27/10/2026

Աննա․

Բարև Ձեզ, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Ուզում եմ ճշտել հետևյալ հարցերը.

1) անկախ նրանից, որ ՏՏ ոլորտի հավաստագրի մեջ գործողության ժամկետը գրված է մինչև 31.12.2022թ, համաձայն 26.12.2022թ ՀՕ-570-Ն օրենքի 18 հոդվածի 4-րդ կետի, գործողության ժամկետը ավտոմատ երկարացվու՞մ է մինչև 2023թ դեկտեմբերի 31-ը։ Ոչ մի հայտարարության, գրության ներկայացնելու կարիք չկա՞

2) Հավաստագրի գործողության ընթացքում ստացված արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը կարո՞ղ ենք ներկայացնել info@hti.am էլեկտրոնային հասցեին, կամ e-request.am հարթակի միջոցով ԲՏԱ նախարարությանը

3) Հաշվետվության մեջ Գործունեության տեսակը դաշտում գրում ենք պարզապես ՏՏ ոլո՞րտ

Կանխավ շնորհակալություն:

Հասմիկ․

Բարի օր, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ Շրջանառության հարկով աշխատող Ա/Ձ 58 350 մլն դրամը անցել է 2022թ․ սեպտեմբերին: Ճի՞շտ եմ հասկանում, որ 2023թ ՀԴՄ կտրոնը պետք է տրամադրի անվանացանկով:

Հիմա հարցի երկրորդ մասը: 2023թ հուլիսի 1-ից 58 350 մլն դրամը փոխվել է 24 000 մլն դրամի: Նոր բացված Ա/Ձ 2023թ 24 000 մլն անցնելու դեպքում տարվա տվյալ պահի՞ն անցնի անվանացանկի, թե՞ 2023թ կարող է աշխատել առանց անվանացանկի և 2024թ անցնի անվանացանկով ՀԴՄ կտրոն տրամադրելուն: Շատ շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեք և հնարավորության դեպքում հղում տաք:

Ռուբեն․

Բարև ձեզ: Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով: Գործունեությունը հետևյալն է – Մթերային խանութ է, ձեռք բերում և վաճառում հյութ, կաթ, տուփով սուրճ և հենց խանութի մեջ նաև արտադրում և վաճառում է խմորեղեն, կարկանդակ, գաթա, հաց և այլ հրուշակեղեն: Հարց․ արդյո՞ք ճիշտ կլինի ՀԴՄ սարքի վրա բացել երկու սեկցիա 1. Առևտուր 2. Արտադրություն։ Առևտրի մասով հարկը 1.5-ից 5 տոկոս, իսկ արտադրության մասով 3.5 տոկո՞ս։ Հարցի բուն իմաստը կայանում է նրանում, որ կարո՞ղ է արդյոք հրուշակեղենի վաճառքը որևիցե ձև դիտարկվել որպես հանրային սնունդ։

Լիլիթ․

Բարի Ձեզ, հարցս հետևյալն է․ եթե ՍՊԸ -ն 2022-ին գործունեության դադարեցման հայտարարություն է տվել և մինչ այժմ վերսկսում չի տվել, շրջհարկ վճարող համարվելու դիմում 2023-ի համար հիմա՞ պետք է տա , թե՞ գործունեությունը վերսկսելուց հետո։

Անա․

Հարգելի հաշվապահներ, շնորհավորում եմ տոների կապակցությամբ։ Խնդրում եմ օգնել հասկանալ հետևյալ հարցերը․

ՌԴ քաղաքացիություն ունեցող անձը, ով ՀՀ-ում չունի հատուկ կեցություն, այստեղ գրանցվել է ԱՁ, Ռեզիդենտ չի համարվում, քանի որ 183 օր դեռ չի եղել ՀՀ-ում։ ԱՁ-ն գրանցված է ՏՏ ոլորտում , աշխատում է շրջհարկով, կարո՞ղ եք ասել՝ այս պարագայում բացի շրջանառության հարկից մնացած վճարները պարտադի՞ր են համարվում։ Շնորհակալություն։

Մարիաննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ձեր բոլորի ամանորը շնորհավոր։ Խաղաղ տարի բոլորիս։ Եթե ԱՁ-ի տնօրենը ՀԴՄ-ը կտրոն տրամադրելու հետ կապված դիմել է դատարան, որտե՞ղ կարող եմ նայել՝ գործը ինչ վիճակում է: Ինձ կոդ են տվել, որ կոդով ստուգեմ, բայց տեղը չգիտեմ, խնդրում եմ օգնել։ Կանխավ շնորհակալություն։

Մելինե․

Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ-ի տնօրենը ամիսներ շարունակ իր անձնական հաշվից կատարել է ծախսեր ՍՊԸ-ի համար (օրինակ՝ գրասենյակի կոմունալները), հիմա ինչպե՞ս ձևակերպել այդ պարտքը ու փոխհատուցել գունարները։ Շնորհակալություն։

Ընկերություն՝ GML Accounting
Հասցե՝ ք. Երևան, Քոչար 24
Հեռախոս՝ 055866682
Էլ․ փոստ՝ gml.accounting@mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Ավագ հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝

Հաշվապահական գրասենյակին պահանջվում է ավագ հաշվապահ: Աշխատանքային ժամեր` 10:00-18:00, Աշխատավայրը` ք. Երևան, Քոչար 24

Պահանջներ՝

• Բարձրագույն կրթություն
• առնվազն 2 տարվա հաշվապահի աշխատանքային փորձ
• ՀՀ հարկային օրենսդրության և այլ անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն
• ռուսերենի իմացություն
• ՀԾ հաշվապահ ծրագրի իմացություն
• Գործող օրենսդրությանը համապատասխան հաշվարկների կազմում և ներկայացում հարկային և այլ մարմիններ, այդ թվում` ԱԱՀ հաշվարկ, վիճակագրական հաշվետվություններ
• ԵՏՄ արտահանման և ներմուծման հայտարարագրերի կազմում

Աշխատավարձ՝ 250 000 դրամ և ավելի` կախված փորձից և գիտելիքներից
Այլ նշումներ՝ Ունենք նաև հաշվապահի թափուր հաստիք

Կարեն.

Բարև Ձեզ։ Սպը-ն ԵՏՄ-ից կատարել է ներմուծում, “транзитная декларация” փաստաթղթի մեջ վերևի աջ անկյունում գրված է 29․11.2022, բայց մաքսայինի կողմից կնիք է դրվել ինվոյսի վրա, որտեղ նշված է 01․12․2022։ ԵՏՄ հաշվետվություն ներկայացնելիս որպես ներմուծման ամսաթիվ ո՞ր ամսաթիվը պետք է նշեմ: Կասե՞ք՝ “транзитная декларация” փաստաթղթի մեջ վերևի աջ անկյունում գրված 29․11.2022 ի՞նչ ամսաթիվ է։

Ընկերություն՝ Անդակո
Հասցե՝ Իսակովի 10/12
Հեռախոս՝ 044419550
Էլ․ փոստ՝ job@andaco.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ

Աշխատանքի նկարագրություն՝

• Պաշարների հաշվառում,
• Դուրս գրված և ստացված հաշիվ/ապրանքագրերի ներմուծում հաշվապահական ծրագիր, ձևակերպում,
• Հաշվապահական ծրագիր մուտքագրված տվյալների ստուգում և ճշգրտում,
• ԵՏՄ երկրներից ներմուծման հարկային հայտարարագրերի և հայտարարությունների կազմում,
• Ներմուծումների հետ կապված գործառնությունների ծրագիր մուտքագրում և ձևակեպում,
• Գլխավոր հաշվապահի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում։

Պահանջներ՝

• Բարձրագույն կրթություն,
• Աշխատանքային փորձը՝ առնվազն 1 տարի,
• Հարկային օրենսդրության լավ իմացություն,
• Համակարգչային գիտելիքները՝ ՀԾ, e-invoicing, MS Office (Excel) ծրագրերի իմացություն,
• Թիմում աշխատելու կարողություն,
Աշխատանքային ժամերը՝ 09։30-18։30։
Հանգստյան օրերը՝ շաբաթ և կիրակի։

Կարեն․

Հարգելի հաշվապահներ, եթե հոկտեմբեր ամսվա մեջ ԱԱՀ-ով հաշիվ եմ ստացել մեկ այլ ընկերությունից, որից հետո ներկայացրել եմ հեկտեմբերի համար ԱԱՀ հաշվետվություն, սակայն նոյեմբերի մեջ ծառայություն մատուցողը չեղարկել է իր դուրս գրած հաշիվը և նույն հոկտեմբերի մատակարարման ամսաթվով հաշիվը գրել է արդեն առանց ԱԱՀ-ի՝ հաշվարկային փաստաթուղթ։ Այս դեպքում ԱԱՀ հաշվետվության մեջ փոփոխությունը ինչպե՞ս եմ արտացոլում և ԱԱՀ հաշվարկի 20-րդ կետում ո՞ր հոդվածի համաձայն եմ նշում։

Արամ․

Բարև ձեզ, ես օգտվում եմ հիփոթեքի տոկոսների հետ վճարման օրենքից և աշխատանքից դուրս եմ գալիս դեկտեմբերի 30-ին սեփական դիմումիս համաձայն, կուզենայի իմանալ՝ վերջնահաշվարկիս եկամտային հարկը վճարվելու է դեկտեմբերի՞, թե՞ հունվարի համար, ու կարո՞ղ եմ հետ ստանալ մյուս տարվա առաջին եռամսյակի հիփոթեքիս տոկոսները։

Սուրեն․

Բարև Ձեզ։ Եթե Ա/Ձ -ն ցանկանում է փոխել գործունեության տեսակը կամ զբաղվել ևս մեկ գործունեությամբ, խնդրում եմ ասեք՝ ի՞նչ քայլեր պետք է կատարվեն գործունեության տեսակի ավելացման կամ փոփոխման նպատակով:

Գագիկ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱԱՀ վճարող ընկերությունը երրորդ երկրից ներմուծելու է ապրանք (էլեկտրոնային տեխնիկա` պայմանական 100 000 դրամի), ՀՀ-ում կատարելու է որոշակի ծախսեր (մաքսազերծում, բրոկեր, տեղափոխում, պահպանում, փաթեթավորում և այլն` պայմանական 30 000 դրամի), և գործընկերոջը վաճառելու նպատակով արտահանի ԵՏՄ երկիր (պայմանական 160 000 դրամի): Ո՞ր փուլում և ո՞ր մասով է առաջանում ԱԱՀ վճարելու պարտավորություն: Կանխավ շնորհակալ եմ:

Արթուր․

Բարև Ձեզ, ես ցանկանում եմ իմ ԱՁ-ն ժամանակավոր դադարեցնել, լրացրել եմ 207 ձևը, սակայն 9 ձևը չկա իմ հաշվետվությունների ցանկում: Ինչպե՞ս գտնել, որ կարողանամ ՀԴՄ-ն էլ դադարեցնեմ:

Ռոզա․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Կազմակերպությունը կարո՞ղ է դրամարկղի մնացորդից հիմնադրին շահաբաժին վճարել քարտային հաշվին փոխանցման միջոցով, և դա կհամարվի՞ արդյոք անկանխիկ գործարք: Գումարը գերազանցում է 300 000 դրամը: Կանխավ շնորհակալություն։

Ռուբեն․

Բարև, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը ձեռք է բերում ոչ նյութական ակտիվ արտերկրից:

Հարց 1․ ինչպե՞ս հիմնավորել ոչ նյութական ակտիվի օգտագար ծառայության ժամկետը

Հարց 2․ հաշիվ ապրանքագրի մեջ նշված է ոչ նյութական ակտիվի գինը և առանձին տողով տվյալ ակտիվի սպասարկման գումար։ Այդ սպասարկման գումարը կարելի՞ է գումարել ոչ նյութական ակտիվի արժեքին և տվյալ թվով հաշվարկել ամորտիզացիա

Ռուբեն․

Բարեւ ձեզ։ Եթե ընդհանուր հարկման դաշտում աշխատող կազմակերպությունը ֆիզիկական անձից վարձակալությունով վերցրել է տարածք անհատույց հիմունքներով, կա՞ որևիցե հարկ, որ կարող է առաջանալ տվյալ դեպքում։

Մելանյա․

Բարև Ձեզ: ԱՁ-ն աշխատում է շրջհարկով և իրականացնում է օնլայն վաճառք մարքեթփլեյսում: Վաճառքի դեպքում գործակալի կողմից պրինցիպալի (այս դեպքում իմ ԱՁ-ն) անունից ապրանք ձեռք բերող անձին դուրս է գրվում հաշիվ վավերագիր: Միաժամանակ ես ապրանքը ձեռք եմ բերում այլ կազմակերպությունից (փաստացի իրականացնում եմ վերավաճառք), որը նույնպես իմ անունից հաշիվ վավերագիր է ուղարկում: Ստացվում է, որ մի ապրանքի վաճառքի դեպքում 2 հաշիվ վավերագիր են ուղարկում, մեկը մարքեթփլեյսը, մեկը այն վաճառողը , որից ես ապրանքը ձեռք եմ բերում: Արդյո՞ք ես այս դեպքում կրկնակի չեմ հարկվում, և երբ շրջանառության հարկի եռամսյակային հաշվետվությունը լրացնեմ, ինչպե՞ս պետք է վարվեմ։ Կանխավ շնորհակալություն։

Աննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Շրջանառության հարկով հարկման օբյեկտ են համարվում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, բացառությամբ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների շրջանակներում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը։ Այստեղ պետական տուրքի մասով բացառությու՞ն է անում, քանի որ այն հարկվում է պետ տուրքի վճարով։

Արման․

Հարգելի գործընկերներ, փաստորեն ճի՞շտ եմ հասկանում, որ 2023թ-ի հունվարի 1-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտները խնդիր են ունենալու իրենց հաճախորդների հետ՝ կապված միկրոյի կողմից դուրս գրված հաշիվները որպես ծախս ճանաչելու սահմանափակման հետ։

Եվ փոփոխությունների հետ կապված, նաև՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի աշխատակիցների աշխատավարձը հաշվարկվելու է նու՞յն կարգով, ինչ մնացած հարկային դաշտերում աշխատողներինը, այսինքն՝ եկամտային հարկը լինելու է 20 տոկո՞ս, ոչ թե 5 000 դրամ։

Իսկ էլ ի՞նչ փոփոխություններ կան միկրոձեռնարկատիրության համար։

Ընկերություն՝ Babayans Accounting Center
Աշխատավայրը՝ ք. Երևան, Արաբկիր
Էլ․ փոստ՝ hashvapahutyun@internet.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ (իգական սեռի)
Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվապահական գրասենյակին անհրաժեշտ է հաշվապահ (իգական սեռի)

Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ ժամը 10:00-18:00
Աշխատավայրը՝ ք. Երևան, Արաբկիր

Պարտականություններ՝
• Հաշվետվությունների կազմում
• Աշխատանք ՀԾ-Հաշվապահ ծրագրով
• Հարկերի հաշվարկ
• Հաշվապահի հաստիքից բխող այլ աշխատանքներ

Պահանջներ՝

• Հարկային օրենսդրության իմացություն
• E-invoicing, taxservice և ՀԾ-Հաշվապահ ծրագրի իմացություն
• Պատասխանատվություն և պարտաճանաչություն

Հետաքրքրված անձանց խնդրում ենք ինքնակենսագրականները ուղարկել hashvapahutyun@internet.ru էլեկտրոնային փոստին։

Աննա.

Ուսումնասիրում եմ որպես ֆրիլանս աշխատելու հնարավորությունները և այսպիսի հարցեր են առաջացել։

– Ինչպես հասկանում եմ՝ նման դեպքում հնարավոր է գրանցվել որպես Ա/Ձ և ավելի քիչ հարկ վճարել, քան ֆիզ. անձի դեպքում։ Ապա ի՞նչ արտոնություն կա որպես ֆիզ. անձ գրանցվելու մեջ։

– Արդյո՞ք այս պահի դրությամբ ֆրիլանս աշխատելը ու հարկ չվճարելը համարվում է որևէ կանոնի խախտում։

Շնորհակալ եմ պատասխանի համար 🙂

Շուշան.

Հարգելի հաշվապահեր, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. X քաղաքում /մարզկենտրոն չէ, սակայն խոշորացված համայնք է/, գրանցված Ա/Ձ-ն, որը զբաղվում է ատամնաբուժական գործունեությամբ, իրավունք ունի՞ աշխատողին կանխիկով վճարել աշխատավարձ: Օրենքում նշված է, որ 2024թ.-ից սկսած է անկանխիկ գործարքներն իրականացվելու: Շնորհակալություն:

Արտյոմ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: ՀՀ կազմակերպությունը Ղազախստանից ձեռք է բերում համակարգչային ծրագիր՝ ոչ նյութական ակտիվ: Տվյալ ծրագրի միջոցով ծառայություն է մատուցում Բելառուսի կազմակերպությանը: Հարցս 1. Տվյալ ծրագրի ձեռքբերման մասով ի՞նչ հարկեր կառաջանան։ Հարց 2. Բելառուսին ծառայություն մատուցելու համար պետք է հարկվեմ ԱԱՀ-ով և շահութահարկով, թե՞ միայն շահութահարկով: Կանխավ շնորհակալ եմ։