Ա/Ձ աշխատակցի մայրության նպաստ

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք. Ա/Ձ-ի աշխատակիցը գնում է ֆիզարձակուրդ, գրանցված է կես դրույքով ու գրանցված աշխատավարձը 50 000 է /հարկերը վճարում է գործատուն/, աշխատում է 12 ամիս, այլ վճարներ չունի։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս հաշվեմ արձակուրդայինը և ի՞նչ թղթեր են անհրաժեշտ ներկայացնել հարկային, որպեսզի պետությունը փոխանցի Ա/Ձ-ին։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Հերմինե
Հերմինե
3 տարի առաջ

Վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստի չափը չի կարող պակաս լինել ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից 140 օրվա (վաղաժամ ծննդաբերության դեպքում` 70 օրվա) համար հաշվարկված մայրության նպաստի չափից:

Գոհար
Գոհար
3 տարի առաջ
Ի պատասխան  Հերմինե

Բարև Ձեզ։ Ես նշել էի, որ կես դրույքով է գրանցված:

Tigran
Tigran
3 տարի առաջ
Ի պատասխան  Գոհար

Նշեք՝ դուք ո՞ր հարկման համակարգում եք գործում։ Դա էլ կապ ունի հաշվարկի հետ։

Գոհար
Գոհար
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Բարև Ձեզ Տիգրան ջան։Շրջանառության հարկով

Tigran
Tigran
3 տարի առաջ
Ի պատասխան  Գոհար

69128/30.4*140-21 եկամտային հարկ է։ Հարկային ներկայացնելուց հետո պետք է տեղեկանքի մի օրինակ և կից թղթերով ներկայացնել սոցապ։ Նրանք փոխհատուցման ենթակա գումարը կփոխանցեն Ա/Ձ հաշվեհամարին։

Գոհար
Գոհար
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Կասեք՝ 69128 ինչպե՞ս ստացաք։

Արմինե
3 տարի առաջ

Բարև ձեզ․ խնդրում եմ կասեք ֆիզարձակուրդի 7-րդ ամիսը լրանալուց նոր լրանում է 5-րդ ամիսը ինչ գրանցել են աշխատանքի,արդյո՞ք կստանամ ֆիզարձակուրդի գումար։