշխատակիցը մեկնում է գործուղման
Հռիփսիմե․
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․ եթե աշխատակիցը մեկնում է գործուղման, ինչպե՞ս պետք է հաշվեմ օրապահիկը և գիշերակացը, և ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում։ Հրամանից բացի ի՞նչ փաստաթղթեր պետք է կազմեմ։ Մի խոսքով մանրամասն ասեք՝ ի՞նչ պետք է անեմ։ Նախապես շնորհակալություն։
Օտարերկրացին սոց. ճվար վճարու՞մ է
Օֆելյա Մանթաշյան․
Եթե օտարերկրյա քաղաքացին կացության քարտ չունի, որպես շրջանառության հարկով աշխատող ԱՁ սոցվճար վճարու՞մ է։
Հիշեցում

Հարգելի գործընկերներ,
2023թ. փետրվարի 20-ը շրջանառության հարկով աշխատելու համար դիմելու, ինչպես նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար դիմում ներկայացնելու վերջնաժամկետն է: Պետք է հանձնել.
Ձև N 201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն – 2023թ-ին շրջանառության հարկ վճարող համարվելու համար
Ձև N 257. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն – 2023թ-ին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար
Հաշիվների չեղարկում
Մելինե․
Բարև ձեզ։ Եթե այս ամիս 3 ամսվա նախորդ երեք ամիսների հաշիվներ եմ չեղյալ արել (դիմացի կողմի խնդրանքով), և մեկ նոր հաշիվ եմ դուրս գրել (այդ երեք ամիսների+պլյուս հունվար համար)՝ մատակարման ամսաթիվն նշելով 31.01.2022։ Ես հիմա ԱԱՀ-ի հաշվարկներում ճշտելու բան ունե՞մ։ Նշեմ, որ այդ հաշիվների վճարումները ստացած են եղել։ Շնորհակալություն։
ԱՁ-ն կանաչի է արտադրում
Մարիամ․
Բարև ձեզ։ Կարող է մի քիչ շատ լինեն հարցերս, բայց կխնդրեյի պատասխանեյիք․ ԱՁ-ն կանաչի է արտադրում և աշխատում է միկրոյի դաշտում, մարտի 1 ից ուզում է անցնել շրջ. հարկի: Շրջ․ հարկի հայտը տալուց հետո ի՞նչ հաշվետվություններ պետք է լրացվեն։ Աշխատող չունի, սոց․ վճարող չէ, և կա վարձակալած տարածք։ 189 ձևը պե՞տք է լրացնեմ վարձավճարի համար: Ներմուծումը և այլ ծախսերը կարո՞ղ եմ նվազեցնել հարկից: Նախապես շնորհակալ եմ։
Իրական շահառուի հայտարարագիր
Սաթեն․
Խնդրում եմ պատասխանեք: Կազմակերպությունն ունի 2 հիմնադիր 90% և10%: 10%ի սեփականատերը մահացել է 2011թ-ին, և անհնար է գտնել հարազատներին: Իրական շահառուի հայտարարագրի համար ի՞նչ անեմ, միայն մեկի՞ն ներկայացնեմ։
Հարկադիր պարապուրդ
Անահիտ․
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Եթե աշխատողը վճարվում է մինիմում դրույքով՝ 100 000 ՀՀ դրամ, և հիմա հաստատությունը գտնվում է վերանորոգման մեջ, և աշխատողներին տրվել է հարկադիր պարապուրդ, ինչպե՞ս է կատարվում վարձատրությունը․ 100 000-ի 2/3-ով, թե՞ որպես մինիմում դրույք պահպանվում է ամբողջ աշխատավարձը (հաստատությունը պետական է):
Պարգևավճարի հաշվարկ
Մհեր․
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Ինձ հետաքրքրող հարցը հետևյալն է.
2022թ. երկրորդ կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքի համար 2023թ. պարգևատրման գումարը աշխատակցի պաշտոնային դրույքով հաշվարկելու ժամանակ հնարավոր է հաշվարկը իրականացնել նախորդ տարվա չափով թե 2023թ։ Ո՞ր իրավական նորմով պետք է առաջնորդվել, խնդրում եմ օգնեք։
Օրինակ․
Աշխատակցի պաշտոնային դրույքը 2022թ. կազմել է 150 000 դրամ, որը հաշվարկվում է բազային աշխատավարձի և գործակցի կիրառմամբ, իսկ 2023թ. բազային աշխատավարձի փոփոխմամբ պայմանավորված դրույքաչափը ևս ավելացել է. Հիմա աշխատակցին պետք է պարգևատրենք նախորդ տարվա 2-րդ կիսամյակի համար, հրամանը կազմելով ըստ գործակցի արդյո՞ք ճիշտ կլինի օգտագործել նախորդ տարվա դրույքաչափը, թե՞ հաշվարկը պետք է իրականացվի նորով։
Արդյո՞ք կուտակվում է արձակուրդ
Լիանա․
Բարև Ձեզ։ Աշխատողը արձակուրդում գտնվելու ժամանակ արձակուրդ կուտակու՞մ է։
Իրական շահառուների հայտարարագիր
Աննա․
Հարգելի հաշվապահներ, իրական շահառուների հետ կապված մի հարց․ տեղադրում եմ նույնականացման քարտը, մուտք գործում, որից հետո նշում եմ ընդերքօգտագործող և պետ ռեգիստրի համար, բերում է կազմակերպության անունը, և գրանցման համարը։ Նշեմ՝ ՍՊԸ բացվել է 2022թ մայիսին, ուրիշ ոչ մի բան չի բերում, որ ավելացնեմ իրական շահառուին: Կանխավ շնորհակալ եմ։
Փոխառության մուտքագրում դրամարկղ
Նարինե․
Հարգելի հաշվապահներ, կարելի՞ է արդյոք փոխառության գումարը մուտքագրել դրամարկղ տնտեսական ծախսերի համար, հարկեր և աշխատավարձ փոխանցելու համար:
Դրոշմանիշային վճարի վերադարձ
Ալվարդ Խաչատրյան․
Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք՝ զոհված զինծառայողի ծնողից 2022 թվին գանձված դրոշմանիշային վճարը վերադարձնելու համար գործատուն ինչպիսի՞ տեղեկանք պետք է տա աշխատողին ՊԵԿ ներկայացնելու համար, կա՞ արդյոք ձևանմուշ: Շնորհակալություն։
Արձակուրդի վերաբերյալ
Աստղիկ․
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Ունեմ Ձեր օգնության կարիքը։ Հարցս հետևյալն է․
Աշխատողն աշխատանքի է ընդունվել 2022 թվականի ապրիլի 20-ին և 6 ամիս հետո չի ցանկացել գնալ արձակուրդ, արձակուրդը տեղափոխվել է 2023 թվականի։ Աշխատողը հիմա արդեն ցանկանում է գնալ արձակուրդ ՝ 24 աշխատանքային օրով (աշխատում է 6-օրյա գրաֆիկով)։
1․ Գործատուն կարո՞ղ է արդյոք ընդառաջել և տրամադրել ամենամյա նվազագույն արձակուրդ 24 աշխատանքային օրով՝ 2023 թվականի փետրվարի 20-ից (հաշվի առնելով, որ դեռևս ձեռք չի բերել 24 աշխատանքային օր արձակուրդի իրավունք)։ Այս պարագայում ի՞նչ է լինում այն օրերի հետ, որի դիմաց կստանա արձակուրդային վճար, ինչ որ պարտավորություն կրու՞մ է արդյոք Աշխատողը, որը շարունակելու է աշխատանքը արձակուրդի հետո։
2․ Ինչպիսի՞ն կլինի ժամանակաշրջանը, համաձայն որի հաջորդ տարի նորից պետք է գնա արձակուրդ։
Կանխավ շնորհակալություն
ՊՈԱԿ-ը ԻՇ հայտարարագիր ներկայացնու՞մ է
Նաիրա․
Բարև Ձեզ, դպրոց ՊՈԱԿ-ը ԻՇ հայտարարագիր ներկայացնու՞մ է։
Կրեդիտորական պարտքի դուրսգրում
Սեդա Հախվերդյան․
Բարև Ձեզ։
Ունենք ընկերություն, որը չի մարել իր պարտքը, 2020թ սնանկ է ճանաչվել, բայց վերջնական վճիռը կայացվել է 2021թ։ Ես այդ պարտքը դուրս եմ գրել 2021թ, սակայն ստուգման ժամանակ ինձ ասում են, որ պետք է այդ պարտքը դուրս գրեի 2020թ, խնդրում եմ ասեք Ձեր կարծիքները:
ԵՏՄ համապատասխանության հայտարագիր
Կարեն․
Բարև ձեզ, ի՞նչ է ԵՏՄ համապատասխանության հայտարագիրը, ի՞նչ է իրենից ներկայացնում։
Չօգտագործված արձակուրդի օրեր
Սաթեն․
Խնդրում եմ պատասխանեք: Աշխատակցի աշխատանքից ազատման դեպքում նրան չտրամադրված արձակուրդների համար վերջնահաշվարկում քանի՞ օր հաշվեմ, եթե դրանք վերաբերվում են 2006, 2007, 2009, 2011 տարիներին (6-օրյա աշխ. գրաֆիկ), այսինքն հիմք ընդունեմ ներկայիս գործող աշխատանքային օրենսգիրքը, թե՞ համապատասխան տարիներինը։
ԻՇ հայտարարագիր դադարեցման դեպքում
Ալվարդ․
Բարև Ձեզ: ժամանակավորապես կասեցված ՍՊԸ-ն ԻՇ հայտարարագիր պիտի ներկայացնի՞, թե՞ ոչ:
Հարկման դաշտի ընտրության դիմում
Քրիստինե․
Բարև բոլորին: Կազմակերպությունը բացվել է 25.01.23թ. -ին, դիմել են այսօր 09.02.23թ., ամսի 10-ին նոր փաստաթղթերը պիտի տան: Հիմա ես կհասցնե՞մ, 20-րդ օրը լրանում է 13-ին, կարո՞ղ եմ հենց ամսի 13-ին ակտիվացնեմ ու հայտարարությունը ուղարկեմ, թե՞ ուշացնում եմ:
Մի հարց էլ տամ․ եթե կազմակերպության տվյալները նոր են տվել, որը բացվել է 25.01.23թ. ես տնօրենի գրանցման հայտը բնականաբար պետք է ուղարկեմ 13.02.23թ-ով: Սա խախտու՞մ է, թե՞ ոչ:
Ստորագրության բացակայություն փաստաթղթի վրա
Հայկ․
Բարև Ձեզ։ Խնդրեմ հուշեք՝ դրամարկղի մուտքի / ելքի օրդերների վրա եթե որոշ ստորագրություններ են բացակայում, օրինակ գանձապահի, դրա համար ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված։ Կանխավ շնորհակալություն։
Վարձավճարի նվազեցում շահութահարկից
Դավիթ․
ԱՁ-ն կազմակերպությունից վարձակալել է տարածք, կազմակերպությունը հաշվարկային փաստաթուղթ է դուրս գրում վարձակալության համար: ԱՁ-ն շահութահարկից կարո՞ղ է ամբողջ գումարի չափով նվազեցնել վարձակալության ծախսը։
ԱԱՀ դեբետագրում
Կարեն․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ի հարկատեսակով աշխատող ՍՊԸ-ն կատարել է ներմուծում 31․01․2023 թվականին։ Ներմուծման մաքսային հայտարարագիրը գրանցվել է այդ ամսաթվով, սակայն հարկային մարմիններից ասում են, որ իրենց մոտ դա գրանցվել է 01․02․2023 թվականինին, և չենք կարող հունվար ամսվա ԱԱՀ-ի հաշվարկի մեջ դեբետագրենք, այլ պետք է պակասեցում տանք, իսկ փետրվար ամսվա հաշվարկի մեջ ավելացում տանք։ Կասե՞ք՝ ո՞ր հոդվածով է այս դեպքը կարգավորվում։
Ո՞վ է ստորագրում ԻՇ հայտարարագիրը
Արմեն․
Հարգելի հաշվապահներ, իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը ո՞վ է ստորագրում՝ հիմնադի՞րը, թե՞ տնօրենը։ Շնորհակալություն։
Կանոնավոր ուղևորափոխադրումներ
Աննա․
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ աշխատում է հարկման ընդհանուր համակարգում և ունի գործունեության տեսակ՝ կանոնավոր ուղևորափոխադրում, որի հանար մինչ գործունեությունը սկսելը վճարում է պետ․ տուրք, ստանում արտոնագիր յուրաքանչյուր ամիս և իրականացնում գործունեությունը։ Կասե՞ք՝ գործունեության այս տեսակի մասով ինչպե՞ս կատարել ձևակերպումներ: Կանխավ շնորհակալ եմ:
Ինչպե՞ս տալ ձևակերպումը
Ալիսա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեմ օգնեք մի հարցում: ՀԾ ծրագրով եմ աշխատում , ինվոյսինգով դուրս գրված հաշիվները գրանցում եմ, բայց չգիտեմ՝ ինչպես հաշվային ձևակերպումը տալ, եթե անվճար ստացված դեղորայքը մատակարարում ենք այլ ԱԱՊԿ (առողջապահության ապահովման և պահպանման կենտրոն)-ին։
Արդյո՞ք օգնությունը հարկվում է
Լիլիթ․
Բարև Ձեզ: Գործատուն ցանկանում է հիվանդ աշխատակցին դրամական օգնություն տրամադրել: Կասե՞ք խնդրեմ՝ հարկվու՞մ է արդյոք այդ օգնությունը և երևում է որևէ հաշվետվության մեջ: Կանխավ շնորհակալ եմ:
Դադարեցման դիմում
Լիանա․
Բարև ձեզ։ Եթե Ա/Ձ-ի գործունեությանը դադարեցման հայտում դադարի ժամկետը նշվում է 28․02․2023թ, հայտարարությունը պետք է ներկայացնել հենց ա՞յդ օրը, թե՞ կարող եմ ավելի շուտ ներկայացնել։
