27/10/2026

Արտյոմ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է բնապահպանական հարկին: Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով, ներմուծում և վաճառում է մեքենայի շարժիչային յուղեր: Հաշիվ դուրս է գրվել հետևյալ կերպ՝ 1 հատ յուղ, ամբողջ արժեքը 10000 դրամ, այդ թվում բնապ. դաշտում գրվել է 196.07 դրամ: Այսինքն՝ ապրանքի վաճառքի գնին գումարվել է 2 տոկոս բնապահպանականը և ստացվել 10 000 դրամ: Հարցս հետևյալն է՝ շրջանառության հարկի հաշվետվության մեջ որպես եկամուտներ պետք է ներառել 10000 դրամը, թե՞ 10000-196.07=9803,93։

Արա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Երբ շինարարական գործունեությամբ զբաղվող ընկերությունը ֆիզիկական անձից ձեռք է բերում հիմնական միջոց, որի համար կողմերի միջև կնքվում է պայմանագիր, գնման ակտ և կատարվում է հանձնում ընդունում, ապա ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տրվեն, և արդյո՞ք առաջացած 10 % եկամտային հարկը (քանի որ ընկերությունը աշխատում է ԱԱՀ դաշտում ) ենթակա է հիմնական միջոցի արժեքի ավելացմանը և հետագա ամորտիզացմանը, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալություն։

Արտակ․

Բարև ձեզ։ Ինչպե՞ս կարող է նույն ՍՊԸ-ն զբաղվել իրարից տարբեր մի քանի գործունեությամբ, օրինակ՝ ներմուծում, արտադրություն, հյուրանոցայիին գործունեություն ու IT : Այս դեպքում ինչպե՞ս կարելի է բոլորը օրնականացնել ու հավաքել մեկ ՍՊԸ-ի ներքո։

Անի Աբրահամյան․

Բարև։ Կազմակերպությունը հայտարարել է ակցիա, որին մասնակցելու ու պայմաններին համապատասխանելու դեպքում դրամական պարգև է տալիս ֆիզիկական անձանց։ Բացի եկամտային հարկից ի՞նչ հարկ է պահվում։ Դու՞րս է գրվում արդյոք ինքնահաշիվ ։ Ու նման ակցիայի դեպքում բավակա՞ն է բաց օֆերտան, թե՞ անհրաժեշտ է պայմանագիր մասնակիցների հետ։

Արթուր․

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս: ՍՊԸ-ն զբաղվում է ձկնաբուծությամբ, և աշխատում է ԱԱՀ-ով հարկման դաշտում, խնդրում եմ ասեք

1) Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

2) Արդյո՞ք պետք է պահեստի հաշվառում կատարել

3. Ո՞նց են հաշվարկում արտադրողականությունը, և արդյո՞ք պետք չէ իմանալ՝ ինքնարժեքը ինչքան է

4. Եթե կա ձկնաբուծության հաշվապահության վերաբերվող օրենքներ կամ գիրք, խնդրում եմ հուշել՝ որտեղից կարդամ կամ ձեռք բերեմ

Աննա․

Խնդրում եմ ասեք՝ ԱԱՀ-ով աշխատող Ա/Ձ տարեկան ի՞նչ հեշվետվություն պետք է ներկայացնի: Եվ տարեկան հաշվետվության մեջ ՀՄ-ի (արտասահմանից ներմուծված մեքենա) ձեռքբերման արժեքը ո՞ր հոդվածով պետք է ցույց տալ: Շնորհակալ եմ կանխավ:

Մանե․

Բարև ձեզ: Շրջհարկով աշխատող միջնորդ կազմակերպության համար ռուսաստանյան ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մատուցել է ծառայություն՝ բեռը հասցնելով ՀՀ սահման: Առկա է թղթային հաշիվ ոչ ռեզիդենտի կողմից: Ինչպե՞ս պետք է ներկայացվի թղթային հաշիվը հարկայինում, որպեսզի հիմնավորում լինի շրջհարկով ծախս ճանաչելու համար։

Անա․

Բարև Ձեզ, սիրելիներս, կխնդրեյի պատասխանել հետևյալ հարցին․

ՏՏ ոլորտում ՝ շրջհարկով աշխատող ԱՁ-ն, որը չունի աշխատող, կասե՞ք՝ ի՞նչ վճարներ պետք է կատարի։ Որքանով որ ես եմ տեղյակ, դրանք են․ 5 տոկոս շրջանառության հարկ, 5 000 սոցիալական վճար և տարեկան հասույթից գոյացած դրոշմանիշային վճար։ Վճարները այսքա՞ն են, թե՞ կա հարկատեսակ, որը բաց եմ թողել։

Շնորհակալություն։

Արինա․

1) Եթե վաճառված ապրանքների ինքնարժեքը կազմում է 50 000 դրամ, գնումները` 40 000 դրամ, իսկ ապրանքների վերջնական մնացորդը 7 000 դրամ, ապա որքա՞ն կկազմի սկզբնական մնացորդը։

2) տարվա ընթացքում կազմակերպության վաճառքները կազմել են 600 000 դրամ, գնումները` 400 000 դրամ։ Տարվա վերջի դրությամբ պաշարների մնացորդը կազմել է 80 000 դրամ, իսկ վաճառքի գինը սահմանվել է ինքնարժեքի վրա ավելացնելով 25% հավելագին։ Որքա՞ն կկազմի տարվա սկզբի դրությամբ պաշարների մնացորդը։

Նախապես շնորհակալություն։

Դիտել այլ հաշվապահական խնդիրներ

Արինա․

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնեք։

Որքա՞ն է կազմում համախառն շահույթի տոկոսը վաճառքի նկատմամբ։ Անհատ ձեռնարկատերը պաշարների տարեկան հաշիվը փակում է հաջորդ տարվա առաջին ամսվա 6-ին։ Այդ ամսաթվի դրությամբ պաշարների հաշվի մնացորդը կազմել է $44 600: 31.12.2016թ.-06.01.2017թ. ժամանակահատվածում վաճառքը կազմել է $4 875 , իսկ գնումները` $5600։ 31.12.2016թ. դրությամբ պաշարների արժեքը կազմել է $42 900։

Նախապես շնորհակալություն։

Դիտել այլ հաշվապահական խնդիրներ

Քրիստինե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, ո՞վ կարող է ասել, եթե օրինակ կառուցապատող ընկերությունը (պատվիրատուն) 1.000.000 վճարում է շինարարներին շենքի կառուցման համար, այնուհետև շենքը 1.500.000-ով վաճառում է, հարկվում է 1.500.000-ից, թե՞ 500.000-ից։ Որքա՞ն է կազմում հարկման տոկոսադրույքը։ Եվ եթե 500.000-ից է հարկվում, ապա հաջորդ տարի հարկեր պետք է՞ տա այդ գումարից և, եթե այո, ապա քանի՞ տոկոս։

Արուս․

Բարև Ձեզ։ Շրջ․ հարկով աշխատող ՍՊԸ-ն ցանկանում է ներմուծել ավտոմեքենա իր օգտագործման համար, հնարավոր է մի տարի ժամկետով, այնուհետև վաճառի։ Ի՞նչ նրբություններ կան ավտոմեքենա ձեռք բերելիս, և արդյո՞ք պարտադիր է վարել ուղեթերթը։

Շնորհակալություն։

Ընկերություն՝ Բրենդոն ՍՊԸ
Հասցե՝ Ազատության 24/15
Հեռախոս՝ 077870090
Էլ․ փոստ՝ hr@brandon.am
Թափուր աշխատատեղ՝ հաշվապահ ֆինանսիստ
Պարտականություններ՝

  • Ձևակերպել և ՀԾ մուտքագրել կազմակերպությանն առնչվող բանկային քաղվածքները
  • Իրականացնել կազմակերպության ապրանքաշրջանառության և դեբիտոր-կրեդիտորների հաշվառման գործընթացները
  • Կազմակերպել և վարել հաշվապահական և ֆինանսական փաստաթղթերի շրջանառությունը
  • Համակարգել ներքին և արտաքին գործարքները, ծրագրային տվյալների ստուգումը և ճշգրտումը
  • Պարբերաբար պատրաստել անհրաժեշտ ֆինանսական հաշվետվություններ և իրականացնել ֆինանսական վերլուծություններ
  • Մասնակցել Ընկերությունում գույքագրման աշխատանքներին
  • Կատարված աշխատանքների վերաբերյալ կազմել համապատասխան հաշվետվություններ

Պահանջներ՝

  • աշխատանքային փորձ հաշվապահության, ֆինանսների ոլորտում, սեփական աշխատանքը պլանավորելու ցանկություն
  • աշխատանքը սիրով անելու ձգտում

Աշխատավարձ՝ կքննարկենք թեկնածուների հետ
Այլ նշումներ՝ ուղարկել ինքնակենսագրականները hr@brandon.am էլհասցեին

Նելլի․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը գնել է ծրագիր՝ պայմանագրի մեջ գրված է ռոյալթի 12 ամիս օգտագործելու իրավունքով, սա ընթացի՞կ ծախս է համարվում։

Գոհար․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք։ ՍՊԸ-ն բացվել է անցած տարի, որսորդական խանութ է, գործում է շրջհարկով և ունի 1 աշխատող։ Այս խանութի համար գրանցել են դրամարկղային գիրք, և մինչև հիմա գրանցում չկա արած։ Կասե՞ք՝ ինչի՞ց սկսեմ, և արդյո՞ք հնարավոր է չվարել։

Նարեկ․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ընկերությունը ապրանք է ներմուծել, “транзитная декларация”-ի մեջ ընդհանուր 1 000 000 ռուբլի արժեք է ֆիքսվել։ Ապրանքը տանելով պահեստ՝ որոշ ժամանակ հետո պարզվել է, որ մեծ մասը խոտան է։ Մատակարարը համաձայնվել է ինվոյսը ճշգրտի, որից հետո կդառնա 450 000 ռուբլի ընդհանուր արժեքը։ Ինվոյսը ստանալուց հետո կարո՞ղ եմ արդյոք ԵՏՄ հայտարագիրը և հայտարարությունը ճշգրտեմ և ԱԱՀ հարկման բազա ընդունեմ 450 000 ռուբլիին համարժեք ՀՀ դրամ։ “Транзитная декларация” – ն պե՞տք է փոփոխվի մաքսայինի կողմից և ի՞նչ ընթացակարգով։

Սուսաննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կասե՞ք, խնդրում եմ, 87.90.0-այլ սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ, տնտեսական գործունեություն ծավալող ԱՁ-ն ի՞նչ հարկման դաշտում կարող է աշխատել։

Գայանե․

Բարև Ձեզ, որ խնդրեմ՝ կասե՞ք, կա այնպիսի գործակից, որ տվյալ կազմակերպությունը աշխատավարձ վճարի այդ գործակցին համապատասխան, իր եկամտի համաձայն կամ նմանատիպ գրաֆիկով:

Հարցը միգուցե այդքան էլ հաշվապահական չէ, բայց շնորհակալ կլինեմ լսել կարծիքներ, միգուցե դա վերաբերվի բիզնեսի մասին ավելի խորը գիտելիքների տիրապետման :

Շնորհակալություն։

Լիլիթ․

Հարգելի հաշվապահներ, նվազագույն աշխատավարձը հարկերը ներառյալ 93 500 դրամն է, սոցիալական վճար վճարողի համար մաքուրը կազմում է 68 157 դրամ, իսկ սոց. վճար չկատարողի համար՝ 72 365 դրամ։

Հարց՝ ո՞րն է համարվում նվազագույն աշխատավարձ սրանցից: Եվ 2023թ. հունվարից պետք է 75 000 դրամից ցածր ստացող աշխատակից չունենա՞նք։

Աննա․

Բարև Ձեզ, այսպիսի հարց ունեմ։ Արտադրության աշխատակիցներին տեղեկացվել է, որ իրենց բացակայության դեպքում գումար է պահվելու աշխատավարձից, քանի որ յուրաքանչյուրի բացակայությունը խափանում է հոսքագծի աշխատանքը։ Արդյո՞ք այս դեպքը վերաբերվում է ԱՕ 213 հոդվածի 2֊րդ մասի 4֊րդ կետին, այն է` 213.2 Գործատուին ունեցած աշխատողի պարտքերը մարելու համար աշխատավարձից պահվում կամ գանձվում են 4) Աշխատողի մեղքով գործատուին պատճառված վնասի հատուցման գումարը։

Շուշան․

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պարզաբանեք՝ ինչպե՞ս է հաշվարկվում և ո՞վ է վճարում (գործատուն թե՞ աշխատողը) դրոշմանիշային վճարը սոցվճար վճարող և նվազագույն 75 000 դրամ աշխատավարձ ստացողի համար։