ԱԱՀ-ից ազատված գործարք
Աննա.
Հարգելի հաշվապահներ, կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպությունը, որն աշխատում է շրջհարկով, ցանկանում է ներմուծել ավտոբուս՝ 23 նստատեղ ունեցող՝ Վրաստանից։ Կասեք՝ ԱԱՀ -ից ազատվա՞ծ է։ Կանխավ շնորհակալ եմ։
Վարկն օգտագործվել է այլ նպատակով
Մելինե.
Հարգելի փորձառու հաշվապահներ, խիստ օգնության կարիք ունեմ։ Եթե ՍՊԸ հիմնադիրները վարկ են վերցրել տվյալ ՍՊԸ-ով, սակայն օգտագործել են լրիվ այլ առանձին ՍՊԸ-ի հիմնադրման համար։ Հիմա ես ինչպե՞ս հիմնավորեմ այդ վարկի ծախսը։ Եվ ՍՊԸ տնօրենին տրված փոխառությունը կարո՞ղ է մարվել տնօրենի աշխատավարձից պահելով։ Շնորհակալություն։
Փոխառության ձևակերպում
Անուշ.
Բարև ձեզ։ Կազմակերպության հիմնադիրը (տնօրենը) իրավունք ունի՞ կազմակերպության դրամարկղ մուտքագրել գումար՝ աշխատավարձ վճարելու նպատակով։
Եվ կազմակերպության տնօրենի կողմից հաշվին մուտքագրված փոխառությունը ինչպե՞ս է ձևակերպվում։
Առցանց գործունեության հարկեր
Գայա.
Բարև ձեզ։ Օնլայն հարթակում աշխատելու դեպքում (Ա/Ձ), երբ բոլոր գործարքներն անկանխիկ են, կա՞ որևէ տոկոս, հարկ, որ պետք է վճարեմ պետությանը։
Բնապահպանական վճարի հաշվեհամար
Տիգրան.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասել ԵՏՄ-ից ներմուծված ավտոմեքենայի համար բնապահպանական վճարը ո՞ր հաշվեհամարին է փոխանցվում։
Հանրային սնունդը՝ միկրոձեռնարկատիրություն
Zhua.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հաշվետվություններ պետք է տանք միկրոյի համակարգով աշխատող նորաբաց ռեստորանի համար։ Կա՞ արդյոք տարբերություն և առանձնահատկություն ռեստորանային գուրծունեության մեջ։
Ապրանքը արտահանվում է ԵՏՄ տարածք
Տիրուհի․
Բարև Ձեզ։ Կազմակերպությունը ապրանքը արտահանում է ԵՏՄ տարածք, սակայն վաճառում է ոչ թե կազմակերպության, այլ ֆիզ անձի։ Այս գործարքն արդյո՞ք ԱԱՀ-ի 0% դրույքաչափով է հարկվելու։
Նախորդ տարիների շահաբաժին
Աստղիկ․
Հարգելի հաշվապահներ, Ձեր օգնության կարիքն ունեմ: ՍՊԸ-ն 2019, 2020, 2021թ. համար շահաբաժին է տվել 2022թ. հունիսին և վճարել է 5 տոկոս հարկ։ Հիմա ուզում եմ շահաբաժին տալ նաև մինչև 2019թ. տարիների համար, ես պե՞տք է ցույց տամ եկամտային հարկի հաշվարկում և արդյո՞ք նորից հարկ պիտի վճարեմ։ Կանխավ շնորհակալություն։
#գործկա EcoVille Solar Technologies ընկերությունում

EcoVille Solar Technologies is looking for a bookkeeper for its USA Branch.
EcoVille has been operating since 2015. We have more than 200 talented people sharing the same values and mission in our team. EcoVille LLC introduces solar-powered photovoltaic and solar water heater systems. We are specialized in consulting, design, installation, warranty and post-warranty services.
Being headquartered in Armenia, the company is expanding internationally, more specifically two branches have been established: in the USA and in Georgia.
EcoVille – Powered by Sun!
RESPONSIBILITIES
- Balancing accounts
- Processing sales invoices, receipts and payments
- Completing VAT returns
- Preparing invoices
- Checking company bank statements
- Reparing cash flow statements
- Recording of debits and credits
- Keeping track of salary payments
- Categorizing company expenses for tax purposes
- Controlling expenses of the company
- Analyzing the expenses of the company
QUALIFICATION
- Bachelor’s degree
- An ability to work quickly and accurately
- A motivated and ambitious person
- Strong attention to details
- An ability to work with deadlines
- Good computer skills (especially with databases and financial software)
- To be honest, discreet and trustworthy
- Excellent knowledge of written and oral English
- Minimum 3 years’ experience in bookkeeping
FULL/PART TIME
Full time
OFFICE/REMOTE BASED
Remote (from home)
WORKING HOURS (AM TIME)
Flexible
All interested and qualified candidates are welcome to email their CVs to hr@ecoville.am. Please, clearly mention the position title in the subject line.
Անհրաժե՞շտ է պայմանագիր կնքել
Lia.
Բարև Ձեզ։ Բեռնափոխադրում իրականացնող ԱՁ-ն, որը աշխատում է միկրոձեռնարկատիրության դաշտում, կարո՞ղ է իր որդուն պատկանող մեքենան շահագործել, թե՞ պետք է վարձակալության պայմանագիր կնքի։
Դրոշմանիշային վճարի հաշվարկ
Հայկ.
Բարրև Ձեզ։ Դրոշմանիշային վճարը հաշվարկելու դեպքում համատեղության կարգով և հիմնական աշխատանքների աշխատավարձերը գումարվու՞մ են, թե ամեն աշխատանքի համար առանձին առանձին է հաշվարկվում դրոշմանիշային վճարը։ Օրինակ ես աշխատում եմ համալսարանում դասախոս և համատեղության կարգով նույն համալսարանի գիտահետազոտական մարմնի գիտաշխատող։ Առաջին վայրում աշխատավարձը 191 000 է, իսկ 2-րդում 50 000 դրամ։ Ասում են, որ այս երկու աշխատավարձերը գումարվում են, և դրոշմանիշային վճարը կազմում է 5500 դրամ, եթե առանձին են հաշվում, լինում է 3500 դրամ, այսինքն 50 000 դրամի պարագայում չի գանձվում։ Խնդրում եմ նշել՝ ո՞ր օրենքով է կարգավորվում։ Խնդրում եմ պատճառաբանված պատասխան, քանի որ ես գտնում եմ, որ առանձին պետք է ամեն վայրում հաշվարկվի։
ՍՊԸ-ն ստացել է բիզնես քարտ
Ելենա․
Բարև Ձեզ։ Այսպիսի հարց։ ՍՊԸ ունի հաշվարկային հաշիվ և հիմա ստացել է բիզնես քարտ։ Հնարավո՞ր է դրամարկղից գումարի մուտք անել բիզնես քարտի հաշվարկային հաշվին, թե՞ սկզբից հարկավոր է մուտքագրել ՍՊԸ-ի հաշվարկային հաշվին և այնտեղից փոխանցել բիզնես քարտի հաշվին։ Կանխավ շնորհակալ եմ։
Ծառայությունների մատուցում ՏՏ ընկերությանը
Ալինա․
Ողջույն, նախագծերի ղեկավար եմ, ցանկանում եմ ԱՁ բացելու միջոցով ՏՏ ընկերությանը ծառայություն տրամադրել, որի տարեկան շրջանառությունը չի անցնում 10 մլն տարեկան։ Ուզում էի իմանալ՝ պետ․ ռեգիստրում ի՞նչ ծառայության տակ պետք է գրանցեմ, կարո՞ղ եմ միկրոբիզնեսի տակ լինել ու ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։
ՊՈԱԿ-ը մատուցում է ծառայություններ
Լիլիթ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ 2 հարց ունեմ, խնդրում եմ օգնեք:
1. ՊՈԱԿ-ը իրականացնում է ծառայությունների մատուցում, որի համար տպվում է ՀԴՄ կտրոն (նշեմ, որ ՀԴՄ-ն նորագույն սերնդի է), ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացվեն taxonline համակարգում, և արդյո՞ք ներկայացվում է, թե՞ ոչ:
2. Աշխատակիցը կարո՞ղ է մեկ օրով չվճարվող արձակուրդի դիմում ներկայացնել, և արդյո՞ք թեկուզ այդ մեկ օրվա համար գրանցման հայտում նշվում է այդ մեկ օրվա բացակայությունը: Կանխավ շնորհակալություն:
Աշխատակիցը չունի համապատասխան կրթություն
Մարինե․
Հարգելի հաշվապահներ, շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Հարցս հետևյալն է, խնդրում է օգնեք․ եթե պետական հիմնարկ է, կարո՞ղ ենք հիմնարկի իրավաբանական բաժնում ընդունել աշխատակից, ով չունի կրթություն, իրավաբանական առաջատար մասնագետի պաշտոնում: Կարող ենք իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի պաշտոնին ընդունել աշխատող ոչ իրավաբանական կրթությամբ: Շնորհակալություն:
ՀԴՄ–ի նոր գրանցում
Նարե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ–ն վերսկսել է իր գործունեությունը նոր հասցեում։ Լրացվել է ՀԴՄ–ի գրանցման 101 ձևը՝ գործունության տեսակը նշելով հանրային սնունդ։ Այժմ նույն հասցեում պետք է մատուցվի նաև հյուրանոցային ծառայություն։ Արդյո՞ք պետք է նորից ՀԴՄ–ի գրանցում տալ, թե՞ բավական է միայն շրջ․ հարկի հաշվետվության մեջ գործունեության տեսակների առանձնացումը։
Աշխատավարձի հաշվարկ
Արմիդա․
Բարև ձեզ։ Եթե ՍՊԸ- ն հոկտեմբեր ամսին աշխատել է միկրոյի դաշտում, նոյեմբերից անցել է շրջհարկի, աշխատողի հոկտեմբերի աշխատավարձի հաշվարկը ո՞ր համակարգով պետք է հաշվել։ Կանխավ շնորհակալ եմ։
Աշխատանքային պայմանագիր
Հրաչուհի.
Բարև Ձեզ։ Աշխատակցի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր՝ անորոշ ժամկետով։ Հիմա պետք է պայմանագիրը դարձնել որոշակի ժամկետով։ Պե՞տք է ծանուցում և համաձայնագիր կազմել և վերջում հրաման տա՞լ։
ՀԴՄ ապրանքների ցանկ
Արմինե.
Հարգելի հաշվապահներ, ՀԴՄ ապրանքների ցանկեր բաժնում մեկ տարի հետո եղել է գնային փոփոխություն, ի՞նչ պետք է անել։
Հաշվապահական ծրագիր
Քնարիկ.
Բարև ձեզ։ Խնդրեմ հուշեք ինձ, եթե ՍՊԸ-ն նոր է հաշվառման կանգնում, դրանից հետո պետք է ծրագիր առնել, դա ո՞նց անենք, ու նաև ինվոյսինգի ծրագրի մուտքանուն ու գաղտնաբառ ստանալու համար ի՞նչ անենք։
Հարցեր հարցազրույցի ժամանակ
Անահիտ.
Որ խնդրեմ կասեք՝ հաշվապահական կենտրոններում հարցազրույցի ժամանակ հիմնականում ի՞նչ հարցեր են տալիս։
Արձակման նպաստ
Անուշ.
Կասեք՝ ես աշխատում եմ պարտեզում 4 տարի և օգտագործել եմ բոլոր արձակուրդները, և իմ դիմումի համաձայն ազատվում եմ։ Արձակման նպաստ հասնու՞մ է, թե՞ ոչ։
ՏՏ ուսուցում իրականացնելու վերաբերյալ
Մանե.
Բարև Ձեզ։ IT Education-ը մտնու՞մ է միկրոբիզնեսի մեջ և հայերեն բազայում ի՞նչ անունով է գրանցած։
Ազատման հոդված
Աննա.
Բարև Ձեզ։ Եթե աշխատակիցը ծանուցել է գործատուին ազատման մասին, իսկ գործատուն չի ընդունում ազատման ծանուցումը։ Աշխատակիցը նշված օրը ասում է՝ չի ներկայանալու աշխատանքի, այս դեպքում ո՞ր հիմքով պետք է իրեն ազատել` 113 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձա՞յն։
Անհուսալի պարտքի դուրսգրում
Անուշ.
Բարև ձեզ։ Կազմակերպությունը աշխատում է շրջ․ հարկի համակարգում։ Ինչպիսի՞ թղթակցություններով կարող եմ դուրս գրել անհուսալի կրեդիտորական և դեբիտորկան պարտքերը։
Շնորհավորում ենք մասնագիտական տոնի՝ հաշվապահի օրվա առթիվ 🎉

Հաշվապահության միջազգային օրը նշվում է նոյեմբերի 10-ին։ 1494թ-ին այս օրը իտալացի մաթեմատիկոս Լուկա Պաչոլին, ով համարվում է հաշվապահության ժամանակակից սկզբունքների հիմնադիրներից մեկը, հրապարակեց “Հանրահաշվի, երկրաչափության գումարը, համամասնությունների ու հարաբերությունների ուսմունքներ” գիրքը (իտալերեն «Summa de arithmetica, geometria, proportioni et proportionalità»)։
Շահութահարկի հաշվարկ
Արմինե.
ԱԱՀ-ով աշխատելիս, շահութահարկը հաշվարկելուց ակցիզային հարկը հանվու՞մ է նոր հաշվարկվում։ Իրացման շրջանառություն՝ ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացման ենթակա ձեռնարկատիրական եկամուտ՝ դրամական արտահայտությամբ, որը չի ներառում ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները։
Գնված քարտերի ձևակերպումներ
Մելինե.
Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել։ Մեր ՍՊԸ-ն զբաղվում է ծառայությունների մատուցմամբ։ Պայմանագիր կնքելով բիլայն ընկերության հետ իրենցից գնել ենք 100 սիմ քարտեր (1900դր. փաթեթ), գումարը փոխանցում ենք ամեն ամիս քանի հատ քարտ ակտիվացրել ենք, այդ չափով։ Իսկ իրենք էլ յուրաքանչյուր ամիս մեզ որոշակի գումար (միջնորդավճար) են փոխանցում դրա դիմաց։ Հիմա սրանց ձևակերպումները կօգնեք։ Շնորհակալ եմ։
189 ձև հաշվետվություն
Մարի.
Բարև Ձեզ, հարգելիներս: ՍՊԸ-ն աշխատում է միկրոյի դաշտում: Տնօրենը գրանցված է 2022թ. հոկտեմբերի 6-ից, 20 ժամ շաբաթական տևողությամբ, գործունեություն դեռ չի իրականացրել: Ձև 189 պե՞տք է ուղարկել Եթե այո, ո՞ր տողերը լրացվի, որքան աշխատավարձ հաշվարկվի, երևի ժամավճար կհաշվարկվի, և որքա՞ն հարկեր կգոյանան: Շնորհակալ եմ նախապես: Հավելեմ նաև, որ տնօրենը աշխատում է դպրոցում, որպես ուսուցչուհի:
Կառավարչի որակավորման հարցաշար
Կարեն.
Ողջույն բոլորին։ Խնդրում եմ, եթե ինչ որ մեկը ունի բանկի մասնաճյուղի կառավարչի որակավորման հարցաշարի պատասխանները՝ արձագանքեք: Նախապես շնորհակալ եմ:
