28/10/2026

Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է․ նշվածներից ովքե՞ր են ներկայացնում վիճակագրության հաշվետվություն՝ 1․ միկրոյով գործող վուլկանիզացիան, 2․ միկրոյով գործող ռեզակներ պատրաստող Ա/Ձ-ն, 3․ շրջհարկով աշխատող բանջարեղենի խանութը։

Արսեն.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Աշխատողի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր` գործավարձային աշխատավարձով։ Ենթադրենք ընդունվել է մարտի 5-ին, ազատվել է 17 մայիսի։ Վճարվել է 50 000 մարտ, 400 000 ապրիլ, 60 000 մայիս։ Վերջնահաշվարկը կատարելիս պետք է արձակուրդային օրերի դիմաց վճարե՞լ (50 000+400 000+60 000)/3/21*(1.67/22*18+1.67+1.67/21*10), թե՞ վերցվում է միայն ապրիլի աշխատավարձը՝ 400 000/21*1,67։ Կանխավ շնորհակալություն։

Մելինե.

Հարգելի հաշվապահներ, ճի՞շտ է, որ շրջհարկի դաշտում աշխատող ՍՊԸ֊ն, որն ունի միՆչև 24 մլն շրջանառություն, պարտադիր չի, որ վարի հաշվապահություն, միայն հարկային հաշվետվություններն ու կադրային փ/թ֊երը բավական են։

Արուս.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ստանալու այս հարցի հստակ պատասխանը.
ՏՏ ոլորտում ծառայություններ մատուցող և շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն իր ծառայության համար ամեն ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 15-ը 2 000 դոլար է ստանում արտերկրից:
Հուլիս ամսվա համար – 2000 դոլար կնստի հաշվին օգոստոսի 15-ին,
օգոստոս ամսվա համար – 2000 դոլար կնստի հաշվին սեպտեմբերի 15-ին,
սեպտեմբեր ամսվա համար – 2000 դոլար կնսի հաշվին հոկտեմբերի 15-ին:
Հարցս այսպիսին է. հաշվին նստելու օրո՞վ է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրվում և նույն օրվա փոխարժեքով է հաշվարկվում եկամուտը, թե՞ հնարավոր է յուրաքանչյուր ամսվա վերջում դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ և նույն ամսվա վերջին օրվա փոխարժեքով հաշվարկել եկամուտը:
Երրորդ եռամսյակի համար, եթե ցանկանում եմ հոկտեմբերի 10-ին հաշվետվություն ներկայացնել, դեռ սեպտեմբեր ամսվա գումարը նստած չի լինում, հետևաբար դա հաշվարկելու եմ սեպտեմբեր ամսվա վերջին օրվա դրությամբ, որը դեռ հաշվին չի երևալու: Ինչպիսի՞ն է Ձեր պրակտիկան և նման պարագայում ինչպե՞ս եք հաշվարկելու:

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք. Ա/Ձ-ի աշխատակիցը գնում է ֆիզարձակուրդ, գրանցված է կես դրույքով ու գրանցված աշխատավարձը 50 000 է /հարկերը վճարում է գործատուն/, աշխատում է 12 ամիս, այլ վճարներ չունի։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս հաշվեմ արձակուրդայինը և ի՞նչ թղթեր են անհրաժեշտ ներկայացնել հարկային, որպեսզի պետությունը փոխանցի Ա/Ձ-ին։

Դիանա.

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, ես սեպտեմբեր21-ից պիտի գնամ ֆիզարձակուրդ, սակայն իմ 12 ամիսը չի լրանում, այստեղ աշխատում եմ հունվարի 1-ից: Բայց մինչ այդ աշխատել եմ ուրիշ տեղ, որտեղից դուս եմ եկել 2022-ի հունվարի 25-ին, սակայն այնտեղ եղել եմ երեխայի խնամքի արձակուրդում: Ինձ կասեք` ես պիտի տեղեկանք բերե՞մ նախկին աշխատանքի վայրից և այդ ամիսներին, որ եղել եմ խնամքի արձակուրդում ի՞նչ աշխատավարձ է հաշվարկվում:

Գրիգոր.

Բարև Ձեզ: Հարց 1. եթե կազմակերպությունն աշխատում է շրջանառության հարկով՝ կարո՞ղ է արդյոք դուրս գրել հարկային հաշիվ և վճարել և՛ հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ն, և՛ շրջանառության հարկը (եթե այո, խնդրում եմ հղում գրեք)։ Հարց 2. կարո՞ղ է արդյոք միկրոձեռնարկատիրություն համարվող կազմակերպությոունը, որի գործունեությունը արտադրությունն է, դուրս գրի հաշիվ վավերագիր (եթե այո, խնդրում եմ հղում գրեք): Շնորհակալություն:

Ժաննա.

Բարև Ձեզ։ Անհատ ձեռնարկատերը առևտուր է իրականացնում և աշխատում է միկրոյով, գրանցված աշխատող չունի։ Եթե գնալու է ֆիզ. արձակուրդ՝ դեկրետ, պե՞տք է դադարեցնի Ա/Ձ, որպեսզի ստանա ֆիզ. արձակուրդի գումարը, և կխնդրեի մոտովոր չափը ստանալիք գումարի:

Հեղինե.

Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք՝ կազմակերպության միակ սեփականատերը տարվա մեջ ցանկացած ժամանակ դիվիդենդ ստանալու իրավունք ունի, թե՞ տարեկան մեկ անգամ։ Ինչպե՞ս է դա կազմակերպվում։

Մաշա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե Ֆիզ. անձը 30.05 տարածքի վարձակալության պայմանագիր է կնքել ՍՊԸ-ի հետ, տարածքը հանձման ընդունման ակտով ՍՊԸ-ն ընդունել է հունիսի 4-ին։ Կարող եմ արդյո՞ք ես հունիսի հաշվետվությամբ ցույց տալ վարձավճարից առաջացած եկամտային հարկը՝ հիմք ընդունելով հանձման ընդունման ակտի ամսաթիվը։ Կանխավ շնորհակալություն։

Աննա.

Հարգելի հաշվապահներ, արտադրության կազմակերպումը ՀԾ հաշվապահ համակարգում կատարում են հիմնականում կոմպլեկտավորումով, բայց կա նաև այլ մեթոդ, որ նյութերի շարժը պահում են Excel-ի ֆայլերով և ամսվա վերջում հումքի մուտքը և պատրաստի արտադրանքի ելքն են ցույց տալիս, կարծեմ, պահեստի մուտքի փաստաթղթով պատրաստի արտադրանքի մուտքն են ցույց տալիս, որի հիման վրա հավելյալ ծախսերով հումքի ծախսը ավելի ճշգրիտ։ Եթե գիտեք, շատ եմ խնդրում արձագանքել։

Ընկերություն՝ Էլ Քոնսալթ ՍՊԸ
Հասցե՝ Մուրացան 1
Հեռախոս՝ 094471217
Էլ․ փոստ՝ elizmarkaryan18@mail.ru
Թափուր աշխատատեղ՝ հաշվետար սկսնակ
Աշխատանքի նկարագրություն՝ Սկսնակ հաշվետարի աշխատանք
Պահանջներ՝ մասնագիտության մասին նվազագույն գիտելիքներ
Աշխատավարձ՝ պայմանագրային