Դրոշմանիշային վճարի վերադարձ

Ալվարդ Խաչատրյան․

Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք՝ զոհված զինծառայողի ծնողից 2022 թվին գանձված դրոշմանիշային վճարը վերադարձնելու համար գործատուն ինչպիսի՞ տեղեկանք պետք է տա աշխատողին ՊԵԿ ներկայացնելու համար, կա՞ արդյոք ձևանմուշ: Շնորհակալություն։

Կարդալ ավելին Դրոշմանիշային վճարի վերադարձ

Արձակուրդի վերաբերյալ

Աստղիկ․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Ունեմ Ձեր օգնության կարիքը։ Հարցս հետևյալն է․

Աշխատողն աշխատանքի է ընդունվել 2022 թվականի ապրիլի 20-ին և 6 ամիս հետո չի ցանկացել գնալ արձակուրդ, արձակուրդը տեղափոխվել է 2023 թվականի։ Աշխատողը հիմա արդեն ցանկանում է գնալ արձակուրդ ՝ 24 աշխատանքային օրով (աշխատում է 6-օրյա գրաֆիկով)։

1․ Գործատուն կարո՞ղ է արդյոք ընդառաջել և տրամադրել ամենամյա նվազագույն արձակուրդ 24 աշխատանքային օրով՝ 2023 թվականի փետրվարի 20-ից (հաշվի առնելով, որ դեռևս ձեռք չի բերել 24 աշխատանքային օր արձակուրդի իրավունք)։ Այս պարագայում ի՞նչ է լինում այն օրերի հետ, որի դիմաց կստանա արձակուրդային վճար, ինչ որ պարտավորություն կրու՞մ է արդյոք Աշխատողը, որը շարունակելու է աշխատանքը արձակուրդի հետո։

2․ Ինչպիսի՞ն կլինի ժամանակաշրջանը, համաձայն որի հաջորդ տարի նորից պետք է գնա արձակուրդ։

Կանխավ շնորհակալություն

Կարդալ ավելին Արձակուրդի վերաբերյալ

Կրեդիտորական պարտքի դուրսգրում

Սեդա Հախվերդյան․

Բարև Ձեզ։

Ունենք ընկերություն, որը չի մարել իր պարտքը, 2020թ սնանկ է ճանաչվել, բայց վերջնական վճիռը կայացվել է 2021թ։ Ես այդ պարտքը դուրս եմ գրել 2021թ, սակայն ստուգման ժամանակ ինձ ասում են, որ պետք է այդ պարտքը դուրս գրեի 2020թ, խնդրում եմ ասեք Ձեր կարծիքները:

Կարդալ ավելին Կրեդիտորական պարտքի դուրսգրում

ԵՏՄ համապատասխանության հայտարագիր

Կարեն․

Բարև ձեզ, ի՞նչ է ԵՏՄ համապատասխանության հայտարագիրը, ի՞նչ է իրենից ներկայացնում։

Կարդալ ավելին ԵՏՄ համապատասխանության հայտարագիր

Չօգտագործված արձակուրդի օրեր

Սաթեն․

Խնդրում եմ պատասխանեք: Աշխատակցի աշխատանքից ազատման դեպքում նրան չտրամադրված արձակուրդների համար վերջնահաշվարկում քանի՞ օր հաշվեմ, եթե դրանք վերաբերվում են 2006, 2007, 2009, 2011 տարիներին (6-օրյա աշխ. գրաֆիկ), այսինքն հիմք ընդունեմ ներկայիս գործող աշխատանքային օրենսգիրքը, թե՞ համապատասխան տարիներինը։

Կարդալ ավելին Չօգտագործված արձակուրդի օրեր

Հարկման դաշտի ընտրության դիմում

Քրիստինե․

Բարև բոլորին: Կազմակերպությունը բացվել է 25.01.23թ. -ին, դիմել են այսօր 09.02.23թ., ամսի 10-ին նոր փաստաթղթերը պիտի տան: Հիմա ես կհասցնե՞մ, 20-րդ օրը լրանում է 13-ին, կարո՞ղ եմ հենց ամսի 13-ին ակտիվացնեմ ու հայտարարությունը ուղարկեմ, թե՞ ուշացնում եմ:

Մի հարց էլ տամ․ եթե կազմակերպության տվյալները նոր են տվել, որը բացվել է 25.01.23թ. ես տնօրենի գրանցման հայտը բնականաբար պետք է ուղարկեմ 13.02.23թ-ով: Սա խախտու՞մ է, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Հարկման դաշտի ընտրության դիմում

Ստորագրության բացակայություն փաստաթղթի վրա

Հայկ․

Բարև Ձեզ։ Խնդրեմ հուշեք՝ դրամարկղի մուտքի / ելքի օրդերների վրա եթե որոշ ստորագրություններ են բացակայում, օրինակ գանձապահի, դրա համար ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված։ Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Ստորագրության բացակայություն փաստաթղթի վրա

Վարձավճարի նվազեցում շահութահարկից

Դավիթ․

ԱՁ-ն կազմակերպությունից վարձակալել է տարածք, կազմակերպությունը հաշվարկային փաստաթուղթ է դուրս գրում վարձակալության համար: ԱՁ-ն շահութահարկից կարո՞ղ է ամբողջ գումարի չափով նվազեցնել վարձակալության ծախսը։

Կարդալ ավելին Վարձավճարի նվազեցում շահութահարկից

ԱԱՀ դեբետագրում

Կարեն․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ի հարկատեսակով աշխատող ՍՊԸ-ն կատարել է ներմուծում 31․01․2023 թվականին։ Ներմուծման մաքսային հայտարարագիրը գրանցվել է այդ ամսաթվով, սակայն հարկային մարմիններից ասում են, որ իրենց մոտ դա գրանցվել է 01․02․2023 թվականինին, և չենք կարող հունվար ամսվա ԱԱՀ-ի հաշվարկի մեջ դեբետագրենք, այլ պետք է պակասեցում տանք, իսկ փետրվար ամսվա հաշվարկի մեջ ավելացում տանք։ Կասե՞ք՝ ո՞ր հոդվածով է այս դեպքը կարգավորվում։

Կարդալ ավելին ԱԱՀ դեբետագրում

Կանոնավոր ուղևորափոխադրումներ

Աննա․

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ աշխատում է հարկման ընդհանուր համակարգում և ունի գործունեության տեսակ՝ կանոնավոր ուղևորափոխադրում, որի հանար մինչ գործունեությունը սկսելը վճարում է պետ․ տուրք, ստանում արտոնագիր յուրաքանչյուր ամիս և իրականացնում գործունեությունը։ Կասե՞ք՝ գործունեության այս տեսակի մասով ինչպե՞ս կատարել ձևակերպումներ: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Կանոնավոր ուղևորափոխադրումներ

Ինչպե՞ս տալ ձևակերպումը

Ալիսա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեմ օգնեք մի հարցում: ՀԾ ծրագրով եմ աշխատում , ինվոյսինգով դուրս գրված հաշիվները գրանցում եմ, բայց չգիտեմ՝ ինչպես հաշվային ձևակերպումը տալ, եթե անվճար ստացված դեղորայքը մատակարարում ենք այլ ԱԱՊԿ (առողջապահության ապահովման և պահպանման կենտրոն)-ին։

Կարդալ ավելին Ինչպե՞ս տալ ձևակերպումը

Արդյո՞ք օգնությունը հարկվում է

Լիլիթ․

Բարև Ձեզ: Գործատուն ցանկանում է հիվանդ աշխատակցին դրամական օգնություն տրամադրել: Կասե՞ք խնդրեմ՝ հարկվու՞մ է արդյոք այդ օգնությունը և երևում է որևէ հաշվետվության մեջ: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Արդյո՞ք օգնությունը հարկվում է

Դադարեցման դիմում

Լիանա․

Բարև ձեզ։ Եթե Ա/Ձ-ի գործունեությանը դադարեցման հայտում դադարի ժամկետը նշվում է 28․02․2023թ, հայտարարությունը պետք է ներկայացնել հենց ա՞յդ օրը, թե՞ կարող եմ ավելի շուտ ներկայացնել։

Կարդալ ավելին Դադարեցման դիմում

ՍՊԸ լուծարում

Կարեն․

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն հաշվառումից հանելու համար ի՞նչ ընթացակարգ կա։ Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնենք։ Ո՞ր օրենքից կարող եմ օգտվել։

Կարդալ ավելին ՍՊԸ լուծարում

Տնօրենի անձնական ծախսեր

Էլինա․

Բարև։ Եթե ՍՊԸ-ի տնօրենը պայմանագրով իրեն փոխանցված գումարից վճարի հարկեր, 20 տոկոսը թողնի հաշվին, իսկ մնացածը կանխիկացնի ու ծախսի անձնական կարիքների համար կամ փոխանցի ուրիշ մեկին, իրավունք կա՞ նման գործողության։

Կարդալ ավելին Տնօրենի անձնական ծախսեր

ԱԱՀ վճարողի հայտարարություն

Դավիթ․

Բարև Ձեզ։ Միկրոյով աշխատող ԱՁ-ն հյուրատուն է, ցանկանում է նաև զբաղվել մեքենաների ներմուծմամբ և արտահանմամբ, այսինքն առևտուր է և չի կարող միկրոյով շարունակել: Հարցս հետևյալն է՝ ե՞րբ պետք է տալ ԱԱՀ-ի հայտարարություն։ Երբ որ առաջին մեքենան կմտնի Հայաստան և մաքսազերծում կիրականացվի՞։ Թե՞ պետք է մինչ համաձայնագիր, ինվոյս, կանխավճար փոխանցելը տալ հայտարարություն:

Կարդալ ավելին ԱԱՀ վճարողի հայտարարություն

Գործառնության ձևակերպում

Տաթևիկ․

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնեք ձևակերպել հետևյալ գործառնությունը` վաճառվել է 75 000 դրամ ինքնարժեքով արտադրանք ապառիկ 100 000 դրամով։ Կանխավ շնորհակալ եմ։

Այլ հաշվապահական խնդիրներ…

Կարդալ ավելին Գործառնության ձևակերպում

Շինարարական ծառայություններ

Սևակ․

Բարև։ Ուզում եմ իմանալ՝ ի՞նչ հարկեր է վճարում ԱՁ-ն շինարարական ծառայություններ մատուցելով։

Կարդալ ավելին Շինարարական ծառայություններ

Էլեկտրական ավտոմեքենաների ներմուծում

Նարինե․

Բարև ձեզ։

ՀՀ-ում գրանցված կազմակերպությունը, որի հիմնադիր տնօրենը ՌԴ քաղաքացի է, ցանկանում է 3-րդ երկրից ներմուծել էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցներ։ Ի՞նչ արտոնություններ ունի կազմակերպությունը, և արդյո՞ք կարող է արտահանել այդ տրանսպորտային միջոցները, թե՞ միայն ՀՀ-ում կարող է վաճառել։

Կարդալ ավելին Էլեկտրական ավտոմեքենաների ներմուծում

Ներմուծում անձնական օգտագործման համար

Մայա․

Բարի օր: Հարգելի մասնագետներ, Ա/Ձ-ի տնօրենը իր անձնական օգտագործման համար ցանկանում է երրորդ երկրից ներկրել քարե սալիկներ: Կա՞ արդյոք մաքսազերծման հարցում տարբերություն՝ եթե գործարքը կատարի որպես քաղաքացի ֆիզիկական անձ կամ ԱՁ ֆիզիկական անձ: Ո՞ր տարբերակն է ավելի հարմար հարկերի առումով, ինչպես նաև հետագա ընթացքի թղթատարության վարման համար:

Կարդալ ավելին Ներմուծում անձնական օգտագործման համար

Սոց․ վճար դեկրետում գտնվողի համար

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հասարակական կազմակերպությունը մեկ տարվա ծրագիր է շահել, և աշխատանքի ենք ընդունել հոգեբան, ով հիմա երեխայի է սպասում։ Ծրագրի ավարտից հետո, երբ աշխատողը գտնվի երեխայի խնամքի արձակուրդում, ՀԿ-ի նախագահը պետք է ամեն ամիս 3 000 դրամ սոց վճար անի չէ՞ տվյալ աշխատողի համար։ Բայց այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ կազմակերպությունը միջոց չունի վճարելու։ ՀԿ -ն զբաղվում է հատուկ խնամքի երեխաների ծառայությամբ: Իրավունք ունե՞նք խնամքի արձակուրդում գտնվող աշխատակցին ազատել։ Եվ մի հարց էլ՝ ֆիզի գումարը, եթե տվյալ ամսվա եկամտային հարկը չի բավականացնում, կարո՞ղ եմ երկու կամ երեք ամսում վճարել: Շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Սոց․ վճար դեկրետում գտնվողի համար

Հաշվապահական գործերի հանձնում-ընդունում

Անուշ․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ փաստաթղթեր պետք է պատրաստել գլխավոր հաշվապահի աշխատանքից ազատման, գործերի հանձնման-ընդունման ժամանակ։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Հաշվապահական գործերի հանձնում-ընդունում

Հաշվետվությունը չի գրանցվում

Աննա․

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է: Աշխատողը, որը գրանցված էր որպես ծառայություն մատուցող (քաղաքացիաիրավական պայմանագրով) մահացել է հունվարին և մահվան օրը ազարվել աշխատանքից: Հունվար ամսվա աշխատավարձի հաշվետվության մեջ լրացրել եմ այդ աշխատողի աշխատավարձի չափը, բայց հաշվետվությունը չի գրանցում սխալի պատճառով: Գրում է, որ հնարավոր չէ այդ անձի համար ներկայացնել անձնավորված հաշվարկ, պետք է դադարեցնել իրավահարաբերությունը այդ ֆիզ անձի հետ: Խնդրում եմ հուշեք՝ ո՞նց վարվեմ: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Հաշվետվությունը չի գրանցվում

Ուսումնական արձակուրդ

Հասմիկ․

Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում․ Ես աշխատում եմ և սովորում, շուտով իմ ԹԵԶ-ի նախապաշտպանությունն է, ցանկանում եմ գնալ ուսումնական արձակուրդ, սակայն ինձ ասում են, որ այս տարվա ամենամյա արձակուրդը չեմ գնացել և ուսումնական չեմ կարող գնալ, պետք է գնամ ամենամյա արձակուրդ։ Խնդրում եմ Ձեզ ինձ ասել՝ արդյո՞ք ինձ հասնում է ուսումնական արձակուրդ և քանի օր, և արդյո՞ք եթե գործատուս համաձայն է՝ կարող եմ նաև վճարվել ուսումնական արձակուրդի համար։ Նախապես շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Ուսումնական արձակուրդ

Մասնակիցներից մեկը պետական աշխատող է

Քրիստինե․

Բարև բոլորին: Մի հարց տամ: Կազմակերպության բաժնետերերը 2 են, ֆիզ. անձեր: Ամեն մեկը ունի 50% բաժին: Անձերից մեկը աշխատում է պետական հաստատությունում: Նշեմ, որ տնօրենը ինքը չի: Օրենքի խախտում կա՞, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Մասնակիցներից մեկը պետական աշխատող է

ՀԿ ներքին կանոնակարգ

Հասմիկ․

Բարև ձեզ։ Հարգելի գործընկերներ, անհրաժեշտ է նախաձեռնության կամ հասարակական կազմակերպության ներքին կանոնակարգի որևէ օրինակելի ձև: Առկայության դեպքում խնդրում եմ ուղարկել hasmik.is.96@gmail.com էլ․ հասցեին։ Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին ՀԿ ներքին կանոնակարգ

Ապրանքի վաճառք Duty Free խանութին

Կարեն․

Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․ ԱԱՀ վճարողը ակցիզային հարկով հարկվող ապրանք պետք է վաճառի Duty Free-ի խանութին։

1․ Ինչպիսի՞ կարգավորումներ կան նման դեպքում,

2․ Ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնել վաճառքի դեպքում (նաև ԱԱՀ դրույքաչափի հետ կապված),

3․ Հաշվետվություններում ինչպե՞ս է առանձնացվելու այդ մասով

Կարդալ ավելին Ապրանքի վաճառք Duty Free խանութին